АРМИНФОЦЕНТР: Армянский Кесаб освобожден. Первая победа армянского легиона
Աշխարհասփյուռ հայ ժողովրդին եւ մեր ընկերներին ու գործընկերներին շնորհավորում ենք Հայկական լեգեոնի առաջին հաղթանակի կապակցությամբ: Հայկական լեգեոնի կամավորական 1-ին վաշտը սիրիական բանակի հետ համատեղ՝ 2014 թ. հունիսի 15-ին, ազատագրեցին Հայկական Քեսապը:
Այս օրը պատմության մեջ կմտնի, որպես Արեւմտեան Հայաստանի հայերի ինքնապաշտպանութեան ուժերի, որպես Հայկական լեգեոնի, որպես Արեւմտեան Հայաստանի պաշտպանության բանակի առաջին հաղթանակի օր:
Հիշեցնենք, որ Արեւմտեան Հայաստանի հայերի ինքնապաշտպանութեան ուժերի ստեղծման մասին հրամանագիրը Արեւմտեան Հայաստանի Ազգային Խորհրդի նախագահ Արմենակ Աբրահամեանը ստորագրել էր դեռեւս 2012 թ. դեկտեմբերի 26-ին, իսկ այնուհետեւ 2014 թ. ապրիլին Սիրիայի Լաթաքիա քաղաքում՝ հայտարարել Հայկական լեգեոնի ստեղծման մասին, նպատակ ունենալով մասնակցել Քեսապի ազատագրմանը:
Մենք այսօր գլուխ ենք խոնարհում Հայկական լեգեոնի կամավորական 1-ին վաշտի հերոս նահատակ Վարդան Անդրիյանի անունի եւ կերպարի առջեւ: Նրա հիշատակը վառ կմնա հայության եւ Հայաստանի պաշտպանության եւ բոլոր իրավունքների իրականացման ու հաստատման համար պայքարի ելած նվիրյալների եւ բովանդակ հայ ժողովրդի սրտում:
Արմենակ Աբրահամեան
Արեւմտեան Հայաստանի Ազգային Խորհրդի նախագահ
15.06.2014 թ.
|