Հոդված 2
Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովը (Խորհրդարանը) նաեւ իրականացնելու է հայ ժողովրդի ուժերի համախմբումը:
Հայկական Հարցի՝ այսինքն հայոց պահանջատիրության լուծման գործում հիմքային է համարում ազգային միասնությունը եւ հայոց անժամանցելի իրավունքը:
Միեւնույն ժամանակ ընդունում միայն մեկ բանաձեւ` հայ ժողովրդը պետք է ապրի ինքնաբավ եւ ապագայում մեկ միասնական եւ անկախ Հայոց պետության կազմում:
Հոդված 3
Հենվելով Արեւմտյան Հայաստանի Հայերի Ազգային Խորհուրդի պաշտոնական հայտարարության վրա, ընդունված` 2004 թվականի դեկտեմբերի 17-ին, Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների մասին Հռչակագրի, ընդունված` 2007 թվականի հունվարի 20-ին:
Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարության ստեղծման որոշման, ընդունված` 2011 թվականի փետրվարի 4-ին, եւ պետական համակարգի մասին որոշման, ընդունված` 2011 թվականի մարտի 2-ին:
Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհուրդի 4-րդ Վեհաժողովի որոշման համաձայն` Փարիզ, 2011 թվականի նոյեմբեր 26-ի, աշխատանքներ սկսել Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողով (Խորհրդարան) ձեւավորելու համար:
Հոդված 4
Առաջնորդվելով վերո նշված փաստաթղթերով Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհուրդը եւ Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարությունը հայտարարում են Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) ստեղծման որոշում կայացնելու մասին: Սույն որոշումը հիմք կհանդիսանա Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) Հռչակագրի համար:
Հոդված 5
Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից սկսված:
Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի Նախագահ`
Արմենակ Աբրահամյան
Արևմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարության Վարչապետ՝
Տիգրան Փաշաբեզյան
Ֆրանսիա,Փարիզ
30.11.2012 թ.