АРМИНФОЦЕНТР: Сегодня, 10 августа 2014 года, в годовщину подписания Севрского Договора, Президент Республики Западная Армения Арменак Абрамян издал Указ о формировании специальной комиссии по подготовке проекта Конституции Республики Западная Армения.
Текст Указа публикуется полностью.
Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահ Արմենակ Աբրահամյանը 2014 թ. օգոստոսի 10-ին՝ Սեւրի դաշնագրի կնքման օրը, հրամանագիր է ստորագրել (Թիւ 23 – 2014.08.10) Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Սահմանադրության նախագծի մշակման հանձնաժողով ստեղծելու մասին: Իր նշանակությամբ հրամանագիրը կարեւոր է, որովհետեւ գործնականում դա Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պետական համակարգի ամփոփիչ ակտն է, ինչը հնարավորություն է ընձեռում Արեւմտյան Հայաստանի հայերի եւ Արեւմտյան Հայաստանի քաղաքացիների իրավունքները հետապնդել ու իրականացնել՝ լիարժեք լծակների ու մեխանիզմների օգնությամբ:
Բացի դրանից, այնտեղ ուշագրավ ձեւակերպումներ կան Արեւմտյան Հայաստանի Հանրապետության իրավական-քաղաքական բնույթի եւ բովանդակության վերաբերյալ:
Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահական Խորհուրդ
Կից՝ ընթերցողի ուշադրությանն ենք ներկայացնում հրամանագրի տեքստն ամբողջությամբ:
Նախագահական Հրամանագիր
Թիւ 23 – 2014.08.10
Արեւմտյան Հայաստանի Հանրապետության
Սահմանադրության նախագիծը մշակելու վերաբերյալ
Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի ստեղծման 10-րդ,
Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարության կազմավորման 4-րդ տարեդարձի,
Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի ձեւավորման,
Արեւմտյան Հայաստանի Հանրապետության նախագահի ընտրության փաստի,
այն է՝ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պետական կառույցների
ձեւավորման կապակցությամբ՝
հաստատում եւ վերահաստատում ենք, որ
Արեւմտյան Հայաստանի Հանրապետությունը (Հայաստան)
ազատ, անկախ, ինքնիշխան, սոցիալական, իրավական, ժողովրդավարական,
ինչպես նաեւ մշտական զինված, դրական, չեզոք պետություն է,
ինչը հիմնավորված է հետեւյալ հռչակագրերի, որոշումների, օրենքների եւ իրավական փաստաթղթերի վրա՝
- Արեւմտյան Հայաստանի Հայերի Ազգային Խորհրդի hիմնադիր ժողովի որոշման-17.12.2004թ.,
- Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդարանի պատգամավորների ընդունած հռչակագրի-20.01.2007թ.,
- Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարություն կազմելու մասին հռչակագրի-04.02.2011թ.,
- Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի չեզոքության մասին որոշման-29.03.2011թ.,
- Արեւմտյան Հայաստանի Հանրապետության դրոշի մասին հրամանագրի-21.10.2011թ.,
- Արեւմտյան Հայաստանի հայերի ինքնապաշտպանության ուժերի ստեղծման մասին հրամանագրի-26.12.2012թ.,
- Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) ձեւավորման մասին հռչակագրի-24.05.2013թ.,
- Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրի[1]. Որոշում՝ հիշեցում Արեւմտյան Հայաստանի Հանրապետության վերաբերյալ, որը հանդիսանում է 1920-ի Հայկական պետության շարունակությունը[2], թիւ 12 - 2014-02-23,
եւ ըստ այդմ՝
Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովին (Խորհրդարանին) առաջարկում ենք ձեւավորել Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մշակման հանձնաժողով եւ ձեռնարկել Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Սահմանադրության նախագծի մշակումը, Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պետական կառույցների ձեւի եւ բովանդակության համար՝ որպես հիմք ընդունելով Արեւմտյան Հայաստանի հայերի եւ Արեւմտյան Հայաստանի քաղաքացիների կամարտահայտության վերաբերյալ վերոհիշյալ հռչակագրերը, որոշումները, օրենքներն ու իրավական փաստաթղթերը:
Արմենակ Աբրահամյան
Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահ
[1] http://www.western-armenia.eu/stat.gov.wa/arm/2014/Nakhaqahagan-Hramanaqiri-Charounaqagan_bedutyan_veraberial-23.02.2014.pdf
[2] http://www.western-armenia.eu/stat.gov.wa/arm/2014/Nakhaqahagan-Hramanaqir-bedutyangarqavidjag-14-01.03.2014.pdf
|