Ժամն է Խոթափեալ,Գէզակ , Լուսագայն
«Ծիր կաթինի Աստղերեն պոկված
Բարելոյսերն իջան Ամանորեա տանիքներին:
Ակռա լեռները յիրանց մեջ առած,
Բազուկ –բազկին տված գյոնդ է պարում հսկայ հայը,
Դհոլ զարկեց հսկայը լեռներին, քար կտրեց երկինք ու երկիր
Երկինք ու երկրի մեջ Ձեն տվեց
Աստվածախոս Ծիրանափողը ,
Ծիրանփողեն Արարյալը խոսեց Տի էզրքեն,
Ծիրանափողի մեղեդու մեջ Արամազդի Ձայնը խոսեց,
Ու խիստ խորհուրդի ազդն արարեց:
Ծիրանափողեն Աստվածներն են խոսում
Յիրանց զավակների հետ ու բարեբանում:
Նավասարդ է ողջ Հայոց Էրգրում:
Հայոց Նավասարդի այս տողերով
Շնորհավորում եմ համայն հայության ամանորը
Ցանկանում եմ մեզ բոլորիս Ուժ ու Կորով եւ միասնականություն:
Միանանք ու հաղթենք:
Վերականգնենք հայոց պետականությունը Արեւմտյան Հայաստանում :
Հայոց բազմահազարամյա մշակույթի իրավական տերը դառնանք:
Պահպանենք հայի ավանդական բարձր Ոգին:
Թող որ հայի կարոտի աղեղից ծնվի հայոց Ռայը հաղթական:
Թող որ ամեն մեկ հայ,որտեղ որ լինի հնչեցնի հայոց խոսքը:
Խոսի հայերեն :
Սիրելիներս Թող 2013- ը դառնա Հայի հաղթանակի տարի:
Շնորհավոր Նոր տարի, Ամանոր, Սուրբ Ծնունդ:
Բառերի բացատրություն
Խոթափեալ (գրբ.) - ժամը--24-01
Գէզակ,գիզակ, գիջակ (գրբ.) - ժամը- 1-2
Լուսակն, Լուսագայն (գրբ.) - ժամը 2-3
Ակռա – մեծ ատամ, քար, (ակռավաքար)
Գյոնդ - արեւի շուրջպար
Ծիրանափող (դուդուկ) - ծիրանափողը աստվածային խոսքը փոխանցում է մարդուն:
Արարյալ - Արարիչ
Բարեբանել- օրհնել
Կարոտի աղեղ - կարոտը դարձած նետ աղեղ ուղղված Հայոց երկրին
Ռայ (գրբ.) - հաղթության դրոշ, հաղթանակի Ճանապարհ
Արեւմտյան Հայաստանի Կառավարության Կրթության եւ Գիտության հանձնաժողովի պատասխանատու՝ Կարինե Հայրապետյան
30.12.2012թ.