Меню сайта
Рубрики
АРМЕНИЯ [40]
- Республика Армения [611]
- Западная Армения [414]
- - Правовой пакет [1]
Правовой пакет Западной армении
- - Паспорт гражданина [5]
- Арцах [233]
- Амшен [28]
Амшен
- Джавахк [36]
- Нахичевань [3]
Армянская Церковь [193]
Армянский язык [12]
ДИАСПОРА [23]
- Российская община [138]
- Московская община [37]
- Европейские общины [37]
- Ближневосточная община [50]
- Американская община [26]
Геноцид [218]
Армянский вопрос [88]
- Ай Дат и АСАЛА [54]
- Фидаи и «Немезис» [16]
- Международные договора [9]
--- Московский договор [15]
Аналитика [161]
Политика [296]
Официоз [22]
- Партии [25]
Великая Победа [18]
Знаменитые армяне [67]
СМИ [49]
Мир [46]
Россия [153]
Европа [96]
США [91]
Ближний Восток [211]
Турция [352]
Азербайджан [247]
Грузия [87]
СНГ [71]
Азия и Африка [0]
Религия [108]
Энциклопедия [10]
Юриспруденция [12]
История [248]
Культура [99]
Литература [31]
Наука & образование [32]
- ИСН [17]
Происшествия [54]
Досуг [5]
- Женский клуб [58]
- Мужской клуб [8]
- Молодёжный клуб [2]
- Детский клуб [0]
- Клуб знакомств [6]
- Здоровье & спорт [68]
- Туризм [9]
- Традиции [30]
- Кулинария [5]
- Увлечения [3]
- Юмор [1]
- Музыка [20]
- Кино [19]
- TV [2]
Экономика [10]
- Банки & бизнес [14]
- Бизнес клуб [3]
- Работа & заработок [0]
Технологии [7]
Авто [3]
Справка [1]
Неопознанное [15]
ВИДЕО [302]
Видео сайта
Архив записей
Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Форма входа
Главная » 2020 » Февраль » 24 » Հայաստանի եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ սահմանի վերաբերյալ որոշումը կայացվել է դեռեւս 1920 թվականին
11:27
Հայաստանի եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ սահմանի վերաբերյալ որոշումը կայացվել է դեռեւս 1920 թվականին

ARMINFOCENTER:  Հայաստանի եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ սահմանազատման հարցով Փարիզի վեհաժողովի Հատուկ հանձնաժողովի որոշման 100-ամյակի կապակցությամբ

 Այսօր՝ փետրվարի 24-ին, լրանում է 100 տարին, երբ 1920 թվականին՝ Փարիզի խաղաղության վեհաժողովում Հայաստանի սահմանները որոշող Հատուկ հանձնաժողովը ներկայացրել է «Զեկույց եւ առաջարկներ Հայաստանի սահմանները որոշող հանձնաժողովի» փաստաթուղթը, որի տակ դրված են Ազգերի լիգայի Խորհրդի անդամ երկրների՝ Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Իտալիայի եւ Ճապոնիայի, լիազոր ներկայացուցիչների ստորագրությունները:

Փաստորեն, սա երկրորդ կարևոր նշանակություն ունեցող փաստաթուղթն է, որն ընդունվել է միջազգային հանրության կողմից ընդամենը մեկ ամիս անց, երբ Դաշնակիցների Գերագույն Խորհուրդը 1920 թ. հունվարի 19-ին կայացրել է իր պատմական որոշումը եւ «դե ֆակտո» ճանաչել է Հայկական պետությունը:

«Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման մի քանի ուղիների մասին» 2017 թ․ գրված հոդվածում մանրամասն ներկայացրել ենք հակամարտության կարգավորման երեք տարբերակներ, որոնք հաշվի չեն առնվել ԵԱՀԿ-ի Մինսկի  խմբի կողմից։ Դրա պատճառը խնդրին անպայման քաղաքական լուծում տալու ձգտումն է, որի պատճառով հակամարտության բուն էությունը խեղաթյուրվել է, բնականաբար, խեղաթյուրվել է եւ նրա կարգավորումը։

Ինչպես իրավացիորեն նշում է քաղաքագետ, պրոֆեսոր Ալեքսանդր Մանասյանը․ «Հիմնախնդրի քաղաքականացման պատճառով ոչ ԵԱՀԿ-ի Մինսկի  խմբում, որտեղ շուրջ երկու տասնամյակ ընթանում են ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունները, ոչ ՄԱԿ-ում եւ ոչ էլ միջազգային իրավասու մեկ այլ ատյանում մինչ օրս «Ղարաբաղյան հիմնախնդրի իրավական փաթեթ» չի ներկայացված»: (Ալեքսանդր Մանասյան, «Ղարաբաղյան հակամարտություն. Իրավաքաղաքական փաստերի եւ փաստարկների նվազագույն փաթեթ», «Տիգրան Մեծ» հրտ., Երեւան, 2008, էջ 6)

Մինչդեռ, կանխատեսելով հակամարտության առաջացման հավանականությունը, 1920 թվականի փետրվարի 24-ին Փարիզի վեհաժողովի Հատուկ հանձնաժողովը ներկայացրել է զեկույց – առաջարկ Հայաստան պետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ սահմանազատման վերաբերյալ, որի 100-ամյակը լրանում է 2020 թ․ փետրվարի 24-ին։

Սույն զեկույցում հստակեցված են սահմանազատման սկզբունքները, որտեղ նշված է. «Ինչ վերաբերում է Հայաստան պետության եւ Վրաստանի, ինչպես նաեւ Ադրբեջանի սահմանին, ապա Հանձնաժողովը գտնում է, որ ներկայումս նախընտրելի է սպասել վերոնշյալ սահմանների հստակեցման վերաբերյալ այնպիսի համաձայնության արդյունքներին, որոնց երեք հանրապետություններն իրենք կհանգեն պայմանագրերի մեջ: Այն դեպքում, եթե սույն հանրապետություններն իրենց սահմանների վերաբերյալ չեն հանգի որեւէ համաձայնության, ապա հարցը պետք է փոխանցվի Ազգերի լիգայի իրավարարությանը, որը կստեղծի Միջդաշնակցային Հանձնաժողով՝ տեղում որոշելու վերոնշյալ սահմանները՝ հաշվի առնելով, որպես սկզբունք, ազգագրական տվյալները»:

Այդ մասին «Հայ-ադրբեջանական սահմանը» հոդվածում քաղաքագետ Արա Պապյանը գրում է. «Հայ-ադրբեջանական սահմանի վերաբերյալ միակ օրինական փաստաթուղթը Փարիզի վեհաժողովի հատուկ հանձնաժողովի 1920-ի փետրվարի 24-ի զեկույց — առաջարկն է, որով Ազգերի լիգային էր վերապահված հայ-ադրբեջանական սահմանազատումը: Ուստի, ՄԱԿ-ը՝ որպես Ազգերի լիգայի իրավահաջորդ, եւ մասնավորապես ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը՝ որպես Գլխավոր դաշնակից ուժերի տեղապահ, պարտավորություն ունեն կենսագործել այդ սահմանազատումը՝ հիմք ընդունելով 1920թ. նոյեմբեր-դեկտեմբերի ազգային տեղաբաշխման տվյալները: Ներկա ազգային տեղաբաշխումը չի կարող հիմք հանդիսանալ սահմանազատման համար, քանզի այն առաջացել է Ադրբեջանի հանցավոր հայաթափման՝ էթնիկ զտման, քաղաքականության հետեւանքով, իսկ հանցագործության հետեւանքները չեն կարող առաջացնել իրավունքներ՝ Ex injuria non oritur jus»: (Տես, Արա Պապյան, Հայ-ադրբեջանական սահմանը (փորձաքննություն ըստ միջազգային իրավունքի, «Ուխտ Արարատի», թիվ 2 (16), նոյեմբեր — դեկտեմբեր, 2008, էջ 11):

Ավելին, Հայաստան պետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ սահմանազատման այդ սկզբունքը, որոշումը, ներառվել է նաեւ Սերի խաղաղության պայմանագիր, որպես 92-րդ հոդված, որտեղ նշված է․ «Ադրբեջանի եւ Վրաստանի հետ Հայաստանի սահմանները կորոշվեն շահագրգիռ երկրների ուղղակի համաձայնության միջոցով: Այն դեպքում, երբ շահագրգիռ երկրները մինչեւ 89-րդ հոդվածում հիշատակված որոշման օրը չեն կարողանա համաձայնությամբ որոշել սահմանները, ապա խնդրո առարկա սահմանը կորոշվի Գլխավոր դաշնակից ուժերի կողմից, որոնք էլ տեղում կիրականացնեն նաեւ սահմանանշումը»:

Նշյալ փաստաթուղթն ընդգրկվել է նաեւ ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի Իրավարար վճռի (22 նոյեմբերի, 1920 թ.) Ամբողջական զեկույցի մեջ, որպես 1-ին հավելվածի 2-րդ փաստաթուղթ։

Շատ հատկանշական է, որ ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնը 22 նոյեմբերի 1920 թ.-ին Դաշնակից տերությունների Գերագույն խորհրդի նախագահին ուղղված նամակում տեղեկացնելով իր կողմից կայացված Իրավարար վճռի մասին, միաժամանակ հավելում էր, որ «անհրաժեշտ է հաշվի առնել, որ Հայաստանի նորաստեղծ պետությունը, անշուշտ, ներառելու է նաեւ նախկին Ռուսաստանի անդրկովկասյան հայկական մարզերի մի մեծ բաժինը»։

Ըստ էության, հայ ժողովրդին տրված իրավունքների մասով 1920 թ. ընթացքում՝ Փարիզի Խաղաղության վեհաժողովում եւ Սան Ռեմոյի Կոնֆերանսում (Հաղթող տերությունների Գերագույն խորհրդի նիստը 1920 թ. ապրիլի 19-26-ը) ընդունվել են որոշումներ, որոնք հետագայում տեղ են գտել ինչպես Սեւրի Խաղաղության պայմանագրում, այնպես էլ ԱՄՆ 28-րդ Նախագահ Վուդրո Վիլսոնի կայացրած Իրավարար վճռում եւ այլ որոշումներում, որպես Հայաստան պետության վերաբերյալ կայացված որոշումներ, այդ թվում՝ Փարիզի վեհաժողովի հատուկ հանձնաժողովի 1920-ի փետրվարի 24-ի զեկույց — առաջարկը «Հայաստանի եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ սահմանազատման մասին»։

Մնում է հարցնել, այս բոլոր որոշումներին տեղյակ չէ՞ ԵԱՀԿ-ի Մինսկի  խումբը, թե՞ նա շարունակում է միջազգային ընկերակցության որոշ դերակատարների կողմից 1920-ական թթ․ շրջանառության մեջ դրված ամեն գնով Հայկական Հարցի լուծումն անտեսելու ու արգելափակելու գործելակերպը։

Այլապես ինչպես բացատրել, որ Ղարաբաղյան հակամարտության շուրջ բանակցությունների փաթեթում ներառված չէ Փարիզի վեհաժողովի հատուկ հանձնաժողովի 1920-ի փետրվարի 24-ի զեկույց — առաջարկը «Հայաստանի եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ սահմանազատման մասին»։ Փոխարենը, սակայն, ներառված են, այսպես կոչված, Մադրիդյան սկզբունքները, որոնք, ի սկզբանե, խեղաթյուրում են թե հակամարտության բուն էությունը, թե նրա արդարացի ու վերջնական կարգավորման հնարավորությունը։

Ստիպված ենք ընդգծել, որ բոլոր նրանք, ովքեր կամ չեն ցանկանում հակամարտության խաղաղ կարգավորումը, կամ շրջանցում են կարգավորման իրավական մեխանիզմները, իրականում հրահրում են նոր պատերազմ եւ ցեղասպանություն…

Դա վերաբերում է ինչպես Մերձավոր Արեւելքում Հայկական Հարցի վերջնական ու արդարացի կարգավորմանը, այնպես էլ Հայաստան պետության ու Ադրբեջանի Հանրապետության միջեւ սահմանազատման հարցին, համաձայն Փարիզի վեհաժողովի հատուկ հանձնաժողովի 1920-ի փետրվարի 24-ի զեկույց-առաջարկի «Հայաստանի եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ սահմանազատման մասին», ըստ 1920 թվականի նոյեմբեր — դեկտեմբեր ամիսների ազգային տեղաբաշխման տվյալների։

Վերոնշյալ փաստերից ու մտահոգություններից մեկնած, Արեւմտյան Հայաստանի Հանրապետությունը (Հայաստան) 2019 թ․ օգոստոսի 7-ին ՄԱԿ-ին ուղղել է՝ «Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան պետության) դիմումը՝ Հայաստան պետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ սահմանազատումն իրականացնելու վերաբերյալ», որը ՄԱԿ-ին ուղղված թվով չորրորդ դիմումնագիրն է։

Նշյալ դիմումնագիրը 4 լեզուներով կցվում է:

Արմեն Տեր—Սարգսյան

Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) Նախագահ

 24-ը փետրվարի 2020 թ.

 

Категория: Армянский вопрос | Просмотров: 1147 | Добавил: admin | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
RSS
Наш-RSS
Реклама

Безлимитная связь для студентов по тарифам вдвое дешевле рыночных
Тел. +7 903 250 47 25
ИА REGNUM - Армения
NEWS.am
ЛЕНТА НОВОСТЕЙ
Поиск по сайту
Видео
Календарь
«  Февраль 2020  »
ПнВтСрЧтПтСбВс
     12
3456789
10111213141516
17181920212223
242526272829
Голосование
Самое читаемое
[09.05.2020]
75-летие ПОБЕДЫ. Вечная слава Героям! Рядовые герои Великой Победы
[22.02.2014]
Эксклюзивное интервью Председателя Парламента Западной Армении о Парламенте и задачах армянской диаспорой в вопросе международного признания
[11.07.2013]
Телеканал "Культура": «По следам тайны: Армянское нагорье. 12 тысяч лет назад»
[07.06.2013]
Декларация о формировании Национального Собрания (Парламента) Западной Армении
[14.11.2012]
ТЕЛЕГОНИЯ: Информационная память о внебрачных сексуальных отношениях и любви. Видео.
[22.10.2012]
Истинное лицо современного ислама: Жестокая казнь за принятие христианства
[03.08.2012]
Вперед Армения! ...Лох Лава... - Առա՛ջ, Հայաստան... զում, զում, զում, զում...Լոխ լավա…или «Золотая» позиция олигархов
[25.07.2012]
Откуда родом Богородица – и за что убили Корюна Нагапетяна?
[17.07.2012]
Армения – Земля Ноя (видео)
[01.07.2012]
Свободная трибуна: Наталья Соболь - «ТАИНСТВЕННЫЙ НАРОД АМАЛЕК – ВЕХИ ИСТОРИИ»
[16.06.2012]
Свободная трибуна: Наталья Соболь - «АМЯНСКИЕ ПУШКАРИ В КАЗАНИ – Дела давно минувших дней»
[27.05.2012]
БРАВО!!! Вардапет (архимадрид) Комитас об армянском происхождении европейских наций и многих тайных страницах истории и мировой цивилизации
[24.04.2012]
ВИДЕО: Массовые акции, посвященные памяти жертв геноцида армян в Западной Армении, Киликии и в Османской Империи в 1894-1923г.г. в Мец Салах
[24.04.2012]
ОБРАЩЕНИЕ участников митинга посвященного памяти жертв геноцида армян в Западной Армении, Киликии и в Османской Империи в 1894-1923г.г.
[14.04.2012]
Обращение АРМИНФОЦЕНТРА к Президенту Армении и Католикосу всех армян по поводу антиармянских и антихристианских провокаций "Луйс Ашхар"
[21.01.2012]
Цитата из книги лауреата Нобелевской премии Шмуэля Йосефа Агнона «В сердцевине морей» об амалеках и армянах
[30.11.2011]
20 лет назад была учреждена Московская армянская община: Грустный экскурс в историю; Позорная роль Гегама Халатяна в стремлении ее разрушить
[24.07.2011]
Правда об АМАЛЕКАХ. - "Амалек – колыбель цивилизации"
[23.07.2011]
Правда об АМАЛЕКАХ. - Бог дает добро на убийство - Кто такие амаликитяне и какое они имеют отношение к армянам?
[24.06.2011]
ЗВЕРИНЫЙ ОСКАЛ ЛЕВОНОВСКОЙ ОППОЗИЦИИ: Мартовские погромы 2008 года в Ереване фактически инициировала оппозиция (аудио, видео)
[16.06.2011]
Мысли в слух: 16 июня 2000 года состоялся Учредительный съезд САР
[16.06.2011]
Видео - Страница Истории Союза армян России. Учредительный съезд, 16 июня 2000г., гостиница "Президент-отель", г. Москва.
[31.05.2011]
Позор! Экономическая и политическая элиты Армении: Депутаты Парламента, руководители партий, олигархи (Фото, Имена, Фамилии и ПРОЗВИЩА)
[28.05.2011]
ПОЗОР! Даже турки не могли себе позволить сделать такое: Памятник генералу Андранику в Сочи снесли руководители местного Союза Армян России
[24.05.2011]
Иудейский Азербайджан, или Тайны истории. Записки бывшего жителя города Баку
[24.04.2011]
Заявление Президента АРМИНФОЦЕНТРА Армена Тер-Саркисяна об инициировании в Гаагском трибунале вопроса об осуждении геноцида армян
Наши партнеры
Национальный совет Западной Армении
АМШЕНКА
Ухт Арарати
Все права защищены © 2011 Сайт АрмИнфоЦентр - Главный информационный ресурс Армянской диаспоры.
При полном или частичном использовании материала ссылка (гиперссылка) на АрмИнфоЦентр обязательна, даже если мы ссылаемся на другие источники.
Мнение АрмИнфоЦентр может не совпадать с мнением авторов отдельных материалов.
АрмИнфоЦентр не несет ответственности за содержание рекламы.
Использование материалов АрмИнфоЦентр в коммерческих целях без письменного разрешения АрмИнфоЦентр не допускается
Конструктор сайтов - uCoz