АРМИНФОЦЕНТР: С 4 по 6 октября 2012г. в Ереване пройдет VI-й всеармянский форум журналистов под названием "Навстречу 100-летию геноцида армян". "Հոկտեմբերի 4-6-ը կանցկացվի լրագրողների 6-րդ համահայկական համաժողովը` «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ» խորագրով: Հոկտեմբերի 4-ին, ժ. 10.00 տեղի կունենա համաժողովի հանդիսավոր բացումը (հասցե` ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի մասնաշենքի Եղիշե Չարենց սրահ): Բացման խոսքով հանդես կգա ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Կհնչի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը: Կընթերցվեն Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի օրհնությունը, Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի օրհնությունը, Տեր Ներսես Պետրոս ԺԹ կաթողիկոսի օրհնությունը, ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի ուղերձը: Հոկտեմբերի 4-ին, Ցեղասպանության հուշահամալիր այցելելուց հետո, համաժողովի մասնակիցները ժամը 14.00 կմեկնեն Աղավնաձոր, ուր և կշարունակեն իրենց աշխատանքները` մինչև հոկտեմբերի 6-ը ներառյալ: Пресс-служба министерства диаспоры Армении"
|