АРМИНФОЦЕНТР: 31 мая в студии ИА "Ноян Тапан" состоялась пресс-конференция Президента Западной Армении Арменака Абрамяна, который недавно вернулся из Кесаба, о ситуации в Кесабе и в Сирии. В пресс-конференции принял участие также и Премьер-министра Западной Армении Тигран Пашабезян, который сообщил о постоянном и вооруженном нейтралитете Западной Армении, и о его необходимости для сирийских армян.
Մայիսի 31-ին ժամը՝ 12:00-ին «Նոյյան Տապան»-ի մամուլի սրահում տեղի ունեցավ մամուլի ասուլիս՝ Սիրիայից և Քեսաբից նոր վերադարձած Արմենակ Աբրահամյանի (Արեւմտյան Հայաստանի Ազգային խորհրդի նախագահ) մասնակցությամբ, ով ներկայացրեց Սիրիայում և Քեսաբում տեղի ունեցող վերջին զարգացումները: Ասուլիսի մասնակցեց նաև Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի անդամ Տիգրան Փաշաբեզյանը:
«Քեսաբում ամեն օր մարտերը շարունակվում են և ամեն օր զոհեր կան». Արմենակ Աբրահամյան
«Սիրիահայ համայնքը պետք է ունենա դրական ու զինված չեզոքություն». Տիգրան Փաշապետյան
Ասուլիսին ներկա են եղել հետեւյալ լրատվամիջոցները.
1.ArmeniaTV
2.Հ2TV
3.Նախախորհրդարան
4.NT.am
5.Nyut.am
6.Armenpress.am
Представляем также статью сайта Nyut.am по данной теме
Արևմտյան Հայաստանի ազգային խորհրդի նախագահ Արմենակ Աբրահամյանը և Արևմտյան Հայաստանի վտարանդի կառավարության վարչապետ Տիգրան Փաշապետյանը, ովքեր նոր են վերադարձել Սիրիայից, որտեղ հանդիպել են Սիրիայի արտաքին գործերի փոխնախարարի հետ, այսօր, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեցին, որ Քեսաբում իրավիճակը շարունակում է լարված մնալ, ամեն օր այնտեղ մարտեր են ընթանում: Բանախոսներին զարմացնում է հայկական լրատվական դաշտի արդեն մեկ ամիս ձգվող լռությունն այս հարցի շուրջ, որովհետև մեր հայրենակիցները տակավին չեն վերադարձել իրենց տները, մարտերը շարունակվում են: Ապրիլի 24-ին, օրինակ, բավական մեծ թվով զոհեր եղան, որոնց մեջ նաև հայեր կային: «Քեսաբահայերը շատ ճնշված են, հոգեբանական և հումանիտար աջակցության կարիք ունեն: Մեծ մասը Լաթակիայի եկեղեցուց արդեն դուրս է եկել, շատերն ընտանիքներում են տեղավորված, շատերը` Անջար գյուղում են, մի մասը տեղափոխվել է Բեյրութ, մի մասը` Հայաստան: Բոլորն ուզում են Քեսաբ վերադառնալ»,-ասում է Արմենակ Աբրահամյանն ու հավելում, որ համայնքի մասնատվելը, տարբեր տեղերում բնակեցվելը, վնասում է խնդրի լուծմանը և թուլացնում Քեսաբ վերադարձի համար մղվող պայքարը: Տիգրան Փաշապետյանը սխալ է համարում քեսաբահայ երիտասարդությանն արգելել սեփական բնակավայրի ազատագրմանը մասնակցել: Նա գտնում է, որ սխալ է ամեն ինչ թողնել ու ամեն ինչ ակնակալել միայն սիրիական բանակից: «Սիրիահայ համայնքը պետք է դրական չեզոքություն ունենա, այսինքն՝ լինի ակտիվ, որպեսզի օգնի արաբներին ինչ-ինչ խնդիրներ հաղթահարելու, որովհետև իրենք այդ աջակցության կարիքն ունեն: Ու նաև պետք է ունենանք զինված չեզոքություն` պատիվը, տունն ու ընտանիքը պաշտպանելու համար: Սա բնավ չի նշանակում ներքաշվել սիրիական խնդիրների մեջ: Սա նշանակում է սիրիական խնդիրներում չլինել գործող կողմ, միաժամանակ հնարավորություն ունենալ պաշտպանելու գոյության իրավունքն ու բնակավայրը»,-ասում է Արևմտյան Հայաստանի վտարանդի կառավարության վարչապետը:
|