АРМИНФОЦЕНТР: Сегодня, 17-го декабря 2014 года, юбилей - 10-я годовщина создания Национального Совета Западной Армении.
Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի հիմնադրման եւ գործունեության նշանակությունը շատ մեծ է Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության գործում, որովհետեւ կազմակերպության հիմնադրմամբ, ոչ թե մի նոր կառույց ավելացավ արդեն իսկ եղածների շարքին, այլ նոր կառույց՝ նոր բովանդակությամբ:
Եթե մի կողմ թողնենք հայության կյանքում բավականին լայնորեն տարածված հայտնի լոզուգներն ու կոչերը, որոնք իրականում հենց այդպես էլ կան, որպես լոզունգներ ու կոչեր եւ ոչ թե ծրագրեր ու գործունեության ուղղություններ, ապա կարող ենք նկատել, որ Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի հիմնադրմամբ առաջադրվեցին ու գործարկվեցին մի քանի հստակ ծրագրեր եւ գործունեության ծրագրային ուղղություններ:
Թվարկենք դրանք.
1. Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի հիմնադրումը, որը սերում է Արցախյան Պատերազմի Վետերանների Միությունից:
2. 17 դեկտեմբեր 2004 թ.-ին Շուշիում ընդունված Արեւմտյան Հայաստանի հայերի ինքնորոշման իրավունքի մասին Հռչակագիրը:
3. Արեւմտյան Հայաստանի հայերի գոյություն ունենալու իրավունքի պաշտպանությունը:
4. Արեւմտյան Հայաստանում 1894-1923 թթ. ընթացքում իրականացված Հայերի ցեղասպանության վերաբերյալ Հայտարարությունը:
5. 2006 թ.-ից աշխատանքներ են իրականացվել ՄԱԿ-ում, ՄԱԿ-ի Բնիկ ժողովուրդների փորձագիտական մեխանիզմում: Որպես անմիջական արդյունք այդ աշխատանքների հայության կյանքում ձեւավորվել է Արեւմտյան Հայաստանի հայերի սկզբում ինքնության եւ հետագայում նաեւ քաղաքացիության ինստիտուտը:
Անվիճարկելի իրողություն եւ փաստ է, որ Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհուրդը որպես Արեւմտյան Հայաստանի հայերի կազմակերպչական բարձրագույն կառույց, անցնող տարիների ընթացքում, հենվելով՝ Արեւմտյան Հայաստանի հայերի ազգային ինքնության եւ քաղաքացիության ինստիտուտի վրա, կարողացել է ձեւավորել նաեւ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պետական կառույցները՝ Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարությունը, Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովը (Խորհրդարանը), Արեւմտյան Հայաստանի Հանրապետության նախագահի ինստիտուտը՝ իրավական-քաղաքական բարձր մակարդակով:
Այսպիսով, Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհուրդը հայության կյանքում առաջարկեց ու իրականացրեց իրավական - քաղաքական նոր օրակարգ՝ հաշվի առնելով, որ նվազագույնը վերջին 120 տարիների ընթացքում հայության եւ Հայաստանի նկատմամբ, թե միջազգային ուժերի եւ թե հայկական կառույցների օրակարգերը մնում էին հին պատկերացումների ու նախապաշարումների շրջանակներում ու ծրագրերում: Ըստ այդմ, անշուշտ, խնդիր կար փոփոխություններ մտցնելու այդ օրակարգերում նույնպես, ինչն էլ նախաձեռնեց եւ իրականացնում է Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհուրդը:
Բնականաբար, Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհուրդը՝ նախագահ Արմենակ Աբրահամյանի գլխավորությամբ, շարունակելու է աշխատանքները Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության դիրքերում եւ արձանագրելու է հաջողություններ նաեւ նոր տասնամյակում, որի վերջնական նպատակը Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պետական ինստիտուտների հաստատումն է անկախ, ինքնիշխան Արեւմտյան Հայաստանում:
Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհուրդ
17.12.2014 թ.
__________________________________________
1).Արեւմտեան Հայաստանի Ազգային Խորհուրդը և Արցախի Պատերազմի Վետերանների Միութիուն (2003)
https://www.facebook.com/1495216427381831/photos/a.1511188585784615.1073741829.1495216427381831/1514584102111730/?type=1&theater
2).Արեւմտեան Հայաստանի Ազգային Խորհուրդը և Էտուարտ Թովմասեան (2004)
http://www.haybachdban.org/Armenie-Occidentale/communiques/asad19.10.04.htm
3).Արեւմտեան Հայաստանի Ազգային Խորհուրդը և Գուրգեն Մկրտիչ Եանիկեան (2004)
http://www.haybachdban.org/Armenie-Occidentale/communiques/cna08.11.04.htm
4).Արեւմտեան Հայաստանի Ազգային Խորհուրդի Հայտարարություն (2004)
http://www.western-armenia.eu/stat.gov.wa/arm/2011/HaydararutyunHAKH1.pdf
http://www.haybachdban.org/Armenie-Occidentale/communiques/cna12.01.05.htm
http://www.haybachdban.org/Armenie-Occidentale/communiques/cna18.03.05.htm
5).Կոմիտաս Արսենի Դանիելյան (2005)
http://www.haybachdban.org/Armenie-Occidentale/Communiques/cna14.05.05.htm
|