АРМИНФОЦЕНТР: НУЖНО ИХ ЗНАТЬ В ЛИЦО.
Об очередных провокациях и антиармянских, преступных деяниях опозорившихся на весь мир протурецких самозванцев из так называемого «правительство Зап. Армении, Майнц, Германия» во главе с Арамом Мкртчяном, провозгласившего себя «премьер-министром», его женой Карине Айрапетян, другом семьи – ряженным «генералом» непонятно каких войск, бывшим судьей из Армении Суриком/Грачом Казаряном, перебравшего в США, а также некого Филиппа Гюльяна, ставшим «известным» благодаря своему, мягко говоря, неадекватному поведению во Франции и примкнувшего к этой группе публициста Бакура Карапетяна, «прославился» тем, что на страничке своего сайта «Аветис», не смотря на свой почтенный возраст, распространяет грязную ложь, написанную как самим, так и вышеназванными провокаторами, которых в июле месяце за раскольническую и противозаконную деятельность с позором изгнали из всех структур государственной власти Республики Западная Армения.
Արեւմտյան Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանով պաշտոնազրկված Արամ Մկրտչյանի 2014 թվականի հուլիսի 21-ի հրավիրած Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարության ապօրինի նիստից եւ այդ նիստում անօրինական նշանակումներից, այդ թվում, ինքն իրեն վարչապետ, խմբակի այլ անդամներին նախարարներ նշանակելուց հետո, նրանց կողմից իբրեւ թե՝ իրավական ու քարոզչական մի գործընթաց է իրականացվում, որտեղ փորձ է արվում վարկաբեկել ու կասկածի ենթարկել Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պետական համակարգի միանգամայն լեգիտիմ կարգավիճակը:
Զուգահեռ, այդ խմբակի կողմից մի անմարդկային ու այլանդակ արշավանք է ձեռնարկվել Արմենակ Աբահամյանի անձի եւ նրա գործընկերների նկատմամբ, այն հաշվարկով երեւի, թե այդպիսով հնարավոր է խափանել ու խանգարել նրանց առաջընթացի եւ հաջողության ընթացքը:
Հիշեցնենք, որ որպեսզի 2011 թվականին հայտարարվեր Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարության հռչակման մասին, մինչ այդ Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհուրդն Արմենակ Աբրահամյանի գլխավորությամբ շուրջ 7-ամյա դժվարին ճանապարհ էր անցնելու, այդ թվում՝ 2006-ից ՄԱԿ-ի Բնիկ ժողովուրդների ձեւաչափում աշխատանքներ իրականացնելուց, ինչպես նաեւ ձեւավորելուց Արեւմտյան Հայաստանի հայերի ինքնության եւ քաղաքացիության ինստիտուտը:
Սեփական «լեգիտիմությունը» ապահովելը՝ ինքնակոչ Արամ Մկրտչյանի, իր կնոջ Կարինե Հայրապետյանի, կեղծարարներ Հրայր/Սուրիկ Ղազարյանի, Բակուր Կարապետյանի, Ֆիլիպ Գյուլյանի համար դա մեկ օրվա, մեկ ապօրինի նիստի, մեկ անօրինական որոշման գործողություն է: Հաշվարկը կառուցված է անօրինականությունը թաքցնելու նպատակով հետագայում բուռն ու աղմկոտ գործողություններ իրականացնելու փաստի վրա, ընդ որում՝ այյդ ամենին անտեղյակ քաղաքացիների շրջանակներում: Սկզբունքը հետեւյալն է. «Սուտն ու կեղծիքը տարածենք, մնացյալը մեր գործը չէ, արդարացողը թող ճգնի արդարանալ»: Խորամանկ մարտավարություն է, բայց ոչ խելամիտ, որովհետեւ հայտնի է՝ ստի ոտքերը կարճ են, դրանցով շատ հեռու չես գնա:
Հատուկ նշենք, որ հաճախ թատերականացված այս ողջ կեղծիքի զոհերն են դառնում պարկեշտ եւ ազնիվ հայեր աշխարհի տարբեր մասերում: Ուստի, մենք կրկին պարտավոր ենք մեր քաղաքացիներին զգուշացնելու հեռու մնալ այդ խմբակի անօրինական գործողություններից, որովհետեւ, ի վերջո, այդ ամենը հանգելու է ոչ թե ձեւական եւ անօրինական որոշումներ կայացնելու ու դրանք տարածելու փաստերին, ինչպես նրանք են անում, այլ իսկապես անօրինականությունը դատապարտելու եւ կասեցնելու գործողության անհրաժեշտության:
Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի 2014 թ. հունվարի 17-ից 20-ը Փարիզում կայացած առաջին նստաշրջանի այն նյութերը, որոնք որոշեցինք հրապարակել, ամբողջովին քողազերծում ու բացահայտում են այդ խմբակի ապօրինի, սադրիչ եւ անօրինական գործունեության ողջ շղթան ու բնույթը: Լիովին բացահայտում են մեկ օրվա «լեգիտիմությունը» խաղարկելու զավեշտն ու սնանկությունը: Քողազերծման ու բացահայտման այդ մաքրագործող ընթացքը կշարունակվի, երբ շուտով հրապարակենք Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի 2014 թ. հոկտեմբերի 17-ից 20-ը Երեւանում կայացած երկրորդ նստաշրջանի նյութերը:
Բնականաբար, Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության նպատակով ձեւավորված Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պետական համակարգը հաղթահարելու է այս հերթական սադրանքը եւս: Ըստ այդմ, հաջողությունն ու հաղթանակը մեր մշտական ուղեկիցն է լինելու:
Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի Լրատվական ծառայություն
18.11.2014 թ.
---------------------
Ծանոթագրություն
Այս թեմայով տես նաեւ, Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) նախագահութեան պարզաբանումը - 25.08.2014:
Տես, Արեւմտյան Հայաստանի Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարության պարզաբանումը տեղի ունեցած պաշտոնանկությունների դրդապատճառների մասին -26.08.2014:
Տես, Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի պարզաբանումը - 28.08.2014:
|