Главная » 2014»Май»12 » Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը օրհնեց Արեւմտյան Հայաստանի պետական դրոշը
20:30
Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը օրհնեց Արեւմտյան Հայաստանի պետական դրոշը
АРМИНФОЦЕНТР:Его Святейшество Католикос Великого Дома Киликийского Арам Первый освятил Государственный флаг Западной Армении
Մայիսի 2-ին Անթիլիասում Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը ընդունեց Արեւմտյան Հայաստանի պատվիրակությանը Արմենակ Աբրահամյանի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում էին նաեւ ԼՂՀ պատգամավոր Վահան Բադասյանը եւ «Հայաստանի վերածնունդ» կազմակերպության Լբանանի ներկայացուցիչ Թորոս Սեֆիլյանը :
Հանդիպման հիմնական նպատակը Քեսաբի շուրջ իրադրության քննարկումն էր : Պատվիրակության անդամները Արամ Ա Կաթողիկոսին ներկայացրին իրավիճակի իրենց գնահատականը, ինչպես նաեւ տեղեկացրին այդ ուղղությամբ արված աշխատանքների մասին` ներառյալ քաղաքացիական անձանց անվտանգության պաշտպանության խնդիրները: Իր հերթին Արամ Ա Կաթողիկոս ներկայացրեց այդ հարցի շուրջը Ժնեւում, միջկրոնական հարաբերությունների շրջանակներում կատարված քայլերի մասին :
Այնուհետեւ Արամ Ա Կաթողիկոսը պատվիրակության խնդրանքով օրհնեց Արմենակ Աբրահամյանի կողմից ներկայացված Արեւմտյան Հայաստանի պետական դրոշը :
Հիշեցնենք, որ Արեւմտյան Հայաստանի պետական դրոշը հաստատվել էր Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի Փարիզում կայացած առաջին նստաշրջանի ժամանակ` 2014 թ, հունվարի 22-ին: