АРМИНФОЦЕНТР: 22 августа 2014 года в Бейруте, в резиденции Патриарха-Католикоса армянской католической церкви состоялась официальная встреча Главы армянской католической церкви Нерсес Петроса XIX с Президентом Западной Армении Арменаком Абрамяном, членом Президиума Парламента Западной Армении Арменаком Арманданяном, членом Нац. Совета Западной Армении в Ливане Ашотом Казанчяном и военачальником армии Ливана генералом Нареком Абрамяном. На встрече присутствовали также вардапеты Месроп Топалян и Саркис Наджарян.
В ходе приема состоялась церемония освящения государственного флага Западной Армении.
Տանն Կիլիկիոյ Կաթողիկէ Հայոց Ամենապատիւ Տէր Ներսէս Պետրոս ԺԹ. Կաթողիկոս Պատրիարքը Օգոստոս 22-ին հիւրընկալեց Արեւմտեան Հայաստանի Աքսորական Պետութեան եւ Արեւմտեան Հայաստանի խորհրդարանի նախագահութեան պատուիրակները: Այս մասին կը հաղորդէ ԱՀԱՊ-ը:
Հանդիպման ներկայ էին Գերյարգելի հայր Մեսրոպ ծայրագոյն վարդապետ Թոփալեան, Գերապատիւ հայր Վարդան վարդապետ Գազանճեան եւ Պարոն Սարգիս Նաճարեան: Արեւմտեան Հայաստանի Աքսորական Պետութեան պատուիրակներուն մէջ էին Արեւմտեան Հայաստանի Ազգային խորհուրդի նախագահ Արմենակ Աբրահամեան, Արեւմտեան Հայաստանի խորհրդարանի նախագահի ներկայացուցիչ Արմենակ Հարմանտայեան, Արեւմտեան Հայաստանի Ազգային խորհուրդի Լիբանանի ներկայացուցիչ Աշոտ Գազանճեան եւ Լիբանանի Բանակի նախկին զօրավար Նարեկ Աբրահամեան:
Հանդիպման ընթացքին՝ պատուիրակութեան անդամները ներկայացուցին Արեւմտեան Հայաստանի Աքսորական Պետութեան վերջին տասը տարուան ընթացքին իրականացուցած աշխատանքները:
Տանն Կիլիկիոյ Կաթողիկէ Հայոց Ամենապատիւ Տէր Ներսէս Պետրոս ԺԹ. Կաթողիկոս Պատրիարքի գնահատական խօսքերէն ետք՝ նոյնինքն Կաթողիկոս Պատրիարքի կողմէ օրհնուեցաւ Արեւմտեան Հայաստանի դրօշակը:
Հանդիպման աւարտին՝ պատուիրակները իրենց արձանագրութիւնները կատարեցին Կաթողիկոսարանի Ոսկէ Մատեանին մէջ:
|