АРМИНФОЦЕНТР: Участники 8-го всеармянского форума журналистов посетили Мемориал жертв Геноцида армян "Цицернакаберд" и воинский Пантеон "Ераблур"
Հոկտեմբերի 21-ի առավոտյան ՀՀ սփյուռքի նախարարության և Լրագրողների համահայկական համաժողովները համակարգող խորհրդի, Լրատվամիջոցների համահայկական ընկերակցության, Հայաստանի ժուռնալիստների միության հետ համատեղ իրականացվող Լրագրողների 8-րդ համահայկական համաժողովի մասնակիցները ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի գլխավորությամբ այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղիկներ խոնարհեցին Հայոց ցեղասպանության զոհերի հուշակոթողին, որից հետո շրջայց կատարեցին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում:
Այնուհետև համաժողովի մասնակիցները եղան Եռաբլուրում և հարգանքի տուրք մատուցեցին Արցախյան հերոսամարտին, ապրիլյան պատերազմին զոհված հայորդիների շիրիմներին:
Источник: Hayernaysor.am
|