Меню сайта
Рубрики
АРМЕНИЯ [40]
- Республика Армения [611]
- Западная Армения [414]
- - Правовой пакет [1]
Правовой пакет Западной армении
- - Паспорт гражданина [5]
- Арцах [233]
- Амшен [28]
Амшен
- Джавахк [36]
- Нахичевань [3]
Армянская Церковь [193]
Армянский язык [12]
ДИАСПОРА [23]
- Российская община [138]
- Московская община [37]
- Европейские общины [37]
- Ближневосточная община [50]
- Американская община [26]
Геноцид [218]
Армянский вопрос [88]
- Ай Дат и АСАЛА [54]
- Фидаи и «Немезис» [16]
- Международные договора [9]
--- Московский договор [15]
Аналитика [161]
Политика [296]
Официоз [22]
- Партии [25]
Великая Победа [18]
Знаменитые армяне [67]
СМИ [49]
Мир [46]
Россия [153]
Европа [96]
США [91]
Ближний Восток [211]
Турция [352]
Азербайджан [247]
Грузия [87]
СНГ [71]
Азия и Африка [0]
Религия [108]
Энциклопедия [10]
Юриспруденция [12]
История [248]
Культура [99]
Литература [31]
Наука & образование [32]
- ИСН [17]
Происшествия [54]
Досуг [5]
- Женский клуб [58]
- Мужской клуб [8]
- Молодёжный клуб [2]
- Детский клуб [0]
- Клуб знакомств [6]
- Здоровье & спорт [68]
- Туризм [9]
- Традиции [30]
- Кулинария [5]
- Увлечения [3]
- Юмор [1]
- Музыка [20]
- Кино [19]
- TV [2]
Экономика [10]
- Банки & бизнес [14]
- Бизнес клуб [3]
- Работа & заработок [0]
Технологии [7]
Авто [3]
Справка [1]
Неопознанное [15]
ВИДЕО [302]
Видео сайта
Архив записей
Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Форма входа
Главная » 2016 » Март » 19 » Սաիդա Օհանյան. «Երկար ճանապարհ դեպի տուն…» (Նշանակալի իրադարձություն Սոչիի եւ Աբխազիայի համշենահայերի հասարակական-մշակութային կյանքում)
10:10
Սաիդա Օհանյան. «Երկար ճանապարհ դեպի տուն…» (Նշանակալի իրադարձություն Սոչիի եւ Աբխազիայի համշենահայերի հասարակական-մշակութային կյանքում)

АРМИНФОЦЕНТР: Саида Оганян: "Долгая дорога к дому…."

(Знаменательное событие в общественной и культурной жизни амшенских армян Сочи и Абхазии)

«Խնուս» մշակութային հիմնադրամի նախաձեռնությամբ եւ Հայ Առաքելական Եկեղեցու Ռուսաստանի Հարավի թեմի առաջնորդ եպիսկոպոս Մովսես սրբազանի օրհնությամբ, «Ռուսաստանի հայերի միության» Սոչիի մասնաճյուղի եւ «Համշենուհի» համշենահայերի կանանց միջազգային միության հետ համատեղ, ինչպես նաեւ «Աբխազիայի հայերի միության» եւ Ադլերի հայերի «Սեւան» միության համագործակցությամբ` 2016 թ. մարտի 11-13-ը Ադլերում, Սոչիի Վերին Բերանդա գյուղում եւ Աբխազիայի Գագրա քաղաքաղում տեղի ունեցան «Տունդարձի ճամփան» ֆիլմի պրեմիերան եւ պատմամշակութային երեկոների շարք նվիրված Արեւմտյան Հայաստանի Խնուս գավառին:

Ֆիլմը պատմում է արմատներով խնուսցի Պարույր Գեւորգյանի նախաձեռնած ուխտագնացությունը դեպի Արեւմտյան Հայաստան, որտեղ ուխտավորները անցնելով Հայաստանի մի քանի քաղաքներով` Անի, Կարս, Վան, Բիթլիս, Մուշ, վերջապես հասնում են Խնուսի Բուռնազ գյուղը եւ գտնում են երախտավոր հայորդու Արամ պապի տունը:

Առաջին ցուցադրությունը տեղի է ունեցել 2015-ի նոյեմբերին Երեւանի «Մոսկվա» կինթատրոնում, վերջերս` Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ սրբազանի օրհնությամբ Ստեփանակերտի Երիտասարդության պալատում, իսկ 2016-ի սկզբին` Հայ Առաքելական Եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդ Վահան սրբազանի օրհնությամբ Փարիզի «Սուրբ Հովհաննես» եկեղեցում:

Պետք է ընդգծել, որ տեղի համայնքային կառույցները բոլոր միջոցառումները կազմակերպել էին շատ բարձր մակարդակով: Ռուսաստանի սեւծովյան ափամերձ տարածքներում եւ Աբխազիայի Հանրապետությունում բնակվող համշենահայերի համար այս թեման կենսական է, հակառակ այն փաստի, որ հայրենի տան կորստից անցել է շուրջ 100 տարի, որը ժամանակավորապես բռնազավթված է մնում Թուրքիայի Հանրապետության կողմից:

Զգացվում է, որ մարդիկ տեղեկատվական քաղց եւ այս թեմայով տեսագրական նյութերի կարիք ունեն: Եվ ինչպես պարզվեց մեր անհանգստությունը տեղին չէր եւ Ադլերի մշակույթի պալատի հսկայական դահլիճը լեցուն էր հյուրերով:

Միջոցառման բացումը կատարեց եւ այն մինչեւ վերջ վարեց «Համշենուհի» համշենահայերի կանանց միջազգային միության ղեկավար Սաիդա Օհանյանը: Միջոցառման սկիզբը աղոթքով ազդարարեց Ադլերի Հայ Առաքելական «Սուրբ Սարգիս» եկեղեցու հովիվ Տեր Եզնիկը, ով ներկաներին փոխանցեց Հայ Առաքելական Եկեղեցու Ռուսաստանի Հարավի թեմի առաջնորդ եպիսկոպոս Մովսես սրբազանի ողջույնի խոսքն ու օրհնությունը: Սոչիի հայերի համայնքի կողմից ողջույնի խոսքով հանդես եկավ Ադլերի հայերի «Սեւան» միության փոխնախագահ Աշոտ Սարյանը, ով կարեւորեց միջոցառումը համայնքի հասարակական - մշակութային կյանքում:

Այնուհետեւ ելույթ ունեցան «Վան» վոկալի ստուդիայի սաները, գեղարվեստական ղեկավար Նոնա Սագսյան, ովքեր ներկայացրին «Հայաստան» երգի հայրենասիրական – պարային մշակումը:

Ֆիլմի ցուցադրությունից առաջ ճամփորդության մասին պատմեց ֆիլմի սցենարիստ ու հեղինակ, «Խնուս» մշակութային հիմնադրամի ղեկավար Սամվել Մհերյանը: Նրան հաջողվեց մարդկանց հոգու եւ մտքի համար առատ նյութ տրամադրել, որոնք ամրագրվեցին նաեւ էկրանին հայտնվող կադրերով` ճամփորդության առաջին քայլից մինչեւ վերջին ամփոփիչ դրվագը:

Տեսածի ազդեցությամբ հյուրերից մեկը` Ժորա Ասատրյանը, մեկ երեկոյի ընթացքում գրեց թախծոտ, բայց հավատով ու հույսով ապագային միտված այս տողերը:

Սիրտս լցվեց գորովանքով,

Հոգումս բուրմունք է գարնանային,

Մեր փոքրերն են երգում միասին,

-Կ’փրկենք մեր երկիրը թշնամուց… 

 

Հավատում եմ, դեռ գալու է օրը`

Երբ ոտք կդնեմ պապական շեմին,

Կնայեմ երկինք` հավատով ես քեզ,

-Պահապան սուրբ հողին հայրենի…

Շատ շքեղ եւ զգացմունքային անցավ միջոցառումը Սոչիի Վերին Բերանդա գյուղի մշակույթի տանը:

Մշակույթի տան ղեկավար Ազա Չիտչյանը պատրաստել էր ոչ միայն երեկոյի գրավիչ սցենարը, այլեւ իր սաների հրաշալի ելույթները, որոնք հանդես եկան հյուրերով լեփ-լեցուն դահլիճում:

Միջոցառման սկզբում աղոթքով ու օրհնությամբ ներկաներին ողջունեց Սոչիի Հայ Առաքելական «Սուրբ Խաչ» եկեղեցու հովիվ Տեր Կոմիտասը:

Այնուհետեւ ներկայացվեց Վերին Բերանդա գյուղի ստեղծագործական խմբերի համերգային հրաշալի ծրագիրը:

Դա «Հայկի թոռները» պատանի թմբկահարների խումբն էր, «Արեւիկ» պարային համույթը, որը կատարեց համշենահայերի «Ուրախ պարը», «Ծափիկ պարը» եւ հայրենասիրական «Արցախը», Արմինե Զուբովան եւ Կոնստանդին Մսըրլյանը կատարեցին «Ախթամար», «Անդրանիկ», «Յարխուշտա» երգերը, հայկական հինավուրց դուդուկի մեղեդին հնչեց Գագիկ Մկրտչյանի կատարմամբ. Արսեն Նահապետյանը քյամանչայով կատակերգական եւ զվարճալի մեղեդիներ ներմուծեց երեկոյի երաժշտական ծրագրում:

Եվ այս հրաշալի կատարումները ուղեկցվում էին համշենահայ հայտնի պոետ ու գրող Գրիգոր Մազլումյանի բանաստեղծություններով` Ազա Չիտչյանի կատարմամբ:

Երեկոյի բարձրակետը «Տունդարձի ճամփան» ֆիլմի ցուցադրությունն էր:

Հետաքրքիր է, որ միջոցառման ավարտին ժողովուրդը չէր շտապում հեռանալ, մարդիկ կիսվում էին տպավորություններով, քննարկում ֆիլմը: Թախիծն ու խինդը միախառնված զգացողություններ էին առաջացնում, շատերի աչքերում արցունքներ էին, որոնք հրահրված էին ոչ միայն տեսածից, այլեւ մանկության հիշողություններից, տատիկների ու պապիկների պատմածներից բռնազավթված հայրենիքի, ողբերգական իրադարձությունների վերաբերյալ, որոնք առնչվել էին ինչպես նրանց ընտանիքներին, այնպես էլ մեր ողջ ժողովրդին:

Որբացած լեռներ ու հովիտներ, քաղաքներ ու գյուղեր, ավերված եկեղեցիներ, ավերակներում հանգրվանած հինավուրց ամրոցների պարիսպներ, որոնք կարծես իրենց անխոս լռությամբ սերունդներին հրավիրում են վերադառնալ ու վերականգնել:

Միայն հպարտ «Ախթամարն» է, որ դարերի խորքից բարձրացած, Վանա լճի ջրերի միջով, լսելով Մայր Հայրենիքի հոգոցը, ասես կանչում է դուստրերին ու զավակներին դեպի տուն, վառելու հայրական օջախի կրակը, որպեսզի Աստծո օրհնությունը կրկին իջնի հայրերի ու պապերի սրբազան հողի վրա:

Միջոցառումները շարունակվեցին Աբխազիայի Հանրապետությունում, Գագրա քաղաքի Խ. Աբովյանի անվան թիվ 3 դպրոցի հանդիսությունների սրահում:

Ավանդույթի համաձայն` երեկոն բացվեց Գագրայի Հայ Առաքելական «Ամենափրկիչ» եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Սեդրակի աղոթքի ու ողջույնի խոսքով:

Ֆիլմը ներկայացրեց սցենարիստ ու հեղինակ Սամվել Մհերյանը:

Հատկանշական է, որ հյուրերի շարքում եւ տարեց այցելուներ էին, ինչպես 98-ամյա Արսեն Համբարձումի Չաքարյանը, ով մասնակցել է 1945 թ. Կարմիր Հրապարակում տեղի ունեցած Հաղթանակի Հաղթահանդեսին, այնպես էլ «Աբխազիայի հայերի միություն» երիտասարդական կազմակերպության անդամներ: Բոլորին տպավորեց Աբխազիայի Հերոս եւ Աբխազիայի հայերի համայնքի ղեկավարներից Գալուստ Տրապիզոնյանի բարեմաղթանքի խոսքը ուղղված միջոցառման մասնակիցներին:

Միջոցառումն ավարտվեց Գագրայի «Ամենափրկիչ» եկեղեցի այցելությամբ, որը կառուցվել եւ օծվել էր բոլորովին վերջերս` 2013 թ. նոյեմբերի 6-ին:

Արժե նշել, որ միջոցառուների հաջողությունը հնարավոր եղավ ապահովել Հայ Առաքելական Եկեղեցու Ռուսաստանի Հարավի թեմի առաջնորդ եպիսկոպոս Մովսես սրբազանի, Արեւմտյան Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Փաշաբեզյանի, Սոչիի «Ռուսաստանի հայերի միության» ղեկավարության, մասնավորապես Համայակ Ուստիյանի եւ Վալերա Մուրադյանի, Ադլերի հայերի «Սեւան» միության ղեկավարության` Վաչագան Ավետյանի, Աշոտ Սարյանի եւ Սոնա Մահտեսյանի, ինչպես նաեւ Սոչիի Ադլերի շրջանի ղեկավար Ալեքսանդր Ժիգալկոյի աջակցությամբ, եւ իհարկե Սոչիի ու Ադլերի երիտասարդ հայ կամավորների ջանքերով:

Շնորհակալություն բոլորին:

Սաիդա Օհանյան` թղթակից-ազգագրագետ,

«Համշենուհի» համշենահայերի կանանց միջազգային միության ղեկավար

15 մարտ 2016 թ.

Սոչի, Գագրա

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Категория: - Амшен | Просмотров: 1851 | Добавил: admin | Теги: АрмИнфоЦентр ARMINFOCENTER, Парламент Зап. Армении, Խնուս, Համշենուհի, Амшенка, церковь, Армения Диаспора Геноцид, Սաիդա Օհանյան, Турция, Хнус | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
RSS
Наш-RSS
Реклама

Безлимитная связь для студентов по тарифам вдвое дешевле рыночных
Тел. +7 903 250 47 25
ИА REGNUM - Армения
NEWS.am
ЛЕНТА НОВОСТЕЙ
Поиск по сайту
Видео
Календарь
«  Март 2016  »
ПнВтСрЧтПтСбВс
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031
Голосование
Самое читаемое
[09.05.2020]
75-летие ПОБЕДЫ. Вечная слава Героям! Рядовые герои Великой Победы
[22.02.2014]
Эксклюзивное интервью Председателя Парламента Западной Армении о Парламенте и задачах армянской диаспорой в вопросе международного признания
[11.07.2013]
Телеканал "Культура": «По следам тайны: Армянское нагорье. 12 тысяч лет назад»
[07.06.2013]
Декларация о формировании Национального Собрания (Парламента) Западной Армении
[14.11.2012]
ТЕЛЕГОНИЯ: Информационная память о внебрачных сексуальных отношениях и любви. Видео.
[22.10.2012]
Истинное лицо современного ислама: Жестокая казнь за принятие христианства
[03.08.2012]
Вперед Армения! ...Лох Лава... - Առա՛ջ, Հայաստան... զում, զում, զում, զում...Լոխ լավա…или «Золотая» позиция олигархов
[25.07.2012]
Откуда родом Богородица – и за что убили Корюна Нагапетяна?
[17.07.2012]
Армения – Земля Ноя (видео)
[01.07.2012]
Свободная трибуна: Наталья Соболь - «ТАИНСТВЕННЫЙ НАРОД АМАЛЕК – ВЕХИ ИСТОРИИ»
[16.06.2012]
Свободная трибуна: Наталья Соболь - «АМЯНСКИЕ ПУШКАРИ В КАЗАНИ – Дела давно минувших дней»
[27.05.2012]
БРАВО!!! Вардапет (архимадрид) Комитас об армянском происхождении европейских наций и многих тайных страницах истории и мировой цивилизации
[24.04.2012]
ВИДЕО: Массовые акции, посвященные памяти жертв геноцида армян в Западной Армении, Киликии и в Османской Империи в 1894-1923г.г. в Мец Салах
[24.04.2012]
ОБРАЩЕНИЕ участников митинга посвященного памяти жертв геноцида армян в Западной Армении, Киликии и в Османской Империи в 1894-1923г.г.
[14.04.2012]
Обращение АРМИНФОЦЕНТРА к Президенту Армении и Католикосу всех армян по поводу антиармянских и антихристианских провокаций "Луйс Ашхар"
[21.01.2012]
Цитата из книги лауреата Нобелевской премии Шмуэля Йосефа Агнона «В сердцевине морей» об амалеках и армянах
[30.11.2011]
20 лет назад была учреждена Московская армянская община: Грустный экскурс в историю; Позорная роль Гегама Халатяна в стремлении ее разрушить
[24.07.2011]
Правда об АМАЛЕКАХ. - "Амалек – колыбель цивилизации"
[23.07.2011]
Правда об АМАЛЕКАХ. - Бог дает добро на убийство - Кто такие амаликитяне и какое они имеют отношение к армянам?
[24.06.2011]
ЗВЕРИНЫЙ ОСКАЛ ЛЕВОНОВСКОЙ ОППОЗИЦИИ: Мартовские погромы 2008 года в Ереване фактически инициировала оппозиция (аудио, видео)
[16.06.2011]
Мысли в слух: 16 июня 2000 года состоялся Учредительный съезд САР
[16.06.2011]
Видео - Страница Истории Союза армян России. Учредительный съезд, 16 июня 2000г., гостиница "Президент-отель", г. Москва.
[31.05.2011]
Позор! Экономическая и политическая элиты Армении: Депутаты Парламента, руководители партий, олигархи (Фото, Имена, Фамилии и ПРОЗВИЩА)
[28.05.2011]
ПОЗОР! Даже турки не могли себе позволить сделать такое: Памятник генералу Андранику в Сочи снесли руководители местного Союза Армян России
[24.05.2011]
Иудейский Азербайджан, или Тайны истории. Записки бывшего жителя города Баку
[24.04.2011]
Заявление Президента АРМИНФОЦЕНТРА Армена Тер-Саркисяна об инициировании в Гаагском трибунале вопроса об осуждении геноцида армян
Наши партнеры
Национальный совет Западной Армении
АМШЕНКА
Ухт Арарати
Все права защищены © 2011 Сайт АрмИнфоЦентр - Главный информационный ресурс Армянской диаспоры.
При полном или частичном использовании материала ссылка (гиперссылка) на АрмИнфоЦентр обязательна, даже если мы ссылаемся на другие источники.
Мнение АрмИнфоЦентр может не совпадать с мнением авторов отдельных материалов.
АрмИнфоЦентр не несет ответственности за содержание рекламы.
Использование материалов АрмИнфоЦентр в коммерческих целях без письменного разрешения АрмИнфоЦентр не допускается
Конструктор сайтов - uCoz