Меню сайта
Рубрики
АРМЕНИЯ [40]
- Республика Армения [611]
- Западная Армения [414]
- - Правовой пакет [1]
Правовой пакет Западной армении
- - Паспорт гражданина [5]
- Арцах [233]
- Амшен [28]
Амшен
- Джавахк [36]
- Нахичевань [3]
Армянская Церковь [193]
Армянский язык [12]
ДИАСПОРА [23]
- Российская община [138]
- Московская община [37]
- Европейские общины [37]
- Ближневосточная община [50]
- Американская община [26]
Геноцид [218]
Армянский вопрос [88]
- Ай Дат и АСАЛА [54]
- Фидаи и «Немезис» [16]
- Международные договора [9]
--- Московский договор [15]
Аналитика [161]
Политика [296]
Официоз [22]
- Партии [25]
Великая Победа [18]
Знаменитые армяне [67]
СМИ [49]
Мир [46]
Россия [153]
Европа [96]
США [91]
Ближний Восток [211]
Турция [352]
Азербайджан [247]
Грузия [87]
СНГ [71]
Азия и Африка [0]
Религия [108]
Энциклопедия [10]
Юриспруденция [12]
История [248]
Культура [99]
Литература [31]
Наука & образование [32]
- ИСН [17]
Происшествия [54]
Досуг [5]
- Женский клуб [58]
- Мужской клуб [8]
- Молодёжный клуб [2]
- Детский клуб [0]
- Клуб знакомств [6]
- Здоровье & спорт [68]
- Туризм [9]
- Традиции [30]
- Кулинария [5]
- Увлечения [3]
- Юмор [1]
- Музыка [20]
- Кино [19]
- TV [2]
Экономика [10]
- Банки & бизнес [14]
- Бизнес клуб [3]
- Работа & заработок [0]
Технологии [7]
Авто [3]
Справка [1]
Неопознанное [15]
ВИДЕО [302]
Видео сайта
Архив записей
Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Форма входа
Главная » 2013 » Июнь » 11 » Какая проблема встала после посещения региона принцем Чарльза? - Ի՞նչ խնդիր դրվեց Մեծ Բրիտանիայի թագաժառանգ Չարլզի այցով տարածաշրջան
15:32
Какая проблема встала после посещения региона принцем Чарльза? - Ի՞նչ խնդիր դրվեց Մեծ Բրիտանիայի թագաժառանգ Չարլզի այցով տարածաշրջան

АРМИНФОЦЕНТР: Տարածաշրջանային հայտնի իրադարձություններից շուրջ 90 տարի անց՝ 2013-ի մայիսի 28-ին, Հայաստանն ընդունեց Մեծ Բրիտանիայի թագաժառանգ Չարլզին. ի՞նչ խնդիր դրվեց այս այցով տարածաշրջանում և հատկապես ՀՀ հասարակական – քաղաքական մտքի առջև: Ակնհայտ է ՀՀ հասարակական – քաղաքական կյանքում առկա է իրավունքի և պետականակերտ մտածողության թերացումներ:
Հետևելով ՀՀ հասարակական – քաղաքական շրջանակներում շրջանառվող պետականաշինության տեսակետներին՝ կարելի է նշել, որ ՀՀ հասարակական – քաղաքական ընդհանրության մի մասի կարծիքով՝ ՀՀ-ում իրավունքի և պետականակերտ մտածողության թերացումը կապված է, ուղղակիորեն, հայ-թուրքական փակ սահմանի կամ ԽՍՀՄ-Թուրքիա սահմանի խնդրի հետ: Մյուս մասի կարծիքով՝ դա կապված է Ցեղասպանության ճանաչման գործընթացի, Հայերի ցեղասպանության հետևանքների վերացման խնդիրների և Հայոց պետականության հինգհարյուրամյա վաղեմության կորստի հետ:
Մի մասի կարծիքով էլ՝ այստեղ լուրջ բացթողումներ են թույլ տվել մեր իշխանությունները վերջին 20 տարիներին:
Վերհիշենք 1918-1920 թթ. ընթացքում տեղի ունեցած դեպքերի այն զարգացումները, որոնք օգտակար կարող են լինել և՛ այսօր, և՛ ապագայում՝ ՀՀ-ում իրավունքի և պետականակերտ մտածողության թերացումները չեզոքացնելու գործում։ Հայաստանը 1918թ. հունիս, 1919թ. մայիս ժամանակահատվածում. 1918թ. մայիս 28-ին վերականգնվեց հայոց պետականությունը: 1918թ. աշնանը Անտանտի երկրները 1-ին համաշխարհային պատերազմում հաղթանակ տարան Քառյակ պետությունների հանդեպ (Գերմանիա, Թուրքիա, Բուլղարիա, Ավստրո-Հունգարիա) և նույն թվականի հոկտեմբերի 30-ին պարտված Թուրքիան Մուդրոսի զինադադարի պահանջների համաձայն զորքերը հետ քաշեց մինչև 1914թ. հաստատված ռուս-թուրքական սահմանը: Այսինքն, շեղակիորեն ճանաչվեց ռուսական կողմի իրավունքները: Մուդրոսի զինադադարի հոդվածների համաձայն Թուրքիան զորքերը պետք է դուրս բերեր հայկական 6 վիլայեթներից՝ Վանից, Էրզրումից, Բիթլիսից, Խարբերդից, Դիարբեքիրից և Սվազից:
ՀՀ ինքնակազմակերպման խնդիրների շրջանակներում 1918թ. հայկական ուժերը Դրոյի գլխավորությամբ մտան Լոռի, ի պատասխան՝ վրացական ուժերը մտան Ջավախք և 1918թ. դեկտեմբերին սկսվեց հայ-վրացական պատերազմը: Ընդամենը մի քանի օրվա ընթացքում հայկական ուժերը ազատագրեցին Ալավերդին, Բոլնիս-Խաչենը, այնուհետև Շուլավերն ու Սադախլոն: Տարածաշրջանային անվտանգությունը և իրենց կարծիքով հավասարակշռությունը պահպանելու նպատակով Անտանտը դադարեցրեց պատերազմը կողմերի միջև և 1918թ. դեկտեմբերի 31-ին Վրաստանը և Հայաստանը կնքեցին համաձայնագիր, ըստ որի՝ Բորչալուի գավառի հյուսիսային մասը մնում էր Վրաստանի կազմում, իսկ հարավային մասը՝ Հայաստանի։ Կողմերի միջև անգլիական զորքերի վերահսկողությամբ ստեղծվում էր «չեզոք գոտի»:
Մի քանի ամիս անց՝ 1919թ. Մարտին, վերականգնվեց Հայաստանից դեպի Ռուսաստան երկաթուղային հաղորդակցությունը Վրաստանի տարածքով: Հիշենք, 1919թ. ապրիլին հայկական բանակը, Մեծ Բրիտանիայի օգնությամբ, իր հսկողության տակ վերցրեց ողջ Արևելյան Հայաստանը’ Օլթիից մինչև Նախիջևան, նորանկախ հայոց պետականության տարածքը՝Մեծ Բրիտանիայի միջամտությամբ կազմում էր մոտ 55 հազար քառ. կմ: Մեծ Բրիտանիան կամայական քայլեր էր իրականացնում և ցանկանում էր Շարուրն ու Նախիջևանը տեսնել Հայաստանի կազմում, իսկ ահա մեր բնօրրանի մի մասը՝ Զանգեզուրն ու Ղարաբաղը՝ Ադրբեջանին: Հիշենք, Անտանտի և Մեծ Բրիտանիայի բոլոր փորձերը համաձայնեցնել Հայաստանին հրաժարվել Զանգեզուրից և Ղարաբաղից ապարդյուն անցան, 1920թ. ապրիլին հայկական բանակը մտավ Ղարաբաղ, Անտանտի և Մեծ Բրիտանիայի ծրագիրը Զանգեզուրի և Ղարաբաղի մասով խափանվեց և Ադրբեջանը Զանգեզուր և Ղարաբաղ ուղղությամբ փաստացի պարտություն կրեց:
Փարիզի խաղաղության վեհաժողովը 1919 թ. հունվարի 30-ին Անտանտի երկրները Փարիզի խաղաղության վեհաժողովում հաստատեցին Օսմանյան Կայսրության վերացման մասին որոշումը: Փարիզի վեհաժողովում հայկական կողմը հանդես եկավ երկու պատվիրակությամբ՝ Հայկական Հանրապետության պատվիրակությունը Ավետիս Ահարոնյանի գլխավորությամբ և Արևմտյան Հայաստանի ազգային պատվիրակությունը՝ Պողոս Նուբարի գլխավորությամբ: Քաղաքական, տնտեսական, պատմական և պահաջատիրության խնդիրներից ելնելով, 1919 թ. հայության քաղաքական վերնախավի մեջ ներքին պայքար էր գնում ստեղծելու՝ ա) Հայաստան, որ կազմված Արևելյան Հայաստանից և Արևմտյան Հայաստանի Վան, Բիթլիս, Էրզրում, Տրապիզոն վիլայեթներից (Ա. Ահարոնյան): բ) Ամբողջական Հայաստան, որ կազմված էր Արևելյան Հայաստանից, Արևմտյան Հայաստանի 7 վիլայեթներից և Կիլիկյան Հայստանի չորս սանջակներից (Պողոս Նուբար):
1919թ. փետրվարի 25-ին հայկական կողմը վեհաժողովին ներկայացրեց միասնական տարբերակ, որի հիմքում դրված էր Պողոս Նուբարի մոտեցումը: ԱՄՆ-ի տեսակետները ՝ Հայոց պետականությունը վերականգնելու խնդիրների հետ կապված ԱՄՆ-ը ուներ իր դիրքորոշումը, որը ձևավորվել էր 1909թ.: Ամերիկացի մեծահարուստ Կոլբի Չեսթերը, մեր տարածաշրջանում ներկայացնում էր ԱՄՆ-ի և ամերիկյան խոշոր մագնատների շահերը: Ամերիկյան մագնատները, Կոլբի Չեսթերի երկաթգծի նախագծերի իրականացման շրջանակներում իրավունք էին ստացել շահագործել երկաթգծի ուղիների շուրջը տարածված ողջ բնական ընդերքը: Ապագայում ԱՄՆ-ի իրավասության տակ հայտնվող Կոլբի Չեսթերի երկաթգիծը պետք է անցներ Խարբերդ-Դիարբեքիր-Մոսուլ, Սվազ-Բիթլիս-Վան և Սվազ-Իսքենդերոն ուղիներով: ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնը կողմնակից էր Պողոս Նուբարի մոտեցմանը նաև այն նկատառումով, որ այդպես պաշտպանվում է ԱՄՆ-ի և Ամերիկյան խոշոր մագնատների շահերը: Կոլբի Չեսթերի նախագծերը խափանվեցին 1917թ., երբ ԱՄՆ-ը պատերազմի մեջ մտավ Գերմանիայի և Թուրքիայի դեմ:
Այսպիսով, ԱՄՆ-ը փորձում էր պաշտպանել ԱՄՆ-ի և Ամերիկյան խոշոր մագնատների շահերը՝ վերականգնելով 1917թ. տապալված ամերիկյան մեծահարուստ Կոլբի Չեսթերի երկաթգիծ կառուցելու ծրագիրը: Այս մոտեցումը գործնական հնարավորություն էր տալիս ԱՄՆ-ին օգտագործելով իր բոլոր կարողությունները՝ Հայոց ցեղասպանության փաստը, Ամբողջական Հայաստան պետություն ունենալու հայության մեծագույն ցանկությունը, ամրանալ տարածաշրջանում:
Մեծ Բրիտանիայի տեսակետը
Մեծ Բրիտանիան դեմ էր ԱՄՆ-ի ծրագրին, ելնելով հետևյալ եզրակացություններից.
1. Ամբողջական Հայաստանի ծրագիրը իրատեսական չի, քանզի Արևմտյան Հայաստանից հայկական տարրը գրեթե վերացել է Հայոց ցեղասպանության հետևանքով:
2. Հայոց պահանջները վնասում էին հայ-քրդական հնարավոր դաշինքին, Մեծ Բրիտանիան վախենում էր, որ այդ Հայաստանում քրդերը տեղ չեն ունենա:
3. Հայոց պահանջներից կօգտվեն թուրքերը և կձևավորեն թուրք-քրդական դաշինք՝ ընդդեմ Մեծ Բրիտանիայի:
4. Մեծ Բրիտանիան կարծում էր, որ թուրքերի դեմ պետք է գործեն հունական, հայկական, արաբական և քրդական միասնական ուժերը, հավասարակշռություն պահելու համար:
5. Էրզրումի, Տրապիզոնի վիլայեթները՝ դեպի Սև ծով ելքով, պետք է միացվեն «Կովկասյան Հայաստանին», իսկ մնացած վիլայեթների հիման վրա պետք է ստեղծել Քրդական ինքնավարություն՝ քրդական ցեղերի համադաշնության ձևով՝ ուղղված թուրքերի դեմ:
6. Մեծ Բրիտանիան վստահ էր, որ նշված կետերի չկատարման դեպքում հայկական և քրդական տարածքները անխուսափելիորեն կրկին կհայտնվեն Թուրքիայի վերահսկողության տակ:
Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի միջև վեճերի հարթեցման նպատակով՝ 1919թ. մարտի 20-ին վեհաժողովը որոշեց հանձնախումբ ուղարկել Մերձավոր Արևելք՝ Օսմանյան Կայսրությունից անջատվող երկրամասերի վիճակը քննելու: Մեկ և կես ամսվա ուսումնասիրությունից հետո հանձնախումբը հանդես եկավ առաջարկով՝ նախկին Օսմանյան Կայսրության տարածքում, ԱՄՆ-ի հոգատարության ներքո՝ ստեղծել Հայաստան, Պոնտոս, Թուրքիա պետությունները: Ի պատասխան այս առաջարկին 1919թ. մայիսի 12-ին Իրաքի բրիտանական վարչակազմի ղեկավարը պաշտոնապես հաստատեց, որ Մեծ Բրիտանիան դեմ է Վանի, Բիթլիսի, Դիարբեքիրի վիլայեթներում հայկական պետության ստեղծմանը:
Մեծ Բրիտանիայի այս տեսակետը հաշվի չառան Անտանտի մյուս անդամները, 1919թ. մայիսի 14-ին «4-ի խորհուրդը» Փարիզի վեհաժողովում որոշում կայացրեց ԱՄՆ-ին տրամադրել Հայաստանի կառավարման մանդատ: Հայոց պետության տարածքների հարցը Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի համար մնաց անորոշ: 1919թ. մայիսի 16-ին հունական զորքերը՝ Անտանտի երկրների աջակցությամբ, մտան Արևմտյան Անատոլիա: Երեք օր անց՝ մայիսի 19-ին, Ստամբուլից Անկարա եկավ Մուստաֆա Քեմալը, որպեսզի պայքարի հույների և Անտանտի երկրների դեմ:
Վերջաբանի փոխարեն.
1918-1919 թթ. իրադարձությունները ցույց տվեցին, որ ՀՀ հասարակական և քաղաքական ուժերը այդ պահին ի զորու չէին իրենց ռազմավարությունը կառուցել էթնիկական, քաղաքակրթական և միջպետական իրավունքի տիրույթում: ՀՀ ուժերը հաջող էին գործում հիմնականում փոքր տարածաշրջանային տիրույթում, այսինքն՝ Այսրկովկասում: Դրա վառ ապացույցն է տեղական թաթարների և վրացիների պարտությունը, որից հետո միայն Մեծ Բրիտանիայի միջամտությամբ, Երևանը վերահսկեց մոտ 55 հազար քառ. կմ՝ Ղարաբաղից մինչև Օլթի ընկած տարածքները:
Կլարենս Դարոուն ասում էր. «Պատմությունը կրկնվում է և դա նրա թերություններից մեկն է» և որպեսզի պատմությունը չկրկնվի, հիշենք՝ մենք իզորու ենք այսօր իրականացել այնպիսի ռազմավարություն, որը հենվելու է էթնիկական, քաղաքակրթական, տարածաշրջանային և միջպետական իրավունքի վրա և հնարավորություն է ստեղծելու լուծել մեր տեսակի գերխնդիրը՝ վերականգնել մեր բոլոր իրավունքները մեր տարածքների վրա:
Արևմտյան Հայաստանի Կառավարության Լրատվական բաժին

Перепечатано в "Юсисапайл"

Категория: - Западная Армения | Просмотров: 1691 | Добавил: admin | Теги: Диаспора, Арарат, Карабах, геноцид, кавказ, церковь, ARMINFOCENTER, армения, АрмИнфоЦентр, Ереван | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
RSS
Наш-RSS
Реклама

Безлимитная связь для студентов по тарифам вдвое дешевле рыночных
Тел. +7 903 250 47 25
ИА REGNUM - Армения
NEWS.am
ЛЕНТА НОВОСТЕЙ
Поиск по сайту
Видео
Календарь
«  Июнь 2013  »
ПнВтСрЧтПтСбВс
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Голосование
Самое читаемое
[09.05.2020]
75-летие ПОБЕДЫ. Вечная слава Героям! Рядовые герои Великой Победы
[22.02.2014]
Эксклюзивное интервью Председателя Парламента Западной Армении о Парламенте и задачах армянской диаспорой в вопросе международного признания
[11.07.2013]
Телеканал "Культура": «По следам тайны: Армянское нагорье. 12 тысяч лет назад»
[07.06.2013]
Декларация о формировании Национального Собрания (Парламента) Западной Армении
[14.11.2012]
ТЕЛЕГОНИЯ: Информационная память о внебрачных сексуальных отношениях и любви. Видео.
[22.10.2012]
Истинное лицо современного ислама: Жестокая казнь за принятие христианства
[03.08.2012]
Вперед Армения! ...Лох Лава... - Առա՛ջ, Հայաստան... զում, զում, զում, զում...Լոխ լավա…или «Золотая» позиция олигархов
[25.07.2012]
Откуда родом Богородица – и за что убили Корюна Нагапетяна?
[17.07.2012]
Армения – Земля Ноя (видео)
[01.07.2012]
Свободная трибуна: Наталья Соболь - «ТАИНСТВЕННЫЙ НАРОД АМАЛЕК – ВЕХИ ИСТОРИИ»
[16.06.2012]
Свободная трибуна: Наталья Соболь - «АМЯНСКИЕ ПУШКАРИ В КАЗАНИ – Дела давно минувших дней»
[27.05.2012]
БРАВО!!! Вардапет (архимадрид) Комитас об армянском происхождении европейских наций и многих тайных страницах истории и мировой цивилизации
[24.04.2012]
ВИДЕО: Массовые акции, посвященные памяти жертв геноцида армян в Западной Армении, Киликии и в Османской Империи в 1894-1923г.г. в Мец Салах
[24.04.2012]
ОБРАЩЕНИЕ участников митинга посвященного памяти жертв геноцида армян в Западной Армении, Киликии и в Османской Империи в 1894-1923г.г.
[14.04.2012]
Обращение АРМИНФОЦЕНТРА к Президенту Армении и Католикосу всех армян по поводу антиармянских и антихристианских провокаций "Луйс Ашхар"
[21.01.2012]
Цитата из книги лауреата Нобелевской премии Шмуэля Йосефа Агнона «В сердцевине морей» об амалеках и армянах
[30.11.2011]
20 лет назад была учреждена Московская армянская община: Грустный экскурс в историю; Позорная роль Гегама Халатяна в стремлении ее разрушить
[24.07.2011]
Правда об АМАЛЕКАХ. - "Амалек – колыбель цивилизации"
[23.07.2011]
Правда об АМАЛЕКАХ. - Бог дает добро на убийство - Кто такие амаликитяне и какое они имеют отношение к армянам?
[24.06.2011]
ЗВЕРИНЫЙ ОСКАЛ ЛЕВОНОВСКОЙ ОППОЗИЦИИ: Мартовские погромы 2008 года в Ереване фактически инициировала оппозиция (аудио, видео)
[16.06.2011]
Мысли в слух: 16 июня 2000 года состоялся Учредительный съезд САР
[16.06.2011]
Видео - Страница Истории Союза армян России. Учредительный съезд, 16 июня 2000г., гостиница "Президент-отель", г. Москва.
[31.05.2011]
Позор! Экономическая и политическая элиты Армении: Депутаты Парламента, руководители партий, олигархи (Фото, Имена, Фамилии и ПРОЗВИЩА)
[28.05.2011]
ПОЗОР! Даже турки не могли себе позволить сделать такое: Памятник генералу Андранику в Сочи снесли руководители местного Союза Армян России
[24.05.2011]
Иудейский Азербайджан, или Тайны истории. Записки бывшего жителя города Баку
[24.04.2011]
Заявление Президента АРМИНФОЦЕНТРА Армена Тер-Саркисяна об инициировании в Гаагском трибунале вопроса об осуждении геноцида армян
Наши партнеры
Национальный совет Западной Армении
АМШЕНКА
Ухт Арарати
Все права защищены © 2011 Сайт АрмИнфоЦентр - Главный информационный ресурс Армянской диаспоры.
При полном или частичном использовании материала ссылка (гиперссылка) на АрмИнфоЦентр обязательна, даже если мы ссылаемся на другие источники.
Мнение АрмИнфоЦентр может не совпадать с мнением авторов отдельных материалов.
АрмИнфоЦентр не несет ответственности за содержание рекламы.
Использование материалов АрмИнфоЦентр в коммерческих целях без письменного разрешения АрмИнфоЦентр не допускается
Конструктор сайтов - uCoz