ARMINFOCENTER: Накрывшая вершину Арарата шапка удивила жителей Турции
(на армянском языке)
Արարատի գագաթին նկատված ուշագրավ բնական երևույթը քննարկումների առիթ է դարձել թուրք օգտատերերի շրջանում:
«Թուրքիայի Հանրապետության ամենաբարձր կետի վրա բացառիկ բնական երևույթ է նկատվել: Լեռը, ասես, ամպերից հյուսված գլխարկ էր դրել»,-մեկնաբանել է դիտարժան կադրը հրապարակած Rusturkey.com կայքը:
Նշենք, որ Հայաստանի խորհրդանիշներից մեկը՝ Արարատ լեռը գտնվում է այժմյան Թուրքիայի Հանրապետության տարածքում՝ Հայաստանի Հանրապետության սահմանից 28.5 կմ հեռավորության վրա: Այն Հայկական լեռնաշխարհի ամենաբարձր կետն է:
Tert.am
|