АРМИНФОЦЕНТР: 11 августа 2014 года в Елисеевском дворце, Париж, состоялась официальная встреча Председателя Национального Совета Западной Армении Арменака Абрамяна с Главным Советником Президента Франции Франсуа Оланда по вопросам Ближнего Востока и ООН Эммануэлем Бонне.
Այն ժամանակ, երբ Լորան Ֆաբյուսը դիմել էր «Եվրոմիության արտաքին գործերի նախարարների խորհրդի հատուկ ժողով» հրավիրելու համար, երեքշաբթի ժամը 11-ին, Ելիսեյում ընդունեցին Արևելյան Քրիստոնյաների համակարգի պատվիրակությանը՝ Արևելքի Վտանգված Քրիստոնյաների համակարգի նախագահ՝ Պատրիկ Քարամի գլխավորությամբ, ներկայացուցիչների շարքում էր նաև Արևմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի Նախագահ Արմենակ Աբրահամյանը:Այցի նպատակն էր քննարկել «ազգային փոքրամասնությունների, բնիկ ժողովուրդների, այդ թվում Իրաքում բնակվող Եզդիների իրավիճակը»:
Հիշեցնենք, որ վեց ամսվա ընթացքում սա պարոն Նախագահ Արմենակ Աբրահամյանի երկրորդ այցն է Ելիսեյ՝ Մերձավոր Արևելքի բնակչության անվտանգության և պաշտպանության խնդիրների շուրջ:
Ֆրանսուաhի Հանրապետության Նախագահ Ֆրանսուա Օլանդնի, Հյուսիսային Աֆրիկայի, Մերձավոր Արևելքի, Միջազգային Ազգերի Կազմակերպության խորհրդական Էմանուել Բոննը մեկ ու կես ժամ հանդիպեց պատվիրակության հետ հետևյալ կետերի շուրջ բանակցելու նպատակով.
- Բանաձև Ազգերի կազմակերպության Անվտանգության Խորհուրդ, որը նախատեսում է ուժ կիրառել, պահպանելու տեղահանվածների անվտանգությունը, ինչպես նաև կրոնական ժառանգությունը Իրաքում:
- Հիմնական խնդիրն է ստեղծել Իրաքում անհապաղ Ազգային Միասնության Կառավարություն, որին կմասնակցեն Սյունիթները, որոնք բնիկ ժողովուրդների և փոքրամասնությունների 40% են կազմում, ինչպես նաև բնիկ ժողովուրդներն ու փոքրամասնությունները :
- Ֆրանսիական և Եվրոպական մարդասիրական միջանցք տեղահանված բնակչության համար:
- Շրջաններում, որտեղ դեռ ապրում են բնիկ ժողովուրդները և փոքրամասնությունները, որոնց բնաջնջման վտանգ է սպառնում, ապահովել ռազմական և հումանիտար անվտանգություն,ինչպես նաև ֆրանսիական և եվրոպական ռազմական օգնություն ցուցաբերել դիմադրողներին՝ համաձայնեցնելով Իրաքյան իշխանությունների հետ:
- Ֆրանսիայի կողմից տրամադրել ապաստան հատկացնող վիզաներ, նաև ստեղծել Եվրոպական Խորհրդատվություն՝ Եվրոպական ընդունելության համար:
- Դիմել Միջազգային Քրեական Դատարան՝ մարդկության դեմ հանցագործության համար, համաձայն Միջազգային Ազգերի անվտանգության Խորհրդի բանաձևի:
- Միջազգային հետազոտություն կատարել դրամական փոխանցումներում, որ շահել և շարունակում է շահել Իրաքի և Արևելքի Իսլամական պետությունը (EILL), երբեմն մարդասիրական օգնության անվան տակ:
- Պաշտոնական պահանջ ներկայացնել պետություններին և հարուստ գործարարներին, ովքեր աջակցում են այդ խմբերին, որպեսզի նրանք ազդեն իրենց դաշնակիցների վրա:
- Ամբողջական բռնարգելք դնել Իրաքի և Արևելքի Իսլամական պետության (EILL) կողմից վերահսկվող նավթահանքերից ածխածնի արտահանումների վրա, և վերահսկել կանխավճարի միջոցով բռնարգելքը խախտող ցանցերը:
- Անմիջապես դադարեցնել Թուրքական Պետության կողմից իր տարածքով անցնող զինյալ ահաբեկիչների և զենքերի ելքը:
- Լիբանանում համաճարակից խուսափելու համար արագացնել զենքի առաքումը Լիբանանի բանակին, որոնք դիմակայում են ահաբեկչական խմբերին:
Պարոն Արմենակ Աբրահամյանը հաստատում է նաև, որ Ֆրանսիան կողմ է պաշտպանել բնիկ ժողովուրդներին և փոքրամասնություններին Իրաքում շարունակվող հակապարտություններում, և ոչ մի տարբերակ չի մերժում պայքարելու Իրաքի իշխանությունների հետ հանցավոր և ահաբեկիչ կազմակերպության դեմ, որի անունն է այսօր Իսլամական Պետություն:
Источник: Western Armenia News
|