Հայ Առաքելական եկեղեցու որոշ բարքեր հիշեցնում են նախարարական բյուրոկրատիզմ
Այսօր Ռուս Ուղղափառ եկեղեցու շուրջ երկու տասնյակ ուխտավորներ և հոգևորականներ եկել էին Էջմիածին , Սրբ Գայանե եկեղեցում աղոթելու և Սուրբ Կույսի հիշատակը հարգելու նպատակով: Նախ, եկեղեցու գլխավոր մուտքը փակ էր:
Եկեղեցու պահակը պնդում էր, որ ժամը 18.00-ից հետո եկեղեցին և նրա հարակից այգին փակվում է: Իսկ ռուս ուխտավորները ժամանել էին ժամը 18.30-ին: Պահակն անդրդվելի էր:
Ռուս հոգևորականերից ավագը թախանձագին խնդրեց, որ իրենց ներս թողնեն, քանի որ հազարավոր կիլոմետրեր ճանապարհ են կտրել և Էջմիածին գալուց առաջ Խոր Վիրապում մի քիչ երկար են աղոթել, այդ պատճառով էլ ուշացել են:
Վերջապես պահակը զանգահարեց ինչ-որ տեղ և այնտեղից հրահանգեցին ռուս ուխտավորներին և հոգևորականներին ներս թողնել այգի և եկեղեցամերձ տարածք: Ռուս ուխտավորները և հոգևորականները խմբվել էին եկեղեցու մոտքի մոտ և քննարկում էին եկեղեցու պատմությունն ու Սրբի հրաշագործությունները:
Ի վերջո մի հայ հոգևորական մոտեցավ, ով, երևի, եկեղեցու սպասավորներից էր : Ռուս հոգևորականները կրկին թախանձագին խնդրեցին բացել եկեղեցու դռները և թույլ տալ աղոթել ներսում, քանի որ , նրանց խոսքով, այսօր Ռուս Ուղղափառ եկեղեցին տոնում է Սրբ Գայանեի տոնը: Սակայն հոգևորականն անդրդվելի էր:
” Մեզ մոտ ժամը 18.00-ից հետո եկեղեցին փակվում է”,- կրկնում էր հայ հոգևորականը , միաժամանակ բարեմաղթանքներ հղելով հյուրերին:
Հետաքրքիր է , որ ռուս ուխտավորները և հոգևորականներն իսկական քրիստոնյայի նման ամենևին չտրտնջացին և չդժգոհեցին այդ կարգի վերաբերմունքից և հենց եկեղեցու դռան մոտ բարձրաձայն աղոթք կարդացին ու փառաբանեցին Սրբ Գայանեին:
Հիմա հարց է առաջանում, միթե Հայ առաքելական եկեղեցին նախարարություն է , եկեղեցիներն էլ տարածքային վարչություններ են, իսկ հոգևորականներն էլ քաղծառայողներ են, որ ժամը 18.00-ից հետո տուն են գնում, իսկ եկեղեցիներն էլ փակվում են:
Եկեղեցին Աստծո տունն է, միթե այն կարելի է փակել:
Храм, это дом Господа нашего, и позволительно ли его закрыть?
13.10.22012թ.
Источник: Аrmweeklynews.am