Меню сайта
Рубрики
АРМЕНИЯ [40]
- Республика Армения [611]
- Западная Армения [414]
- - Правовой пакет [1]
Правовой пакет Западной армении
- - Паспорт гражданина [5]
- Арцах [233]
- Амшен [28]
Амшен
- Джавахк [36]
- Нахичевань [3]
Армянская Церковь [193]
Армянский язык [12]
ДИАСПОРА [23]
- Российская община [138]
- Московская община [37]
- Европейские общины [37]
- Ближневосточная община [50]
- Американская община [26]
Геноцид [218]
Армянский вопрос [88]
- Ай Дат и АСАЛА [54]
- Фидаи и «Немезис» [16]
- Международные договора [9]
--- Московский договор [15]
Аналитика [161]
Политика [296]
Официоз [22]
- Партии [25]
Великая Победа [18]
Знаменитые армяне [67]
СМИ [49]
Мир [46]
Россия [153]
Европа [96]
США [91]
Ближний Восток [211]
Турция [352]
Азербайджан [247]
Грузия [87]
СНГ [71]
Азия и Африка [0]
Религия [108]
Энциклопедия [10]
Юриспруденция [12]
История [248]
Культура [99]
Литература [31]
Наука & образование [32]
- ИСН [17]
Происшествия [54]
Досуг [5]
- Женский клуб [58]
- Мужской клуб [8]
- Молодёжный клуб [2]
- Детский клуб [0]
- Клуб знакомств [6]
- Здоровье & спорт [68]
- Туризм [9]
- Традиции [30]
- Кулинария [5]
- Увлечения [3]
- Юмор [1]
- Музыка [20]
- Кино [19]
- TV [2]
Экономика [10]
- Банки & бизнес [14]
- Бизнес клуб [3]
- Работа & заработок [0]
Технологии [7]
Авто [3]
Справка [1]
Неопознанное [15]
ВИДЕО [302]
Видео сайта
Архив записей
Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Форма входа
Главная » 2014 » Сентябрь » 16 » Премьер-министр Западной Армении Тигран Пашабезян: Отрицание геноцида является преступлением и Парламент Греции принял правильное решение
19:21
Премьер-министр Западной Армении Тигран Пашабезян: Отрицание геноцида является преступлением и Парламент Греции принял правильное решение

АРМИНФОЦЕНТР: Ցեղասպանության ժխտողականությունը հանցագործություն է եւ Հունաստանի խորհրդարանը ճիշտ որոշում է կայացրել

ՄԱԿ-ի 26-ը նոյեմբերի 1968 թ. ընդունված «Պատերազմի հանցագործությունների եւ մարդկության դեմ հանցագործությունների նկատմամբ վաղեմության ժամկետ չկիրառելու մասին» կոնվենցիայի 1-ին հոդվածում նշված է.
«Ոչ մի տեսակի վաղեմության ժամկետ չի կիրառվում հետեւյալ հանցագործությունների նկատմամբ
.

a) պատերազմական հանցագործությունների, ինչպես դրանք ձեւակերպված են Նյուրենբերգի միջազգային ռազմական ատյանի կանոնադրության մեջ` 8-ը օգոստոսի, 1945 թ. եւ
b) մարդկայնության դեմ հանցագործությունների, …այդ թվում` ցեղասպանության հանցագործությունների, որոնք ձեւակերպված են «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ դրա պատժի մասին» Կոնվենցիայի մեջ, 9-ը դեկտեմբերի 1948 թ.»:
1894-96, 1909, 1915-23 թթ. թուրքական երեք իրարհաջորդ կառավարությունների՝ սուլթանական, երիտթուրքական, քեմալական, կողմից գործադրվեց մարդկայնության դեմ երբեւէ իրականացված մեծագույն հանցագործություններից մեկը` Հայեր
ի ցեղասպանությունը: Ցեղասպանության հետեւանքով հայությունը զրկվեց ոչ միայն իր Բնօրրան Հայրենիքի տարածքների մեծ մասից, այլեւ սփռվելով աշխարհով մեկ` զրկվեց, որպես ազգ գոյություն ունենալու, զարգացման ու առաջընթացի բնական իրավունքից:
1915 թ. մայիսի 24-ին Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան եւ Ռուսաստանը, ի պատասխան հայերի նկատմամբ երիտթուրքական կառավարության սանձազերծած վայրագության ու կոտորածների, հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որտեղ այդ գործողությունները որակեցին, որպես Թուրքիայի նոր ոճիրը մարկության դեմ: Հայտարության մեջ մասնավորապես նշված էր, որ՝ «Մարդկութեան եւ քաղաքակրթութեան դէմ գործուած Թուրքիոյ այս նոր ոճիրներու հանդէպ դաշնակից կառավարութիւնները հանրօրէն կը տեղեկացնեն Մեծ Դռան, որ թուրք կառավարութեան բոլոր անդամները անհատապէս պատասխանատու պիտի համարուին, ինչպէս նաեւ բոլոր այն պաշտօնեաները, որոնք մասնակից դարձան այս ջարդերուն»:
1919 թ. Կոստանդնուպոլսի Ռազմական Ատյանը երիտթուրք պարագլուխներին մեղադրանք առաջադրեց երկու հոդվածներով. Օսմանյան կայսրությունը պատերազմի մեջ ներքաշելու եւ կայսրության հայ հպատակների կոտորածները իրականացնելու համար եւ նրանցից չորսի նկատմամբ մահվան դատավճիռ կայացրեց: Բայց քանի որ մահվան դատապարտված հանցագործները փախուստի մեջ էին եւ փորձում էին խուսափել արդար դատաստանից, ապա նրանց նկատմամբ դատավճիռն իրականացրին հայ վրիժառուները՝ Շահան Նաթալիի գլխավորությամբ:
1920 թ. ստորագրվեց Սեւրի պայմանագիրը, որի 89-93-րդ հոդվածները վերաբերում էին հայությանն ու Հայաստանին: 1920 թ. նոյեմբերի 22-ին ԱՄՆ 28-րդ Նախագահ Վուդրո Վիլսոնը կայացրեց Իրավարար վճիռ Հայաստանի եւ Թուրքիայի սահմանի վերաբերյալ: Հայության իրավունքները ճանաչվեցին, բայց ամենատարբեր քաղաքական պատրվակներով ու պատճառաբանություններով չիրականացվեցին:
Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ հայության կրած վնասների արդարացի հատուցման փոխարեն եկավ մոռացումի, որը նույնն է թե` ժխտողականության, որ նույնն է թե՝ բռնության ու ճնշման ժամանակաշրջան, որի դեմ հայությունը ընդվզել է` 1965-1968, 1973, 1975-85 եւ 1988-1990, 2004-2011 թթ.:
1965 թ. ապրիլի 24-ին հայությունը Երեւանում բողոքի ցույցի դուրս եկավ`«Մեր հողերը…» կարգախոսով: 1973-ին` Գուրգեն Յանիկյանը ազդարարեց բռնության եւ ճնշման դեմ մի նոր ընդվզումի սկիզբը: 1975-ին` ձեւավորվեց Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակը, որն էլ սկզբնավորեց Հայկական նորագույն զինյալ ազատագրական պայքարը: 1988-ին` սկիզբ առավ Արցախյան հաղթական ազատամարտը: 2004-2014 թթ. ձեւավորվեց Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության իրավական — քաղաքական նոր գործընթացը:
Միայն երեւանյան ցույցերից, Գուրգեն Յանիկյանի գործողությունից եւ Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի գործունեությունից հետո, Հայերի ցեղասպանության եւ Հայկական hարցի շուրջ իրավական — քաղաքական իրավիճակը փոխվեց. մի կողմից փլուզվեց լռության ու ժխտողականության պատնեշը, մյուս կողմից` մարդկության առաջադեմ հատվածը հնարավորություն ստացավ հանդես գալու 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը դատապարտելու հայտարարություններով եւ օրինագծերով:
1973 թ. սեպտեմբերի 16-ին` Ժնեւում, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովի ազգային փոքրամասնությունների հանդեպ կիրառվող խտրականության կանխման եւ պաշտպանության ենթահանձնաժողովի 28-րդ նստաշրջանը որոշում ընդունեց, որտեղ արձանագրված է. «Անցնելով արդի փուլին, կարելի է հիշել բավականին առատ վկայությունների գոյությունը, որոնք ապացուցում են հայերի կոտորածը, որը հանդիսանում Է 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը»:
1983 թ. օգոստոսին Կանադայում հրավիրված Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը ճանաչեց 1915 թ. հայերի ցեղասպանությունը եւ դիմեց ՄԱԿ-ին՝ կոչ անելով ընդունել այդ փաստը:
1984 թ. ապրիլի 16-ին Փարիզում տեղի ունեցավ Ժողովուրդների մշտական դատական ատյանի հայերի ցեղասպանությանը նվիրված հատուկ նստաշրջան, եւ ընդունվեց 6 կետից բաղկացած հատուկ որոշում, որի 3-րդ եւ 4-րդ կետերում ասված է.
Կետ 3. Երիտթուրքերի կառավարությունը մեղավոր է այդ ցեղասպանության համար, նկատի ունենալով 1915-ից 1917 թթ. ընթացքում կատարվածը:
Կետ 4. Հայերի ցեղասպանությունը նաեւ «միջազգային հանցագործություն է», որի համար պետք է պատասխանատվություն կրի Թուրքական պետությունը, առանց պատրվակելու այն հանգամանքը, թե նախկին ու ներկա պետությունների միջեւ հաջորդականություն չկա` պատասխանատվությունից խուսափելու համար:
1987 թ. հունիսի 18-ին Եվրոպական պառլամենտը բանաձեւ ընդունեց «Հայկական հարցի քաղաքական լուծման մասին», որտեղ նշված է.
Զ. Նկատի ունենալով, որ պատմականորեն ապացուցված հայերի ցեղասպանությունը մինչեւ այժմ ո’չ ենթարկվել է քաղաքական դատապարտման եւ ո’չ էլ ստացել է համապատասխան հատուցում.
Թ. Նկատի ունենալով, որ բոլոր իրարահաջորդ թուրքական կառավարությունների անհաշտ դիրքորոշումը Հայկական Հարցի նկատմամբ ոչ մի կերպ չի նպաստել լարվածության թուլացմանը.
Գտնում է, որ ողբերգական իրադարձությունները, որ տեղի ունեցան 1915-1917 թվականներին Օսմանյան կայսրության տարածքում հայերի նկատմամբ, հանդիսանում են ցեղասպանություն, համաձայն «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու եւ դրա համար պատժի մասին» Կոնվենցիայի, ընդունված` ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից 1948 թվականի դեկտեմբերի 9-ին:
Այդ ընթացքում 20-ից ավելի երկրներ ճանաչեցին ու դատապարտեցին հայերի ցեղասպանության իրողությունը, որոնց մեջ նաեւ Մեծ ութնյակի հինգ երկրներ` Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Ռուսաստանն ու Կանադան: Դա չեն արել Մեծ ութնյակի անդամ մյուս երեք երկրները` Ճապոնիան, Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ն:
«Հոլոքոստ ապրած ժողովրդի պետությունը` Իսրայելը, Հայերի ցեղասպանության դատապարտումից խուսափելու համար պատրվակում է այն, որ Իսրայելը Ֆրանսիա չէ, որը վարվում է, ինչպես ցանկանում է»: Այդ մասին News.am-ի թղթակցին ասացIzRus.co.il-ի փոխխմբագիր Ալեքսանդր Գոլդենշտեյնը` մեկնաբանելով այն իրարանցումը, որն ի հայտ եկավ իսրայելական մամուլում` Ֆրանսիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումից հետո ասել է. «Ահա ֆրանսիացիները վերցրեցին եւ արեցին այն, ինչ ցանկանում էին: Իսկ մենք չենք կարող, չափազանց մեծ է ճնշումը բոլոր կողմերից: Ֆրանսիան Իսրայել չէ, որի վրա ով չի ալարում, տակառ է գլորում»: (News.am, 23.12.2011)
Այսօր Հայերի ցեղասպանության դատապարտման եւ Հայկական Հարցի լուծման համար պայքարը թեւակոխում է նոր փուլ, որը կարելի է բնորոշել, որպես հայության իրավական – քաղաքական իրավունքների պաշտպանության եւ հաստատման պայքարի փուլ:
Ակնհայտ է, որ տարածաշրջանում ապրող հայությունը նահանջելու այլ տեղ չունի, բացի իր Հայրենիքից…
Իրականում, ցեղասպանության ժխտողականությունը հանցագործություն է, որովհետեւ ինչպես նշված է ՄԱԿ-ի 9-ը դեկտեմբերի 1948 թ. ընդունված («Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ դրա համար պատժի մասին» կոնվենցիայի 3-րդ հոդվածում՝ «Պատժելի են հետեւյալ արարքները` c) ցեղասպանության ուղղակի եւ հրապարակային հրահրումը»:
Ուստի, այն ամենը, ինչով հիմա զբաղված է թուրքական քաղաքական վերնախավը, այսինքն, այն քաղաքական դիմակայությունը, որը նրանք հանդես էին բերում Ֆրանսիայի Սենատի Հայերի եւ հրեաների ցեղասպանության ժխտողականության դեմ պատիժ սահմանող օրինագծի, իսկ ներկայում Հունաստանի խորհրդարանի «Այլատյացության դեմ պայքար» անունը կրող օրինագծի նկատմամբ (ընդունված՝ 9-ը սեպտեմբերի 2014 թ.), որը պահանջում է Հունաստանի տարածքում քրեական պատասխանատվության ենթարկել ոչ միայն հրեաների, այլեւ հայերի ռւ պոնտոսի հույների ցեղասպանության ժխտումը՝ հանցագործություն է:
Այնպես որ, Թուրքիայի Հանրապետության քաղաքական պատասխանատուները, որքան էլ խոսեն հարցը պատմաբաններին թողնելու եւ կամ խոսքի ազատության իրավունքը ոտնահարելու հարցերի շուրջ, այնուհանդերձ ողջ այդ դյուրագրգիռ հռետորաբանությունը անտեղի է եւ ավելորդ, որովհետեւ հայերին ցեղասպանության ենթարկելուց ու հայրենիքից զրկելուց հետո այդ նույն հայերին են փորձել զրկել նաեւ սեփական պատմությունը ճշգրիտ ու ստույգ ներկայացնելու եւ սեփական իրավունքները առաջադրելու ազատ խոսքի իրավունքից ու հնարավորությունից:
Ավելին` դա հարցի մեկ կողմն է միայն, մյուս կողմից, որեւէ ցեղասպանության ժխտողականություն` հանցագործություն է, որովհետեւ միտում ունի հինը արդարացնելու միջոցով կատարելու նոր ցեղասպանության քարոզչություն:
Ցեղասպանության ժխտողականությունը մերժելու տեսակետից հետաքրքիր է թուրքական հետեւյալ կազմակերպությունների արձագանքը.
Թուրքիայի մարդու իրավունքերի միության (IHD) Ստամբուլի մասնաճյուղի ռասիզմի եւ խտրականության դեմ հանձնաժողովի կողմից տարածված մամուլի հաղորդագրության մեջ կոչ է արվում հանգիստ թողնել Ֆրանսիայի ազգային ժողովի օրակարգում ներառված Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը եւ Թուրքիայի ներսում իրենց ձայնը բարձրացնել ժխտողականության եւ մերժման դեմ: Թուրքիայի մարդու իրավունքերի միության (IHD) Ստամբուլի մասնաճյուղի ռասիզմի եւ խտրականության դեմ հանձնաժողովի կողմից տարածած հայտարարության մեջ նշվում է, որ իրենք պնդում են, թե մարդկության դեմ իրականցված հանցանք համարվող ցեղասպանության ժխտումը չի կարող համարվել խոսքի եւ մտքի ազատություն: (News.am, 22.12.2011)
Թուրքիայի «Հեղափոխական սոցիալիստական աշխատավորական» (DSIP) կուսակցության առաջնորդ Դողան Թարքանը հայտարարել է. «Մերժողականությունը ցեղասպանության վերջին էջն է: Կոչ ենք անում պայքարել Թուրքիայում ռասիզմի, խտրականության եւ ցեղասպանությունը ժխտողների դեմ: Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը եւ պետք է ներողություն խնդրի»: (News.am, 27.12.2011)
Անշուշտ ներողություն խնդրելը կարեւոր գործողություն է, սակայն անհրաժեշտ է հավելել, որ Հայերի ցեղասպանությունը պետք է ճանաչվի ու դատապարտվի եւ հայերին պատճառված վնասը ամբողջությամբ հատուցվի, այդ թվում՝ Բնօրրան Հայրենիքի բռնազավթված տարածքների ազատագրման եւ հայության գոյատեւելու, ազատ զարգանալու եւ առաջընթացի բնական իրավունքն ապահովելու միջոցով:
Համայն մարդկության, ազգերի եւ պետությունների զարգացման ուղին մեկն է: Արդարադատությունը կարող է ուշանալ, բայց չի կարող մահանալ, անշուշտ, եթե խոսքը չի գնում ինքնասպանության եւ ինքնաոչնչացման ակտի մասին, որը նույնպես անընդունելի է, քանի որ մարդկության քաղաքակրթական ուղին, այդ թվում եւ հայկական, այսքան երկարին ու արգասաբեր ճանապարհ նրա համար չի անցել, որ դա հենց այնպես թույլ տա:
Տիգրան Փաշաբեզյան
Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարության Վարչապետ
16.09.2014 թ.

 

Категория: Геноцид | Просмотров: 2012 | Добавил: admin | Теги: парламент, Западная Армения, Арарат, АрмИнфоЦентр ARMINFOCENTER, оон коренные народы, геноцид, Греция, Амшенка, Пашабезян, Турция | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
RSS
Наш-RSS
Реклама

Безлимитная связь для студентов по тарифам вдвое дешевле рыночных
Тел. +7 903 250 47 25
ИА REGNUM - Армения
NEWS.am
ЛЕНТА НОВОСТЕЙ
Поиск по сайту
Видео
Календарь
«  Сентябрь 2014  »
ПнВтСрЧтПтСбВс
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930
Голосование
Самое читаемое
[09.05.2020]
75-летие ПОБЕДЫ. Вечная слава Героям! Рядовые герои Великой Победы
[22.02.2014]
Эксклюзивное интервью Председателя Парламента Западной Армении о Парламенте и задачах армянской диаспорой в вопросе международного признания
[11.07.2013]
Телеканал "Культура": «По следам тайны: Армянское нагорье. 12 тысяч лет назад»
[07.06.2013]
Декларация о формировании Национального Собрания (Парламента) Западной Армении
[14.11.2012]
ТЕЛЕГОНИЯ: Информационная память о внебрачных сексуальных отношениях и любви. Видео.
[22.10.2012]
Истинное лицо современного ислама: Жестокая казнь за принятие христианства
[03.08.2012]
Вперед Армения! ...Лох Лава... - Առա՛ջ, Հայաստան... զում, զում, զում, զում...Լոխ լավա…или «Золотая» позиция олигархов
[25.07.2012]
Откуда родом Богородица – и за что убили Корюна Нагапетяна?
[17.07.2012]
Армения – Земля Ноя (видео)
[01.07.2012]
Свободная трибуна: Наталья Соболь - «ТАИНСТВЕННЫЙ НАРОД АМАЛЕК – ВЕХИ ИСТОРИИ»
[16.06.2012]
Свободная трибуна: Наталья Соболь - «АМЯНСКИЕ ПУШКАРИ В КАЗАНИ – Дела давно минувших дней»
[27.05.2012]
БРАВО!!! Вардапет (архимадрид) Комитас об армянском происхождении европейских наций и многих тайных страницах истории и мировой цивилизации
[24.04.2012]
ВИДЕО: Массовые акции, посвященные памяти жертв геноцида армян в Западной Армении, Киликии и в Османской Империи в 1894-1923г.г. в Мец Салах
[24.04.2012]
ОБРАЩЕНИЕ участников митинга посвященного памяти жертв геноцида армян в Западной Армении, Киликии и в Османской Империи в 1894-1923г.г.
[14.04.2012]
Обращение АРМИНФОЦЕНТРА к Президенту Армении и Католикосу всех армян по поводу антиармянских и антихристианских провокаций "Луйс Ашхар"
[21.01.2012]
Цитата из книги лауреата Нобелевской премии Шмуэля Йосефа Агнона «В сердцевине морей» об амалеках и армянах
[30.11.2011]
20 лет назад была учреждена Московская армянская община: Грустный экскурс в историю; Позорная роль Гегама Халатяна в стремлении ее разрушить
[24.07.2011]
Правда об АМАЛЕКАХ. - "Амалек – колыбель цивилизации"
[23.07.2011]
Правда об АМАЛЕКАХ. - Бог дает добро на убийство - Кто такие амаликитяне и какое они имеют отношение к армянам?
[24.06.2011]
ЗВЕРИНЫЙ ОСКАЛ ЛЕВОНОВСКОЙ ОППОЗИЦИИ: Мартовские погромы 2008 года в Ереване фактически инициировала оппозиция (аудио, видео)
[16.06.2011]
Мысли в слух: 16 июня 2000 года состоялся Учредительный съезд САР
[16.06.2011]
Видео - Страница Истории Союза армян России. Учредительный съезд, 16 июня 2000г., гостиница "Президент-отель", г. Москва.
[31.05.2011]
Позор! Экономическая и политическая элиты Армении: Депутаты Парламента, руководители партий, олигархи (Фото, Имена, Фамилии и ПРОЗВИЩА)
[28.05.2011]
ПОЗОР! Даже турки не могли себе позволить сделать такое: Памятник генералу Андранику в Сочи снесли руководители местного Союза Армян России
[24.05.2011]
Иудейский Азербайджан, или Тайны истории. Записки бывшего жителя города Баку
[24.04.2011]
Заявление Президента АРМИНФОЦЕНТРА Армена Тер-Саркисяна об инициировании в Гаагском трибунале вопроса об осуждении геноцида армян
Наши партнеры
Национальный совет Западной Армении
АМШЕНКА
Ухт Арарати
Все права защищены © 2011 Сайт АрмИнфоЦентр - Главный информационный ресурс Армянской диаспоры.
При полном или частичном использовании материала ссылка (гиперссылка) на АрмИнфоЦентр обязательна, даже если мы ссылаемся на другие источники.
Мнение АрмИнфоЦентр может не совпадать с мнением авторов отдельных материалов.
АрмИнфоЦентр не несет ответственности за содержание рекламы.
Использование материалов АрмИнфоЦентр в коммерческих целях без письменного разрешения АрмИнфоЦентр не допускается
Конструктор сайтов - uCoz