АРМИНФОЦЕНТР: Обращение международного АРМИНФОЦЕНТРА к Президенту
Республики Армения Сержу Саргсяну и Его Святейшеству Верховному Патриарху Католикосу всех армян Гарегину Второму по поводу серии антиармянских и антихристианских провокаций авторской программы "Луйс Ашхар" (США) (на армянском языке) Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանին
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոս և Ծայրագույն
Պատրիարք Վեհափառ Հայրապետին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
Մեծարգո պարոն Նախագահ Վեհափառ Տեր
Սրտի և հոգու մեծ տագնապով ձեզ ենք ներկայացնում ԱՄՆ-ից էլեկտրոնային
համացանցում հեռարձակվող Ստեփան Քիրեմիդջյանի
հեղինակային
«Լույս աշխարհ» տեսածրագիրը - www.louysworld.com, որը իր վերջին հեռարձակումներում
եթեր է հանում «Հայոց եկեղեցու պատմություն. Թե հուդայականության և սիոնիզմի
ձեռնարկ», ապազգային և հակաքրիստոնեական հաղորդաշարը:
Ըստ
Քիրեմիդջյանի`իր կողմից ընթերցվող և անձնական մեկնաբանություններով լրացվող գրքի հեղինակն է ոմն
Հ.
Սանասարյանը,
որը
քննադատում է
Հայաստանի
Հանրապետությունում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ՀՀ Կրթության ու գիտության նախարարության կողմից համատեղ մշակված և ներկայում միջնակարգ դպրոցներում կիրառվող «Հայ եկեղեցու պատմություն» դասագիրքը:
Մեր խորին համոզմամբ` այս ապակողմնորոշիչ և իրեն բովանդակությամբ
չարիք սերմանող գիրքը և Լույս աշխարհի հեղինակ և վարող Ստեփան Քիրեմիդջյանի սադրիչ,
մեծամիտ մեկնաբանությունները խեղաթյուրում
են ազնիվ քրիստոնյաներին և լուրջ փորձության տանում մանուկներին:
Հեղինակները ամբարտավան կեցվածքով և լկտիաբար կեղծում են
Սուրբ Գրքի ամբողջականությունը, իմաստը, նպատակը `տեսնելով նրա մեջ հակամարդկային,
անբարոյական և հրեա սիոնիստական նպատակային սկզբունքներ:
Ակնկալում ենք, որ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը և ՀՀ Կրթության ու գիտության նախարարությունը համապատասխան կտրուկ
և անհետաձգելի քայլեր կձեռնարկեն կասեցնելու վերոհիշյալ ապակայունացնող քարոզչությունն
ու գործունեությունը:
Արմեն Տեր-Սարգսյան,
«ARMINFOCENTER»-ի - Հայկական
միջազգային տեղեկատվական -վերլուծական, մշակութային-լուսավորչական եւ
իրավական կենտրոնի ղեկավար
Մոսկվա
22.03.2012թ.
|