Меню сайта
Рубрики
АРМЕНИЯ [40]
- Республика Армения [611]
- Западная Армения [414]
- - Правовой пакет [1]
Правовой пакет Западной армении
- - Паспорт гражданина [5]
- Арцах [233]
- Амшен [28]
Амшен
- Джавахк [36]
- Нахичевань [3]
Армянская Церковь [193]
Армянский язык [12]
ДИАСПОРА [23]
- Российская община [138]
- Московская община [37]
- Европейские общины [37]
- Ближневосточная община [50]
- Американская община [26]
Геноцид [218]
Армянский вопрос [88]
- Ай Дат и АСАЛА [54]
- Фидаи и «Немезис» [16]
- Международные договора [9]
--- Московский договор [15]
Аналитика [161]
Политика [296]
Официоз [22]
- Партии [25]
Великая Победа [18]
Знаменитые армяне [67]
СМИ [49]
Мир [46]
Россия [153]
Европа [96]
США [91]
Ближний Восток [211]
Турция [352]
Азербайджан [247]
Грузия [87]
СНГ [71]
Азия и Африка [0]
Религия [108]
Энциклопедия [10]
Юриспруденция [12]
История [248]
Культура [99]
Литература [31]
Наука & образование [32]
- ИСН [17]
Происшествия [54]
Досуг [5]
- Женский клуб [58]
- Мужской клуб [8]
- Молодёжный клуб [2]
- Детский клуб [0]
- Клуб знакомств [6]
- Здоровье & спорт [68]
- Туризм [9]
- Традиции [30]
- Кулинария [5]
- Увлечения [3]
- Юмор [1]
- Музыка [20]
- Кино [19]
- TV [2]
Экономика [10]
- Банки & бизнес [14]
- Бизнес клуб [3]
- Работа & заработок [0]
Технологии [7]
Авто [3]
Справка [1]
Неопознанное [15]
ВИДЕО [302]
Видео сайта
Архив записей
Статистика

Онлайн всего: 2
Гостей: 2
Пользователей: 0
Форма входа
Главная » 2013 » Декабрь » 23 » Карине Айрапетян: Ուզուն-Դարա, Գորանի պար
03:56
Карине Айрапетян: Ուզուն-Դարա, Գորանի պար
АРМИНФОЦЕНТР: Публикуем пятуютую статью руководителя комиссии Правительства Западной Армении по вопросам науки и образования Карине Айрапетян об историческом и культурологическом значении некоторых ритуальных и самобытных армянских танцах и какое значение имеет танец в культуре армянского народа.
Հայկական պարարուեստի մէջ իրենց ուրոյն տեղն ունեն ծիսական պարերը: Հայկական ծիսական պարը կրում է Հայ ժողովրդի արեւապաշտական գաղափարախոսական ոգին: Պարը դառնում է միջոց, դառնում է լեզու եւ խոսք, որի միջոցով ազգի սերունդին է փոխանցուում հիմնական գաղափարը, իմաստութիւնը: Ծիսական պարերի միջոցով կապ է ստեղծւում հայոց արեւապաշտական գաղափարախոսական խորհրդանիշների եւ նրանց կրողի միջեւ:

 Ուզուն Դարա պարը հայ ժողովրդական ծիսական պարերից է, որի պարային երաժշտութիւնը վերականգնել է Ալ. Սպենդիարեանը: Պարի կատարման շարժումների առանձնահատկութիւնները, արտահայտած գաղափարը, պարի պատմութիւնը տանում է հայոց մշակոյթի նախաքրիստոնեական ժամանակաշրջան: Ժամանակակից աւան դապատումներում նշուում է, որ Ուզուն Դարա պարը պահպանուել է Զանգեզուրի լեռն աշխարհում: Ամենայն հաւանականութեամբ, պարի պահպանման վայրը կարող է լինել՝ Սիւնյաց լեռնաշխարհը: Ըստ վիպասան Մուրացանի «Խորհրդաւոր միանձնուհի» վիպա կի Ուզուն-Դարա՝ երկայն ձոր, լեռնաշղթան, պատկերւում է որպէս մի երկայնաձիգ լեռ նաշղթա, որը երբեմն ուղղաձիգ է, երբեմն աջ եւ ձախ խոտորուած:
Հրաչյա Աճառեանի Արմատական Բառարանում եւ Նոր Հայկազեան Բառարանում
Ուզուն եւ դարա բառերը մեկնաբանւում է այսպես.
ուզել -ռամկական բառ- յուզել- խնդրել, կամիլ, ուզելով,
ուզ- հարսի ու փեսայի գլխին դրւած պսակ,
զուզ-հաստատ կամ նախապարգեւ,
դարա, 
դար- գահ, բարձրավանդակ, քարանձաւ, զառիթափ,
-դար- ամենայն թիւ կամ դար,
-դարան- ծածուկ տեղ,
-դարան նստեր-ի դարան մտեալ, որ ատիցէ զընկեր յիւր եւ դարան գործիցէ նմա,
-եղիցի գան ի օձ դարանակալ ի ճանապարհի,
-նստի դարանեալ ի մեծամեծս դեւն ի ներքս մտեալ դարանէր, այլ որ ինչ նմա դարանալեալն էր ուր հին վիշապն դարանելոցն էր,
-ի հարազատ եւ յընտանի գեղեցկութե զրկեալք զօտարուսին դարանացուցանեն:
«Ուզունդարա» պարի էպիկական բովանդակութեանը համապատասխանում է պարանուան հետեւեալ մեկնաբանումը՝ ուզուն-պսակ, դարա՝ծածուկ, դարանեալ իմաստը, այսինքն՝ պսակ եւ դարանեալ միտք:
Հայոց Տիեզերական արեւապաշտական գաղափարախոսութեան մէջ, արեւապաշ տական գաղափարներից մէկը համարւում է օձը կամ վիշապը: Պարադիցում Էնկի/Հայա Աստծո «գաղտնիքի տիրակալ» կոչումը ստացաւ Նաղաշ անունով օձը՝ Հայոձը(ց): Պարա դիցում հաջորդ օձի անունը Բուզուր է. «Նա, ով գիտի գաղտնիքի իմաստը», որը վերագրւում է սեմական ճյուղին:
Հայ ժողովրդական բանահյուսութեան մէջ, օձը չորս ծուծ ունի գլխի մէջ՝ երկուսը մահացու, երկուսը՝ կենսատու հատկութիւններով,մասնագիտական գրականութեան տուեալներով օձի գլխուղեղը նոյնպես քառամաս է՝առջեւի ուղեղ, միջին ուղեղ, ուղեղիկ, երկայնաձիգ ուղեղ: Բնականաբար օձի դրական եւ կենսատու՝ իմաստուն եւ բուժիչ հատկանիշները վերագրւում են հայոց տիեզերական խորհրդանիշը կրող Նաղաշ Հայ Օձին, որի հատկանիշները կրում է հայ մարդը, իսկ մահացու թունաւոր՝նենգ եւ դավադիր, օձի տեսակը վերագրւել է այն ազգերին, որոնց հետ ունեցել ենք հակադրութիւն եւ նրանք համարուել են Շահմար Օձ տեսակ:
Շահմար օձ են անւանել մարերին, իրանեան մեդացիներին: Հայ ժողովրդի ընկալումներում Շահմար Օձերը եւ Վիշապները միշտ կրել են Հայ մարդու, հայ աստուածների հսկողութիւնը եւ խոնարհուել ու ենթարկուել են նրանց:
Հայ ժողովրդական բանահյուսութեան մէջ, օձի իմաստութիւն, օձի հնարամտութիւն, օձ պարացնող արտահայտութիւնները հիմնականում վերագրւում են հայ կնոջը, ով հայ տղամարդուն հաւասար պայքարել է հայրենիքի եւ ընտանիքի համար եւ իր խելամիտ, իմաստուն արարքով նեցուկ է կանգնել,կանխել վերահաս վտանգը: Հիշենք, թեկուզ ըստ գործող անձանց՝ հայկական աւանդութեան փաստերը: Հայոց «Սասնա Ծռեր» էպոսի Ծովինար Թագուհին, ապրելով Մըսրում, խալիֆին չի տրւում, խաբում, ուղղակի «պարացնում է», մինչեւ Սանասարի եւ Բաղդասարի հասուն տղամարդ դառնալը եւ գերութիւնից ազատուելը: <Սասնա ծռեր> էպոսի մեջ Սիպտակ Դեւը փախցրել է Արմաղանին եւ յոթ տարի Արմա ղանը ապրել է Սիպտակ Դեւ կողքին, դեւին խաբել, խորամանկորեն համոզել, պարե ցրել, սակայն նրան չի տրվել, մինչեւ Մհերը կռվում հաղթել է Դեւին եւ ազատել Արմա ղանին: 
Այդպես է վարւում, խորագէտ, իմաստուն քաջ Տիգրանուհին՝«Տիգրան եւ Աժդահակ» առասպելի մէջ: Ով չի տրւում Աժդահակին եւ նրա համար երեխաներ չի ծնում, խաբելով վիշապին, միաժամանակ գաղտնի նամակ է ուղարկում եղբորը՝ Տիգրանին, որով հայտնում է Աժդահակի նենգ մտադրութեան մասին: Տիգրանը սպանում է Աժդահակին իրանի մեդական Աժին, այսինքն՝ Օձ, Դահակա ստորերկրեա վիշապին եւ ազատում Տիգրանուհուն:
Հայ ժողովրդական բանահիւսութեան մեջ օձի գաղափարի, խորհուրդի հետ կապուած պահպանուել են առած-ասացուածքներ, ասույթներ, բառեր. Արեւի երթուղու ըմբռնումը մերթ սարերի հետեւը, մերթ ջրերի մէջ ընկղմուելը առկա է «Օձեմանուկ, «Օց-Մանուկ» բառակապակցութեան մէջ, մի շարք բառեր՝ մօլօրակ, երկնօլօրտ, հայօց, վզնօց, թեւնօց եւ այլն:
«Օձի լեզու ունենալ» նշանակում է սուր, նենգ, թուացեալ քաղցր խոսք,
«Լեզուն օձը բնեն կհանի»՝ խոսքով, այնպես կհամոզի, որ օձին կխաբի:
«Օձ պարացնող»՝ մարդ, որ դիմացի օձանման կամ դժուար ենթարկուող մարդուն կարողանում է տարբեր հմտութիւններով, հնարքներով, իմաստուն քայլերով, խոսքով, համոզել, խորամանկորեն ենթարկեցնել:
Ուզուն Դարա պարը այն բացառիկ եւ յուրահատուկ ծիսական պարերից մէկն է, որտեղ գլխաւոր կատարողը միայնակ կինն է: Ով մարմնաւորում է իմաստուն օձի կերպարը եւ խորաթափանց ու դարանեալ լեզուով խոսում: Պարի ամենամեծ գաղտնիքը պարի հմայիլային շարժումների համադրութիւններն են, որոնք պարունակում են հայկական տիեզերաբանական պատկերացումների մի ամբողջական պահեստարան:
Ուզուն Դարա պարի մէջ պարողի թեւերի օձանման, ոլօր-մօլօր, հեզաճկուն յիւրաքանչիւր շարժում իմաստալից է, այն մերթ հետեւում է, մերթ օձի նման գլուխն է բարձրացնում, ուղիղ կանգնում պատրաստ հարձակման, երբ վտանգն է մեծանում, մերթ փաթաթում են իրար ձեռքերը, ասես դարանակալ գաղտնիքներ հիւսում: Թեւերը հեզաճկուն, օձագալար, պարոյրաձեւ շարժում դեպի վերեւ, դեպի գագաթ, իսկ այնտեղից էլ պտոյտ ներքեւ ու նորից դեպի վերեւ: 
Հերոսուհու ոգու հուզական պոռթկումը ապրում է հոգու խորքում: Հերոսուհին ներկայացնում է արտաքինից խոնարհաբար թաքցրած անհանգստութիւն, թեթեւ ժպիտի ներքո թաքցրած դառնութիւն, ոգին անընդհատ այրող կարոտ, վրեժխնդիր լինելու զգացում, ընդվզում,պայքար, կանացի մի ներքին զօրեղ ուժ՝ խորագէտ ու իմաստուն, որը լի է հաղթական հոյսով, որին անհնար է հաղթելը, ահա այսպիսին է այն կինը, ով պարում է Ուզուն դարա պարը: 
Ուզուն դարա պարը արտահայտում է հայ առասպելական խորագէտ կնոջ կերպարը:
--------------------
Գորանի
Գորանի պարատեսակը պատկանում է ծիսական այն պարերի շարքին, որտեղ հազարամյակների պատմութիւն, հաւատ ու մշակոյթ ունեցող հայ ժողովուրդը բնութեան երեւոյթները, տարեփոխումները, կեանքի ու կենցաղի շատ խորհուրդներ, կենսադրոյթներ՝ ներկայացնում է հաւատալիքներին ու պատկերացումներին համապատասխան: Հայ ժողովրդի ընկալումներում, ինչպես նաեւ Հին Արեւելքում վիշապը պաշտուել է իբրեւ ջրային տարերքի, պտղաբերութեան ու հարստութեան հովանի, իսկ աւելի ուշ դարձել ահեղութեան, իշխանութեան խորհրդանիշ։
Վիշապը հայոց առասպելաբանութեան մեջ ունի երկուութեան գաղափար՝ բարու եւ չարի: Վիշապի պաշտամունքը կապուած է եղել ջրի,անձրեւի, Ծով Ծիրանի եւ ստորեր կըրյա ջրերի հետ: Ըստ առասպելի Վիշապը իր պոչը քարշ տալով երկրի վրա՝ նշագծել է ջրանցքներ փորելու ուղիներ, ակունքներ, որտեղ էլ դրուել են վիշապաքարեր։
Վիշապաքաղ Վահագնը ՉարՎիշապի հետ մենամարտում է, հաղթանակում եւ Հայոց աշխարհին վերածնունդ-գարուն է պարգեւում: Հայոց ռազմի ու զորութեան Աստուած Վահագնը Վիշապաքաղ է, եւ Վիշապասանձ է:
Հրաչեա Աճառեանը Հայերենի Արմատական բառարանում բացատրում է.
քաղ-արու այծ, քոշ, նոխազ, պայ,
մարդապայքաղ- մարդ -վիշապ -եղջերու- այծ
եղջերուաքաղ- կես եղջերու, կես այծ 
Վահագնը Վիշապ եւ Քաղ-Այծեղջիւր արեւապաշտական գաղափարակիր խորհուրդն է: 
Վիշապաքաղ Վահագնը իր մեջ է կրում երկու հզոր կենարար տարերք ներ՝Ջուրը եւ Արեգակը: Վիշապ-Քաղ-Այծեղջիւրը Արեգակի, Լոյսի խորհուրդը կրող, Ծիրանի Ծով երկնային ջրերի տիրակալն է, Վիշապ-ա-Քաղը եղջիւրների մեջ Արեգակը պատսպա րող Աստուածն է, որը Արեգակին ասպարում է Սեւ ստորերկրեա ջրերից կամ Չար Վիշապից:
Վահագն Վիշապաքաղը եւ Վիշապասանձը Արեւածագի լոյսն է բերում իր եղջիւրների մեջ եւ միաժամանակ սանձահարում Չար Վիշապին, ով փորձում է կուլ տալ Արեգակին:
Չար եւ Բարի վիշապների կռուի արդիւնքում ամպրոպային հսկան հաղթում է Չար Վիշապին,մարդկանց ուղարկում բարեբեր անձրեւ եւ ապա արեգակնային լոյս: «Սասնա ծռերի» Վիշապամարտիկ Սանասարը մութ ու սակաւաջուր Պղնձե քաղաքի Արեւափայլ Արքայադստերը տիրանալու համար ծովում կռւում է վիշապի հետ՝ ձեռք բերելով Ոսկի Խնձորն ու Չար Վիշապի գլխի Թանկագին Քարը: Չար Վիշապը պարտուելով՝ քաղաքի վրա ջուր է թափում. «Ինչըխ անձրեւ գա, ընցկուն զքաղաք էթաց»: 
Բարի եւ Չար վիշապների հավատալիքներին, գարնանը, արեւին, բնության զարթոնքին, հողի բերրիութեանն են նվիրված առասպելներ, երգեր, պարեր: Բնութեան տարբեր երեւոյթներին են նուիրուած «եղանակը շրջելու» ծեսերը, որոնք ներկայացուում են ծիսական պարերի միջոցով: Հայ պարարվեստի մէջ հայտնի է ծիսական «Գորանի» պարատեսակը: Ծիսական «Գորանի» պարատեսակը նուիրուած է արտերի բերրիութեան դից Գորին, ով հաւերժական պայքարի մեջ է Չար Վիշապի հետ, ով սպառնում է ոչնչացնել արտերը:
Գորը հայ ժողովրդի մշակոյթի պատմութեան մէջ համարւում է որպէս արտերի, բերրիութեան դից: Աւանդութեան մէջ հիշատակւում է այսպես. Տարոնում Գոր անունով մի պատանի էր ապրում։ Դէմքը ցորնագոյն էր, ճակատի մազափունջը՝ ոսկեծղի խուրձ, աչքերը՝ մի-մի թոնիր։ Ասես ոչ թե ծուխ-ծխանու, այլ արտերի զարմ էր, որը կռուում է բնութեան աղետների դէմ, կռուում է չար վիշապի դէմ, վիշապի սպառնալիքը վերանում է, եւ Գորը խոստանում է վերադառնալ, իսկ մարդիկ վտանգի պահին կանչում են Գորին՝՝Գո՜ր, Գո՜ր, Գո՜ր-Գիրգուռ/Գրգուռ-Գո՜րանի։
Գորանի անունը բացատրւում է Գոր արտերի Աստուած եւ Ան երկնքի աստուածութեան աղերսով:
Գորանի պարերը կապուած են եղել բնութեան տարերքների, հողի արգասաւորու թեան, նաեւ անձրեւային աղետից փրկուելու, արեւի պահանջի հետ, որոնք համարուել են եղանակ «շրջելու» ծեսեր: Եղանակ «շրջելու» ծեսերը ներկայացրել են հատկապես երիտասարդ աղջիկները, հնարաւոր է այս երեւոյթի հիմքում ընկած լինի Մայր Հողի գաղափարը, կամ խորհրդաւոր դիցուհի ԾՈՎԻՆԱՐԻ գաղափարը, որին երբեմն կոչում էին ՆԱՐԵ: ԾՈՎԻՆԱՐԸ Ծովերի, գետերի, լճերի, անձրեւների դիցուհին էր, որն առնչու թիւն ուներ նաեւ մոգական ծեսերի հետ: Գորանի պարը վիշապի պաշտամունքի պար է, որը պատկանում է «Պղնձացած երկին քեն» ցանկալի անձրեւ իջեցնելու ծեսին: Գորանիի Ալաշկերտի տարբերակում առաջ նորդը կամ պարողներից որեւէ մէկը, իսկ երբեմն պարող կանանցից մէկը դնում են գլխին «պղնձե թասը», մինչեւ եզրը լցուած ջրով: Թասը չէր կարելի պահել ձեռքով: Ոտքերի շարժումները պէտք է պատկերէին վիշապի շարժումները ջրում եւ պէտք է չափազանց դանդաղ լինեին: Պարողների ծնկերի խորը կքանիստերն ու ուղղումները, որոնք իջեցնում եւ բարձրացնում են պարողների շարքը, պէտք է փոխանցեն վիշապի ընկղմումը ջրի մէջ եւ նրա ջրի մակերես դուրս լողալը:
Պարաշարքի կառուցուածքը մէկ շարք է, որը վերածւում է աղեղի: Կանգնում են ուս-ուսի, ասես ընդհանուր վտանգի եւ պայքարի հաղթանակի մէջ համախմբուած: Ձեռքերը միահիւսած են ճկոյթներով եւ ծալուած են արմունկներում՝ ուղիղ անկեան տակ, դաստակները դեպի դուրս: Պարաձեւի այս տարբերակի կեանքի շրջագծի հարթ հատակագիծ ունենալը եւ աջ ընդհանուր տեղաշարժուելը փաստում են մոգական գործողութեան դրական նպատակների մասին: Գորանի պարերը լաւատեսութեամբ օժտուած անձրեւ կանչելու ծեսեր են, հոյսով որ այն անպայման կգա եւ կոռոգի չորացած, ծարաւած հողը:
Ժամանակակից Հայ պարարուեստագէտ պարուսոյցները, հայ մշակոյթի երախտաւոր գործիչներները, աւանդական երգի-պարի համոյթները վերականգնելով հայ մշակոյթի անգին գոհարները՝ ներկայացնում են Ուզուն դարա, Գորանի Ծիսական պարերը վերածնունդ տալով Հայոց ոգուն:

Կարինէ Հայրապետեան
Արեւմտեան Հայաստանի Վտարանդի Կառավարութեան
Կրթութեան եւ գիտութեան յանձնախումբի պատասխանատու
18.12.2013 թ.



Категория: Культура | Просмотров: 1756 | Добавил: admin | Теги: Россия Москва, Карабах, Сирия, кавказ, Амшенка, Армения Ереван, церковь, Диаспора Геноцид, ARMINFOCENTER, АрмИнфоЦентр | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
RSS
Наш-RSS
Реклама

Безлимитная связь для студентов по тарифам вдвое дешевле рыночных
Тел. +7 903 250 47 25
ИА REGNUM - Армения
NEWS.am
ЛЕНТА НОВОСТЕЙ
Поиск по сайту
Видео
Календарь
«  Декабрь 2013  »
ПнВтСрЧтПтСбВс
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031
Голосование
Самое читаемое
[09.05.2020]
75-летие ПОБЕДЫ. Вечная слава Героям! Рядовые герои Великой Победы
[22.02.2014]
Эксклюзивное интервью Председателя Парламента Западной Армении о Парламенте и задачах армянской диаспорой в вопросе международного признания
[11.07.2013]
Телеканал "Культура": «По следам тайны: Армянское нагорье. 12 тысяч лет назад»
[07.06.2013]
Декларация о формировании Национального Собрания (Парламента) Западной Армении
[14.11.2012]
ТЕЛЕГОНИЯ: Информационная память о внебрачных сексуальных отношениях и любви. Видео.
[22.10.2012]
Истинное лицо современного ислама: Жестокая казнь за принятие христианства
[03.08.2012]
Вперед Армения! ...Лох Лава... - Առա՛ջ, Հայաստան... զում, զում, զում, զում...Լոխ լավա…или «Золотая» позиция олигархов
[25.07.2012]
Откуда родом Богородица – и за что убили Корюна Нагапетяна?
[17.07.2012]
Армения – Земля Ноя (видео)
[01.07.2012]
Свободная трибуна: Наталья Соболь - «ТАИНСТВЕННЫЙ НАРОД АМАЛЕК – ВЕХИ ИСТОРИИ»
[16.06.2012]
Свободная трибуна: Наталья Соболь - «АМЯНСКИЕ ПУШКАРИ В КАЗАНИ – Дела давно минувших дней»
[27.05.2012]
БРАВО!!! Вардапет (архимадрид) Комитас об армянском происхождении европейских наций и многих тайных страницах истории и мировой цивилизации
[24.04.2012]
ВИДЕО: Массовые акции, посвященные памяти жертв геноцида армян в Западной Армении, Киликии и в Османской Империи в 1894-1923г.г. в Мец Салах
[24.04.2012]
ОБРАЩЕНИЕ участников митинга посвященного памяти жертв геноцида армян в Западной Армении, Киликии и в Османской Империи в 1894-1923г.г.
[14.04.2012]
Обращение АРМИНФОЦЕНТРА к Президенту Армении и Католикосу всех армян по поводу антиармянских и антихристианских провокаций "Луйс Ашхар"
[21.01.2012]
Цитата из книги лауреата Нобелевской премии Шмуэля Йосефа Агнона «В сердцевине морей» об амалеках и армянах
[30.11.2011]
20 лет назад была учреждена Московская армянская община: Грустный экскурс в историю; Позорная роль Гегама Халатяна в стремлении ее разрушить
[24.07.2011]
Правда об АМАЛЕКАХ. - "Амалек – колыбель цивилизации"
[23.07.2011]
Правда об АМАЛЕКАХ. - Бог дает добро на убийство - Кто такие амаликитяне и какое они имеют отношение к армянам?
[24.06.2011]
ЗВЕРИНЫЙ ОСКАЛ ЛЕВОНОВСКОЙ ОППОЗИЦИИ: Мартовские погромы 2008 года в Ереване фактически инициировала оппозиция (аудио, видео)
[16.06.2011]
Мысли в слух: 16 июня 2000 года состоялся Учредительный съезд САР
[16.06.2011]
Видео - Страница Истории Союза армян России. Учредительный съезд, 16 июня 2000г., гостиница "Президент-отель", г. Москва.
[31.05.2011]
Позор! Экономическая и политическая элиты Армении: Депутаты Парламента, руководители партий, олигархи (Фото, Имена, Фамилии и ПРОЗВИЩА)
[28.05.2011]
ПОЗОР! Даже турки не могли себе позволить сделать такое: Памятник генералу Андранику в Сочи снесли руководители местного Союза Армян России
[24.05.2011]
Иудейский Азербайджан, или Тайны истории. Записки бывшего жителя города Баку
[24.04.2011]
Заявление Президента АРМИНФОЦЕНТРА Армена Тер-Саркисяна об инициировании в Гаагском трибунале вопроса об осуждении геноцида армян
Наши партнеры
Национальный совет Западной Армении
АМШЕНКА
Ухт Арарати
Все права защищены © 2011 Сайт АрмИнфоЦентр - Главный информационный ресурс Армянской диаспоры.
При полном или частичном использовании материала ссылка (гиперссылка) на АрмИнфоЦентр обязательна, даже если мы ссылаемся на другие источники.
Мнение АрмИнфоЦентр может не совпадать с мнением авторов отдельных материалов.
АрмИнфоЦентр не несет ответственности за содержание рекламы.
Использование материалов АрмИнфоЦентр в коммерческих целях без письменного разрешения АрмИнфоЦентр не допускается
Конструктор сайтов - uCoz