АРМИНФОЦЕНТР: Корреспонденту "Tert.am" удалось получить подробное разъяснение от руководителя общественной патриотической организации бывших политзаключенных и ветеранов Армянской секретной армии освобождения Армении «АСАЛА» - («ASALA») «УХТ АРАРАТИ» (Обет Арарата), главного редактора журнала "Ухт Арарати" Тиграна Пашабезяна по вопросу o чем в действительности предупреждает и что предлагает АСАЛА (ASALA) Ի՞նչ է իրականում նախազգուշացնում և ի՞նչ է առաջարկում ԱՍԱԼԱ-ն Պարզաբանումներ <<Ուխտ Արարատի>>-ից Tert.am-ին հաջողվեց պարզաբանումներ ստանալ Տիգրան Փաշաբեզյանից, ով <<Ուխտ Արարատի>>, Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի (ԱՍԱԼԱ) ազատամարտիկների և նախկին քաղբանտարկյալների հասարակական նախաձեռնության աշխատանքների համակարգողն է և համանուն պարբերականի խմբագիրը: Մեր առաջին հարցին, թե դժվար է հիշել մեկ այլ ժամանակաշրջան, երբ ԱՍԱԼԱ-ի անունը այնքան շահարկված լինի, ինչպես այժմ, մասնավորապես, Սիրիայում հայկական համայնքի և Սաֆարովի արտահանձնման բերումով, պարոն Փաշաբեզյանը պատասխանեց. <<Մշտապես պետք է նկատի ունենալ երեք հանգամանք. կողմերը որ հիշում են ԱՍԱԼԱ-ին, հիշելու ժամանակը և շարժառիթը: Վերջին տասնամյակների ուսումնասիրությունները հաստատեցին մեր այն կասկածները, որ դրանք սովորաբար նախորդում են այն ժամանակաշրջաններին, երբ նույն այդ կողմերը ստանձնում են ռազմա-քաղաքական նոր արկածախնդրություններ եւ հանցագործություններ իրականացնելու պարտավորություններ: Այդպես եղավ և Սիրիայի դեպքում: Եթե հիշում եք, սկզբում թուրքական կողմը կրկին հիշեց ԱՍԱԼԱ-ին, իսկ դրանից հետո սկիզբ առան սիրիական իրադարձությունները, որտեղ Թուրքիան տարածք հատկացրեց սիրիական ընդդիմադիրներին, դրամական միջոցներ և զենք, մարդուժ… Ճիշտ այդպես, ԱՍԱԼԱ-ի անունից Ադրբեջանի կողմից շրջանառության մեջ դրված կեղծ հայտարարությունները կարող են հուշել, որ այդ երկրի քաղաքական վերնախավը պարտավորություն է ստանձնել ակտիվ և ագրեսիվ կողմ լինելու Իրանի շուրջ ծրագրված ռազմա-քաղաքական իրադարձություններին: Այն որ Ադրբեջանի չունի ԼՂՀ հիմնախնդիրն ուժային միջոցներով իր օգտին լուծելու ոչ թույլտվություն, ոչ էլ ներուժ, հասկանալի է ու պարզ, սակայն Իրանին վերաբերող այս պարտավորության ստանձման միջոցով՝ նա թաքուն հույսեր կարող է փայփայել նաև ԼՂՀ ուղղությամբ ինչ-ինչ գործողություններ ձեռնարկելու, հասկանալի է՝ հաջողության սին հույսերով: Ի դեպ, պատմության մեջ առնվազն վերջին 100-ամյակներում Ադրբեջանի և Թուրքիայի կողմից իրականացված արկածախնդությունների և հանցագործությունների մասին մենք հանգամանորեն անդրադարձել ենք 2011-ի հունվարից – փետրվար ընկած ժամանակահատվածում՝ <<Թուրքերը հիշել են ԱՍԱԼԱ-ին>> չորս հրապարակումներում, որոնց կարող եք ծանոթանալ oukhtararati.com կայքում>>: Հաջոդ հարցը, որ ուղղեցինք այն էր, թե պարոն Փաշաբեզյանը որքանո՞վ է ծանոթ այն հայտարարությանը, որով Թուրքիային նախազգուշացում է արվում: Կա՞ այսօր, առհասարակ, ԱՍԱԼԱ-ն, ի՞նչ է ենթադրում կառույցի գործունեությունը մոտ 2 տասնամյակ անց` այն բանից հետո, երբ ԱՍԱԼԱ-ն պառակտվեց, ինչպես ընդունված է կարծել: Ըստ մեր զրուցակցի՝ ԱՍԱԼԱ-ի բազմաթիվ հայտարարությունների և 1990 թվականի վերամշակված ծրագրի համաձայն՝ կազմակերպությունը կլուծարվի, երբ կազատագրվի Արևմտյան Հայաստանը: «Այնպես որ՝ կարելի է ենթադրել, որ այնքան ժամանակ, քանի դեռ Արևմտյան Հայաստանը բռնազավթված է, ԱՍԱԼԱ-ն գոյություն է ունենալու: Մյուս կողմից, եթե նույնիսկ որպես ծանրակշիռ փաստ ընդունենք ԱՍԱԼԱ-ի պառակտման մասին տեղեկությունը, այնուհանդերձ պետք է նշենք, որ կազմակերպության տևական լռության պատճառը դա չէր, այլ գորբաչովյան պերեստրոյկայից և Արցախյան ազատամարտից բխած պատմական նոր իրողությունները: ճիշտ այդպես, նոր ակտիվացումը կապված է Միջին Արևելքի հայությանը նետված մարտահրավերի ու սպառնալիքների հետ, որոնք հաղթահարելու լուրջ խնդիրներ ունենք, ազգովի», – ընգծեց Փաշաբեզյանը: Ինչ վերաբերում է ԱՍԱԼԱ-ի հայտարարությունը, որը սպառնալիք է պարունակում Թուրքիայի հասցեին՝ սիրիահայերի վիճակով պայմանավորված, մեր զրուցակիցը հետևյալ նկատառումը հայտնեց. «Պատմականորեն թուրքական իրար հաջորդող մի քանի կառավարություններ՝ սուլթանական, երիտթուրքական, քեմալական, ռասիստական հակահայ քաղաքականություն են վարել և բացառված չէ, որ Թուրքիայի ներկայիս կառավարությունը այդ նույն քաղաքականությունը փորձի շարունակել Սիրիայի հայության նկատմամբ: Այդ իմաստով ԱՍԱԼԱ-ի հայտարարությունը ավելի ճիշտ է որակել ոչ թե որպես սպառնալիք, այլ զգուշացում՝ ձեռնպահ մնալու նմանօրինակ քայլերի կրկնությունից»: «Անցյալում, իրենց կյանքի գնով, առնվազն 40 թուրք դիվանագետ է զգացել ԱՍԱԼԱ-ի մտադրությունների լրջությունը: Այսօր ինչպե՞ս է հնարավոր սաստել Թուրքիային և պե՞տք է արդյոք դա անել». մեր ուղիղ հարցի պատասխանը հետևյալն էր. «Պետք չէ մոռանալ, որ ամեն բռնություն ու ճնշում բնական ու արդարացի հակազդեցություն է ծնում: Սաստել բառը կարծում եմ տեղին չէ: Թուրքերին հատուկ սաստելու կարիք չկա, քանի որ նրանք գիտեն, թե ինչ վտանգավոր հետևանքներով հղի խաղի մեջ են ներքաշված: Բանն այն է, որ դեռևս 2006-ից են հայտնի միջինարևելյան ռազմա-քաղաքական ապագա իրադարձությունների սցենարներն ու ծրագրերը: Դրանք առնչվում են նաև Թուրքիային և առաջին փուլի մասնատում են նախատեսում նրա համար: Երկրորդ փուլի մասնատումը կիրականացվի քիչ ավելի ուշ: Սա նշանակում է, որ որքան ավելի ակտիվ կլինի Թուրքիան այս «Արաբական գարուն» կոչվող ծրագրում, այնքան ավելի վաղ կիրականանա նրա մասնատումը: Այնպես որ, ամեն երկիր. նախ և առաջ. խնդիր ունի իր անվտանգության հարցերի մասին հոգալու և միայն դրանից հետո հավակնելու դրացիների հարցերով զբաղվել, ինչը իրականում բավականին մեծ շռայլություն է այս պահին, նկատի ունենալով ծրագրի ընդգրկումը, ծավալները և դրա վերահսկողությունից դուրս գալու հնարավորությունը»: -ԱՍԱԼԱ-ն կարո՞ղ է սիրիահայության խնդրին լուծում առաջարկել: -Քանի որ հայտնի է պատճառը, ուրեմն ակնհայտ է լուծումը: Սիրիայի հայությունը բնօրրանում՝ Արևմտյան Հայաստանում և Կիլիկյան Հայաստանում ցեղասպանության ու բռնագաղթի ենթարկված հավաքականություն է, ուրեմն և խնդրի լուծումը նրա վերադարձն է բնօրրան հայրենիք՝ իրավական, քաղաքական բոլոր հետևանքերով: Ոչ ԱՍԱԼԱ-ն, ոչ էլ մեկ այլ կողմ ավելի հիմնավոր լուծում չեն կարող առաջարկել, որովհետև մնացած լուծումները կլինեն թերի, ոչ ամբողջական, ոչ հիմնավոր: Այն հարցին, թե Սաֆարովի արտահանձնման ու դրա զարգացումների բերումով կրկին շոշափվում է ԱՍԱԼԱ-ի գործոնը, կարո՞ղ եք տալ Ձեր պարզաբանումը և գնահատականը Ադրբեջան – Հունգարիա այս գործարքին: Արդյո՞ք ճիշտ են տեղեկությունները. թե Հունգարիայում Ադրբեջանի դեսպանատունը նամակ է ստացել ԱՍԱԼԱ-ից: Ի դեպ, մի ուրիշ տեղում ասել էիք՝ որ հարցս ուղղեմ ԱՍԱԼԱ-ին: Ի՞նչ նկատի ունեք, այդ դեպքում ո՞վ պիտի լինի իմ հասցեատերը, խնդրում եմ հուշեք, պարոն Փաշաբեզյանը պատասխանեց. <<Քիչ առաջ ես պատասխանեցի այն հարցին, թե հատկապես ո՞ր դեպքերում են հիշում ԱՍԱԼԱ-ին, այստեղ նկատեմ միայն, որ Ադրբեջան – Հունգարիա գործարքի միջոցով փորձել են Հայաստանի և Ադրբեջանի հասարակությունները սասանելու միջոցով՝ սասանել, այսպես կոչված՝ Հարավային Կովկասի փխրուն խաղաղությունն ու անվտանգությունը, միաժամանակ՝ դրանք նախապատրաստելով հնարավոր նոր ռազմա-քաղաքական սցենարներին: Դա հատկապես կարևոր է այն կողմերի, այն պետությունների համար, որոնք մինչև կոկորդը խրվել են <<Արաբական գարուն>> և <<Սիրիայի ժողովրդավարացման գործընթացներ>> ծրագրերում և չեն տեսնում հաջողության և զարգացման հեռանկարներ: Իսկ ԱՍԱԼԱ-ի փոխարեն որպես հասցեատեր կարող են հանդես գալ բոլոր այն անհատներն ու կազմակերպությունները, ում հավատամքը՝ ազատ, անկախ, ինքնիշխան ու միացյալ Հայաստանի իրականացման ծրագիրն է, այդ թվում և մեր՝ <<Ուխտ Արարատիի>>: Իսկ այն հարցին, թե՝ ԱՍԱԼԱ-ին գործելու կոչ են անում նաև այստեղ Հայաստանում: Արդյո՞ք պետք է սպասել կոչերին ԱՍԱԼԱ-ի արձագանքին և ինչպիսի՞ն պետք է լինի այդ արձագանքը, զրուցակիցը պատասխանեց. <<Երբ ԱՍԱԼԱ-ն հրապարակ իջավ, այսինքն՝ 1975 թվականին, ցեղասպանությունից, բռնագաղթից ու հայրենազրկումից անցել էր շուրջ 50 տարի և այդ խնդիրներն այնպես էին մոռացության մատնվել Միջազգային ընկերակցության կողմից, որ դարձել էին իրական սպառնալիք՝ ուղղված հայության ապագայի ու զարգացման իրավունքներին: Այսու, բոլոր այն դեպքերում, երբ նոր սպառնալիքներ կծագեն ուղղված հայությանն ու Հայաստանին, ԱՍԱԼԱ-ն ներկա կլինի: Այդպես է գրված կազմակերպության ծրագրում>>: ——————————- *նախկինի հետ կապված հստակեցում եմ խնդրում, որովհետև ԱՍԱԼԱ-ի դեպքում էլ «նախկին անդամ» չեն լինում, պետք է կարծել: Եվ կուզեի նշել գործողությունները, որոնց դուք մասնակցել եք: Էսպես մի տեսակ ստացվում է, կողքից ընթերցողի համար, որ Դուք ԱՍԱԼԱ-ի հետ այն կապը չունեք, որ Ձեզ արտոնում է պարզաբանումներ տալ: Նորագույն զինյալ ազատագրական պայքարի մասնակից եմ եղել և հպարտ եմ դրա համար ու շնորհակալ իմ ճակատագրից: Կարծում եմ, այս կապակցությամբ ավելին ասելը՝ ավելորդաբանություն է: Շնորհակալություն: *«Ուխտ Արարատի», Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի (ԱՍԱԼԱ) ազատամարտիկների և նախկին քաղբանտարկյալների հասարակական նախաձեռնությունը միավորում է 1975-1985 թվականներին արտերկրում ծայր առած Նորագույն զինյալ ազատագրական պայքարի նախկին ազատամարտիկներին, քաղբանտարկյաներին, այդ պայքարի գաղափարակիցներին ու համակիրներին: Ստեղծվել է 2005 թվականին, հրատարակում է համանուն պարբերականը, որտեղ իրականացնում է տարածաշրջանային ռազմա-քաղաքական իրադարձությունների ուսւմնասիրություններ: Նպատակ ունի զարգացնել ու տարածել հայության անժամանցելի, անբեկանելի և կատարման համար պարտադիր իրավունքների պաշտպանության ծրագրերն ու գաղափարները, այդ թվում և Հայաստանի բռնազավթված տարածքների նկատմամբ: Перепечатано в "Юсисапайл"
|