Меню сайта
Рубрики
АРМЕНИЯ [40]
- Республика Армения [611]
- Западная Армения [414]
- - Правовой пакет [1]
Правовой пакет Западной армении
- - Паспорт гражданина [5]
- Арцах [233]
- Амшен [28]
Амшен
- Джавахк [36]
- Нахичевань [3]
Армянская Церковь [193]
Армянский язык [12]
ДИАСПОРА [23]
- Российская община [138]
- Московская община [37]
- Европейские общины [37]
- Ближневосточная община [50]
- Американская община [26]
Геноцид [218]
Армянский вопрос [88]
- Ай Дат и АСАЛА [54]
- Фидаи и «Немезис» [16]
- Международные договора [9]
--- Московский договор [15]
Аналитика [161]
Политика [296]
Официоз [22]
- Партии [25]
Великая Победа [18]
Знаменитые армяне [67]
СМИ [49]
Мир [46]
Россия [153]
Европа [96]
США [91]
Ближний Восток [211]
Турция [352]
Азербайджан [247]
Грузия [87]
СНГ [71]
Азия и Африка [0]
Религия [108]
Энциклопедия [10]
Юриспруденция [12]
История [248]
Культура [99]
Литература [31]
Наука & образование [32]
- ИСН [17]
Происшествия [54]
Досуг [5]
- Женский клуб [58]
- Мужской клуб [8]
- Молодёжный клуб [2]
- Детский клуб [0]
- Клуб знакомств [6]
- Здоровье & спорт [68]
- Туризм [9]
- Традиции [30]
- Кулинария [5]
- Увлечения [3]
- Юмор [1]
- Музыка [20]
- Кино [19]
- TV [2]
Экономика [10]
- Банки & бизнес [14]
- Бизнес клуб [3]
- Работа & заработок [0]
Технологии [7]
Авто [3]
Справка [1]
Неопознанное [15]
ВИДЕО [302]
Видео сайта
Архив записей
Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Форма входа
Главная » 2014 » Октябрь » 18 » Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի Նախագահ Արմեն Տեր-Սարգսյան. "2014 թ. հունվարին ԱՀՀ պետական ինստիտուտների կազմավորման գործընթացն ավարտեց"
21:04
Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի Նախագահ Արմեն Տեր-Սարգսյան. "2014 թ. հունվարին ԱՀՀ պետական ինստիտուտների կազմավորման գործընթացն ավարտեց"

АРМИНФОЦЕНТР: Председатель Национального Собрания (Парламента) Западной Армении Армен Тер-Саркисян: "В январе 2014 года полностью завершилось создание государственных институтов Западной Армении"

Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) Նախագահ
Արմեն Տեր-Սարգսյանի ելույթը Խորհրդարանի 2-րդ նստաշրջանում

Արեւմտյան Հայաստանի հայերի ներկայացուցչական մարմնի` խորհրդարանի ստեղծման առաջին փորձը տեղի է ունեցել դեռեւս 1860 թ., երբ Հայ ազգային սահմանադրության հիման վրա ընտրվել են 60 պատգամավորներ, որոնք ներկայացրել են հայ ժողովրդին` Օսմանյան կայսրության 50 մարզային ընտրատարածքներում: 

1917 թ. մայիսի 2-ից մինչեւ 11-ը, Երեւանում, տեղի ունեցավ Արեւմտյան Հայաստանի հայերի առաջին համագումարը, որին մասնակցեցին 80 պատգամավորներ: Համագումարի նախաձեռնողներից էր Զորավար Անդրանիկը: Նա էլ հանդես եկավ բացման խոսքով: 

2004 թ. դեկտեմբերի 17-ին Արցախի Շուշի քաղաքում հիմնադրվեց Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհուրդը: 

2011 թ. փետրվարի 4-ին ստեղծվեց Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարությունը: 

«Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողով (Խորհրդարան) ձեւավորելու մասին» Հռչակագիրը ընդունվել է 24-ը մայիսի 2013 թ. Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի, Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարության եւ Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողով (Խորհրդարան) ձեւավորող Հատուկ Հանձնաժողովի կողմից: Ըստ որի, 2013 թվականի նոյեմբերի 22-ից մինչեւ դեկտեմբերի 1-ը՝ ամբողջ աշխարհում բնակվող հայ ժողովրդի պատմության մեջ առաջին անգամ իրականացվեց Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) պատգամավորների ընտրություններ:

Ընտրություններին մասնակցեցին 17.837 ընտրողներ 41 երկրներից, ովքեր որպես Արեւմտյան Հայաստանի քաղաքացիներ իրավունք էին ստացել մասնակցելու Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) պատգամավորների ընտրություններին: 

Ուղղակի եւ գաղտնի ընտրությունների արդյունքում ընտրվեցին 64 պատգամավորներ: 

Ընտրողները Հայաստանի Հանրապետությունից էին, Արցախից, Արեւմտյան Հայաստանից, Ռուսաստանից, Ֆրանսիայից, Աբխազիայից, Ջավախքից, Ուկրաինայից, այդ թվում՝ Ղրիմից, Վրաստանից, Լատվիայից, Լիտվայից, Մոլդովայից, Բելառուսից, Ղազախստանից, Ուզբեկստանից, Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Կանադայից, Արգենտինաից, Ուրուգվայից, Բրազիլիայից, Մեքսիկայից, Ավստրալիայից, Գերմանիայից, Հունաստանից, Կիպրոսից, Չեխիայից, Ավստրիայից, Շվեդիայից, Դանիայից, Հունգարիայից, Լեհաստանից, Բուլղարիայից, Իսրայելից, Իրանից, Սիրիայից, Լիբանանից, Իրաքից, Քուվեյթից, Եգիպտոսից, Թուրքիայի Հանրապետությունից: 

Ընտրված անդամները արմատով եւ ազգային ինքնությամբ ներկայացնում էին Արեւմտյան Հայաստանի 15-ից ավելի տարածքներ եւ մարզեր, այդ թվում Կարս, Բիթլիս, Վան, Տիգրանակերտ, Խարբերդ, Համշեն, Տրապիզոն, Կարին (Էրզրում), Իգդիր, Մուշ, Սեբաստիա, Սասուն, Կիլիկիա, Ջավախք եւ այլն: 

2014 թ. հունվարի 18-21-ը Փարիզում տեղի ունեցավ Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) առաջին գումարման առաջին նիստը, որը հաստատեց ընտրված պատգամավորների լիազորությունները, ընտրեց Խորհրդարանի նախագահ, հաստատեց Մշտական հանձնաժողովների ղեկավարներին եւ ծրագրերը: 

Մինչեւ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պետական կառույցների հաստատումը Բնօրրան Հայրենիքում՝ Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովը (Խորհրդարանը) ընտրեց Արեւմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ: Այդ պատվին արժանացավ Արմենակ Աբրահամյանը, որի առաջարկով Խորհրդարանը հաստատեց Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարության վարչապետ Տիգրան Փաշաբեզյանին: Հետագայում, համաձայն Արեւմտյան Հայաստանի պետական կառուցվածքի մասին օրենքի, վարչապետի առաջարկությամբ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով հաստատվեց կառավարության կազմը` նշանակվեցին նախարարները: 

Այսպիսով այն գործընթացը, որն սկսվել էր 2004-ին, ամբողջացվեց` Արեւմտյան Հայաստանի պետականաշինության ինստիտուտների կազմավորմամբ: 

  

2014 թ. հունվարին Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պետական ինստիտուտների կազմավորման գործընթացն ավարտելուց հետո, երբ պատրաստվում էինք մի նոր ոգեւորությամբ շարունակել աշխատանքները, շատ անսպասելի կերպով՝ համակարգը, իսկ, մասնավորապես, Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարությունը հայտնվեց արհեստական ճգնաժամի մեջ, որը կապված էր կառավարության կազմում խմբակային աշխատանքներ ձեռնարկելու եւ իրականացնելու անընդունելի երեւույթի հետ, որը ձգվել է շուրջ 6 ամիս եւ ավարտվել պաշտոնազրկումներով: 

Սադրիչ ու անջատողական գործունեության համար Խորհրդարանը անվստահություն հայտնեց արտգործնախարար Արամ Մկրտչյանին, ինչի հիման վրա Արեւմտյան Հայաստանի Հանրապետության նախագահը ստորագրեց նրա պաշտոնազրկման հրամանագիրը: Նախկին արտգործնախարարը իր կնոջ` կրթության նախարար Կարինե Հայրապետյանի եւ արդարադատության նախարար` նախկին դատավոր Հրայր-Սուրիկ Ղազարյանի համախոհությամբ ինքն իրեն հռչակեց վարչապետ եւ կազմեց գրպանի ինքնակոչ կառավարություն, որն անվանեց «Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարություն, Մայնց Գերմանիա»: 

Այս սադրիչ գործունեությունը ուղղորդվեց հարգարժան շատ մարդկանց անունների շահագործումով ու անօրինական կերպով շրջանառության մեջ դնելով, որպես իրենց համախոհ անձինք, այդ թվում` պատգամավորների, զինվորականների, մտավորականների անուններ, որոնք հիմնականում անտեղյակ էին լինում կեղծիքներ սփռող այդ հրապարակումներից: 

Այս հարցով պարզաբանումներով հանդես եկան Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովը (Խորհրդարանը), Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարությունը եւ Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհուրդը: 
Արեւմտյան Հայաստանի հայերի եւ Արեւմտյան Հայաստանի քաղաքացիների համար, որպես պարզաբանում՝ նշվել է, որ խայտառակությունից խոսում են խայտառակվածները եւ օրենքից ու իրավունքից խոսում են այդ օրենքն ու իրավունքը կոպտորեն խախտող անջատողականներն ու սադրիչները, որոնք դուրս մնալով Արեւմտյան Հայաստանի պետական համակարգից՝ ինքնահռչակվել են, որպես «Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարություն, Մայնց, Գերմանիա»: 
 

Չնայած ներկայացված ճգնաժամային իրավիճակին Խորհրդարանը շարունակել է իր արդյունավետ աշխատանքը: 

Մասնավորապես համացանցի միջոցով պատգամավորների քննությանն են ներկայացվել թվով 9-ը օրենքների նախագծերը, հաշվի են առնվել պատգամավորների կողմից արված բոլոր դիտողություններն ու լրացումները, որից հետո դրանք ընդունվել են: 

Այժմ դրանք առաջարկում ենք հաստատել նստաշրջանի կողմից: 

Օրենսդրական գործունեությանը զուգահեռ Խորհրդարանը արագ արձագանքել է տարածաշրջանային ռազմա-քաղաքական այն զարգացումներին, որոնք վերաբերել են Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության հարցերին. 

Մասնավորապես, Մերձավոր Արեւելքում իրավիճակի կտրուկ սրման փաստի հետ կապված Խորհրդարանը հանդես է եկել հատուկ դիմումնագրերով՝ ուղղված ՄԱԿ-ին, ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդին, որտեղ մասնավորապես նշվել է, որ 
Սիրայում ծայրահեղականների կողմից Քեսապի գրավումը ու Քեսապի հայության նոր բռնագաղթը, ցույց են տվել, թե ինչ վտանգավոր չափերի է հասել Մերձավոր Արեւելքի հայության եւ քրիստոնյաների կյանքի եւ գույքի ապահովությանն ու անվտանգությանն ուղղված ռասիզմի ու ատելության, բռնության ու ցեղասպանության սպառնալիքների ողջ համալիր փաթեթն ու չդադարող սադրիչ գործողությունների շարքը: 

Հաշվի առնելով այս իրողությունը, ինչպես եւ Մերձավոր Արեւելքի հայության եւ Արեւմտյան Հայաստանի հայերի եւ Մերձավոր Արեւելքի քրիստոնյաների կյանքի, գույքի անվտանգությունն ապահովելու անհրաժեշտությունը եւ հիմնվելով Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի եւ Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարության «Արեւմտյան Հայաստանի հայերի եւ Արեւմտյան Հայաստանի մշտական, զինված, դրական չեզոքության քաղաքականություն ընտրելու մասին» որոշման (ընդունված 2011 թ. մարտի 29-ին) եւ «Արեւմտյան Հայաստանի հայերի ինքնապաշտպանության ուժերի ստեղծման մասին» հրամանագրի վրա (ընդունված 2012 թ. դեկտեմբերի 26-ին), 
կարեւորել եւ պաշտպանել ենք՝ Արեւմտյան Հայաստանի հայերի եւ Արեւմտյան Հայաստանի ինքնապաշտպանության ուժեր կազմավորելու գործընթացի սկզբնավորումը, այսպիսով, ձգտելով Մերձավոր Արեւելքի հայությանը դուրս բերել ճգնաժամային իրավիճակից եւ պատշաճ կերպով ապահովել նրա անվտանգությունը, ինքնապաշտպանությունը եւ հիմնարար բոլոր մյուս իրավունքների պաշտպանությունը, այս հարցում խնդրելով ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի աջակցությունը: 


Դեյր էզ Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցին պայթեցնելու փաստի առընչությամբ դիմում է հղվել ՄԱԿ-ի անդամ պետությունների խորհրդարաններին, որտեղ նշվել է, որ՝ 
կրկին գործել է հայությանն ու Հայաստանին ուղղված ժամանակակից եւս մեկ սպառնալիք ու մարտահրավեր, այս անգամ ուղղված Հայոց պատմա-մշակութային եւ հոգեւոր արժեքներից մեկին, որը Հայերի ցեղասպանության նահատակների ու զոհերի հիշատակն է հավերժացնում տարածաշրջանում: 

Ճիշտ նույն տրամաբանությամբ, 1988-ից սկսած մի նոր թափով շարունակվում է Հայոց պատմա-ճարտարապետական եւ քաղաքակրթական արժեքների, այդ թվում՝ Նախիջեւանի միջնադարյան խաչքարերի համալիրի բարբարոսական ոչնչացումը ադրբեջանցիների ձեռքով, կարծես քիչ էր 600 հազարի հասնող Ադրբեջանի հայ քաղաքացիների ցեղասպանությունն ու բռնագաղթը 1988-1990 թթ. ընթացքում: 

Խորհրդարանններին առաջարկել ենք դատապարտել այս հերթական բարբարոսությունը, Խորհրդարանական հետաքննություն սկսել եւ դիմել միջազգային դատարան մեղավորներին հայտնաբերելու ու պատժելու նպատակով:

Հունաստանի Հանրապետության Խորհրդարանին ուղղված նամակում շնորհակալություն ենք հայտնել հույն ժողովրդի եւ հունական պետության Խորհրդարանին Ցեղասպանությունների ժխտողականությունը քրեականացնող օրենքի ընդունման կապակցությամբ, որտեղ նշված է նաեւ, որ Հայերի ցեղասպանության ժխտողականությունը նույնպես քրեական հանցագործություն է, ենթակա պատժի: 

Նշել ենք. որ մենք հասկանում ենք, որ այդ որոշումը հեշտ չի ընդունվել նկատի առնելով այն բոլոր հնարավոր ճնշումները, որ կարող էր ենթարկվել հունական կողմը: 

Այդ օրենքի ընդունումը մենք համարում ենք քաղաքակրթական, որը հնարավորություն է տալիս ազգերին ու պետություններին մշտապես մնալու պատմության մեջ, պատմության առաջնային դիրքերում: 

Որպես ամփոփում մեր խոսքի նշենք, որ Խորհրդարանը ակտիվ է եղել եւ ներքին եւ միջազգային կապերի ու հարաբերությունների հաստատման ու զարգացման հարցերում: Կարեւորել ենք Հայոց հոգեւոր կենտրոնների հետ շփումները. Սուրբ էջմիածին, Անթիլիաս եւ Հայ կաթոլիկ եկեղեցու կենտրոն, որոնք իրականացրել են Խորհրդարանի պատգամավորները` ԱՀՀ նախագահ Արմենակ Աբրահամյանի գլխավորությամբ: Բոլոր նշված դեպքերում ներկայացվել են մեր իրավական – քաղաքական միասնական փաթեթը եւ ԱՀՀ դրոշը: Կարեւորել ենք այլ երկրների ու ժողովուրդների խորհրդարանների հետ կապերի հաստատումը, այդ թվում եվրոպական երկրների եւ Հյուսիսային Իրաքի Քուրդիստանի Խորհրդարանի: Կարեւորել ենք ՄԱԿ-ի ձեւաչափում Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի աշխատանքներին աջակցելը: 

Այսօր կարեւոր ենք համարում Խորհրդարանի պատգամավորական կազմի որակական նորացումը, ինչը նպաստելու է Խորհրդարանի աշխատանքների ակտիվացմանը` ի խնդիր Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության ու հաստատման: 

Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի Լրատվական ծառայություն 
18.10.2014 թ.

 

Категория: - Западная Армения | Просмотров: 2026 | Добавил: admin | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
RSS
Наш-RSS
Реклама

Безлимитная связь для студентов по тарифам вдвое дешевле рыночных
Тел. +7 903 250 47 25
ИА REGNUM - Армения
NEWS.am
ЛЕНТА НОВОСТЕЙ
Поиск по сайту
Видео
Календарь
«  Октябрь 2014  »
ПнВтСрЧтПтСбВс
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
Голосование
Самое читаемое
[09.05.2020]
75-летие ПОБЕДЫ. Вечная слава Героям! Рядовые герои Великой Победы
[22.02.2014]
Эксклюзивное интервью Председателя Парламента Западной Армении о Парламенте и задачах армянской диаспорой в вопросе международного признания
[11.07.2013]
Телеканал "Культура": «По следам тайны: Армянское нагорье. 12 тысяч лет назад»
[07.06.2013]
Декларация о формировании Национального Собрания (Парламента) Западной Армении
[14.11.2012]
ТЕЛЕГОНИЯ: Информационная память о внебрачных сексуальных отношениях и любви. Видео.
[22.10.2012]
Истинное лицо современного ислама: Жестокая казнь за принятие христианства
[03.08.2012]
Вперед Армения! ...Лох Лава... - Առա՛ջ, Հայաստան... զում, զում, զում, զում...Լոխ լավա…или «Золотая» позиция олигархов
[25.07.2012]
Откуда родом Богородица – и за что убили Корюна Нагапетяна?
[17.07.2012]
Армения – Земля Ноя (видео)
[01.07.2012]
Свободная трибуна: Наталья Соболь - «ТАИНСТВЕННЫЙ НАРОД АМАЛЕК – ВЕХИ ИСТОРИИ»
[16.06.2012]
Свободная трибуна: Наталья Соболь - «АМЯНСКИЕ ПУШКАРИ В КАЗАНИ – Дела давно минувших дней»
[27.05.2012]
БРАВО!!! Вардапет (архимадрид) Комитас об армянском происхождении европейских наций и многих тайных страницах истории и мировой цивилизации
[24.04.2012]
ВИДЕО: Массовые акции, посвященные памяти жертв геноцида армян в Западной Армении, Киликии и в Османской Империи в 1894-1923г.г. в Мец Салах
[24.04.2012]
ОБРАЩЕНИЕ участников митинга посвященного памяти жертв геноцида армян в Западной Армении, Киликии и в Османской Империи в 1894-1923г.г.
[14.04.2012]
Обращение АРМИНФОЦЕНТРА к Президенту Армении и Католикосу всех армян по поводу антиармянских и антихристианских провокаций "Луйс Ашхар"
[21.01.2012]
Цитата из книги лауреата Нобелевской премии Шмуэля Йосефа Агнона «В сердцевине морей» об амалеках и армянах
[30.11.2011]
20 лет назад была учреждена Московская армянская община: Грустный экскурс в историю; Позорная роль Гегама Халатяна в стремлении ее разрушить
[24.07.2011]
Правда об АМАЛЕКАХ. - "Амалек – колыбель цивилизации"
[23.07.2011]
Правда об АМАЛЕКАХ. - Бог дает добро на убийство - Кто такие амаликитяне и какое они имеют отношение к армянам?
[24.06.2011]
ЗВЕРИНЫЙ ОСКАЛ ЛЕВОНОВСКОЙ ОППОЗИЦИИ: Мартовские погромы 2008 года в Ереване фактически инициировала оппозиция (аудио, видео)
[16.06.2011]
Мысли в слух: 16 июня 2000 года состоялся Учредительный съезд САР
[16.06.2011]
Видео - Страница Истории Союза армян России. Учредительный съезд, 16 июня 2000г., гостиница "Президент-отель", г. Москва.
[31.05.2011]
Позор! Экономическая и политическая элиты Армении: Депутаты Парламента, руководители партий, олигархи (Фото, Имена, Фамилии и ПРОЗВИЩА)
[28.05.2011]
ПОЗОР! Даже турки не могли себе позволить сделать такое: Памятник генералу Андранику в Сочи снесли руководители местного Союза Армян России
[24.05.2011]
Иудейский Азербайджан, или Тайны истории. Записки бывшего жителя города Баку
[24.04.2011]
Заявление Президента АРМИНФОЦЕНТРА Армена Тер-Саркисяна об инициировании в Гаагском трибунале вопроса об осуждении геноцида армян
Наши партнеры
Национальный совет Западной Армении
АМШЕНКА
Ухт Арарати
Все права защищены © 2011 Сайт АрмИнфоЦентр - Главный информационный ресурс Армянской диаспоры.
При полном или частичном использовании материала ссылка (гиперссылка) на АрмИнфоЦентр обязательна, даже если мы ссылаемся на другие источники.
Мнение АрмИнфоЦентр может не совпадать с мнением авторов отдельных материалов.
АрмИнфоЦентр не несет ответственности за содержание рекламы.
Использование материалов АрмИнфоЦентр в коммерческих целях без письменного разрешения АрмИнфоЦентр не допускается
Конструктор сайтов - uCoz