Меню сайта
Рубрики
АРМЕНИЯ [40]
- Республика Армения [611]
- Западная Армения [414]
- - Правовой пакет [1]
Правовой пакет Западной армении
- - Паспорт гражданина [5]
- Арцах [233]
- Амшен [28]
Амшен
- Джавахк [36]
- Нахичевань [3]
Армянская Церковь [193]
Армянский язык [12]
ДИАСПОРА [23]
- Российская община [138]
- Московская община [37]
- Европейские общины [37]
- Ближневосточная община [50]
- Американская община [26]
Геноцид [218]
Армянский вопрос [88]
- Ай Дат и АСАЛА [54]
- Фидаи и «Немезис» [16]
- Международные договора [9]
--- Московский договор [15]
Аналитика [161]
Политика [296]
Официоз [22]
- Партии [25]
Великая Победа [18]
Знаменитые армяне [67]
СМИ [49]
Мир [46]
Россия [153]
Европа [96]
США [91]
Ближний Восток [211]
Турция [352]
Азербайджан [247]
Грузия [87]
СНГ [71]
Азия и Африка [0]
Религия [108]
Энциклопедия [10]
Юриспруденция [12]
История [248]
Культура [99]
Литература [31]
Наука & образование [32]
- ИСН [17]
Происшествия [54]
Досуг [5]
- Женский клуб [58]
- Мужской клуб [8]
- Молодёжный клуб [2]
- Детский клуб [0]
- Клуб знакомств [6]
- Здоровье & спорт [68]
- Туризм [9]
- Традиции [30]
- Кулинария [5]
- Увлечения [3]
- Юмор [1]
- Музыка [20]
- Кино [19]
- TV [2]
Экономика [10]
- Банки & бизнес [14]
- Бизнес клуб [3]
- Работа & заработок [0]
Технологии [7]
Авто [3]
Справка [1]
Неопознанное [15]
ВИДЕО [302]
Видео сайта
Архив записей
Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Форма входа
Главная » 2017 » Декабрь » 12 » Տիգրան Փաշաբեզյան. «Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման մի քանի ուղիների մասին»
14:49
Տիգրան Փաշաբեզյան. «Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման մի քանի ուղիների մասին»

ARMINFOCENTER: Тигран Пашабезян: «О путях мирного урегулирования Карабахского конфликта» (На армянском языке)

«Հիմնախնդրի քաղաքականացման պատճառով ոչ Մինսկի խմբում, որտեղ շուրջ երկու տասնամյակ ընթանում են ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունները, ոչ ՄԱԿ-ում եւ ոչ էլ միջազգային իրավասու մեկ այլ ատյանում մինչ օրս «Ղարաբաղյան հիմնախնդրի իրավական փաթեթ» չի ներկայացված». Ալեքսանդր Մանասյան, Ղարաբաղյան հակամարտություն (Իրավաքաղաքական փաստերի եւ փաստարկների նվազագույն փաթեթ), «Տիգրան Մեծ» հրտ., Երեւան, 2008, էջ 6: 

Հակամարտության խաղաղ կարգավորման նվազագույնը երեք ուղի գոյություն ունի

1. Ղարաբաղյան հակամարտությունը իրականում հայությունը կարգավորել է, ԼՂՀ-ն ազատագրվել է բռնազավթումից եւ 70-ամյա գաղութային լծից: 
Հիշեցնենք սակայն, որ 1960-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունեց «Գաղութային երկրներին ու ժողովուրդներին անհապաղ անկախություն տալու մասին» Հռչակագիր: «Գաղութատիրության փլուզումն սկսվեց Ասիայից: 1943-ից գաղութային լծից անկախություն ստացան Սիրան եւ Լիբանանը, 1945-ին գաղութատիրությունը տապալվեց Վիետնամում, հռչակվեց Ինդոնեզիայի անկախությունը… 1947-ին անկախություն նվաճեց Հնդկաստանը: Գաղութատիրությանն ուժեղ հարված հասցրեց չինական հեղափոխության հաղթանակը (1949): Ետպատերազմյան առաջին տասնամյակում սուվերեն պետություններ հռչակվեցին Հորդանանը (1946), Ֆիլիպինները (1946), Պակիստանը (1947), Բիրման (1948), Շրի Լանկան (1948), Լիբիան (1951), Կամբոջան (1953), Լաոսը (1953): 1952-ին Եգիպտոսն ազատագրվեց կիսագաղութային վիճակից: 1956-65-ին պետական անկախություն ստացավ Աֆրիկայի, Ասիայի, Օվկիանիայի եւ Լատինական Ամերիկայի ավելի քան 60 երկիր: 1959-ին հաղթանակեց հեղափոխությունը Կուբայում... 1974-ի ապրիլին դեմոկրատական հեղափոխությամբ տապալվեց ֆաշիստական վարչակարգը Պորտուգալիայում, սկիզբ դրվեց գաղութների (Գվինեա-Բիսաու, Մոզամբիկ, Անգոլա) անկախության հռչակմանը…»: Եվ դեռ ավելին` «Դեռեւս գաղութային լծի տակ են 20 մլն մարդ` Բրիտանական կայսրության (ներառյալ Հարավային Ռոդեզիան), ֆրանսիայի եւ Իսպանիայի գաղութներում եւ կախյալ երկրներում»: (Հայկական Սովետական Հանրագիտարան, Հատոր 2, Երեւան, 1976, էջ 670) 

Ինչո՞ւ ենք այսքան մանրամասն ներկայացնում հանրագիտարանային այս տվյալները, որովհետեւ դրանք ավելի քան խոսուն են: Որովհետեւ ԼՂՀ-ն նույնպես ազատագրվել է գաղութային լծից, որ պարտադրվել էր իրեն Ռուսաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի Կովկասյան բյուրոյի 1921թ. հուլիսի 5-ի որոշմամբ: 
Ուստի, շատ բնական է, որ ԼՂՀ անկախության ճանաչման ուղիներից մեկը ՄԱԿ-ի Հոգաբարձուների խորհրդին դիմելն է, որը 1960-ական թթ. զբաղվում էր անկախություն ձեռք բերած ժողովուրդների խնդիրներով համաձայն` «Գաղութային երկրներին եւ ժողովուրդներին անկախություն տալու մասին» ՄԱԿ-ի 1960-ին ընդունած Հռչակագրի, հաստատելու ԼՂՀ ազատագրումը գաղութային լծից եւ ճանաչելու ԼՂՀ անկախությունը, որը նա ձեռք է բերել Ադրբեջանի Հանրապետության սանձազերծած ագրեսիվ պատերազմում հաղթելու շնորհիվ: (Տես, «Декларация о предоставлении независимости колониальным странам и народам», Генеральная Ассамблея, 947-е пленарное заседание, 14 декабря 1960 года.)

2. Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղիներից մեկ ուրիշը նշում է քաղաքագետ Արա Պապյանը. «Հայ-ադրբեջանական սահմանի վերաբերյալ միակ օրինական փաստաթուղթը Փարիզի վեհաժողովի հատուկ հանձնաժողովի 1920-ի փետրվարի 24-ի զեկույց-առաջարկն է, որով Ազգերի լիգային էր վերապահված հայ-ադրբեջանական սահմանազատումը: Ուստի, ՄԱԿ-ը՝ որպես Ազգերի լիգայի իրավահաջորդ, եւ մասնավորապես ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը՝ որպես Գլխավոր դաշնակից ուժերի տեղապահ, պարտավորություն ունեն կենսագործել այդ սահմանազատումը՝ հիմք ընդունելով 1920թ. նոյեմբեր-դեկտեմբերի ազգային տեղաբաշխման տվյալները: Ներկա ազգային տեղաբաշխումը չի կարող հիմք հանդիսանալ սահմանազատման համար, քանզի այն առաջացել է Ադրբեջանի հանցավոր հայաթափման՝ էթնիկ զտման, քաղաքականության հետեւանքով, իսկ հանցագործության հետեւանքները չեն կարող առաջացնել իրավունքներ՝ Ex injuria non oritur jus»: (Տես, Արա Պապյան, Հայ-ադրբեջանական սահմանը (փորձաքննություն ըստ միջազգային իրավունքի, «Ուխտ Արարատի», թիվ 2 (16), նոյեմբեր - դեկտեմբեր, 2008, էջ 11):

Իսկ դա նշանակում է, որ երբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը որպես Ազգերի լիգայի Գլխավոր դաշնակից ուժերի տեղապահի իրավահաջորդ, ՀՀ համապատասխան հայցի դեպքում, իրականացնում է Հայաստան-Ադրբեջան սահմանազատումը` ըստ 1920 թ. նոյեմբեր-դեկտեմբերի ազգային տեղաբաշխման տվյալների, ապա ԼՂՀ-ն (ի դեպ, տարածքային ամբողջականությամբ հանդերձ) ընդգրկվում է ՀՀ-ի կազմ եւ, ըստ այդմ, անիմաստ է դառնում ԼՂՀ հակամարտության քաղաքական քննարկումները միջազգային ատյաններում: (Տես, «Գաղութային երկրներին եւ ժողովուրդներին անկախություն տալու մասին» ՄԱԿ-ի 1960-ին ընդունած Հռչակագրի 4-ից 7-րդ հոդվածները) 

Հնարավոր է, այս տարբերակը լավագույնն է, որովհետեւ այս դեպքում քննության առարկա է դառնում նաեւ բռնազավթված ու հայաթափված Նախիջեւանի խնդիրը: 
Ավելացնենք, որ սույն որոշման իրականացման վերաբերյալ դրույթը ներառված Սեւրի խաղաղության դաշնագրում, որպես 92-րդ հոդված, եւ ձեւակերպված է այսպես. 
«Ադրբեջանի եւ Վրաստանի հետ Հայաստանի սահմաններն ըստ պատկանելության կորոշվեն շահագրգռված պետությունների ընդհանուր համաձայնությամբ: Երբ 89–րդ հոդվածում նախատեսված որոշումն արդեն ընդունված կլինի եւ եթե դրանից հետո այս կամ այն շահագրգռված պետությունները չեն կարողանա ընդհանուր համաձայնությամբ որոշել իրենց սահմանագիծը, վերջինս կորոշեն Գլխավոր դաշնակից տերությունները, որոնք դրա հետ մասին պետք է հոգ տանեն սահմանազատումը տեղում գծանշելու մասին»: 

3. Նախորդ հրապարակումներում արդեն նշել ենք, որ աշխարհում չկա մի հակամարտություն, որի կարգավորման իրավական տարբերակը գոյություն չունենա: Դրանցից մեկն էլ հակամարտությունների խաղաղ կարգավորման միջազգային ընդունված կարգն ու համաձայնությունն է, որ կոչվում է` «Միջազգային բախումների խաղաղ լուծման մասին» Կոնվենցիա, Հաագա, 18 հոկտեմբերի 1907 թ.: (Տես, «Конвенция о мирном рещении международных столкновений», Гаага, 18 октября 1907 года.)

Կոնվենցիան հակամարտության խաղաղ կարգավորման համար նախատեսում է գործողությունների երեք հաջորդական քայլեր եւ փուլեր. 
ա) Առաջին փուլում, համաձայն Կոնվենցիայի 2-րդ բաժնի 2-րդ հոդվածի պահանջի, հակամարտող կողմերը պետք է օգտվեն մեկ կամ մեկից ավելի բարեկամ երկրների միջնորդական առաքելության ծառայություններից: Համաձայն Կոնվենցիայի 2-րդ բաժնի 5-րդ հոդվածի պահանջի` միջնորդական առաքելությունը համարվում է ավարտված այն պահից, երբ հակամարտող կողմերից մեկը կամ միջնորդը համոզվում է, որ հաշտության առաջարկները չեն ընդունվում հակամարտող կողմերից որեւէ մեկի կողմից: 
բ) Երկրորդ փուլում, համաձայն Կոնվենցիայի 3-րդ բաժնի 9-րդ հոդվածի, ստեղծվում է հակամարտության պատճառները հետաքննող հանձնաժողով, որն անցկացնում է հակամարտության պատճառների անաչառ ու բարեխիղճ հետաքննություն եւ իր առաջարկություններն է ներկայացնում հակամարտող կողմերին: Եթե հետաքննող հանձնաժողովի առաջարկները նույնպես չեն ընդունվում հակամարտող կողմերից որեւէ մեկի կողմից, ապա հարցը տեղափոխվում է հաջորդ փուլ: 
գ) Երրորդ փուլում, համաձայն Կոնվենցիայի 4-րդ բաժնի 2-րդ գլխի 41-րդ հոդվածի, հարցը ներկայացվում է հատուկ այդ խնդրի համար ստեղծվող միջնորդական դատարան, որի որոշումներն արդեն պարտադիր են հակամարտող կողմերի համար: 
Ակնհայտ է, որ Մինսկի խմբի միջնորդական առաքելության ձեւաչափը, համաձայն այս Կոնվենցիայի, դրույթների սպառել է իրեն, որովհետեւ շուրջ 18 տարի է ինչ նրա առաջարկները չեն ընդունվում հակամարտության կողմերից մեկի, հիմնականում` Ադրբեջանի կողմից, որը չի հաշտվում այն իրողության հետ, թե ԼՂՀ-ն գաղութային լծից այլեւս ազատագրված է: Ուստի, Մինսկի խումբը պետք է լուծարվի եւ որպես Կոնվենցիայի համապատասխան դրույթի ու պահանջի երկրորդ քայլ` ստեղծվի հակամարտության պատճառների անկողմնակալ եւ անաչառ հետաքննություն անցկացնող Միջազգային քննիչ հանձնաժողով: 

Բոլոր երեք տարբերակները գործողության մեջ դրվելու իրավունք ունեն եւ արդյունավետ կարող են լինել, որովհետեւ ինչպես արդեն նշվեց, միջազգային իրավահարաբերություններում գոյություն ունեն հակամարտության խաղաղ կարգավորման, նվազագույնը, ներկայացված այս երեք ձեւաչափերն ու տարբերակները, որոնցով տվյալ դեպքում կարող են եւ պարտավոր են առաջնորդվել եւ՝ հակամարտող կողմերը, եւ՝ միջնորդները… Եվ բոլոր նրանք, ովքեր կամ չեն ցանկանում հակամարտության խաղաղ կարգավորումը, կամ շրջանցում են կարգավորման իրավական միջոցներն ու մեխանիզմները, իրականում հրահրում են նոր պատերազմ եւ ցեղասպանություն… 

Տիգրան Փաշաբեզյան, 
Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Վարչապետ 

12.12.2017 թ. 

www.wa.nt.am
 

Категория: - Арцах | Просмотров: 1572 | Добавил: admin | Теги: Тигран Пашабезян, Россия Москва, Карабах, геноцид, Армения Ереван, Амшенка, АСАЛА ASALA ԱՍԱԼԱ, церковь, ARMINFOCENTER, АрмИнфоЦентр | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
RSS
Наш-RSS
Реклама

Безлимитная связь для студентов по тарифам вдвое дешевле рыночных
Тел. +7 903 250 47 25
ИА REGNUM - Армения
NEWS.am
ЛЕНТА НОВОСТЕЙ
Поиск по сайту
Видео
Календарь
«  Декабрь 2017  »
ПнВтСрЧтПтСбВс
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Голосование
Самое читаемое
[09.05.2020]
75-летие ПОБЕДЫ. Вечная слава Героям! Рядовые герои Великой Победы
[22.02.2014]
Эксклюзивное интервью Председателя Парламента Западной Армении о Парламенте и задачах армянской диаспорой в вопросе международного признания
[11.07.2013]
Телеканал "Культура": «По следам тайны: Армянское нагорье. 12 тысяч лет назад»
[07.06.2013]
Декларация о формировании Национального Собрания (Парламента) Западной Армении
[14.11.2012]
ТЕЛЕГОНИЯ: Информационная память о внебрачных сексуальных отношениях и любви. Видео.
[22.10.2012]
Истинное лицо современного ислама: Жестокая казнь за принятие христианства
[03.08.2012]
Вперед Армения! ...Лох Лава... - Առա՛ջ, Հայաստան... զում, զում, զում, զում...Լոխ լավա…или «Золотая» позиция олигархов
[25.07.2012]
Откуда родом Богородица – и за что убили Корюна Нагапетяна?
[17.07.2012]
Армения – Земля Ноя (видео)
[01.07.2012]
Свободная трибуна: Наталья Соболь - «ТАИНСТВЕННЫЙ НАРОД АМАЛЕК – ВЕХИ ИСТОРИИ»
[16.06.2012]
Свободная трибуна: Наталья Соболь - «АМЯНСКИЕ ПУШКАРИ В КАЗАНИ – Дела давно минувших дней»
[27.05.2012]
БРАВО!!! Вардапет (архимадрид) Комитас об армянском происхождении европейских наций и многих тайных страницах истории и мировой цивилизации
[24.04.2012]
ВИДЕО: Массовые акции, посвященные памяти жертв геноцида армян в Западной Армении, Киликии и в Османской Империи в 1894-1923г.г. в Мец Салах
[24.04.2012]
ОБРАЩЕНИЕ участников митинга посвященного памяти жертв геноцида армян в Западной Армении, Киликии и в Османской Империи в 1894-1923г.г.
[14.04.2012]
Обращение АРМИНФОЦЕНТРА к Президенту Армении и Католикосу всех армян по поводу антиармянских и антихристианских провокаций "Луйс Ашхар"
[21.01.2012]
Цитата из книги лауреата Нобелевской премии Шмуэля Йосефа Агнона «В сердцевине морей» об амалеках и армянах
[30.11.2011]
20 лет назад была учреждена Московская армянская община: Грустный экскурс в историю; Позорная роль Гегама Халатяна в стремлении ее разрушить
[24.07.2011]
Правда об АМАЛЕКАХ. - "Амалек – колыбель цивилизации"
[23.07.2011]
Правда об АМАЛЕКАХ. - Бог дает добро на убийство - Кто такие амаликитяне и какое они имеют отношение к армянам?
[24.06.2011]
ЗВЕРИНЫЙ ОСКАЛ ЛЕВОНОВСКОЙ ОППОЗИЦИИ: Мартовские погромы 2008 года в Ереване фактически инициировала оппозиция (аудио, видео)
[16.06.2011]
Мысли в слух: 16 июня 2000 года состоялся Учредительный съезд САР
[16.06.2011]
Видео - Страница Истории Союза армян России. Учредительный съезд, 16 июня 2000г., гостиница "Президент-отель", г. Москва.
[31.05.2011]
Позор! Экономическая и политическая элиты Армении: Депутаты Парламента, руководители партий, олигархи (Фото, Имена, Фамилии и ПРОЗВИЩА)
[28.05.2011]
ПОЗОР! Даже турки не могли себе позволить сделать такое: Памятник генералу Андранику в Сочи снесли руководители местного Союза Армян России
[24.05.2011]
Иудейский Азербайджан, или Тайны истории. Записки бывшего жителя города Баку
[24.04.2011]
Заявление Президента АРМИНФОЦЕНТРА Армена Тер-Саркисяна об инициировании в Гаагском трибунале вопроса об осуждении геноцида армян
Наши партнеры
Национальный совет Западной Армении
АМШЕНКА
Ухт Арарати
Все права защищены © 2011 Сайт АрмИнфоЦентр - Главный информационный ресурс Армянской диаспоры.
При полном или частичном использовании материала ссылка (гиперссылка) на АрмИнфоЦентр обязательна, даже если мы ссылаемся на другие источники.
Мнение АрмИнфоЦентр может не совпадать с мнением авторов отдельных материалов.
АрмИнфоЦентр не несет ответственности за содержание рекламы.
Использование материалов АрмИнфоЦентр в коммерческих целях без письменного разрешения АрмИнфоЦентр не допускается
Конструктор сайтов - uCoz