АРМИНФОЦЕНТР: Очередная благотворительная акция французской Ассоциации "Надежда" детей Армении и Арцаха"
Քնած էի. մեկ էլ ընկերս զանգեց, թե բա դուրս արի տեղ ենք գնում, դժկամությամբ վեր կացա (մինչ այդ համալսարանիս հարցերից արդեն հասցրել էի բավականին հոգնել ) հասա նախապես պայմանավորված վայրը: Հանդիպեցի ընկերոջս ու ծանոթացա Արմենակ Հարմանդյանի հետ (առաջին հայացքից բարի մարդ էր, ճանապարհին հասկացա, որ բարի չի այլ ավելի լավն է):
Շարժվեցինք Արարատի մարզ՝ քաղաք Արարատ, իմացա, որ գնում ենք մի անապահով ընտանիքի օգնելու, որին երկու տարի է ինչ Արմենակը տարբեր իրերով օգնում է , իսկ եթե ինքը այստեղ չի լինում պարբերաբար իր եղբայրն է գնում փոքրիկներին տեսության:
Արմենակը ապրում է Ֆրանսիայում ու ամեն տարի ամռանը 40 օրով հյուրընկալվում է հայրենիքում, սակայն ոչ թե իրեն զբոսաշրջիկ է զգում, այլ իր կարողացածի չափով օգտակար է լինում հայրենիքին ու անապահով ընտանիքներին:
Հասանք Արարատ քաղաք: Փոքրիկները, իրենց գեղեցիկ աչուկներով, սպասում էին ու տեսնելով՝ մեքենան շտապ տեղյակ պահեցին մայրիկին: Ընտանիքը ապրում էր կիսախալխուլ մի բնակարանում, որտեղ օձերն ու կարիճները վխտում են: Ամենափոքրը այս տարի պետք է գնար դպրոց, հաջորդաբար 4-րդ, 6-րդ և 9-րդ դասարան էին սովորում մյուս երեքը: Այո՛, նրանք չորսն են, մեկը մեկից համեստ ու աշխատասեր, էլ ինչ ձևով բացատրեմ, որ հասկանաք, փոքրից մեծ աշխատում են ում ուժ ոնց պատում է՝ մեկը ցախ է բերում ձմռան համար, մյուսը առօրյա աշխատանք է անում, էն մեկը պատահական տարբեր աշխատանքներ է կատարում և այլն: Ընտանիքը ապրում է հիմնականում 44,000 հհ դրամ նպաստով, զուրկ է ամենատարրական կոմունալ հնարավորություններից:
Վերադառնում էինք, իսկ մտքումս մի բան էր պտտվում, թե ինչպիսի ծայրահեղ է այս աշխարհը ու անհավասար: Աստված տա Արմենակի նման մարդիկ շատ լինեն, որոնք իրենց ունեցածի ու կաողացածի չափով օգնում են մարդկանց:
Էդգար Խաչատրյան
Երեւան
|