АРМИНФОЦЕНТР: V-й Национальй съезд армян Западной Армении Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) գործունեությունն ապահովող անցումային կանոնակարգ Առաջնորդվելով ս.թ. 30.11.2012 թ. Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) ստեղծման մասին որոշումով, Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդը եվ Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարությունը Հայտարարում են Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) ստեղծման որոշում կայացնելու մասին: Սույն որոշումը հիմք է հանդիսանում Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) Հռչակագրի համար: Հոդված 1 Արևմտյան Հայաստանի Ազգային Ժողովը (Խորհրդարանը) հապավում (ԱՀԱԺ) գործունեությունն իրականացվում է սույն անցումային Կանոնակարգով: Սույն անցումային Կանոնակարգը ուժի մեջ է մինչեւ Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) կողմից հիմնական աշխատանքային օրենսդրության հաստատումը : Հոդված 2 Արևմտյան Հայաստանի Ազգային Ժողովը (Խորհրդարանը) կազմված է Արեւմտյան Հայաստանի քաղաքացիներից: Արեւմտյան Հայաստանի քաղաքացու անձնագիր ունենալը պարտադիր է պատգամավորների համար: Յուրաքանչյուր պատգմավոր կարող է ունենալ օգնականներ, որոնք պետք է ունենան Արեւմտյան Հայաստանի քաղաքացու անձնագիր: Հոդված 3 Մանդատների բաշխման ժամանակավոր կանոնակարգ Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) պատգամավորական կորպուսը ձեւավորվում է հետեւյալ համամասնական սկզբունքով: 1. Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) պատգամավորական կորպուսի առաջին մեկ երրորդ մասը նեկայացնում է Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդը եւ Վտարանդի Կարավարությունը: 2. Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) պատգամավորական կորպուսի երկրորդ՝ մեկ երրորդ մասը նեկայացնում են այն հայրենակցական միությունները եւ հասարակական կազմակերպությունները, որոնք պաշտոնապես ընդունել են Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի եվ Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարության Հռչակագիրը եւ հիմնադիր փաստաթղթերը : 3. Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) պատգամավորական կորպուսի երրորդ՝ մեկ երրորդ մասը նեկայացնում են ինքնաառաջադրված այն անհատները, ովքեր ընդունել են Արեւմտյան Հայաստանի քաղաքացիություն եվ ունեն Արեւմտյան Հայաստանի քաղաքացու անձնագիր: Հոդված 4 Իր թեկնածությունը ներկայացրած քաղաքացին պետք է ներկայացնի Արեւմտյան Հայաստանի քաղաքացիների կողմից հաստատված վստահագրեր: Հոդված 5 Հայրենակցական միությունները Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) իրենց թեկնածուներին ներկայցնում են հաստատման Ազգային Խորհրդի հանձնախմբին, ով իր հերթին այն ներկայացնում է Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդին հաստատման: Հոդված 6 Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) ընտրությունը իրականացվում են նաեւ համացանցի միջոցով: Համացանցի միջոցով իրականացվող քվեարկության համար նախատեսվում է հատուկ հարթակ հաստատված Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի կողմից: Հոդված 7 Այն պատգամավորները, ովքեր կես տարի չեն մասնակցել Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) աշխատանքներին ինքնաբերաբար դադարեցնում են իրենց լիազորությունները Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովում (Խորհրդարանում): Այն կազմակերպությունները, ում պատգամավորները դադարեցրել են իրենց Լիազորությունները Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովում (Խորհրդարանում) դուրս են մնում Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) անմիջական աշխատանքներից: Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) աշխատանքներին նրանք կարող են մասնակցել միջնորդավորված, այսինքն այլ հասարակական կազմակերպությունների միջոցով: Հոդված 8 Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովում (Խորհրդարանում) ստեղծվում են հանձնաժողովներ` համապատասխան հաստատաված կանոնակարգով: Հոդված 9 Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) ձեւավորման հիմնական մեխանիզմները, (այդ թվում կանոնակարգի նախագիծը), Ազգային Ժողովի գումարման ժամկետը, պատգամավորների քանակը , նաեւ հայրենակցական միությունների եւ հասարակական այլ կազմակերպությունների ներգրավման օրինակարգը հաստատվում է Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհուրդ: Հոդված 10 Սույն կանոնակարգը օրենքի ուժ է ստանում ստորագրման պահից սկսված: Սույն կանոնակարգը ուժի մեջ է մտնում 2013 թվականի հունվարի 1-ից: Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի Նախագահ` Արմենակ Աբրահամյան Ֆրանսիա,Փարիզ 01.12.2012 թ.
|