Меню сайта
Рубрики
АРМЕНИЯ [40]
- Республика Армения [611]
- Западная Армения [414]
- - Правовой пакет [1]
Правовой пакет Западной армении
- - Паспорт гражданина [5]
- Арцах [233]
- Амшен [28]
Амшен
- Джавахк [36]
- Нахичевань [3]
Армянская Церковь [193]
Армянский язык [12]
ДИАСПОРА [23]
- Российская община [138]
- Московская община [37]
- Европейские общины [37]
- Ближневосточная община [50]
- Американская община [26]
Геноцид [218]
Армянский вопрос [88]
- Ай Дат и АСАЛА [54]
- Фидаи и «Немезис» [16]
- Международные договора [9]
--- Московский договор [15]
Аналитика [161]
Политика [296]
Официоз [22]
- Партии [25]
Великая Победа [18]
Знаменитые армяне [67]
СМИ [49]
Мир [46]
Россия [153]
Европа [96]
США [91]
Ближний Восток [211]
Турция [352]
Азербайджан [247]
Грузия [87]
СНГ [71]
Азия и Африка [0]
Религия [108]
Энциклопедия [10]
Юриспруденция [12]
История [248]
Культура [99]
Литература [31]
Наука & образование [32]
- ИСН [17]
Происшествия [54]
Досуг [5]
- Женский клуб [58]
- Мужской клуб [8]
- Молодёжный клуб [2]
- Детский клуб [0]
- Клуб знакомств [6]
- Здоровье & спорт [68]
- Туризм [9]
- Традиции [30]
- Кулинария [5]
- Увлечения [3]
- Юмор [1]
- Музыка [20]
- Кино [19]
- TV [2]
Экономика [10]
- Банки & бизнес [14]
- Бизнес клуб [3]
- Работа & заработок [0]
Технологии [7]
Авто [3]
Справка [1]
Неопознанное [15]
ВИДЕО [302]
Видео сайта
Архив записей
Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Форма входа
Главная » 2013 » Август » 12 » Мероприятия, посвященные памяти бойцов АСАЛА - ՀԱՀԳԲ - ASALA - Ո՞ՒՐ ԷՔ ՏՂԱՆԵՐ, ՈՐ ԵԼԱՔ ՄԱՐՏԻ (ԱՍԱԼԱՅԻ ՆԱՀԱՏԱԿԻ ՕՐՈՒԱՆ ԱՌԻԹՈՎ)
01:10
Мероприятия, посвященные памяти бойцов АСАЛА - ՀԱՀԳԲ - ASALA - Ո՞ՒՐ ԷՔ ՏՂԱՆԵՐ, ՈՐ ԵԼԱՔ ՄԱՐՏԻ (ԱՍԱԼԱՅԻ ՆԱՀԱՏԱԿԻ ՕՐՈՒԱՆ ԱՌԻԹՈՎ)

АРМИНФОЦЕНТР: 7 августа  - день памяти погибшим бойцам АСАЛА - Армянской секретной армии освобождения Армении  (ASALA - ՀԱՀԳԲ) 

 Ո՞ՒՐ ԷՔ ՏՂԱՆԵՐ,  ՈՐ ԵԼԱՔ ՄԱՐՏԻ

Օգոստոս 7-ը յոյժ յիշարժան թուական մըն է մեր օրացոյցին մէջ. բայց... շատերու կողմէ անտեսուած, ոմանք անիրազեկ, ուրիշներ դիտաւորեալ անտարբեր, իսկ կան նաեւ չարախինդ քննադատներ:

Ե՞րբ եւ ինչպէ՞ս այդ թուականը իւրայատուկ նշանակութիւն ունեցաւ մեր նորա֊գոյն պատմութեան մէջ:
1982-ի Օգոստոսին, իսրայէլեան բանակը շրջափակած էր Արեւմտեան Պէյրութը. սիոնական օդուժը կատաղի ռմբակոծութեան կ'ենթարկէր Լիբանանի մայրաքա֊ղաքը. կացութիւնը ահաւոր վատթարացած էր ռազմաքաղաքական զարգացում֊ներու հետեւանքով, երբ Իսրայէլ-պաղեստինցիներ ճակատումը հասած էր իր ամենաարիւնալի հանգրուանին: Պաղեստինցի ղեկավարներէն Ժորժ Հապաշ կը խոստանար Պէյրութը վերածել նոր Սթալինկրատի` ակնարկելով պաղեստինեան պաշտպանութեան` ընդդէմ նախայարձակ սիոնական բանակին: Կենցաղային եւ ընկերային պայմանները դարձած էին հեղձուցիչ` երբ մահու կենաց գօտեմարտը Պէյրութի դարպասներուն դարձած էր անխուսափելի ճակատագիր: Միջազգային ուշադրութեան կեդրոնը հերոսական Պէյրութն էր, որ վերջին ճիգը կը թափէր գոյատեւելու, տոկալու եւ դիմադրելու համար: Արեւելեան Պէյրութ կը գաղթէին երամ-երամ անտուն եւ անօթեւան ընտանիքներ. հացի եւ ջուրի կարօտ ժողովուրդը խելակորոյս կը վազէր աջ ու ահեակ:
Մենք մեր շէնքի ապաստարանի նկուղին մէկ անկիւնը կուչ եկած դողահար կը լսէինք հրէական անագորոյն հարուածներուն ահեղագոռ դղրդիւնները, կ'ապրէինք անոր քանդիչ ցնցումները եւ տեղատարափ ականներուն կործանիչ սարսափները: Բնականաբար, այդ օրերու սովորութեան համաձայն, կը հետեւէինք ձայնասփիւռի իւրաքանչիւր լուրին, անակնկալ հաղորդումին կամ մէկ նորութեան` միշտ դրական յայտնութեան մը ակնկալիքով. աւետիսի մը յուսահատ ապասումով: Օգոստոս 7-ի լուրերու հաղորդումներուն մէջ, յանկարծ Պէյրութի իրադարձութիւններուն կը կանխէ «Ժէյշ ալ Սըրրի ալ Էրմենի» անունը. ուրեմն` Հայաստանի Ազատագրութեան Հայ Գաղտնի Բանակը (ԱՍԱԼԱ) անգամ մը եւս պատժիչ գործողութիւն կատարած է. կը պարզուի` այս անգամ Թուրքիոյ որջը` Անգարայի Էսենպողա օդակայանին մէջ: 
Երկու մարտիկներ` Զօհրապ Սարգիսեան եւ Լեւոն Էքմեքճեան հերոսական խոյանքով մը մահացու հարուած տուած են թրքական իշխանութիւններուն` զգետնելով 9 ոստիկաններ եւ վիրաւորելով 82 ուրիշներ:
Մեր շէնքի ապաստարանը թաքնուած արաբ դրացիներ դժգոհութեամբ կը մռմռան. - հիմա Իսրայէլ պաղեստինցիները պատժելու համար կը ռմբակոծէ Պէյրութը, արդեօ՞ք օր մըն ալ Թուրքիա հայերը պատժելու համար պիտի յարձակի Պէյրութի վրայ: Իրենց մտավախութեան եւ հեգնանքին դիմաց, մտովի եւ հոգեպէս գոհունակ կը զգամ ինքզինքս, հպարտութեամբ կը լեցուիմ, որ մենք ալ ունինք խիզախ եւ արի երիտասարդներ, որոնք ինքնամոռաց գործողութիւններով լարուած կը պահեն թշնամին, ահ ու դողի կը մատնեն մեր ոխերիմ ոսոխը: Մենք ալ ունինք որձութիւն եւ ազգային առնականութիւն: Մեռած չէ պայքարի հաւատացող եւ հրացանին կառչած երիտասարդութիւնը:
Էսենպողայի Կարին-Էրզրում գործողութիւնը, կատարուած Խրիմեան Հայրիկ եւ նահատակ Փիեռ Կիւլիւմեան քոմանտոներուն կողմէ (Զօհրապ Սարգիսեան եւ Լեւոն Էքմեքճեան), 1975-1984 թուականներուն ԱՍԱԼԱ-յի իրագործած ամենադիպուկ եւ թիրախային գործողութիւնը հանդիսացաւ «Վան» գործողութեան, Իսթան֊պուլի Փակ Շուկայի յարձակման եւ բազմաթիւ թուրք դիւանագէտներու զգետնումի շարքին: Թրքական իշխանութիւններուն համար անսպասելի եւ ջղագրգիռ դարձնող սխրանք մը, որ ապացուցեց թէ Թուրքիա անխոցելի չէ հայ բազուկին դիմաց` որ ծարաւի է արդարութեան, վրէժի եւ տէրն է իր դատին ու պահանջատէրը իր բռնախլեալ իրաւունքներուն:
Անգարայի գործողութեան ընթացքին թուրք զինուորներու գնդակներով կը նահատակուի Զ. Սարգիսեան, իսկ Լ. Էքմեքճեան կը ձերբակալուի, կը տարուի բանտ եւ 1983 Յունուար 29-ին բանտին մէջ դատական վճիռէ ետք կը բարձրանայ կախաղան: Կարին գործողութիւնը կը քանդակուի հայ ազատագրական պայքարի պատմութեան տարեգրութեան մէջ, որ 19-րդ դարու վերջէն սկսած ցայսօր կը շա֊րունակուի տարբեր տարողութեամբ եւ տարբեր վայրերու մէջ:
Այսպիսով, ԱՍԱԼԱ Օգոստոս 7-ը կը յայտարարէ Հայ Նորագոյն Զինեալ Ազա֊տագրական Պայքարի Նահատակի Օր: Մեր օրացոյցին վրայ կ'աւելնայ օր մը յիշատակելի, նշելի եւ խորհրդածելի: Տեղին է նշել, որ այդ ճամբուն վրայ ինկան տասնեակ մը երիտասարդներ` երբեմն թրքական փամփուշտներով, յաճախ անոնց գործակալներուն կողմէ եւ ցաւ ի սիրտ` նաեւ եղբայրասպան գնդակներով:
1975-1984 թուականներու սփիւռքահայ երիտասարդութեան զինեալ պոռթկումը լռութեան, անտարբերութեան եւ թրքական ժխտողականութեան դէմ տրամաբա֊նական շարունակութիւնն էր հայրենի հողէն սկսած ազատագրական պայքարին. անոնք շարունակեցին հայ պայքարին լաւագոյն աւանդոյթները, որ կը սերի Սասնոյ եւ Զէյթունի ապստամբութիւններէն մինչեւ Մուշի Առաքելոց վանքի կռիւ եւ Վանի ինքնապաշտպանութիւն: Ան եղաւ օղակը պատմական անցեալէն դէպի արցախեան ազատամարտ երկարող շղթային. ոգին, մղումը եւ հերոսականութիւնը նոյնն են. ան օրինաչափ հանգրուան մըն էր հայ պահանջատիրութեան երթին: Անոնց ստեղծած միջազգային աղմուկը, հայ երիտասարդութեան թմբիրէն զարթնումը, հայ դատին ծանօթացումը, քարոզչական արձագանգները եւ քաջասիրտ ու զգետնիչ հարուած֊ները յարգանք եւ պատկառանք պարտադրեցին շատերու. համակրական մթնոլորտ ալ ստեղծուեցաւ: Իսկ ամենակարեւորը թրքական կողմը իմացաւ, որ Թալաաթներու երազը իրականացած չէ, Լոզանի դաշնագիրով թաղուած հայկական հարցը լուծուած չէ, հայ տարրը չքացած չէ: Աւելին, Թուրքիոյ արտաքին դիւանագիտու֊թեան բարձր պաշտօնեայ մը կը խոստովանէր, որ Թուրքիա լուրջ տագնապ ունի դիւանագէտ քատրեր պատրաստելու, քանի շատեր կը վախնան միանալու դիւանագիտական անձնակազմին` ԱՍԱԼԱ-յի հարուածներուն պատճառով: Թուրք երի֊տասարդ դիւանագէտներ արդէն կը հրաժարէին ծառայելու իրենց երկրին դեսպանատուներուն եւ հիւպատոսարաններուն մէջ: ԱՍԱԼԱ-ն շառաչուն հարուած տուած էր Անգարայի իշխանութիւններուն:
Այս օրերուն, ի՜նչ խրտչեցուցիչ խռպոտ ձայներ կը լսուին ԱՍԱԼԱ-ի տղաքը «ահաբեկիչ», «տեռորիստ» անուանողներու կողմէ (Վահէ Աւետեան, Սուրէն Սուրէնեանց, Ռիչըրտ Կիրակոսեան): Անոնք որ իրենց կեանքը նուիրաբերեցին հայրենիքին ու ազգին, երկրորդ անգամ կը նահատակուին իրենց պահպանողական, թուլամորթ եւ շիլ հաշիւներ ունեցող ազգակիցներուն կողմէ: «Կեանքի կարուսել»ը մեր հերոս֊ները կը դարձնէ անտեղի թիրախներ. քննադատութեան եւ մեղադրանքի նշաւակներ: Ո՞ր ժողովուրդը իր հերոսները այդպիսի՜ մոռացութեան եւ դատապարտումի կ'ենթարկէ արդեօք: «Կեանքի կարուսել»ը եթէ արդար է, ԱՍԱԼԱ-յի նահատակի օրը կը դարձնէ համազգային նշանակութիւն ունեցող օրուան, բայց արեւմտասէր եւ քծնապաշտ մեր շրջապատին մէջ հերոսները տեղ չունին. զէնքի եւ պայքարի տղաքը դիրք ու շքանշան չունին: Իրօք, ամօթալի փաստ է, որ կեանքը հեգնած, վայելքը արհամարհած, փափուկ սալոնները անտեսած եւ նահատակութեան ճանապարհը բռնած մեր յաւերժի ճամբորդ ԱՍԱԼԱ-յի նահատակները դարձեալ կ'իյնան.. այս անգամ հարազատ արիւնակիցներու եւ իրենց սիրելի ժողովուրդին կարգ մը վաճառուած կաչաղակներու ձեռամբ: Անոնք թող չմոռնան, որ ԱՍԱԼԱ-ն մէկ մասնիկն է մեր ժամանակակից պատմութեան. անոր նահատակները` բաղկացուցիչ տարրերը մեր հերոսականութեան. աւելին` գօտեպնդիչ եւ սրտապնդիչ տիպարները հայրենասէր երիտասարդութեան: 
Մինչ` ԱՍԱԼԱ-յի նահատակի օրուան առիթով, զիրենք յիշող հայ պահանջատէր ոգիին հաւատացողները կը գոռան`
Ո՞ւր էք տղաներ, որ ելաք մարտի...:

ԱՒԵՏԻՍ ՌԱԶՄԻԿ
Источник: газета "Арарат" , 7 августа 2013г. «ԱՐԱՐԱՏ» Օրաթերթ, 7 Օգոստոս 2013

Категория: - Ай Дат и АСАЛА | Просмотров: 1915 | Добавил: admin | Теги: Арарат, ASALA - ՀԱՀԳԲ - АСАЛА, Карабах Кавказ, Турция Азербайджан, Армения Ереван, церковь, ARMINFOCENTER, Диаспора Геноцид, АрмИнфоЦентр, россия | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
RSS
Наш-RSS
Реклама

Безлимитная связь для студентов по тарифам вдвое дешевле рыночных
Тел. +7 903 250 47 25
ИА REGNUM - Армения
NEWS.am
ЛЕНТА НОВОСТЕЙ
Поиск по сайту
Видео
Календарь
«  Август 2013  »
ПнВтСрЧтПтСбВс
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031
Голосование
Самое читаемое
[09.05.2020]
75-летие ПОБЕДЫ. Вечная слава Героям! Рядовые герои Великой Победы
[22.02.2014]
Эксклюзивное интервью Председателя Парламента Западной Армении о Парламенте и задачах армянской диаспорой в вопросе международного признания
[11.07.2013]
Телеканал "Культура": «По следам тайны: Армянское нагорье. 12 тысяч лет назад»
[07.06.2013]
Декларация о формировании Национального Собрания (Парламента) Западной Армении
[14.11.2012]
ТЕЛЕГОНИЯ: Информационная память о внебрачных сексуальных отношениях и любви. Видео.
[22.10.2012]
Истинное лицо современного ислама: Жестокая казнь за принятие христианства
[03.08.2012]
Вперед Армения! ...Лох Лава... - Առա՛ջ, Հայաստան... զում, զում, զում, զում...Լոխ լավա…или «Золотая» позиция олигархов
[25.07.2012]
Откуда родом Богородица – и за что убили Корюна Нагапетяна?
[17.07.2012]
Армения – Земля Ноя (видео)
[01.07.2012]
Свободная трибуна: Наталья Соболь - «ТАИНСТВЕННЫЙ НАРОД АМАЛЕК – ВЕХИ ИСТОРИИ»
[16.06.2012]
Свободная трибуна: Наталья Соболь - «АМЯНСКИЕ ПУШКАРИ В КАЗАНИ – Дела давно минувших дней»
[27.05.2012]
БРАВО!!! Вардапет (архимадрид) Комитас об армянском происхождении европейских наций и многих тайных страницах истории и мировой цивилизации
[24.04.2012]
ВИДЕО: Массовые акции, посвященные памяти жертв геноцида армян в Западной Армении, Киликии и в Османской Империи в 1894-1923г.г. в Мец Салах
[24.04.2012]
ОБРАЩЕНИЕ участников митинга посвященного памяти жертв геноцида армян в Западной Армении, Киликии и в Османской Империи в 1894-1923г.г.
[14.04.2012]
Обращение АРМИНФОЦЕНТРА к Президенту Армении и Католикосу всех армян по поводу антиармянских и антихристианских провокаций "Луйс Ашхар"
[21.01.2012]
Цитата из книги лауреата Нобелевской премии Шмуэля Йосефа Агнона «В сердцевине морей» об амалеках и армянах
[30.11.2011]
20 лет назад была учреждена Московская армянская община: Грустный экскурс в историю; Позорная роль Гегама Халатяна в стремлении ее разрушить
[24.07.2011]
Правда об АМАЛЕКАХ. - "Амалек – колыбель цивилизации"
[23.07.2011]
Правда об АМАЛЕКАХ. - Бог дает добро на убийство - Кто такие амаликитяне и какое они имеют отношение к армянам?
[24.06.2011]
ЗВЕРИНЫЙ ОСКАЛ ЛЕВОНОВСКОЙ ОППОЗИЦИИ: Мартовские погромы 2008 года в Ереване фактически инициировала оппозиция (аудио, видео)
[16.06.2011]
Мысли в слух: 16 июня 2000 года состоялся Учредительный съезд САР
[16.06.2011]
Видео - Страница Истории Союза армян России. Учредительный съезд, 16 июня 2000г., гостиница "Президент-отель", г. Москва.
[31.05.2011]
Позор! Экономическая и политическая элиты Армении: Депутаты Парламента, руководители партий, олигархи (Фото, Имена, Фамилии и ПРОЗВИЩА)
[28.05.2011]
ПОЗОР! Даже турки не могли себе позволить сделать такое: Памятник генералу Андранику в Сочи снесли руководители местного Союза Армян России
[24.05.2011]
Иудейский Азербайджан, или Тайны истории. Записки бывшего жителя города Баку
[24.04.2011]
Заявление Президента АРМИНФОЦЕНТРА Армена Тер-Саркисяна об инициировании в Гаагском трибунале вопроса об осуждении геноцида армян
Наши партнеры
Национальный совет Западной Армении
АМШЕНКА
Ухт Арарати
Все права защищены © 2011 Сайт АрмИнфоЦентр - Главный информационный ресурс Армянской диаспоры.
При полном или частичном использовании материала ссылка (гиперссылка) на АрмИнфоЦентр обязательна, даже если мы ссылаемся на другие источники.
Мнение АрмИнфоЦентр может не совпадать с мнением авторов отдельных материалов.
АрмИнфоЦентр не несет ответственности за содержание рекламы.
Использование материалов АрмИнфоЦентр в коммерческих целях без письменного разрешения АрмИнфоЦентр не допускается
Конструктор сайтов - uCoz