АРМИНФОЦЕНТР: 8 сентября 2016 года, в Ереване, в конференц-зале гостиницы «Конгресс», состоялась конференция по теме «Неортодоксальные армяне в мире», (в т.ч. исламизированные армяне) которая была организована Постоянными комиссиями Национального Собрания (Парламента) Западной Армении по вопросам земляческих, общинных и патриотических общественных организаций и по вопросам духовной сферы и веры.
В работе конференции также приняли участие представители интеллигенции, историки, писатели, эксперты, лингвисты и представители общественных и земляческих организаций Республики Армения и зарубежья.
По итогам работы участники конференции приняли совместное Заявление о «Неортодоксальных армянах в мире»,.
(текст Заявления на армянском языке прилагается)
***
Երեւանում՝ «Կոնգրես» հյուրանոցի ժողովասրահում, 8 սեպտեմբերի 2016 թ. տեղի ունեցավ «Այլակրոն հայերն աշխարհում» թեմայով խորհրդաժողով, որը կազմակերպել էին Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) Հայրենակցական, համայնքային, հայրենասիրական եւ Հավատքի հարցերի մշտական հանձնաժողովները: Խորհրդաժողովի մասնակիցները՝ Հայաստանի Հանրապետության ու Արտերկրի մտավորականներ, գրողներ, հայագետներ, պատմաբաններ, լեզվաբաններ եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ընդունեցին հետեւյալ համատեղ հայտարարությունը:
«Այլակրոն հայերն աշխարհում» թեմայով խորհրդաժողովի մասնակիցների հայտարարությունը
Նկատի առնելով այն հանգամանքը որ վերջին հարյուրամյակի ընթացքում հայության նկատմամբ իրականացված շարունակական ցեղասպանության, բռնագաղթի ու բռնի կրոնափոխման հետեւանքով նրա կյանքում առաջացել է ու առկա է մի նոր իրողություն, ասպես կոչված, «Այլակրոն հայերն աշխարհում», որոնք զրկված են իրենց ինքնությունը վերագտնելու եւ վերականգնելու հնարավորությունից,
նկատի առնելով՝ Մերձավոր Արեւելքում ներկայիս ընթացող ռազմա-քաղաքական գործընթացները եւ դրանց ազդեցությունը տարածաշրջանում ապրող հայկական գաղթավայրերի, Արեւմտյան Հայաստանում ապրող հայության, ինչպես նաեւ Արցախի եւ ՀՀ-ի վրա,
նկատի առնելով՝ 1988-ից ի վեր Արցախի ու ՀՀ-ի նկատմամբ իրականացվող շրջափակումը, ռասիստական-ազգայնամոլական թշնամանքն ու ժամանակ առ ժամանակ իրականացվող ագրեսիան,
նկատի առնելով, որ ինչպես նախկինում այնպես էլ այսօր հրամայական է հայության բոլոր իրավունքների պաշտպանության խնդիրը,
խորհրդաժողովի մասնակիցները հայտարարում են, որ
Պատրաստ են ընդունելու մեր բնօրրանում եւ այլ վայրերում ապրող հայրենակիցները, այլակրոն հայերը, ինչպես որ նրանք կան եւ որ այդ հարցը հատուկ ուսումնասիրության ու ուշադրության է արժանի, հատկապես հաշվի առնելով վերոնշյալ հանգամանքները, ինչպես նաեւ ապագային պատրաստ լինելու դիտարկելու այլակրոն հայերի ներգրավումը ազգային-պետական ծրագրերում:
Այդ իմաստով խորհրդաժողովի մասնակիցները ավարտված չեն համարում իրենց աշխատանքը, այլ դա համարում են շարունակական գործողություն, տեսանելի հեռանկարում լիովին սպառիչ պատասխան գտնելու համար նշյալ հարցադրմանը:
Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) Հայրենակցական, համայնքային, հայրենասիրական եւ Հավատքի հարցերի մշտական հանձնաժողովների ներկայացուցիչներ, Հայաստանի Հանրապետության ու Արտերկրի մտավորականներ, գրողներ, հայագետներ, պատմաբաններ, լեզվաբաններ եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ
8 սեպտեմբերի, 2016 թ.,
Երեւան
|