Меню сайта
Рубрики
АРМЕНИЯ [40]
- Республика Армения [611]
- Западная Армения [414]
- - Правовой пакет [1]
Правовой пакет Западной армении
- - Паспорт гражданина [5]
- Арцах [233]
- Амшен [28]
Амшен
- Джавахк [36]
- Нахичевань [3]
Армянская Церковь [193]
Армянский язык [12]
ДИАСПОРА [23]
- Российская община [138]
- Московская община [37]
- Европейские общины [37]
- Ближневосточная община [50]
- Американская община [26]
Геноцид [218]
Армянский вопрос [88]
- Ай Дат и АСАЛА [54]
- Фидаи и «Немезис» [16]
- Международные договора [9]
--- Московский договор [15]
Аналитика [161]
Политика [296]
Официоз [22]
- Партии [25]
Великая Победа [18]
Знаменитые армяне [67]
СМИ [49]
Мир [46]
Россия [153]
Европа [96]
США [91]
Ближний Восток [211]
Турция [352]
Азербайджан [247]
Грузия [87]
СНГ [71]
Азия и Африка [0]
Религия [108]
Энциклопедия [10]
Юриспруденция [12]
История [248]
Культура [99]
Литература [31]
Наука & образование [32]
- ИСН [17]
Происшествия [54]
Досуг [5]
- Женский клуб [58]
- Мужской клуб [8]
- Молодёжный клуб [2]
- Детский клуб [0]
- Клуб знакомств [6]
- Здоровье & спорт [68]
- Туризм [9]
- Традиции [30]
- Кулинария [5]
- Увлечения [3]
- Юмор [1]
- Музыка [20]
- Кино [19]
- TV [2]
Экономика [10]
- Банки & бизнес [14]
- Бизнес клуб [3]
- Работа & заработок [0]
Технологии [7]
Авто [3]
Справка [1]
Неопознанное [15]
ВИДЕО [302]
Видео сайта
Архив записей
Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Форма входа
Главная » 2013 » Июнь » 15 » Как власти Армении назначают католикосов. ՀՀ կառավարությունը կաթողիկոսներ է նշանակում
00:16
Как власти Армении назначают католикосов. ՀՀ կառավարությունը կաթողիկոսներ է նշանակում

АРМИНФОЦЕНТР: 1999 թ. հոկտեմբերի 27-ին Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի գահակալությանը հանգեցրած ընտրակեղծիքի վերաբերյալ Արա Մանուկյանի հոդվածի Epress.am-ում վերահրատարակումից մեկ օր անց` 2013 թ. ապրիլի 20-ին Ամենայն Հայոց կաթողիկոսի մամուլի խոսնակ Վահրամ քահանա Մելիքյանը հապճեպ պաշտոնական պատասխան է հնչեցրել` հերքելով տվյալ ընտրությունը ստվերած ընտրակեղծիքի մասին Մանուկյանի հայտարարությունները:


Վահրամ քահանա Մելիքյանը հայտարարել է, որ դա «ստորագույն քայլ է հոդվածագրի կողմից և անարգում հիշատակի Երուսաղեմի Հայոց պատրիարք Տ. Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանի»:

Դեռ ավելին, քահանա Մելիքյանը «բացարձակ անհեթեթություն» է որակել Մանուկյանի պնդումները:

Փաստորեն ընտրված Գարեգին Բ կաթողիկոսը մերժում է ոչ միայն ընտրակեղծիքի փաստը, այլև այդ մասին Երուսաղեմի Հայոց պատրիարք Թորգոմ Բ Մանուկյանի հետ զրույցը:

Չնայած 1999 թ. կաթողիկոսի ընտրության ժամանակ տեղի ունեցած կեղծիքի վերաբերյալ հայտարարություններ կան համացանցում, Արա Մանուկյանը ընտրակեղծիքը հաստատած երկու իրական աղբյուր է վկայակոչել:

Դժբախտաբար նրանցից մեկը` Երուսաղեմի Հայոց պատրիարք Թորգոմ Բ արքեպիսկոպոս Մանուկյանը մահացել է 2012 թ. հոկտեմբերին:

Իսկ մյուսը, ինչպես նշվել է ավելի վաղ, ո՛չ համաձայնվում է հանդես գալ հրապարակային հայտարարությամբ, ո՛չ էլ թույլ է տալիս իր անունը նշել որպես աղբյուր:

Այս հանգամանքներում Արա Մանուկյանը ծրագրում է դիմել պոլիգրաֆ սարքի (ստի դետեկտոր) օգնությամբ կազմակերպված հետազոտության` ապացուցելու, որ չի ստում իր հոդվածում 1999 թ. կաթողիկոսական ընտրության վերաբերյալ կատարած հայտարարություններում: Համակողմանի վստահություն ապահովհելու նպատակով Մանուկյանը առաջարկում է, որ Գարեգին Բ կաթողիկոսը ևս դիմի պոլիգրաֆի հետազոտության` հերքելու, որ ընտրակեղծիք է տեղի ունեցել իր ընտրության ժամանակ, ինչպես նաև որ այդ մասին խոսակցություն զրույց է ունեցել Թորգոմ Բ արքեպիսկոպոս Մանուկյանի հետ:

Ինչևէ, մինչև պոլիգրաֆի հետազոտությանը դիմելը Մանուկյանը ցանկանում է կիսվել կաթողիկոսական նախընտրական շրջանի և, մասնավորապես, ընտրողների թվի ճշգրտման հետ կապված որոշ մտահոգություններով:

Ինչպես նկարագրված է հանգուցյալ Մեսրոպ արքեպիսկոպոս Աշճյանի 1995 թ. հրատարակված «The Catholicoi of Etchmiadzin: an Overview of the Electoral Process» («Էջեր հայ եկեղեցւոյ պատմութենէն. ընտրութիւն Ամենայն Հայոց կաթողիկոսներու մաև եւ հիշատակ», 1994) ընտրական գործընթացի պատմական ակնարկում, կաթողիկոսի ընտրությանը քվեարկելու նպատակով ընտրվող աշխարհիկ և հոգևորական պատգամավորների թիվը որոշվում է տվյալ թեմի բնակավայրի բնակչության չափով, որտեղ ամեն 25.000 հոգուն ընկնում է մեկ պատգամավոր (էջ 135) ։

Այժմյան կաթողիկոսի ընտրության գործընթացը ղեկավարվել է նույն կարգով:

Ինչևէ, մեծ խնդիր կա թվաբանության հետ կապված:

Ըստ Հայ առաքելական եկեղեցու պաշտոնական կայքի, 1999 թ. կաթողիկոսի ընտրությանը քվեարկել է 450 պատգամավոր:

Դժբախտաբար այդ նույն աղբյուրը չի նշում, թե նրանցից քանիսն էին եկեղեցական:

Մի հարցազրույցի ժամանակ Տիրան արքեպիսկոպոս Կյուրեղյանը հայտնում է, որ ընդգրկված է եղել 52 արքեպիսկոպոս, որոնցից 37-ը «կտրականապաես դեմ է եղել Գարեգինին»:

Ըստ մեկ այլ ռուսական աղբյուրի` «Независимое Военное Обозрение» («Անկախ ռազմական հանդես»), եկեղեցականների ընդհանուր թիվը 47 է եղել, իսկ քվեարկողների ընդհանուր թիվը` 452:

Եթե ընդունենք, որ աշխարհականների ընդհանուր թիվը կազմել է 400, ապա ստացվում է, որ Հայ Առաքելական Եկեղեցին ողջ աշխարհում ունի 10.000.000 անդամ: Սա անհավանական թիվ է` հաշվի առնելով, որ նախկին ԽՍՀՄ տարածաշրջանի շատ հայեր անգամ կնքված չէին 1999 թ. դրությամբ:

Ըստ «Независимое Военное Обозрение» հանդեսի, Հայաստանի պատվիրակությունը բաղկացած է եղել 161 պատգամավորից:

Սա նշանակում է, որ Հայաստանում այն ժամանակ բնակվել է 4.025.000 հավատացյալ։

Էջմիածնի առաջարկած թվի համեմատ անգամ տվյալների ուռճացմամբ հայտնի ՀՀ վիճակագրական ծառայության թվերն են գաճաճ թվում։

Պաշտոնական տվյալներով Հայաստանի առկա բնակչությունը` ներառյալ հավատացյալները, անհավատները, այլադավաններն ու ազգային փոքրամասնությունները, 2001 թ. կազմել է ընդամենը 3.213.011։

Ռուսական պատվիրակությունում ընդգրկված է եղել 98 պատգամավոր, ինչը ենթադրում է Հայ Առաքելական Եկեղեցու 2.450.000 հավատացյալ Ռուսաստանի Դաշնությունում:

Մինչդեռ, ըստ Ռուսաստանի 2002 թ. մարդահամարի, Ռուսաստանի Դաշնությունում 2002 թ. դրությամբ բնակվել է 1.130.000 հայ։

Սա նշանակում է, որ Էջմիածինն ավելի քան կրկնապատկել է իրական թիվը։

«Независимое Военное Обозрение» նաև նշում է, որ ամերիկյան պատվիրակությունում եղել է 48 պատգամավոր, ինչը ենթադրում է, որ ԱՄՆ–ում Հայ Առաքելական Եկեղեցու անդամների թիվը կազմում էր 1.200.000։

Այս թիվը համեմատաբար ավելի իրատեսական է թվում։

Այսպիսով, հատկապես Հայաստանին վերաբերող թվերը գրոտեսկային են 1990-ականների զանգվածային արտագաղթի ետնապատկերում։

Կաթողիկոսի ընտրությունից մեկ ամիս առաջ այն ժամանակվա ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանը հայտարարել էր, որ անկախությունից ի վեր Հայաստանը միայն օդանավակայանի միջոցով լքել է 600.000 ՀՀ քաղաքացի։

Տեսնես` ինչպես Էջմիածինը կբացատրի այն թվաբանությունը, որը կիրառվել է Ամենայն Հայոց կաթողիկոսի ընտրության համար նախատեսված` աշխարհականների ու եկեղեցականների պատվիրակություններ ձևավորելիս։

Հայ Առաքելական եկեղեցու կողմից քվեարկողների թվի այս մոլեգին չափազանցումը հավանաբար ոգեշնչման աղբյուր է եղել Հայաստանի հանրապետական կուսակցության համար, որը վերջերս տեղի ունեցած ՀՀ նախագահի ընտրության ժամանակ օգտագործել է ուռճացված ընտրացուցակներ որպես ընտրությունը կեղծելու հզոր գործիք։

Այնուամենայնիվ, թվաբանական անհամապատասխանությունը ընտրության գործընթացը ստվերած միակ թերությունը չէ։ Կաթողիկոսական ընտրությունից մեկ ամիս առաջ մի շարք աչքի ընկնող արքեպիսկոպոսներ, ներառյալ կաթողիկոսի թեկնածու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, «Независимое Военное Обозрение»–ի փոխանցմամբ, հանդես են եկել համատեղ հայտարարությամբ.

«Վերջին դիտարկումները վկայում են այն մասին, որ ՀՀ իշխանությունների ամենաբարձր օղակներում եկել են ընդհանուր հայտարարի հօգուտ թեկնածուներից մեկի և փորձում են նրան գահ բարձրացնել»։ «Независимое Военное Обозрение»–ն նաև վկայակոչում է ընտրության դիտորդների, ովքեր շեշտել են, որ Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանի թեկնածությունը ոչ միայն առաջ էր մղվում այն ժամանակվա ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, այլև նրա օգտին ակտիվ լոբբինգ էր իրականացվում հայկական սփյուռքի«խոշոր ֆինանսական ուժերի» կողմից։

Ռուսական հրապարակման մեջ հիշատակվող «ակտիվ լոբբինգ»–ը կարծես կաթողիկոսական ընտրակեղծիքի մասին իր առաջին հոդվածում Մանուկյանի կատարած հայտարարությունների փափկացված ու գրաքննված տարբերակը լինի։

Խոսքը, մասնավորապես, այն հատվածի մասին է, որտեղ նշվում է, որ այն ժամանակվա վարչապետ Վազգեն Սարգսյանն Ալեքս Մանուկյանի և նրա ընտանիքի անդամների կատարած բազմամիլիոն նվիրատվությունից մոտ 3 միլիոն դոլար օգտագործել է Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանին գահ բարձրացնելու նպատակով քվեներ գնելու համար։

ՀԵՏԳՐՈՒԹՅՈՒՆ. ԱԺ վրա 1999թ-ի հոկտեմբեր 27-ին կատարված հարձակման սարսափելի բոթը հայտարարվեց միայն այն բանից հետո, երբ Գարեգին արքեպիսկոպոս Ներսեսյանի հաղթանակն ապահովված էր, և նա հռչակվեց Ամենայն Հայոց նոր կաթողիկոս։

Եթե Վազգեն Սարգսյանի մահվան գուժը ազդարարեին քվեարկության ընթացքում, Ամենայն Հայոց կաթողիկոսն այսօր կարող էր լինել մեկ ուրիշը։

Տեսանյութը` Արա Մանուկյանի

Источник: "Thetruthmustbetold.com" и  "Pressing.am"

Категория: Армянская Церковь | Просмотров: 1845 | Добавил: admin | Теги: Диаспора, Арарат, Карабах, геноцид, кавказ, церковь, ARMINFOCENTER, армения, АрмИнфоЦентр, Ереван | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
RSS
Наш-RSS
Реклама

Безлимитная связь для студентов по тарифам вдвое дешевле рыночных
Тел. +7 903 250 47 25
ИА REGNUM - Армения
NEWS.am
ЛЕНТА НОВОСТЕЙ
Поиск по сайту
Видео
Календарь
«  Июнь 2013  »
ПнВтСрЧтПтСбВс
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Голосование
Самое читаемое
[09.05.2020]
75-летие ПОБЕДЫ. Вечная слава Героям! Рядовые герои Великой Победы
[22.02.2014]
Эксклюзивное интервью Председателя Парламента Западной Армении о Парламенте и задачах армянской диаспорой в вопросе международного признания
[11.07.2013]
Телеканал "Культура": «По следам тайны: Армянское нагорье. 12 тысяч лет назад»
[07.06.2013]
Декларация о формировании Национального Собрания (Парламента) Западной Армении
[14.11.2012]
ТЕЛЕГОНИЯ: Информационная память о внебрачных сексуальных отношениях и любви. Видео.
[22.10.2012]
Истинное лицо современного ислама: Жестокая казнь за принятие христианства
[03.08.2012]
Вперед Армения! ...Лох Лава... - Առա՛ջ, Հայաստան... զում, զում, զում, զում...Լոխ լավա…или «Золотая» позиция олигархов
[25.07.2012]
Откуда родом Богородица – и за что убили Корюна Нагапетяна?
[17.07.2012]
Армения – Земля Ноя (видео)
[01.07.2012]
Свободная трибуна: Наталья Соболь - «ТАИНСТВЕННЫЙ НАРОД АМАЛЕК – ВЕХИ ИСТОРИИ»
[16.06.2012]
Свободная трибуна: Наталья Соболь - «АМЯНСКИЕ ПУШКАРИ В КАЗАНИ – Дела давно минувших дней»
[27.05.2012]
БРАВО!!! Вардапет (архимадрид) Комитас об армянском происхождении европейских наций и многих тайных страницах истории и мировой цивилизации
[24.04.2012]
ВИДЕО: Массовые акции, посвященные памяти жертв геноцида армян в Западной Армении, Киликии и в Османской Империи в 1894-1923г.г. в Мец Салах
[24.04.2012]
ОБРАЩЕНИЕ участников митинга посвященного памяти жертв геноцида армян в Западной Армении, Киликии и в Османской Империи в 1894-1923г.г.
[14.04.2012]
Обращение АРМИНФОЦЕНТРА к Президенту Армении и Католикосу всех армян по поводу антиармянских и антихристианских провокаций "Луйс Ашхар"
[21.01.2012]
Цитата из книги лауреата Нобелевской премии Шмуэля Йосефа Агнона «В сердцевине морей» об амалеках и армянах
[30.11.2011]
20 лет назад была учреждена Московская армянская община: Грустный экскурс в историю; Позорная роль Гегама Халатяна в стремлении ее разрушить
[24.07.2011]
Правда об АМАЛЕКАХ. - "Амалек – колыбель цивилизации"
[23.07.2011]
Правда об АМАЛЕКАХ. - Бог дает добро на убийство - Кто такие амаликитяне и какое они имеют отношение к армянам?
[24.06.2011]
ЗВЕРИНЫЙ ОСКАЛ ЛЕВОНОВСКОЙ ОППОЗИЦИИ: Мартовские погромы 2008 года в Ереване фактически инициировала оппозиция (аудио, видео)
[16.06.2011]
Мысли в слух: 16 июня 2000 года состоялся Учредительный съезд САР
[16.06.2011]
Видео - Страница Истории Союза армян России. Учредительный съезд, 16 июня 2000г., гостиница "Президент-отель", г. Москва.
[31.05.2011]
Позор! Экономическая и политическая элиты Армении: Депутаты Парламента, руководители партий, олигархи (Фото, Имена, Фамилии и ПРОЗВИЩА)
[28.05.2011]
ПОЗОР! Даже турки не могли себе позволить сделать такое: Памятник генералу Андранику в Сочи снесли руководители местного Союза Армян России
[24.05.2011]
Иудейский Азербайджан, или Тайны истории. Записки бывшего жителя города Баку
[24.04.2011]
Заявление Президента АРМИНФОЦЕНТРА Армена Тер-Саркисяна об инициировании в Гаагском трибунале вопроса об осуждении геноцида армян
Наши партнеры
Национальный совет Западной Армении
АМШЕНКА
Ухт Арарати
Все права защищены © 2011 Сайт АрмИнфоЦентр - Главный информационный ресурс Армянской диаспоры.
При полном или частичном использовании материала ссылка (гиперссылка) на АрмИнфоЦентр обязательна, даже если мы ссылаемся на другие источники.
Мнение АрмИнфоЦентр может не совпадать с мнением авторов отдельных материалов.
АрмИнфоЦентр не несет ответственности за содержание рекламы.
Использование материалов АрмИнфоЦентр в коммерческих целях без письменного разрешения АрмИнфоЦентр не допускается
Конструктор сайтов - uCoz