Меню сайта
Рубрики
АРМЕНИЯ [40]
- Республика Армения [611]
- Западная Армения [414]
- - Правовой пакет [1]
Правовой пакет Западной армении
- - Паспорт гражданина [5]
- Арцах [233]
- Амшен [28]
Амшен
- Джавахк [36]
- Нахичевань [3]
Армянская Церковь [193]
Армянский язык [12]
ДИАСПОРА [23]
- Российская община [138]
- Московская община [37]
- Европейские общины [37]
- Ближневосточная община [50]
- Американская община [26]
Геноцид [218]
Армянский вопрос [88]
- Ай Дат и АСАЛА [54]
- Фидаи и «Немезис» [16]
- Международные договора [9]
--- Московский договор [15]
Аналитика [161]
Политика [296]
Официоз [22]
- Партии [25]
Великая Победа [18]
Знаменитые армяне [67]
СМИ [49]
Мир [46]
Россия [153]
Европа [96]
США [91]
Ближний Восток [211]
Турция [352]
Азербайджан [247]
Грузия [87]
СНГ [71]
Азия и Африка [0]
Религия [108]
Энциклопедия [10]
Юриспруденция [12]
История [248]
Культура [99]
Литература [31]
Наука & образование [32]
- ИСН [17]
Происшествия [54]
Досуг [5]
- Женский клуб [58]
- Мужской клуб [8]
- Молодёжный клуб [2]
- Детский клуб [0]
- Клуб знакомств [6]
- Здоровье & спорт [68]
- Туризм [9]
- Традиции [30]
- Кулинария [5]
- Увлечения [3]
- Юмор [1]
- Музыка [20]
- Кино [19]
- TV [2]
Экономика [10]
- Банки & бизнес [14]
- Бизнес клуб [3]
- Работа & заработок [0]
Технологии [7]
Авто [3]
Справка [1]
Неопознанное [15]
ВИДЕО [302]
Видео сайта
Архив записей
Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Форма входа
Главная » 2016 » Февраль » 28 » Տիգրան Փաշաբեզյան. "Ռուս-թուրքական հարաբերությունները կարող են լավանալ, երբ Հայաստանի Հանրապետությանը սահմանակից դառնա Հայաստանը"
01:00
Տիգրան Փաշաբեզյան. "Ռուս-թուրքական հարաբերությունները կարող են լավանալ, երբ Հայաստանի Հանրապետությանը սահմանակից դառնա Հայաստանը"

АРМИНФОЦЕНТР: Тигран Пашабезян: "Русско-Турецкие отношения могут улучшиться тогда, когда Республика Армения будет граничить с Арменией". (По поводу интервью Модеста Колерова)

Ռուս-թուրքական հարաբերությունները կարող են լավանալ, երբ Հայաստանի Հանրապետությանը սահմանակից դառնա Հայաստանը (Մոդեստ Կոլերովի հարցազրույցի կապակցությամբ)

Վերջին տասնամյակներին, մերձավորարեւելյան իրադարձությունների զարգացմանը զուգընթաց, հաճախի են դարձել մեկնաբանությունները անկախ Քրդստան պետության ձեւավորման վերաբերյալ: Ընդ որում, ամեն անգամ, հիմնականում լռության են մատնվում Հայկական Հարցի վերջնական կարգավորման եւ Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների իրականացման խնդիրները Արեւմտյան Հայաստանի նկատմամբ:

Tert.am- ի հետ զրույցում հարցին, թե արդյո՞ք կա դեռ հնարավորություն վերադարձնելու Թուրքիայի հետ բարիդրացիական հարաբերությունները, թե ամեն ինչ կորսված է, Մոդեստ Կոլերովն ընդգծել է. «Կարծում եմ, որ Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ լավ հարաբերությունները կարող են վերադառնալ այն ժամանակ, երբ ներկայիս Թուրքիան այլեւս չլինի, լինի անկախ Քրդստան, որ օրինակ՝ Հայաստանի եւ Թուրքիայի սահմանն այլեւս լինի Հայաստանի եւ անկախ Քրդստանի սահման» (1):

Պետք է նշել, որ այս մոտեցումը նոր չէ եւ նույնիսկ ռուսական չէ, այն այլ ավելի շուտ արեւմտյան է: Հիշեցնենք, որ դեռեւս 2006 թ. ԱՄՆ Զինված ուժերի բարձրաստիճան պաշտոնաթող սպա Ռալֆ Պիտերսը մի հոդվածում գրում էր անկախ Քրդստանի ստեղծման ծրագրերի մասին (2):

Այս հարցերի հետ կապված գոյություն ունի երկու հիմնական խնդիր.

ա) Միջազգային ընտանիքի հիմնական դերակատարները մինչեւ ե՞րբ են շարունակելու շրջանցել Հայկական Հարցը եւ, ըստ այդըմ, մինչեւ ե՞րբ են անտեսելու հայ ժողովրդի իրավունքների պաշտպանության ու իրականացման խնդիրները:

բ) Եվ ի՞նչ է փոխվելու, երբ Թուրքիայի Հանրապետությանը փոխարինելու գա անկախ Քրդստանը, սահմանակից դառնալով Հայաստանի Հանրապետությանը:

Նախապես զգուշացնենք, որ երկու հարցադրումներն էլ զուտ տարածաշրջանային (ռեգիոնալ) նշանակություն չունեն, այլ ավելի մեծ ընդգրկում, տարածաշրջանայինից ընդհուպ մինչեւ համաշխարհային քաղաքակրթական նշանակության: Ներկայացնենք, թե ինչու:

Ժամանակակից վերլուծաբաններն ու փորձագետները, միջազգային վերլուծական ու փորձագիտական կենտրոնները, հաճախ շարունակում են շրջանցել ու անտեսել խնդիրների իրական լուծումները, պարբերաբար որպես դեղամիջոց առաջարկելով տարբերակներ, որոնք հիշեցնում են բրիտանական դիվանագիտական դպրոցի անցած ճանապարհը, որի բնորոշիչ գնահատականը ժամանակին տվել է Լորդ Շերբրուկը՝ նկատելով, որ անգլիական քաղաքականությունը Թուրքիայի քրիստոնյաների համար «փակում էր դժոխքից դուրս գալու ելքը» (3):

Ներկայումս օրինակ Մեծ Բրիտանիայի խորհրդարանում քննարկում են եզդիների կոտորածների ու բռնագաղթի խնդիրները (4): Ավելի քան 130 տարի առաջ նրանք շրջանառության մեջ դրեցին քրդական հարց հասկացողությունը (5): Վաղը վստահաբար խոսելու են տարածաշրջանում ապրող մեկ այլ ժողովրդի կենսական խնդիրներից, համառորեն անտեսելով այն ակնառու իրողությունը, որ տարածաշրջանի ու այնտեղ ապրող բոլոր ժողովուրդների խնդիրների կարգավորումը սկսվում է Հայկական Հարցի լուծումից, որից միշտ փորձում են խույս տալ մարդու իրավունքների հին ու նոր պաշտպանները:

Պատասխանելով մեր հնչեցրած առաջին հարցադրմանը նշենք, որ Մերձավոր Արեւելքի խնդիրների կարգավորման բանալին Հայկական Հարցի վերջնական լուծումն է, հայ ժողովրդին եւ Հայաստանին տրված այն բոլոր իրավունքների իրականացմամբ, որոնց վերաբերյալ որոշումներ են ընդունվել ու պայմանագիր ստորագրվել 1918-1920 թթ., այդ թվում եւ Արեւմտյան Հայաստանի մասով, որի չորս մարզերը ուղղակի նշված են Սեւրի Խաղաղության պայմանագրում:

Չգիտեն ի՞նչ անել Արեւմտյան Հայաստանի հետ. Եվրոպառլամենտի ոչ իրավաչափ եւ ապօրինի որոշում են կայացնում 1987-ին՝ որպես «Հայկական հարցի քաղաքական լուծման մասին» բանաձեւ, պատվերով հոդվածներ են իջեցնում՝ ինչպես Ռալֆ Պիտերսի վերոհիշյալ հրապարակումն է, մեր հիշողությունը խաթարելու համար պատմության կեղծարարների միջոցով Արեւմտյան Հայաստանը ներկայացնում են՝ որպես Արեւելյան Անատոլիա, մեր իրավունքներից մեր «կամավոր հրաժարումը» ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետություն - Թուրքիայի Հանրապետություն Արձանագրություններ են հրապարակ բերում…

Սակայն, Արեւելյան Անատոլիա գոյություն չունի, դա Արեւմտյան Հայաստանն է, որի իրավատերը շուրջ 30-ամյա (1894-1923) կոտորածների, ցեղասպանության ու բռնագաղթի ենթարկվելու հետեւանքով սփռված է աշխարհով մեկ, թեեւ կամաց-կամաց, որպես Արեւմտյան Հայաստանի հայ, վերադառնում է իր ինքնությանը: Դրա տրամաբանական շարունակությունն է 2011 փետրվարի 4-ին Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարության ձեւավորման գործընթացի հռչակումը այժմ՝ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Կառավարություն, վարչապետ՝ Տիգրան Փաշաբեզյան, իսկ պետականաստեղծ գործընթացի ամփոփումը՝ 2014 թ. հունվարի 18-21-ը Փարիզում Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) ձեւավորումը, նախագահ՝ Արմեն Տեր-Սարգսյան եւ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության նախագահի ընտրությունը, նախագահ՝ Արմենակ Աբրահամյան:

Ուստի, տարածաշրջանային խնդիրների կարգավորումը կարող է իրականություն դառնալ այն բանից հետո միայն, երբ Հայաստանի Հանրապետությանը սահմանակից դառնա Արեւմտյան Հայաստանի Հանրապետությունը (Հայաստան պետություն):

Այդ ամենը մանրամասն ներկայացված է «Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության իրավական-քաղաքական միասնական փաթեթ»ում, որը, ի դեպ, վերջերս թարգմանվեց նաեւ ռուսերեն եւ անգլերեն, ընթացքի մեջ է ժողովածուի ֆրանսերեն թարգմանությունն ու տպագրությունը (6):

Ավազի վրա տուն չեն կառուցում, ավելին՝ խաղաղություն չեն կառուցում: Եվ վաղուց ժամանակն է հրաժարվել հայ ժողովրդի իրավունքները շրջանցելու եւ անտեսելու անհեռանկար գործելաոճից: Պատմությունը փաստագրում ու ցույց է տալիս, որ բրիտանական հետախույզ Լոուրենս Արաբացու 1919-ին առաջադրած մարտավարությամբ առաջնորդվելը ոչ մի լավ բանի չի հանգեցնում, առաջին հերթին, դրա իրականացնողների եւ ապա նաեւ մասնակիցների ու այլ ժողովուրդների համար նույնպես (7):


Պատասխանելով մեր հնչեցրած երկրորդ հարցադրմանը նշենք, որ տարածաշրջանի քաղաքակրթական խանգարումը՝ խցանումը, ընդհանրապես, իսկ Հայկական լեռնաշխարհինը, մասնավորապես, սկսվել է տարածաշրջանում թուրքական պետության գոյացմամբ եւ դա մեկ այլ պետությամբ փոխարինելը, այդ թվում՝ քրդական կամ այլ..., հայկականից զատ, չի հանգեցնելու տարածաշրջանի քաղաքակրթական առողջացմանն զարգացմանը, այդ թվում՝ համաշխարհային քաղաքակրթական առաջընթացի ու ապագայի իմաստով նաեւ:

Հաստատագրենք, որ Լոուրենս Արաբացու առաջարկած ռազմավարությունը, այն է՝ «…Հայաստանը պետք է բաժանման ենթարկվի: Բուն երկիրը, ուր բնական հարստություններն են, պետք է անջատվի առաջամասից, ուր ոչինչ չկա բացի հայերից: Ամերիկյան մանդատը պետք է լոկ հայերի վրա լինի: Մի ուրիշ դաշնակից, ոչ թե բրիտանացիք, այլ մի ուրիշ` հավասարաչափ գործնական տերություն պետք է ստանա Հայաստանը», խիստ բացասական ազդեցություն է գործել ոչ միայն տարածաշրջանի, այլեւ համաշխարհային քաղաքակրթական ընթացքի վրա, անընդմեջ խոչընդոտելով ու արգելափակելով դրանց զարգացումը:

Այստեղ եւս լուծումը մեկն է, դա հայ ժողովրդի իրավունքների իրականացման ու հաստատման ուղին է, որի արդյունքում Հայաստանի Հանրապետությանը սահմանակից կդառնա այն Հայաստանը, որի վերաբերյալ կարեւոր որոշումներ կայացրին եւ Ռուսաստանի Կառավարությունը՝ 1918-ին, եւ Փարիզի Խաղաղության վեհաժողովի մասնակից պետությունները՝ 1919-1920 թթ., եւ ԱՄՆ 28-րդ Նախագահ Վոդրո Վիլսոնը՝ 1920-ին (8): Դրանից հետո միայն կլուծվեն շատ ու շատ խնդիրներ, շատ կողմերի համար, այդ թվում եւ ռուս-թուրքական հարաբերությունների բարելավման իմաստով:

Սրանք էին, որ ցանկանում էինք նշել որպես իրավական-քաղաքական հիմնարար փաստարկներ Մոդեստ Կոլերովի դիտարկմանը, փորձելով օգնել նրան եւ այլ հայտնի փորձագետների ու վերլուծաբանների, ինչպես նաեւ մի շարք վստահելի վերլուծական ու փորձագիտական կենտրոնների, զգույշ մնալու հին սխալների կրկնությունից, որոնց հետեւանքով է առաջացել ու զարգացել ներկայի ռազմաքաղական ճգնաժամը Մերձավոր Արեւելքում, ըստ էության, համաշխարհային քաղաքակրթական ճգնաժամը, որը կարելի բնութագրել նաեւ որպես քաղաքակրթական ազատ անկում:

Բարեբախտաբար, անկումից խուսափելու բոլոր հնարավորություններն ու նախադրյալները կան եւ դրանք ամփոփված են Հայաստանի նկատմամբ հայերի իրավունքների իրականացման որոշումներում ու պայմանագրերում: Պետք է պարզապես միասնական կամքով ու համաձայնությամբ կյանքի կոչել եւ իրականացնել դրանք:


Տիգրան Փաշաբեզյան

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Վարչապետ

16.02.2016 թ.

*****

Ծանոթագրություն

1) «Ռուս-թուրքական հարաբերությունները կարող են լավանալ, երբ Հայաստանին սահմանակից դառնա անկախ Քրդստանը». Մոդեստ Կոլերով, Tert.am, 15.02.2016, http://www.tert.am/am/news/2016/02/15/kolerov/1931154:

2) Ռալֆ Պիտերս, «Մերձավոր Արեւելքի նոր քարտեզը` ըստ արյունակցական կապերի եւ հավատի նմանությունների», (թարգմանությունը եւ նախաբանը «Ազգ» օրաթերթի, 25.08.2006:

3) Լորդ Շերբրուկի պատկերավոր արտահայտությամբ, անգլիական քաղաքականությունը Թուրքիայի քրիստոնյաների համար «փակում էր դժոխքից դուրս գալու ելքը»: (Հայկական սովետական հանրագիտարան, Երեւան, 1976, հ. 2, էջ 401-402)

4) Եզդիների հարցը Մեծ Բրիտանիայի խորհրդարանում, «Նոյյան Տապան» Lրատվական գործակալություն, 15.02.2016:

5) Րաֆֆի, Քրդական միություն: Առաջին անգամ տպագրվել Է «Մշակում» Մելիքզադե ստորագրությամբ (Թիֆլիս, 1880), այնուհետեւ տեղ Է գտել Աննա Րաֆֆու կազմած «Տաճկահայքում» (Թիֆլիս, 1895 եւ Վիեննա, 1913): Հետագայում դուրս է մնացել Րաֆֆու երկերի ժողովածուի հրատարակություններից: Արտատպվում է «Մշակից», 1880, N- 167, 168:

6) «Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության իրավական-քաղաքական միասնական փաթեթ», «Նոյյան Տապան» հրտ., հայերեն եւ ռուսերեն օրինակներ՝ 2015, անգլերեն օրինակ՝ 2016, http://nt.am/am/ourpublication/9/:

7) Լոուրենս Արաբացի, «Այդ անտանելի հայերը», Լինկոլն Ստեֆանսի հարցազրույցը Լոուրենս Արաբացու հետ, 1919 թ.:

8) Տես, Ռուսաստանի Կառավարության Դեկրետը Թուրքահայաստանի մասին, Սեւրի Խաղաղության պայմանագիրը, ԱՄՆ 28-րդ Նախագահ Վուդրո Վիլսոնի Իրավարար վճիռը, Կոստանդնուպոլսի Ռազմական ատյանի նյութերը երիտթուրքերի դատավարության վերաբերյալ եւ... այլ փաստաթղթեր: 

Категория: - Западная Армения | Просмотров: 1869 | Добавил: admin | Теги: Тигран Пашабезян, АрмИнфоЦентр ARMINFOCENTER, Парламент Зап. Армении, Сирия, Армения Ереван, Амшенка, церковь, Диаспора Геноцид, россия, Турция | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
RSS
Наш-RSS
Реклама

Безлимитная связь для студентов по тарифам вдвое дешевле рыночных
Тел. +7 903 250 47 25
ИА REGNUM - Армения
NEWS.am
ЛЕНТА НОВОСТЕЙ
Поиск по сайту
Видео
Календарь
«  Февраль 2016  »
ПнВтСрЧтПтСбВс
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29
Голосование
Самое читаемое
[09.05.2020]
75-летие ПОБЕДЫ. Вечная слава Героям! Рядовые герои Великой Победы
[22.02.2014]
Эксклюзивное интервью Председателя Парламента Западной Армении о Парламенте и задачах армянской диаспорой в вопросе международного признания
[11.07.2013]
Телеканал "Культура": «По следам тайны: Армянское нагорье. 12 тысяч лет назад»
[07.06.2013]
Декларация о формировании Национального Собрания (Парламента) Западной Армении
[14.11.2012]
ТЕЛЕГОНИЯ: Информационная память о внебрачных сексуальных отношениях и любви. Видео.
[22.10.2012]
Истинное лицо современного ислама: Жестокая казнь за принятие христианства
[03.08.2012]
Вперед Армения! ...Лох Лава... - Առա՛ջ, Հայաստան... զում, զում, զում, զում...Լոխ լավա…или «Золотая» позиция олигархов
[25.07.2012]
Откуда родом Богородица – и за что убили Корюна Нагапетяна?
[17.07.2012]
Армения – Земля Ноя (видео)
[01.07.2012]
Свободная трибуна: Наталья Соболь - «ТАИНСТВЕННЫЙ НАРОД АМАЛЕК – ВЕХИ ИСТОРИИ»
[16.06.2012]
Свободная трибуна: Наталья Соболь - «АМЯНСКИЕ ПУШКАРИ В КАЗАНИ – Дела давно минувших дней»
[27.05.2012]
БРАВО!!! Вардапет (архимадрид) Комитас об армянском происхождении европейских наций и многих тайных страницах истории и мировой цивилизации
[24.04.2012]
ВИДЕО: Массовые акции, посвященные памяти жертв геноцида армян в Западной Армении, Киликии и в Османской Империи в 1894-1923г.г. в Мец Салах
[24.04.2012]
ОБРАЩЕНИЕ участников митинга посвященного памяти жертв геноцида армян в Западной Армении, Киликии и в Османской Империи в 1894-1923г.г.
[14.04.2012]
Обращение АРМИНФОЦЕНТРА к Президенту Армении и Католикосу всех армян по поводу антиармянских и антихристианских провокаций "Луйс Ашхар"
[21.01.2012]
Цитата из книги лауреата Нобелевской премии Шмуэля Йосефа Агнона «В сердцевине морей» об амалеках и армянах
[30.11.2011]
20 лет назад была учреждена Московская армянская община: Грустный экскурс в историю; Позорная роль Гегама Халатяна в стремлении ее разрушить
[24.07.2011]
Правда об АМАЛЕКАХ. - "Амалек – колыбель цивилизации"
[23.07.2011]
Правда об АМАЛЕКАХ. - Бог дает добро на убийство - Кто такие амаликитяне и какое они имеют отношение к армянам?
[24.06.2011]
ЗВЕРИНЫЙ ОСКАЛ ЛЕВОНОВСКОЙ ОППОЗИЦИИ: Мартовские погромы 2008 года в Ереване фактически инициировала оппозиция (аудио, видео)
[16.06.2011]
Мысли в слух: 16 июня 2000 года состоялся Учредительный съезд САР
[16.06.2011]
Видео - Страница Истории Союза армян России. Учредительный съезд, 16 июня 2000г., гостиница "Президент-отель", г. Москва.
[31.05.2011]
Позор! Экономическая и политическая элиты Армении: Депутаты Парламента, руководители партий, олигархи (Фото, Имена, Фамилии и ПРОЗВИЩА)
[28.05.2011]
ПОЗОР! Даже турки не могли себе позволить сделать такое: Памятник генералу Андранику в Сочи снесли руководители местного Союза Армян России
[24.05.2011]
Иудейский Азербайджан, или Тайны истории. Записки бывшего жителя города Баку
[24.04.2011]
Заявление Президента АРМИНФОЦЕНТРА Армена Тер-Саркисяна об инициировании в Гаагском трибунале вопроса об осуждении геноцида армян
Наши партнеры
Национальный совет Западной Армении
АМШЕНКА
Ухт Арарати
Все права защищены © 2011 Сайт АрмИнфоЦентр - Главный информационный ресурс Армянской диаспоры.
При полном или частичном использовании материала ссылка (гиперссылка) на АрмИнфоЦентр обязательна, даже если мы ссылаемся на другие источники.
Мнение АрмИнфоЦентр может не совпадать с мнением авторов отдельных материалов.
АрмИнфоЦентр не несет ответственности за содержание рекламы.
Использование материалов АрмИнфоЦентр в коммерческих целях без письменного разрешения АрмИнфоЦентр не допускается
Конструктор сайтов - uCoz