Меню сайта
Рубрики
АРМЕНИЯ [40]
- Республика Армения [611]
- Западная Армения [414]
- - Правовой пакет [1]
Правовой пакет Западной армении
- - Паспорт гражданина [5]
- Арцах [233]
- Амшен [28]
Амшен
- Джавахк [36]
- Нахичевань [3]
Армянская Церковь [193]
Армянский язык [12]
ДИАСПОРА [23]
- Российская община [138]
- Московская община [37]
- Европейские общины [37]
- Ближневосточная община [50]
- Американская община [26]
Геноцид [218]
Армянский вопрос [88]
- Ай Дат и АСАЛА [54]
- Фидаи и «Немезис» [16]
- Международные договора [9]
--- Московский договор [15]
Аналитика [161]
Политика [296]
Официоз [22]
- Партии [25]
Великая Победа [18]
Знаменитые армяне [67]
СМИ [49]
Мир [46]
Россия [153]
Европа [96]
США [91]
Ближний Восток [211]
Турция [352]
Азербайджан [247]
Грузия [87]
СНГ [71]
Азия и Африка [0]
Религия [108]
Энциклопедия [10]
Юриспруденция [12]
История [248]
Культура [99]
Литература [31]
Наука & образование [32]
- ИСН [17]
Происшествия [54]
Досуг [5]
- Женский клуб [58]
- Мужской клуб [8]
- Молодёжный клуб [2]
- Детский клуб [0]
- Клуб знакомств [6]
- Здоровье & спорт [68]
- Туризм [9]
- Традиции [30]
- Кулинария [5]
- Увлечения [3]
- Юмор [1]
- Музыка [20]
- Кино [19]
- TV [2]
Экономика [10]
- Банки & бизнес [14]
- Бизнес клуб [3]
- Работа & заработок [0]
Технологии [7]
Авто [3]
Справка [1]
Неопознанное [15]
ВИДЕО [302]
Видео сайта
Архив записей
Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Форма входа
Главная » 2013 » Декабрь » 10 » Правительство Западной Армении: Еще раз о территориальной целостности государства Армения
04:49
Правительство Западной Армении: Еще раз о территориальной целостности государства Армения

Правительство Западной Армении: АРМИНФОЦЕНТР: Представляем аналитическую статью - Заявление Правительства Западной Армении о проблеме территориальной целостности государства Армения, в свете нависших угроз и современных проблем.
Կրկին Հայաստան Պետութեան Տարածքային Ամբողջականության մասին
Մենք սիրում են կրկնել. «Կրկնությունը գիտության մայրն է»: Բայց միշտ չէ, որ այդպես է: Քաղաքականության մեջ հաճախ է պատահում, երբ կրկնությունը գործածվում է՝ կեղծիքը, որպես ճշմարտություն ներկայացնելու նպատակով: Այդպիսի մի կեղծիք է Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին հիշեցումը, որն ամեն անգամ շրջանառության մեջ է դրվում այն ժամանակ, երբ հայ ժողովրդին փորձում են դնել տնտեսական - քաղաքական որոշակի ճնշման տակ՝ նպատակ ունենալով պահել Հայաստանի Հանրապետությունը եւ Արցախի հայությունը շրջափակման մեջ եւ, ըստ էության, պարտադրել հայկական կողմին՝ հարկադրական զիջումների գնալ:
Վերջին տասնամյակներին, այդպիսի մի քանի հանգրվանային փորձեր են եղել, որոնցից երեքն այժմ կներկայացնենք ձեր ուշադրությանը:
Մինչ բուն թեմային անցնելը, սակայն, պարզապես հիշեցնենք, որ իրականում հայությունը բոլոր իրավունքներն ունի վերականգնելու Հայաստան պետության տարածքային ամբողջականությունը: Սա էլ մեր կողմից կրկնություն, որպեսզի ապահովենք գիտելիքի, գիտության եւ ճշմարտության վավերականությունը բոլոր ժամանակների համար (1):
Փորձ առաջին: 2008-ի հունիս - օգոստոս ամիսներին, մեկը մյուսին լրացնելով, ԱՄՆ պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնյաները հայտարարեցին Թուրքիայի, Ադրբեջանի, Վրաստանի տարածքային ամբողջականությանը պաշտպան կանգնելու մասին: Այսպես` Դենիել Ֆրիդ. «Հայաստանը պետք է պատրաստ լինի ճանաչել առկա սահմանը…», «պետք է հայտարարի, որ ժամանակակից Թուրքիայի նկատմամբ հողային որեւէ պահանջ չունի» (2): Մեթյու Բրայզա. «Մենք աջակցում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը…» (3): Կոնդոլիզա Ռայս. «ԱՄՆ-ը պաշտպանում է Վրաստանի տարածքային ամբողջականությունը…» (4): Ուշադրություն դարձրեք, որ խոսք անգամ չկա Հայաստանի տարածքային ամբողջականության մասին:
Փորձ երկրորդ: 2012 թվականի մայիսի 20-ին՝ Չիկագոյում, ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ընդունած հռչակագրում դրույթ կա հետխորհրդային տարածքի հակամարտությունների մասին, որտեղ ասվում է, որ դաշինքը աջակցում է Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի, Մոլդովայի տարածքային ամբողջականությանը: Այս հարցում ելույթ ունեցած փորձագետներն ու վերլուծաբանները հիմնականում շրջանցել են «Հայաստանի տարածքային ամբողջականության» հարցը եւ իրենց խոսքը կառուցել հենվելով ներկա իրողությունների վրա, այսինքն` դե ֆակտո իրականությանն համահունչ, անտեսելով հարցի դե յուրե բաղադրիչը:
Նկատենք սակայն, որ սա այն բացառիկ դեպքերից է, երբ ի շարս այլ կրկնությունների խոսվել է նաեւ Հայաստանի տարածքային ամբողջականության մասին (5):
Փորձ երրորդ: 2013 թվականի դեկտեմբերի 4-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենը ՆԱՏՕ-ի անդամ երկրների նախարարների հավաքի ընթացքում ունեցած ելույթում հայտարարել է, «Վրաստանի եւ Ռուսաստանի հարաբերություններն առաջվա նման են։ Մեր դիրքորոշումն անփոփոխ է՝ մենք պահանջում ենք հարգել Վրաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը» (6):
2013 թ. դեկտեմբերի 6-ին Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուն կրկին անդրադարձել է հայ - թուրքական հարաբերությունների ներկա վիճակին. «Անադոլու» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Դավութօղլուն Haberturk հեռուստաընկերությանը տված հարցազույցում ասել է․ «Մենք շատ լավ հարաբերություններ ունենք Վրաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի, Թուրքմենստանի հետ: Միակ բացակա օղակը Հայաստանն է: Եթե հայերը ցանկանում են մաս կազմել այս ընդհանուր պատկերին, ապա պետք է հարգեն Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը» (7):
Ահա այսպես:
Բայց մեր կողմից հիշեցնենք.
1. Երբ 1918 թ. մայիսի 27-ին հռչակվեց Ադրբեջանի Հանրապետությունը Արցախը եւ Նախիջեւանը նրա կազմում չէին:
2. Արցախը Ադրբեջանի Հանրապետության ենթակայության, իսկ Նախիջեւանը խնամակալության տակ հայտնվեցին մի դեպքում անօրինական որոշման, մեկ այլ դեպքում՝ ապօրինի կնքված պայմանագրի եւ գործողությունների հետեւանքում:
3. Երբ 1990 թ. Ադրբեջանի Հանրապետությունը հայտարարեց անկախության մասին՝ Արցախը կրկին նրա կազմում չէր, որովհետեւ Արցախի հայության ազատ կամարտահայտությամբ Արցախը ցանկություն էր հայտնել միավորվելու Մայր Հայրենիքի հետ:
4. Հայաստան պետության տարածքային ամբողջականության մաս է կազմում ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի Իրավարար վճռով որոշված տարածքը, որոնք 1920 թ. նոյեմբերի 22-ից փաստացի օկուպացված են Թուրքիայի Հանրապետության կողմից, որի ներկայի արտգործնախարարն է Դավութօղլուն, ով ի պաշտոնե պարտավոր է դրա մասին իմանալ:
5. Մեկ այլ փաստաթղթով, Փարիզի վեհաժողովի 1920 թ. փետրվարի 24-ի զեկույց - առաջարկի հիման վրա, ինչպես նաեւ Սեւրի դաշնագրի 92-րդ հոդվածի համաձայն, կարգավորվում էր Հայաստան պետության տարածքային ամբողջականությունը Ադրբեջանի (եւ Վրաստանի) հետ:
6. Հավելենք նաեւ, որ եւ՛ Թուրքիայի, եւ՛ Ադրբեջանի իշխանությունները հայության նկատմամբ մշտապես ռասիզմի, էթնիկ զտումների, ցեղասպանության գործողություններ են իրականացրել այդ պահին իրենց վերահսկողության տակ գտնված տարածքներում, որոնք ծանրագույն հանցագործություններ են համարվում մարդկայնության նկատմամբ եւ՛ ներպետական, եւ՛ միջազգային իրավական քաղաքական սկզբունքների եւ նորմերի համաձայն:
Այնպես որ, քաղաքական այն գործիչների համար, ովքեր համառորեն ցանկանում են չնկատել ու շրջանցել հայության անբեկանելի եւ անժամանցելի իրավունքները Բնօրրան
Հայրենիքի նկատմամբ՝ նկատենք, որ Հայաստան պետության տարածքային ամբողջականությունը դե ֆակտո բաղադրիչից զատ, ունի դե յուրե բաղադրիչ եւ ամուր հիմք:
Մենք վարժվեցինք հանգիստ վերաբերվել կեղծիքը, որպես ճշմարտություն ներկայացնելու հանգրվանային այս կրկնություններին, մանավանդ որ՝ դրանք հնարավորություն են տալիս հիշելու եւ մշտապես վառ պահելու Հայաստան պետության տարածքային ամբողջականությունը վերականգնելու եւ հաստատելու մեր իրավունքների եւ պարտավորությունների մասին:
Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարություն
09.12.2013 թ.

---------------
Ծանոթագրություն
1. Տես, խմբագրական «Ուխտ Արարատի», թիվ 2 (16), նոյեմբեր-դեկտեմբեր, 2008, էջ 1-6, տես, http://Oukhtararati.com/amsagrer կայքում:
2. Տես, «ԱՄՆ նախագահը երբեք չի ժխտել հայերի ցեղասպանության իրողությունը», - Դենիել Ֆրիդ, «Ազգ», 20-ը հունիսի, 2008թ.:
3. Տես, Մեթյու Բրայզա. Օրակարգում Ղարաբաղի հակամարտության կարգավորման եզակի եւ հիմնավոր սկզբունքներն են, PanARMENIAN.Net, 15.03.2008 / 15:50:
4. Տես, Կոնդոլիզա Ռայս. «ԱՄՆ-ը պաշտպանում է Վրաստանի տարածքային ամբողջականությունը…», «Ազգ», 11-ը հուլիսի, 2008թ.:
5. Տես, «Հայաստանի տարածքային ամբողջականության մասին» հոդվածը, 7or.am, hունիս 08, 2012 / 09:45 / http://7or.am/am/news/view/36214/: 
6. Տես, Ռուսաստանի ու Վրաստանի միջեւ «կամուրջները վերականգնելու» ժամանակն է. Ռասմուսեն, Tert.am, 17:36 / 04.12.13:
7. Տես, Դավութօղլու. «Հայաստանը պետք է հարգի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը», Azatutyun.am,

Источник: Пресс-служба Правительства Западной Армении

Категория: - Западная Армения | Просмотров: 1821 | Добавил: admin | Теги: Россия Москва, Карабах, Сирия, кавказ, Амшенка, Армения Ереван, церковь, Диаспора Геноцид, ARMINFOCENTER, АрмИнфоЦентр | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
RSS
Наш-RSS
Реклама

Безлимитная связь для студентов по тарифам вдвое дешевле рыночных
Тел. +7 903 250 47 25
ИА REGNUM - Армения
NEWS.am
ЛЕНТА НОВОСТЕЙ
Поиск по сайту
Видео
Календарь
«  Декабрь 2013  »
ПнВтСрЧтПтСбВс
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031
Голосование
Самое читаемое
[09.05.2020]
75-летие ПОБЕДЫ. Вечная слава Героям! Рядовые герои Великой Победы
[22.02.2014]
Эксклюзивное интервью Председателя Парламента Западной Армении о Парламенте и задачах армянской диаспорой в вопросе международного признания
[11.07.2013]
Телеканал "Культура": «По следам тайны: Армянское нагорье. 12 тысяч лет назад»
[07.06.2013]
Декларация о формировании Национального Собрания (Парламента) Западной Армении
[14.11.2012]
ТЕЛЕГОНИЯ: Информационная память о внебрачных сексуальных отношениях и любви. Видео.
[22.10.2012]
Истинное лицо современного ислама: Жестокая казнь за принятие христианства
[03.08.2012]
Вперед Армения! ...Лох Лава... - Առա՛ջ, Հայաստան... զում, զում, զում, զում...Լոխ լավա…или «Золотая» позиция олигархов
[25.07.2012]
Откуда родом Богородица – и за что убили Корюна Нагапетяна?
[17.07.2012]
Армения – Земля Ноя (видео)
[01.07.2012]
Свободная трибуна: Наталья Соболь - «ТАИНСТВЕННЫЙ НАРОД АМАЛЕК – ВЕХИ ИСТОРИИ»
[16.06.2012]
Свободная трибуна: Наталья Соболь - «АМЯНСКИЕ ПУШКАРИ В КАЗАНИ – Дела давно минувших дней»
[27.05.2012]
БРАВО!!! Вардапет (архимадрид) Комитас об армянском происхождении европейских наций и многих тайных страницах истории и мировой цивилизации
[24.04.2012]
ВИДЕО: Массовые акции, посвященные памяти жертв геноцида армян в Западной Армении, Киликии и в Османской Империи в 1894-1923г.г. в Мец Салах
[24.04.2012]
ОБРАЩЕНИЕ участников митинга посвященного памяти жертв геноцида армян в Западной Армении, Киликии и в Османской Империи в 1894-1923г.г.
[14.04.2012]
Обращение АРМИНФОЦЕНТРА к Президенту Армении и Католикосу всех армян по поводу антиармянских и антихристианских провокаций "Луйс Ашхар"
[21.01.2012]
Цитата из книги лауреата Нобелевской премии Шмуэля Йосефа Агнона «В сердцевине морей» об амалеках и армянах
[30.11.2011]
20 лет назад была учреждена Московская армянская община: Грустный экскурс в историю; Позорная роль Гегама Халатяна в стремлении ее разрушить
[24.07.2011]
Правда об АМАЛЕКАХ. - "Амалек – колыбель цивилизации"
[23.07.2011]
Правда об АМАЛЕКАХ. - Бог дает добро на убийство - Кто такие амаликитяне и какое они имеют отношение к армянам?
[24.06.2011]
ЗВЕРИНЫЙ ОСКАЛ ЛЕВОНОВСКОЙ ОППОЗИЦИИ: Мартовские погромы 2008 года в Ереване фактически инициировала оппозиция (аудио, видео)
[16.06.2011]
Мысли в слух: 16 июня 2000 года состоялся Учредительный съезд САР
[16.06.2011]
Видео - Страница Истории Союза армян России. Учредительный съезд, 16 июня 2000г., гостиница "Президент-отель", г. Москва.
[31.05.2011]
Позор! Экономическая и политическая элиты Армении: Депутаты Парламента, руководители партий, олигархи (Фото, Имена, Фамилии и ПРОЗВИЩА)
[28.05.2011]
ПОЗОР! Даже турки не могли себе позволить сделать такое: Памятник генералу Андранику в Сочи снесли руководители местного Союза Армян России
[24.05.2011]
Иудейский Азербайджан, или Тайны истории. Записки бывшего жителя города Баку
[24.04.2011]
Заявление Президента АРМИНФОЦЕНТРА Армена Тер-Саркисяна об инициировании в Гаагском трибунале вопроса об осуждении геноцида армян
Наши партнеры
Национальный совет Западной Армении
АМШЕНКА
Ухт Арарати
Все права защищены © 2011 Сайт АрмИнфоЦентр - Главный информационный ресурс Армянской диаспоры.
При полном или частичном использовании материала ссылка (гиперссылка) на АрмИнфоЦентр обязательна, даже если мы ссылаемся на другие источники.
Мнение АрмИнфоЦентр может не совпадать с мнением авторов отдельных материалов.
АрмИнфоЦентр не несет ответственности за содержание рекламы.
Использование материалов АрмИнфоЦентр в коммерческих целях без письменного разрешения АрмИнфоЦентр не допускается
Конструктор сайтов - uCoz