Меню сайта
Рубрики
АРМЕНИЯ [40]
- Республика Армения [611]
- Западная Армения [414]
- - Правовой пакет [1]
Правовой пакет Западной армении
- - Паспорт гражданина [5]
- Арцах [233]
- Амшен [28]
Амшен
- Джавахк [36]
- Нахичевань [3]
Армянская Церковь [193]
Армянский язык [12]
ДИАСПОРА [23]
- Российская община [138]
- Московская община [37]
- Европейские общины [37]
- Ближневосточная община [50]
- Американская община [26]
Геноцид [218]
Армянский вопрос [88]
- Ай Дат и АСАЛА [54]
- Фидаи и «Немезис» [16]
- Международные договора [9]
--- Московский договор [15]
Аналитика [161]
Политика [296]
Официоз [22]
- Партии [25]
Великая Победа [18]
Знаменитые армяне [67]
СМИ [49]
Мир [46]
Россия [153]
Европа [96]
США [91]
Ближний Восток [211]
Турция [352]
Азербайджан [247]
Грузия [87]
СНГ [71]
Азия и Африка [0]
Религия [108]
Энциклопедия [10]
Юриспруденция [12]
История [248]
Культура [99]
Литература [31]
Наука & образование [32]
- ИСН [17]
Происшествия [54]
Досуг [5]
- Женский клуб [58]
- Мужской клуб [8]
- Молодёжный клуб [2]
- Детский клуб [0]
- Клуб знакомств [6]
- Здоровье & спорт [68]
- Туризм [9]
- Традиции [30]
- Кулинария [5]
- Увлечения [3]
- Юмор [1]
- Музыка [20]
- Кино [19]
- TV [2]
Экономика [10]
- Банки & бизнес [14]
- Бизнес клуб [3]
- Работа & заработок [0]
Технологии [7]
Авто [3]
Справка [1]
Неопознанное [15]
ВИДЕО [302]
Видео сайта
Архив записей
Статистика

Онлайн всего: 2
Гостей: 2
Пользователей: 0
Форма входа
Главная » 2013 » Апрель » 19 » Սուրիոյ Հայութեան Աջակցութիւնը Շարունակելու Ծրագիրներ
22:58
Սուրիոյ Հայութեան Աջակցութիւնը Շարունակելու Ծրագիրներ

АРМИНФОЦЕНТР: ԿԼԵՆՏԷՅԼ.- Հինգշաբթի, 18 Ապրիլ 2013ին, կէսօրէն ետք ժամը 2ին, կազմակերպութեամբ SARF-Սուրիահայութեան զօրակցութեան միացեալ ֆոնտին, ՀՕՄի Արեւմտեան Ամերիկայի Շրջանային վարչութեան Կլենտէյլի կեդրոնատեղիի սրահը տեղի ունեցաւ յատուկ մամլոյ ասուլիս մը, որուն ընթացքին կազմակերպիչ մարմինը պարզեց մօտիկ ապագային իր ծրագրած մեծ եւ հասութաբեր դրամահաւաքի ձեռնարկին մանրամասնութիւնները:
Ասուլիսին, Ֆոնտի ներկայացուցիչներ Զաւէն Խանճեանի ու Սոնա Մատարեանի կողքին ներկայ էին նաեւ արուեստագէտ Վարդան Գէորգեանն ու Քալիֆորնիահայ մամուլի եւ հեռատեսիլի ներկայացուցիչները:
Նախ SARF-ի անունով խօսք առաւ ատենապետ Զաւէն Խանճեան, որ պարզեց սուրիահայութեան եւ յատկապէս հալէպահութեան ներկայ տխուր իրավիճակը եւ անկէ մեկնած՝ շուտափոյթ նիւթական օգնութիւն հասցնելու էականութիւնը՝ իբրեւ մարդկային եւ ազգային մեծ պարտականութիւն:
«Սուրիահայութեան տագնապը իր երկրորդ տարին բոլորեց՝ աւելի բարդանալով եւ լուրջ վտանգի ենթարկելով սփիւռքահայ մայր գաղութի բոլոր հայ հատուածները», ըսաւ Խանճեան:
Ապա զեկուցաբերը պարզեց մեր հայրենակիցներուն կենսական կարիքներու պարագան: «Սուրիաբնակ սուրիահայութիւնը գոյութեան եւ կեանքի պայքար կը մղէ: Իսկ մենք՝ ազգովին, Սփիւռքի եւ հայրենիքի մէջ կուրցած՝ չենք տեսներ տագնապը այնպէս, ինչպէս որ է: Ամէն տեղ ճաշկերոյթ, հանդէս, Ապրիլ 24, 100ամեակ, նախագահական ընտրութիւններ, Րաֆֆիի ժողովրդական պայքար եւ այլն: Այս բոլորը ազգային եւ համայնքային մեր կեանքի անբաժան մասնիկներն են: Բայց մեր ազգային անմիջական օրակարգի վրայ՝ ո՛չ առաջնահերթ»: Ապա Խանճեան մեր ժողովուրդին յայտնեց իր երախտագիտութիւնը անցեալ տարուան վերջաւորութեան կազմակերպուած «Hye Aid» ձեռնարկի յաջողութեան առթիւ:
«Ցարդ, այս առթիւ կատարուած աշխատանքներէն հանգանակուած աւելի քան 500 հազար տոլարին 450 հազարը փոխանցեցինք Սուրիահայութեան Շտապ Օգնութեան միացեալ մարմինին՝ Կիլիկիոյ կաթողիկոսութեան խողովակով»:
Ատենապետ Խանճեան անդրադարձաւ նաեւ սուիրահայութեան դիմագրաւած զանազան եւ բազմազան մարտահրաւէրներուն եւ զանոնք որակեց իբրեւ «ազգային աղէտ»:
«Արդ, կոչ կ՛ուղղեմ համայն հայութեան, որ ազգային աղէտի համապատասխան տրամադրութեամբ, պատրաստութեամբ եւ միջոցառումներով զօրաշարժի ենթարկենք մենք զմեզ՝ դիմագրաւելու համար աղէտը երկու ճանապարհներով.
ա. Շարունակել մարդկային ամէնէն տարրական օժանդակութիւնը՝ ապահովելու համար սուրիաբնակ սուրիահայութեան գոյապայքարը:
բ. Մղել քաղաքական, եկեղեցական եւ բարեգործական մեր ղեկավարութիւնը եւ հայրենիքի դիւանագիտական ամբողջ կարողականութիւնը՝ պահանջելու առ որ անկ է վերջ տալ այս կործանիչ եւ գազանաբարոյ պատերազմին: Մենք պարտական ենք այդ սուրիական հայրենիքին եւ ժողովուրդին: Չմոռնանք, որ ցեղասպանը իր ծանօթ դերին մէջ է այս տագնապի հոլովոյթին: Պէտք է ամէն գնով վիժեցնել անոր ծրագիրները», իր խօսքը ամբողջացուց Խանճեան:
Իր կարգին, SARF-ի պատասխանատուներէն Սոնա Մատարեան անդրադառնալէ ետք Սուրիահայութեան օժանդակ մարմինի ծնունդին՝ երախտապարտ զգացումներով արտայայտուեցաւ դրամահաւաքի բնոյթ կրող ցարդ կազմակերպուած ձեռնարկներուն՝ մեր հայ գաղութին ցուցաբերած զօրակցութեան մասին:
«Առանց մեր ժողովուրդի զօրակցութեան, կարելի չէ ծրագիր յաջողցնել: Հայու հաւատքով, հայու կամքով եւ գիտակցութեամբ, մեր ծրագիրները յաջողութեամբ պսակուեցան»:
Խօսելով նոր ծրագիրի մասին՝ Մատարեան պարզեց, թէ յառաջիկայ Յունիս 9ին, Հոլիվուտի Dolby Theatre-ին մէջ տեղի պիտի ունենայ SARF-ի կազմակերպած «Hye Aid-2» ծրագիրը, սիրայօժար մասնակցութեամբը գաղութիս «Գէորգեան» պարի ակադեմիոյ, ինչպէս նաեւ՝ հայրենի հանրայայտ երգչուհիներ Լէյլա Սարիբէկեանի եւ Սիլվա Յակոբեանի:
«Եկէք եւ միացէք մեզի, միասնաբար վայելելու իր տեսակին մէջ անզուգական պարային եւ գեղարուեստական այս մեծ յայտագիրը: Եկէ՛ք ու միացէք մեզի ձեր ներկայութեամբ, ձեր լումայով եւ միասնական ուժերով, ազգային գիտակցութեամբ եւ հոգեկան հպարտութեամբ յաջողութեամբ պսակելու համար մեր այս մեծ ու նոր նախաձեռնութիւնը, յանուն մեր մայր գաղութի կարիքներուն»:
«Գէորգեան» պարի ակադեմիոյ հանրածանօթ ղեկավար եւ պարուսոյց Վարդան Գէորգեան, իր սրտի խօսքով նախ անդրադարձաւ 20 տարիներէ ի վեր գաղութիս մէջ մեծ յարգանք եւ դիրք վայելող՝ աւելի քան 500 երկսեռ (5-25 տարեկան) անդամներէ բաղկացած իր խումբին, ապա՝ «Hye Aid-2»ի նոր ձեռնարկին:
«Բոլորս գիտենք, թէ ի՛նչ է կատարւում Սիրիայում: Հայը հային ձեռք պէտք է երկարի: Մեր այս մեծ համերգով պիտի կարողանանք մեր խօսքը ասել եւ մեր բաժինը բերել հայապահպանման այս մեծ աշխատանքում: Բոլորս հասկանում ենք, թէ սա սովորական տարեկան համերգ չէ, այլ բարձրորակ մի մեծ ձեռնարկ: Հրաւիրում ենք բոլորդ ձեր ներկայութեամբ սուրիահայի օգնութեան գաղափարին նեցուկ կանգնելու», ըսաւ ան:
Ապա ան յիշեց, թէ բացի հայրենի երկու երգչուհիներէն, գաղութիս արուեստագէտներէն Ռազմիկ Մանսուրեան եւ ուրիշներ նաեւ, սիրայօժար կերպով մաս պիտի կազմեն օրուան ճոխ յայտագիրին:
Մամլոյ ասուլիսի պաշտօնական բաժինի աւարտին տեղի ունեցաւ հարց պատասխանի բաժին, որուն ընթացքին ատենապետ Խանճեան պարզեց SARF-ի բաղադրիչ մարմինները, որոնք արդէն սկսած են լուրջ աշխատանքի՝ ծրագրուած համոյթը յաջողութեամբ պսակելու համար:
Առ ի յիշեցում, յայտարարուեցաւ՝
Ձեռնարկի թուական՝ Կիրակի, 9 Յունիս, 2013, երեկոյեան ժամը 6ին.
Վայր՝ Dolby Theatre (6801 Hollywood Blvd. Los Angeles).
Ձեռնարկի յայտագիր՝ Գէորգեան Պարի Ակադեմիա, մասնակցութեամբ Լէյլա Սարիբէկեանի, Սիլվա Յակոբեանի՝ Հայաստանէն, ինչպէս նաեւ գաղութէս արուեստագէտներու:
Տոմսերու համար՝ դիմել 818-618-2348 եւ 818-265-0506 թիւերուն, կամ՝ Itsmyseat.com/HyeAid:

Источник: Asbarez.com

Категория: - Ближневосточная община | Просмотров: 1753 | Добавил: admin | Теги: Диаспора, Арарат, Карабах, геноцид, кавказ, церковь, ARMINFOCENTER, армения, АрмИнфоЦентр, Ереван | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
RSS
Наш-RSS
Реклама

Безлимитная связь для студентов по тарифам вдвое дешевле рыночных
Тел. +7 903 250 47 25
ИА REGNUM - Армения
NEWS.am
ЛЕНТА НОВОСТЕЙ
Поиск по сайту
Видео
Календарь
«  Апрель 2013  »
ПнВтСрЧтПтСбВс
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930
Голосование
Самое читаемое
[09.05.2020]
75-летие ПОБЕДЫ. Вечная слава Героям! Рядовые герои Великой Победы
[22.02.2014]
Эксклюзивное интервью Председателя Парламента Западной Армении о Парламенте и задачах армянской диаспорой в вопросе международного признания
[11.07.2013]
Телеканал "Культура": «По следам тайны: Армянское нагорье. 12 тысяч лет назад»
[07.06.2013]
Декларация о формировании Национального Собрания (Парламента) Западной Армении
[14.11.2012]
ТЕЛЕГОНИЯ: Информационная память о внебрачных сексуальных отношениях и любви. Видео.
[22.10.2012]
Истинное лицо современного ислама: Жестокая казнь за принятие христианства
[03.08.2012]
Вперед Армения! ...Лох Лава... - Առա՛ջ, Հայաստան... զում, զում, զում, զում...Լոխ լավա…или «Золотая» позиция олигархов
[25.07.2012]
Откуда родом Богородица – и за что убили Корюна Нагапетяна?
[17.07.2012]
Армения – Земля Ноя (видео)
[01.07.2012]
Свободная трибуна: Наталья Соболь - «ТАИНСТВЕННЫЙ НАРОД АМАЛЕК – ВЕХИ ИСТОРИИ»
[16.06.2012]
Свободная трибуна: Наталья Соболь - «АМЯНСКИЕ ПУШКАРИ В КАЗАНИ – Дела давно минувших дней»
[27.05.2012]
БРАВО!!! Вардапет (архимадрид) Комитас об армянском происхождении европейских наций и многих тайных страницах истории и мировой цивилизации
[24.04.2012]
ВИДЕО: Массовые акции, посвященные памяти жертв геноцида армян в Западной Армении, Киликии и в Османской Империи в 1894-1923г.г. в Мец Салах
[24.04.2012]
ОБРАЩЕНИЕ участников митинга посвященного памяти жертв геноцида армян в Западной Армении, Киликии и в Османской Империи в 1894-1923г.г.
[14.04.2012]
Обращение АРМИНФОЦЕНТРА к Президенту Армении и Католикосу всех армян по поводу антиармянских и антихристианских провокаций "Луйс Ашхар"
[21.01.2012]
Цитата из книги лауреата Нобелевской премии Шмуэля Йосефа Агнона «В сердцевине морей» об амалеках и армянах
[30.11.2011]
20 лет назад была учреждена Московская армянская община: Грустный экскурс в историю; Позорная роль Гегама Халатяна в стремлении ее разрушить
[24.07.2011]
Правда об АМАЛЕКАХ. - "Амалек – колыбель цивилизации"
[23.07.2011]
Правда об АМАЛЕКАХ. - Бог дает добро на убийство - Кто такие амаликитяне и какое они имеют отношение к армянам?
[24.06.2011]
ЗВЕРИНЫЙ ОСКАЛ ЛЕВОНОВСКОЙ ОППОЗИЦИИ: Мартовские погромы 2008 года в Ереване фактически инициировала оппозиция (аудио, видео)
[16.06.2011]
Мысли в слух: 16 июня 2000 года состоялся Учредительный съезд САР
[16.06.2011]
Видео - Страница Истории Союза армян России. Учредительный съезд, 16 июня 2000г., гостиница "Президент-отель", г. Москва.
[31.05.2011]
Позор! Экономическая и политическая элиты Армении: Депутаты Парламента, руководители партий, олигархи (Фото, Имена, Фамилии и ПРОЗВИЩА)
[28.05.2011]
ПОЗОР! Даже турки не могли себе позволить сделать такое: Памятник генералу Андранику в Сочи снесли руководители местного Союза Армян России
[24.05.2011]
Иудейский Азербайджан, или Тайны истории. Записки бывшего жителя города Баку
[24.04.2011]
Заявление Президента АРМИНФОЦЕНТРА Армена Тер-Саркисяна об инициировании в Гаагском трибунале вопроса об осуждении геноцида армян
Наши партнеры
Национальный совет Западной Армении
АМШЕНКА
Ухт Арарати
Все права защищены © 2011 Сайт АрмИнфоЦентр - Главный информационный ресурс Армянской диаспоры.
При полном или частичном использовании материала ссылка (гиперссылка) на АрмИнфоЦентр обязательна, даже если мы ссылаемся на другие источники.
Мнение АрмИнфоЦентр может не совпадать с мнением авторов отдельных материалов.
АрмИнфоЦентр не несет ответственности за содержание рекламы.
Использование материалов АрмИнфоЦентр в коммерческих целях без письменного разрешения АрмИнфоЦентр не допускается
Конструктор сайтов - uCoz