Меню сайта
Рубрики
АРМЕНИЯ [40]
- Республика Армения [611]
- Западная Армения [414]
- - Правовой пакет [1]
Правовой пакет Западной армении
- - Паспорт гражданина [5]
- Арцах [233]
- Амшен [28]
Амшен
- Джавахк [36]
- Нахичевань [3]
Армянская Церковь [193]
Армянский язык [12]
ДИАСПОРА [23]
- Российская община [138]
- Московская община [37]
- Европейские общины [37]
- Ближневосточная община [50]
- Американская община [26]
Геноцид [218]
Армянский вопрос [88]
- Ай Дат и АСАЛА [54]
- Фидаи и «Немезис» [16]
- Международные договора [9]
--- Московский договор [15]
Аналитика [161]
Политика [296]
Официоз [22]
- Партии [25]
Великая Победа [18]
Знаменитые армяне [67]
СМИ [49]
Мир [46]
Россия [153]
Европа [96]
США [91]
Ближний Восток [211]
Турция [352]
Азербайджан [247]
Грузия [87]
СНГ [71]
Азия и Африка [0]
Религия [108]
Энциклопедия [10]
Юриспруденция [12]
История [248]
Культура [99]
Литература [31]
Наука & образование [32]
- ИСН [17]
Происшествия [54]
Досуг [5]
- Женский клуб [58]
- Мужской клуб [8]
- Молодёжный клуб [2]
- Детский клуб [0]
- Клуб знакомств [6]
- Здоровье & спорт [68]
- Туризм [9]
- Традиции [30]
- Кулинария [5]
- Увлечения [3]
- Юмор [1]
- Музыка [20]
- Кино [19]
- TV [2]
Экономика [10]
- Банки & бизнес [14]
- Бизнес клуб [3]
- Работа & заработок [0]
Технологии [7]
Авто [3]
Справка [1]
Неопознанное [15]
ВИДЕО [302]
Видео сайта
Архив записей
Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Форма входа
Главная » 2016 » Март » 21 » Սաիտա Օհանեան. «Երկար ճանապարհ դէպի տուն…» (Նշանակալի իրադարձութիւն Սոչիի եւ Աբխազիայի համշենահայերու հասարակական-մշակութային կեանքին մէջ)
00:10
Սաիտա Օհանեան. «Երկար ճանապարհ դէպի տուն…» (Նշանակալի իրադարձութիւն Սոչիի եւ Աբխազիայի համշենահայերու հասարակական-մշակութային կեանքին մէջ)

АРМИНФОЦЕНТР: Саида Оганян: "Долгая дорога к дому…."

(Знаменательное событие в общественной и культурной жизни амшенских армян Сочи и Абхазии)

(Արևմտահայերեն, դասական հայերեն - Western Armenian language - на западноармянском языке)

«Խնուս» մշակութային հիմնադրամին նախաձեռնութեամբ եւ Հայ Առաքելական Եկեղեցւոյ Ռուսիոյ Հարաւի թեմի առաջնորդ եպիսկոպոս Մովսէս սրբազանի օրհնութեամբ, «Ռուսաստանի հայերու միութեան» Սոչիի մասնաճիւղի եւ «Համշենուհի» համշենահայերու կանանց միջազգային միութեան հետ համատեղ, ինչպէս նաեւ «Աբխազիայի հայերու միութեան» եւ Ատլերի հայերու «Սեւան» միութեան համագործակցութեամբ` 2016 Մարտ 11-13 Ատլերի, Սոչիի Վերին Բերանտա գիւղի եւ Աբխազիայի Գագրա քաղաքաղին մէջ տեղի ունեցան «Տունդարձի ճամբան» ֆիլմի անդրանիկ ներկայացումն ու պատմամշակութային երեկոներու շարք՝ նուիրուած Արեւմտեան Հայաստանի Խնուս գաւառին:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 Ֆիլմը կը պատմէ արմատներով խնուսցի Պարոյր Գէորգեանի նախաձեռնած ուխտագնացութիւնը դէպի Արեւմտեան Հայաստան, ուր ուխտաւորները անցնելով Հայաստանի քանի մը քաղաքներով` Անի, Կարս, Վան, Պիթլիս, Մուշ, վերջապէս կը հասնին Խնուսի Բուռնազ գիւղը եւ կը գտնեն երախտաւոր հայորդիի Արամ պապի տունը:

Առաջին ցուցադրութիւնը տեղի ունեցած է 2015-ի նոյեմբերին Երեւանի «Մոսկուա» շարժանկար-թատերասրահին մէջ, վերջերս` Հայ Առաքելական Եկեղեցւոյ Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ սրբազանի օրհնութեամբ Ստեփանակերտի Երիտասարդութեան պալատին մէջ, իսկ 2016-ի սկիզբը` Հայ Առաքելական Եկեղեցւոյ Ֆրանսայի թեմի առաջնորդ Վահան սրբազանի օրհնութեամբ Փարիզի «Սուրբ Յովհաննէս» եկեղեցւոյ մէջ:

Պէտք է ընդգծել, որ տեղի համայնքային կառոյցները բոլոր ձեռնարկները կազմակերպած էին շատ բարձր մակարդակով: Ռուսաստանի սեւծովեան ափամերձ տարածքներուն եւ Աբխազիայի Հանրապետութեան մէջ բնակող համշենահայերու համար այս թեման կենսական է, հակառակ այն փաստին, որ հայրենի տան կորուստէն անցած է շուրջ 100 տարի, որ ժամանակաւորապէս բռնագրաւուած կը մնայ Թուրքիոյ Հանրապետութեան կողմէ:

Կը զգացուի, որ մարդիկ տեղեկատուական քաղց եւ այս թեմայով տեսագրական նիւթերու կարիք ունին: Եւ ինչպէս պարզուեցաւ մեր անհանգստութիւնը տեղին չէր եւ Ատլերի մշակոյթի պալատի հսկայական դահլիճը լեցուն էր հիւրերով:

Ձեռնարկին բացումը կատարեց եւ զայն մինչեւ վերջ վարեց «Համշենուհի» համշենահայերու կանանց միջազգային միութեան ղեկավար Սաիտա Օհանեանը:

Ձեռնարկին սկիզբը աղօթքով ազդարարեց Ատլերի Հայ Առաքելական «Սուրբ Սարգիս» եկեղեցւոյ հովիւ Տէր Եզնիկը, որ ներկաներուն փոխանցեց Հայ Առաքելական Եկեղեցւոյ Ռուսիոյ Հարաւի թեմի առաջնորդ եպիսկոպոս Մովսէս սրբազանի ողջոյնի խօսքն ու օրհնութիւնը:

Սոչիի հայերու համայնքին կողմէ ողջոյնի խօսքով հանդէս եկաւ Ատլերի հայերու «Սեւան» միութեան փոխնախագահ Աշոտ Սարեանը, որ կարեւոր համարեց ձեռնարկը համայնքի հասարակական – մշակութային կեանքին մէջ:

Այնուհետեւ ելոյթ ունեցան «Վան» վոկալի արուեստանոցի սաները, գեղարուեստական ղեկավար Նոնա Սագսեան, որոնք ներկայացուցին «Հայաստան» երգի հայրենասիրական – պարային մշակումը:

Ֆիլմի ցուցադրութենէն առաջ ճամբորդութեան մասին պատմեց ֆիլմի սենարիստ ու հեղինակ, «Խնուս» մշակութային հիմնադրամի ղեկավար Սամուէլ Մհերեանը: Ան յաջողեցաւ մարդոց հոգիի եւ մտքի համար առատ նիւթ տրամադրել, որոնք ամրագրուեցան նաեւ պաստառին յայտնուող պատկերներով` ճամբորդութեան առաջին քայլէն մինչեւ վերջին ամփոփիչ դրուագը:

Տեսածի ազդեցութեամբ հիւրերէն մէկը` Ժորա Ասատրեանը, մէկ երեկոյի ընթացքին գրեց թախծոտ, բայց հաւատով ու յոյսով ապագային միտուած այս տողերը:

Սիրտս լեցուեցաւ գորովանքով,

Հոգիիս մէջ բուրմունք է գարնանային,

Մեր փոքրերը կ՝երգեն միասին,

- Պիտի փրկենք մեր երկիրը թշնամիէն…

 

Կը հաւատամ, դեռ պիտի գայ օրը`

Երբ ոտք պիտի դնեմ պապական շեմին,

Պիտի նայիմ երկինք` հաւատով ես քեզ,

-Պահապան սուրբ հողին հայրենի

 

Շատ շքեղ եւ զգացմունքային անցաւ ձեռնարկը Սոչիի Վերին Բերանդա գիւղի մշակոյթի տան մէջ:

Մշակոյթի տան ղեկավար Ազա Չիտչեանը պատրաստած էր ոչ միայն երեկոյի գրաւիչ սենարը, այլեւ իր սաներու հրաշալի ելոյթները, որոնք հանդէս եկան հիւրերով լեփ-լեցուն դահլիճին մէջ:

Ձեռնարկի սկիզը աղօթքով ու օրհնութեամբ ներկաները ողջունեց Սոչիի Հայ Առաքելական «Սուրբ Խաչ» եկեղեցւոյ հովիւ Տէր Կոմիտասը: Այնուհետեւ ներկայացուեցաւ Վերին Բերանդա գիւղի ստեղծագործական խումբերու համերգային հրաշալի ծրագիրը:

Ատիկա «Հայկի թոռները» պատանի թմբկահարներու խումբն էր, «Արեւիկ» պարախումբը, որ կատարեց համշենահայերու «Ուրախ պարը», «Ծափիկ պարը» եւ հայրենասիրական «Արցախը», Արմինէ Զուպովան եւ Կոնստանդին Մսըրլեանը կատարեցին «Ախթամար», «Անդրանիկ», «Եարխուշտա» երգերը, հայկական հինաւուրց տուտուկի մեղեդին հնչեց Գագիկ Մկրտչեանի կատարումով. Արսէն Նահապետեանը քեամանչայով կատակերգական եւ զուարճալի մեղեդիներ ներմուծեց երեկոյի երաժշտական ծրագրին մէջ:

Եւ այս հրաշալի կատարումները կ՝ուղեկցուէին համշենահայ յայտնի պոէտ ու գրող Գրիգոր Մազլումեանի բանաստեղծութիւններով` Ազա Չիտչեանի կատարումով:

Երեկոյի բարձրակէտը «Տունդարձի ճամբանր ֆիլմի ցուցադրութիւնն էր: Հետաքրքրական է, որ ձեռնարկի աւարտին ժողովուրդը չէր շտապեր հեռանալ, մարդիկ կը կիսուէին տպաւորութիւններով, կը քննարկէին ֆիլմը:

Թախիծն ու խինդը միախառնուած զգացողութիւններ կ՝առաջացնէին, շատերու աչքերուն մէջ արցունքներ էին, որոնք հրահրուած էին ոչ միայն տեսածէն, այլեւ մանկութեան յիշողութիւններէն, մեծ հայրերու եւ մեծ մայրերու պատմածներէն բռնագրաւուած հայրենիքի, ողբերգական իրադարձութիւններու վերաբերեալ, որոնք առնչուած էին ինչպէս անոնց ընտանիքներուն, այնպէս ալ մեր ողջ ժողովուրդին:

Որբացած լեռներ ու հովիտներ, քաղաքներ ու գիւղեր, աւերուած եկեղեցիներ, աւերակներու մէջ հանգրուանած հինաւուրց ամրոցներու պարիսպներ, որոնք կարծես իրենց անխօս լռութեամբ սերունդները կը հրաւիրեն վերադառնալ ու վերականգնել:

Միայն հպարտ «Ախթամար»ն է, որ դարերու խորքէն բարձրացած, Վանայ լճի ջուրերուն մէջէն, լսելով Մայր Հայրենիքի հոգոցը, կարծես կը կանչէ դուստրերն ու զաւակները դէպի տուն, վառելու հայրական օճախին կրակը, որպէսզի Աստուծոյ օրհնութիւնը կրկին իջնէ հայրերու եւ մեծ հայրերու սրբազան հողին վրայ:

Ձեռնարկները շարունակուեցան Աբխազիայի Հանրապետութեան մէջ, Գագրայ քաղաքի Խ. Աբովեանի անուան թիւ 3 դպրոցի հանդիսութիւններու սրահին մէջ:

Աւանդոյթին համաձայն` երեկոն բացուեցաւ Գագրայի Հայ Առաքելական «Ամենափրկիչ» եկեղեցւոյ հոգեւոր հովիւ Տէր Սեդրակի աղօթքի ու ողջոյնի խօսքով: Ֆիլմը ներկայացուց սենարիստ ու հեղինակ Սամուէլ Մհերեանը: Յատկանշական է, որ հիւրերու շարքին նաեւ տարէց այցելուներ էին, ինչպէս 98-ամեայ Արսէն Համբարձումի Չաքարեանը, որ մասնակցած է 1945-ին Կարմիր Հրապարակին վրայ տեղի ունեցած Յաղթանակի Յաղթահանդէսին, այնպէս ալ «Աբխազիայի հայերու միութիւն» երիտասարդական կազմակերպութեան անդամներ:

Բոլորը տպաւորուեցան Աբխազիայի Հերոս եւ Աբխազիայի հայերու համայնքի ղեկավարներէն Գալուստ Տրապիզոնեանի բարեմաղթանքի խօսէն՝ ուղղուած ձեռնարկի մասնակիցներուն: Ձեռնարկը աւարտեցաւ Գագրայի «Ամենափրկիչ» եկեղեցի այցելութեամբ, որ կառուցուած եւ օծուած էր բոլորովին վերջերս` 2013-ի Նոյեմբեր 6-ին:

Արժէ նշել, որ ձեռնարկներու յաջողութիւնը հնարաւոր եղաւ ապահովել Հայ Առաքելական Եկեղեցւոյ Ռուսիոյ Հարաւի թեմի առաջնորդ եպիսկոպոս Մովսէս սրբազանի, Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան վարչապետ Տիգրան Փաշաբեզեանի, Սոչիի «Ռուսաստանի հայերու միութեան» ղեկավարութեան, մասնաւորապէս Համայակ Ուստիյեանի եւ Վալերա Մուրադեանի, Ատլերի հայերու «Սեւան» միութեան ղեկավարութեան` Վաչագան Աւետեանի, Աշոտ Սարեանի եւ Սոնա Մահտեսեանի, ինչպէս նաեւ Սոչիի Ատլերի շրջանի ղեկավար Ալեքսանդր Ժիգալկոյի աջակցութեամբ, եւ ի հարկէ Սոչիի ու Ատլերի երիտասարդ հայ կամաւորներու ջանքերով:

Շնորհակալութիւն բոլորին:

Սաիտա Օհանեան`

թղթակից-ազգագրագէտ,

«Համշենուհի» համշենահայերու կանանց միջազգային միութեան ղեկավար

15 Մարտ 2016

Սոչի, Գագրա

Категория: - Западная Армения | Просмотров: 1518 | Добавил: admin | Теги: Абхазия Сочи, АрмИнфоЦентр ARMINFOCENTER, Сирия, Армения Ереван, Амшенка, церковь, Диаспора Геноцид, россия, Турция, Хнус | Рейтинг: 4.0/2
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
RSS
Наш-RSS
Реклама

Безлимитная связь для студентов по тарифам вдвое дешевле рыночных
Тел. +7 903 250 47 25
ИА REGNUM - Армения
NEWS.am
ЛЕНТА НОВОСТЕЙ
Поиск по сайту
Видео
Календарь
«  Март 2016  »
ПнВтСрЧтПтСбВс
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031
Голосование
Самое читаемое
[09.05.2020]
75-летие ПОБЕДЫ. Вечная слава Героям! Рядовые герои Великой Победы
[22.02.2014]
Эксклюзивное интервью Председателя Парламента Западной Армении о Парламенте и задачах армянской диаспорой в вопросе международного признания
[11.07.2013]
Телеканал "Культура": «По следам тайны: Армянское нагорье. 12 тысяч лет назад»
[07.06.2013]
Декларация о формировании Национального Собрания (Парламента) Западной Армении
[14.11.2012]
ТЕЛЕГОНИЯ: Информационная память о внебрачных сексуальных отношениях и любви. Видео.
[22.10.2012]
Истинное лицо современного ислама: Жестокая казнь за принятие христианства
[03.08.2012]
Вперед Армения! ...Лох Лава... - Առա՛ջ, Հայաստան... զում, զում, զում, զում...Լոխ լավա…или «Золотая» позиция олигархов
[25.07.2012]
Откуда родом Богородица – и за что убили Корюна Нагапетяна?
[17.07.2012]
Армения – Земля Ноя (видео)
[01.07.2012]
Свободная трибуна: Наталья Соболь - «ТАИНСТВЕННЫЙ НАРОД АМАЛЕК – ВЕХИ ИСТОРИИ»
[16.06.2012]
Свободная трибуна: Наталья Соболь - «АМЯНСКИЕ ПУШКАРИ В КАЗАНИ – Дела давно минувших дней»
[27.05.2012]
БРАВО!!! Вардапет (архимадрид) Комитас об армянском происхождении европейских наций и многих тайных страницах истории и мировой цивилизации
[24.04.2012]
ВИДЕО: Массовые акции, посвященные памяти жертв геноцида армян в Западной Армении, Киликии и в Османской Империи в 1894-1923г.г. в Мец Салах
[24.04.2012]
ОБРАЩЕНИЕ участников митинга посвященного памяти жертв геноцида армян в Западной Армении, Киликии и в Османской Империи в 1894-1923г.г.
[14.04.2012]
Обращение АРМИНФОЦЕНТРА к Президенту Армении и Католикосу всех армян по поводу антиармянских и антихристианских провокаций "Луйс Ашхар"
[21.01.2012]
Цитата из книги лауреата Нобелевской премии Шмуэля Йосефа Агнона «В сердцевине морей» об амалеках и армянах
[30.11.2011]
20 лет назад была учреждена Московская армянская община: Грустный экскурс в историю; Позорная роль Гегама Халатяна в стремлении ее разрушить
[24.07.2011]
Правда об АМАЛЕКАХ. - "Амалек – колыбель цивилизации"
[23.07.2011]
Правда об АМАЛЕКАХ. - Бог дает добро на убийство - Кто такие амаликитяне и какое они имеют отношение к армянам?
[24.06.2011]
ЗВЕРИНЫЙ ОСКАЛ ЛЕВОНОВСКОЙ ОППОЗИЦИИ: Мартовские погромы 2008 года в Ереване фактически инициировала оппозиция (аудио, видео)
[16.06.2011]
Мысли в слух: 16 июня 2000 года состоялся Учредительный съезд САР
[16.06.2011]
Видео - Страница Истории Союза армян России. Учредительный съезд, 16 июня 2000г., гостиница "Президент-отель", г. Москва.
[31.05.2011]
Позор! Экономическая и политическая элиты Армении: Депутаты Парламента, руководители партий, олигархи (Фото, Имена, Фамилии и ПРОЗВИЩА)
[28.05.2011]
ПОЗОР! Даже турки не могли себе позволить сделать такое: Памятник генералу Андранику в Сочи снесли руководители местного Союза Армян России
[24.05.2011]
Иудейский Азербайджан, или Тайны истории. Записки бывшего жителя города Баку
[24.04.2011]
Заявление Президента АРМИНФОЦЕНТРА Армена Тер-Саркисяна об инициировании в Гаагском трибунале вопроса об осуждении геноцида армян
Наши партнеры
Национальный совет Западной Армении
АМШЕНКА
Ухт Арарати
Все права защищены © 2011 Сайт АрмИнфоЦентр - Главный информационный ресурс Армянской диаспоры.
При полном или частичном использовании материала ссылка (гиперссылка) на АрмИнфоЦентр обязательна, даже если мы ссылаемся на другие источники.
Мнение АрмИнфоЦентр может не совпадать с мнением авторов отдельных материалов.
АрмИнфоЦентр не несет ответственности за содержание рекламы.
Использование материалов АрмИнфоЦентр в коммерческих целях без письменного разрешения АрмИнфоЦентр не допускается
Конструктор сайтов - uCoz