АРМИНФОЦЕНТР: Публикуем четвертую статью руководителя комиссии Правительства Западной Армении по вопросам науки и образования Карине Айрапетян об историческом и культурологическом значении некоторых ритуальных и самобытных армянских танцах и какое значение имеет танец в культуре армянского народа. «Յար խուշտի» ռազմական պարը հայ ժողովրդական աւանդական պարարուեստում ունի բացառիկ արժէք, իր ոգով եւ իմաստով հայ պարարուեստի մեջ գլուխգործոց է, անգին Գոհար, այն դասւում է հայկական ռազմական ծափ պարերի շարքին: Հայկական ռազմական ծափ-պարերից են՝ «Խարզանի Յար», «Խուշտայ» կամ «Թաք Յար խուշտայ», «Սլիւանի Յար խուշտայ», «Մաչինոյ», «Մընդոյ», «Հալա կ’ըշտայ», «Դէ բժան», «Բժան» պարերը: Ռազմական Ծափ-պարերի մեջ առանցքային է ծափը, իրար դէմ դուրս եկող պարողների ծափերը, կարծէս թէ, փոխարինում են զէնքին եւ իւրովի նմանակում դրանց հարուածից առաջացած ձայնը: «Յար խուշտայի»ռազմական պարի հիմնական պարաքայլն ընդմիջւում է հակառակորդ զոյգերի ծափերով եւ մէկ ոտքի ծունկը գետին զարկելով: «Յար խուշտայ» խաղացողները ռազմական տարազ են կրել, մէջքին՝ աջ կողմի առաջամասում կապել դաշոյն: Աւանդական «Յար խուշտա»-ն պարել են տղամարդիկ եւ կանայք, պարել են մարտից առաջ եւ մարտից հետոյ, մարտին հաղորդելով ռազմական հերոսական, յաղթական ոգի, ռազմական աստուածների ուժն ու զօրութիունը, իսկ մարտից հետօյ հաստատել են յաղթանակը: Եթէ ուշադիր նայենք պարը, ապա կը տեսնենք, որ պարողների պարզուած ձեռքերը եւ նրանց շրջանաձեւ պտոյտները ուղղակիօրէն կրկնօրինակում են Արծուի երկնային ճախրանքը: Հզօր Արծիւը օդի մէջ թեւերը խշշացնելով, թափահարելով պատկերում է Ռազմի Աստծուն ներկայացնող խորհրդանիշը՝ Արծուի էութիւնը, ուժը եւ զօրութիւնը. «Յար խուշ տա» պարը Արծիւների մարտի կրկնօրինակում է: Պարում են Արծուիներն արի, պարում են գոռ, պարում խրոխտ, պարում են յար, Արծուի նման սաւառնում, արծուաթեւերը խուշին տալիս, իրարու հասնում ուժ ու քաջութիւն տալիս իրար: Թեւերը հզոր տարածում, բացում, յետոյ դեպի իրար են գալիս, հզոր ափը ափին զարկում, ծափ զարկում ու ծափի մէջ չարը ջարդում: Կամաց հետ քաշւում, մի պահ կանգ առնում, Զօրեղ թեւերը նորից բացում, տարածում, ասես ճախրում են երկնքում, մի պտոյտ տալիս, ուժ առնում կրկին, որսում են պահը, թափ են տալիս իրենց թեւերը, շտկում, պտոյտներ անում, նորից են իրար գալիս, իրար հարուածում, հարուածում են ուսով, հարուածում են կրծքով, հարուածում են ծնկով: Ուսերը թափահարւում են վերեւ եւ ներքեւ ինչպէս ժողովուրդն է ասում՝ ժշխւում: Պարի կատարումն ուղեկցուել է դհոլի եւ զուռնայի նուագակցութեամբ, որը ամբողջացրել է ռազմական պարը: Մեր պարագէտները եւ մշակութաբանները պարին տուել տարբեր անուանումներ եւ տարբեր մեկնաբանութիւններ՝ «եար խուշտայ», «եար խուշ տի»… Եար՝ պարսկերեն նշանակում է զէնքի ընկեր, նշանակում է նաեւ սիրեցեալ, ընկեր, իսկ խըշտ, խըշտիկ՝ կարճ նիզակ, զէնք: Ինչ-որ ժամանակ «յար խուշ տա»-ն կատարուել է արտասանական երգի ուղեկցութեամբ, յաճախակի կրկնուող մարտական բացականչութիւնները. «տօզիլբանօ», «տօզիլբան» եզրաբառի իմաստը յայտնի չէ, բացակայում է բանահիւսական ենթատեքստը: Սակայն մեր դիտարկումը հնարաւորութիւն տուեց բացատրելու եւ հասկանալու «տօզիլբանօ», «տօզիլբան» եզրաբառի իմաստը: «Յար խուշ տա» պարի մէջ պայմանականօրէն, որպէս հակառակորդներ հանդէս եկող պարողները, երբ մօտենում են եւ պէտք է ձեռքի ափերը զարկեն իրար, տեղի է ունենում հետեւեալը. զարկի պահին զարկողը բացականչում է Տօզիլբանօ, նրա պայմանական մարտական հակառակորդը պատասխանում է զարկելով՝ Տօ զիլ բան: Պարի առաջին մասը աւետել է մարտիկների երեքանգամեայ ծափը, որից յետոյ նրանք ուղիղ գծաշարով յարձակուել են միմեանց վրայ, երեք անգամ ձեռքերը միմեանց զարկել, բացականչել են՝ Տօզիլբանօ, Տօզիլբան ու նորից ետ նահանջել: Այժմ ներկայացնենք մեր տեսակէտը եւ մեկնաբանութիւնը «Յար խուշտի» պարի ժամանակշրջանի, ծագման մասին, կատարենք լեզուական, միաժամանակ բանահիւսական վերլուծութիւն: Ներկայացնենք «Յար խուշ տի» անուան ստուգաբանութիւնը ըստ հայերէնի Նոր Հայկազեան Բառարանի եւ Հրաչեայ Աճառեանի Հայերէն Արմատական Բառարանի. 1. յար-միշտ, անդադար, յար ի միմիանս եւ շարունակեալ, 2.խուշին՝ տես-խօշիի-ձայն սոսափույն, տերեւների խշշոց, խուշին-սավառնաձայն-թեւաձայն, 3. տի- լուսաւոր, լույս իմաստը: «Յար խուշի տի» անուան երեք բառն էլ ունեն տիեզերքի, լոյսի եւ արեւի իմաստ: «Յար խուշ տի- պարանունի գաղափարական իմաստը կարելի է մեկնաբանել որպէս ՝ Յարատեւ խշշօց տիեզրից, իսկ ամբողջական բանահիւսական իմաստը կարելի է ներկայացնել հետեւեալ կերպ՝ Արծիւների յարատեւ թեւաձայն-սաւառնաձայն Տիեզերքից: Այժմ անդրադառնանք «Յար խուշ տի» ռազմական պարի «Տօ զիլ բանօ», «Տօ զիլ բան» խոսքի, մարտական ուղերձի մեկնաբանութեանը: Որպէսզի ճիշտ հասկանանք, «Տօ՛ զիլ բանօ»- «Տօ՛ զիլ բան» արտայայտութիւնը, մենք պէտք է ճիշտ ընկալենք «օ» տառի իմաստն ու գոյութիւնը հայերենի այբուբենի շարքի մէջ: Ներկայացնենք Օ-տառի ուսումնասիրութիւնը հայերէնում: Օ տառը հայ լեզուաբանութեան մէջ ներկայացւում է որպէս 12 րդ դարում Մաշտոցեան այբուբենին աւելացած օտար տառ եւ հնչիւն: (Ի դիւրութիւն եւ փոխանակ «աւ» երկբարբառագրութեան, ի փոխ առեալ ի յունէ եւ ի լատինէ, Օ,օ փակ եւ բոլորեալ, առ առավել արձակ հնչիւն բացմամբ շրթանց) (ՆՀԲ): Այժմ քննարկենք մեծ Օ կամ Օ-մեգա՝ յունաց, այսինքն երկայն ամանակաւ-ω-Օմեգան (Հունարեն՝ ω-μέγα), յունական այբուբենի քսանչորսերորդ տառը: (ՆՀԲ) «Օ-մէկ-ա»-ն համարուել է յունական կամ լատինական, սակայն բառը բացատրւում է միայն հայերեն լեզուի բառ ու բանի միջոցով: Օ-երկարաշունչ-ω-Օմէկան նշանակում է՝ Օ-մէկ, Ա՝ Արեւ կամ Օ-մէկ Ա-Արարիչ: 405 թվականին Մեծ Ուսուցիչ, Լուսաւորիչ Մեսրոպ Մաշտոցը իրաւունք ձեռք բերեց եւ վերականգնեց Հայոց Այբուբենը: Սակայն, հաւանաբար, այդ ժամանակահատուածում հասկանալի պատճառով, Հայօց արեւապաշտական գաղափար ներկայացնող եւ այդ իմաստաբանութեամբ յունական այբուբենի մեջ պաշտպանուած եւ ամրագրուած Օ -մէկ-այ տառի կիրառման իրաւունքից զրկեցին Հայոց Մաշտոցեան Այբուբենին, Հայոց հոգեւոր դասին: Իսկ ինչու՞: Քանի որ, բառացիօրէն լատինների եւ յոյների մոտ Օ տառը ընկալվում է մեկ իմաստով, որն է՝ օմեգա: Մեծ Լուսավորիչ Մեսրոպ Մաշտոցը ստիպուած Օ-մեկա՝-յի փոխարեն դրեց երկբարբառ «աւ»-ը, Օ-ի փոխարեն գրուեց «աւ»-մաւր-մօր, հաւր-հօր, աւն-օն, աւր-օր եւ այլն: Այս թեմային մենք կանդրադառնանք այլ աշխատանքի մեջ: Զրկելով Օ տառը գործածելու իրաւունքից, հայ էթնոսին զրկեցին իր սկիզբ հանդիսացող էութիւնից, գաղախարախօսութիւնից, Արեգակից, Արեւխաչի նման, Արեւի սկաւառակ, գունդ, Հայկական պար լեռնաշխարհի գաղափարից: «Տօ զիլ բանօ», Տօ զիլ բան» խօսքի իմաստաբանական բացատրութիւնները Հրաչէայ Աճառէանի Արմատական Բառարանում եւ Հայկազէան Լեզուի Նոր Բառարանում տալիս են հետեւէալ պատկերը. «տ» տառը եւ նրանից կազմուած բառերը կապուած են տիեզերք եւ լոյս իմաստի հետ. տ-տիեզերք եւ լոյս իմաստը՝ Տ-իր Տ-օրք տօ-տօթ-արեւից, ուժեղ ջերմութիւն, տօ-մար, արեգակնային օրացոյց տօն-ցնծում, երկնային ցնծութիւն, լոյսի տօն, Օ -տառը հայերենում ունի աղօթքի իմաստ: Օն եւ օն- երդման ձեւ՝ երդմնական ասացեալ: (ՆՀԲ) 1. ՕՆ եւ ՕՆ յարասցէ ինձ Տէր, ՕՆ եւ ՕՆ յաւելցէ: 2. ՕՆ եւ ՕՆ յարասցեն ինձ ԴԻՔՆ, ՕՆ եւ ՕՆ յաւելցեն: Տօ զիլ բանօ- -տօ՛-լույս եւ աղօթք, -զիլ-բարձր, ուժեղ ձայն: (ՆՀԲ) -Բան-էութիւն, խոսք, բանականութիւն: (ՆՀԲ) -Օ-աղօթք: Այսպիսով «Տօ զիլ բանօ», «Տօ զիլ բան» խոսքի իմաստն է՝ զիլ բան տիէզրից՝ ուժեղ խօսք Լույսից, Արեւից: Այժմ մեկնաբանենք Յար խուշ տի պարի եւ «Տօ զիլ բանօ», «Տօ զիլ բան» խոսքի բանահիւսական ենթատեքստը: Տիեզերքից եկող Արծուի յաւիտենական սաւառնաձայն, որն իր ուժգին խօսքն ու զօրութիւնն է բերում տիեզերքից եւ հաղորդում երկիր, իսկ հայոց դիցաբանութիւնից յայտնի է, որ Արծիւը Արայի Ծիւն է՝ Արայի Ձայնը, Վահագն Ռազմի Աստծոյ սուրհանդակը: «Յար խուշտա» պարը սասունցիների մէջ տարածուած խաղերից է, որը կատարուել է բազմամարդ ուխտագնացութիւնների ժամանակ՝ Անդոկի, Մարութայ սարի, Ծովասարի եւ Մշոյ Ս. Կարապետ վանքի տօներին, հարսանիքներին ու խնջոյքներին: Մասնակցել են հասուն տարիքի մարդիկ, պատանիները, յաճախ նոյնիսկ տարեցները: Ռազմական «Յար խուշտի» պարը 1930-ական թթ. բեմականացրել է Սրբուհի Լիսիցեանը, Երեւանի Պարարուեստի ուսումնարանի ազգագրական պարերի խմբում: Պարը յայտնի է նաեւ 1957թ. Աշնակ գիւղի սասունցիների կատարմամբ՝ Վահրամ Արիստակէսեանի ղեկավարութեամբ: Ազգագրագէտ Մգրո Սարգսեանի հիմնած «Մարաթուկ», Գագիկ Գինոսեանի «Կարին» Ազգագրական համոյթների՝ կատարմամբ այսօր էլ պարում են «Յար խուշ տի» ռազմական պարը ազգային, ռազմական, հայրենասիրական գաղափարախօսութեամբ տոգորելով, յարատեւ ուժ ու կորով հաղորդելով հայ երիտասարդ սերունդին:Կարինէ Հայրապետեան` Արեւմտեան Հայաստանի Կառավարութեան Կրթութեան եւ Գիտութեան Յանձնախումբի Պատասխանատու
|