ARMINFOCENTER: Министр обороны Греции пригрозил Турции вернуться к Севрскому договору
Министра обороны Греции Панос Камменос заявил, что: «если Эрдоган хочет отменить Лозаннский договор, мы вернемся к Севрскому договору» (условия которого были намного хуже для Турции).
Թուրքիայի նախագահ Էրդողանի` «մեզ Սևրի պայմանագիր ցույց տալով՝ Լոզանի պայմանագիր պարտադրեցին» խոսքերի պատասխանը չի ուշացել Հունաստանից:
Հունաստանի պաշտպանության նախարար, «Անկախ հույներ» կուսակցության նախագահ Փանոս Քամենոսը պատասխանել է Էրդողանին՝ իր խոսքը սկսելով հետևյալ կերպ. «Միջազգային համաձայնագրերը քննադատելու համարձակություն ցուցաբերողներին ցանկանում եմ մեսիջ հղել»:
Նա նշել է, որ Թուրքիան պարբերաբար իր հայտարարություններով փորձում է մթնոլորտը թեժացնել:
«Եթե Էրդողանը ցանկանում է Լոզանի պայմանագիրը չեղարկել, կվերադառնանք Սևրի պայմանագրին: Մի կետ կա, որ բոլորս պետք է հասկանանք՝ Թուրքիայի զինված ուժերի կրած կորուստները, ռազմական հեղաշրջման փորձից հետո նրա ուժի նվազումը, Սիրիայում անվերջ պարտությունները նրան ստիպում են այսպիսի հիմար հայտարարություններ անել:
Դրա հետևանքը բոլորս տեսանք՝ ծնկի իջած Էրդողանը ՌԴ-ի նախագահ Պուտինից ներողություն խնդրեց Սիրիայի վերաբերյալ իր հայտարարությունների համար:
Նա պետք է հասկանա, որ ներքին քաղաքականության համար չի կարող անհանգստացնել միջազգային հանրությանն ու Հունաստանին»,- ասել է Հունաստանի ՊՆ ղեկավարը:
Աղբյուրը` Lousavor Avedis
|