Меню сайта
Рубрики
АРМЕНИЯ [40]
- Республика Армения [611]
- Западная Армения [414]
- - Правовой пакет [1]
Правовой пакет Западной армении
- - Паспорт гражданина [5]
- Арцах [233]
- Амшен [28]
Амшен
- Джавахк [36]
- Нахичевань [3]
Армянская Церковь [193]
Армянский язык [12]
ДИАСПОРА [23]
- Российская община [138]
- Московская община [37]
- Европейские общины [37]
- Ближневосточная община [50]
- Американская община [26]
Геноцид [218]
Армянский вопрос [88]
- Ай Дат и АСАЛА [54]
- Фидаи и «Немезис» [16]
- Международные договора [9]
--- Московский договор [15]
Аналитика [161]
Политика [296]
Официоз [22]
- Партии [25]
Великая Победа [18]
Знаменитые армяне [67]
СМИ [49]
Мир [46]
Россия [153]
Европа [96]
США [91]
Ближний Восток [211]
Турция [352]
Азербайджан [247]
Грузия [87]
СНГ [71]
Азия и Африка [0]
Религия [108]
Энциклопедия [10]
Юриспруденция [12]
История [248]
Культура [99]
Литература [31]
Наука & образование [32]
- ИСН [17]
Происшествия [54]
Досуг [5]
- Женский клуб [58]
- Мужской клуб [8]
- Молодёжный клуб [2]
- Детский клуб [0]
- Клуб знакомств [6]
- Здоровье & спорт [68]
- Туризм [9]
- Традиции [30]
- Кулинария [5]
- Увлечения [3]
- Юмор [1]
- Музыка [20]
- Кино [19]
- TV [2]
Экономика [10]
- Банки & бизнес [14]
- Бизнес клуб [3]
- Работа & заработок [0]
Технологии [7]
Авто [3]
Справка [1]
Неопознанное [15]
ВИДЕО [302]
Видео сайта
Архив записей
Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Форма входа
Главная » 2012 » Сентябрь » 8 » "Ухт Арарати": Аманда Пол, ЕС, Армянский вопрос и "Операция Сафаров"
21:54
"Ухт Арарати": Аманда Пол, ЕС, Армянский вопрос и "Операция Сафаров"

АРМИНФОЦЕНТР: Представляем редакционную статью журнала "Ухт Арарати" о провокационных заявлениях Аманда Пола:

"Ամանդա Փոլը, ԵՄ-ն եւ Հայկական Հարցը ու «Սաֆարով օպերացիան»"

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Բրյուսելում գործող Եվրոպական քաղաքականության կենտրոնի փորձագետ Ամանդա Փոլը պատասխանելով հարցերից մեկին, մասնավորապես ասում է. «Օրինակ՝ 2001 թվականին Վարուժան Կարապետյանին Ֆրանսիան արտահանձնեց Հայաստան, որտեղ անմիջապես ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նրան ներման արժանացրեց: Կարապետյանը դատապարտվել էր ցմահ ազատազրկման` 1983 թվականին Օրլի օդանավակայանում պայթուցիկ տեղադրելու համար, ինչի արդյունքում 8 մարդ էր մահացել: Իհարկե, այդ օրերին Հարավային Կովկասի եւ միջազգային հանրության միջեւ հարաբերությունները բավական տարբեր էին այսօրվանից: Անշուշտ, ԵՄ-ն ոչ մի դերակատարություն չուներ, իսկ այսօր ԵՄ-ն շատ ավելի ակտիվ է ներգրավված նման գործընթացներում» (1):

Ամանդա Փոլին, մանավանդ եվրոպական մակարդակի փորձագետին, ով մասնագիտության բերումով պետք է, որ շատ բան իմանար՝ հուշենք. նախկինում եվրոպական տերությունները, այսօր ԵՄ-ն միշտ մեծ դերակատարություն են ունեցել միջինարեւելյան եւ հայկական խնդիրներում, մեծ եւ վճռական եւ ըստ այդմ, նույնքան մեծ պատասխանատվություն են կրել եւ կրում են այն պատմական իրադարձությունների համար, որոնց արդյունքում Արեւմտյան Հայաստանի հայությունը 1894-1923 թթ. ենթարկվեց ցեղասպանության, բռնագաղթի, հայրենազրկման, իսկ այսօր՝ զրկված է ապագա ունենալու եւ զարգանալու իրավունքից:

Ճիշտն ասած մեր ուղիղ նպատակը Ամանդա Փոլին կամ prm.am-ի Անի Ասատրյանին (2) պատասխանելը չէ, այլ նրանց իբրեւ թե պատասխանելու ցանկությունից դրդված հայ եւ օտար ընթերցողին տեղեկատվական - մշակութային - պատմական ստից ու կեղծիքից պաշտպանելը (3):
 Ներկայացնենք փաստերից միայն մեկը, միգուցե դա փորձագետին հավելյալ օժանդակություն լինի փորձագիտական գիտելիքները լրացնելու եւ օգնելու նրան, որպեսզի չփորձի անմեղի կեցվածքով չքմեղանալ ու մոլորություն մեջ գցել հայ հասարակությունը, այդ թվում՝ հայկակական լրատվամիջոցի միջոցով: Որպեսզի ոչ ոք, ո՛չ փորձագետը, ո՛չ էլ ուրիշ որեւէ մեկը հնարավորություն չունենա հավասարության նշան դնել՝ զոհի եւ հանցագործի, ազատամարտիկի եւ այլատյաց ոճրագործի միջեւ, նույնիսկ եթե թաքնվում է՝ «ելակետ ունենալով ընդամենը մեկ առանցք՝ մարդը որպես միակ ու բացարձակ արժեք» բարեհունչ, սակայն այս թեմայի դեպքում միանգամայն անտեղի ձեւակերպման տակ:
 1894-96 թթ. Համիդյան ջարդերին նախորդեցին մի քանի միջազգային կոնֆերանսներ, այդ թվում՝ 1978-ին Սան-Ստեֆանոյի, Բեռլինի, որոնց հետեւանքում եւ եվրոպական գերտերությունների անմիջական մասնակցությամբ ու մեղքով, Սուլթան Աբդուլ Համիդը ձեռնարկեց Հայկական Հարցը հայերի կոտորածների միջոցով լուծելու գործը, որը հետագայում ավանդեց երիտթուրքերին ու քեմալականներին: Դրա վերաբերյալ փաստերն ու տեղեկությունները շատ - շատ են եւ դրանց տեղյակ է անշուշտ Ամանդա Փոլը, բայց քանի որ մեր նյութը ուղղակի ուղղված չէ նրան, այլ ավելի շատ հայ ընթերցողին, այստեղ հիշեցնենք, որ Բեռլին կոնֆերանսի 61-րդ հոդվածը Սան Ստեֆանոյի պայմանագրի 16-րդ հոդվածի հակադարձումն էր, բովանդակությամբ ամբողջովին շրջված տարբերակը, որով Եվրոպան լորդ Շերբրուկի պատկերավոր արտահայտությամբ Թուրքիայի քրիստոնյաների համար «փակում էր դժոխքից դուրս գալու ելքը»:
 Իսկ այն ինչ պատահեց այնուհետեւ՝ 1909, 1915-17, 1918-23 թթ., այստեղ արժե՞ նշել: Իհարկե ո՛չ, համոզված ենք դրանց մասին նույնպես Ամանդան ավելին գիտե, քան մենք: Ուստի նշենք միայն, որ Հայերի համընդհանուր ցեղասպանությունը ազգային ատելության՝ ռասիզմի հողի վրա, իրականացվեց թուրքական երեք եւ ավելի ահաբեկիչ կառավարությունների պետական ահաբեկչության միջոցով, եվրոպական գերտերությունների հանցավոր անտարբերության, հաճախ քաջալերության, հաճախ սադրանքների ու աջակցության պայմաններում:
«Մարդը բացարձակ արժեք»: Արժեր որ դրա մասին հիշեցնեիք ոչ թե հայ մարդուն, ում համար դա քաղաքակրթական աշխարհընկալում, ապրում ու կենսագործունեություն է արդեն քանի՜ հազար տարի, այլ թուրքերին, մի քիչ էլ եվրոպացիներին: Իսկ հայ տղամարդուն նախապես չզրկեիք ընտանիքը, ազգը, հայրենիքը, ազատ ապրելու ու ազատորեն ստեղծագործելու իր անօտարելի իրավունքները պաշտպանելու բնական իրավունքից:
 Մի հարց տանք. ինչպե՞ս են կոչվում այն մարդիկ, ովքեր ՄԱԿ-ի Մարդու Իրավունքների Համընդհանուր Հռչակագրի նախաբան դրույթի պարբերության համաձայն՝ «իրավունք ունեն ընդվզելու բռնության ու ճնշման դեմ»: Այլախո՞հ, հեղափոխակա՞ն, ազատամարտի՞կ... Միգուցե ահաբեկի՞չ, այլատյաց ոճրագործ մարդասպա՞ն: Մենք հայերս, նրանց կոչել ենք ֆեդայիներ, ազատամարտիկներ... Դուք ինչպե՞ս եք համարձակվում օրը ցերեկով խախտել միջազգային իրավունքի հիմնարար դրույթներն ու նորմերը եւ հավասարության նշան դնել ազատամարտիկի ու ոճրագործի միջեւ: Դա Ձեզ Եվրոպայում էլ թույլ չէին տա: Երեւի մտածում եք հայաստանյան Ձեր «ազատ մտորումների արգասիք» հարցազրույցը Եվրոպա չի հասնի: Կարող եք անհանգստանալ, մենք դա եվրոպական շրջանակներին կհասցնենք:
Արժե՞ որ հիշեցնենք օրինակ՝ ՄԱԿ-ի ընդունած «Ռասայական խտրականության բոլոր ձեւերի վերացման մասին» (21-ը դեկտեմբերի 1965 թ.) եւ «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ դրա համար պատժի մասին» (9-ը դեկտեմբերի 1948 թ.) Կոնվենցիաների մասին նույնպես, միգուցե դրանց դրույթներից հատուկ հոդվածներ մեջբերենք, որոնք կփաստեն, որ ռասայական խտրականություն քարոզելը եւ պատերազմի քարոզչությունը՝ հանցագործություններ են, որ զոհի ու հանցագործի միջեւ հավասարության նշան դնելը՝ ռասայական խտրականության, պատերազմի հրահրման ու նոր ցեղասպանության քարոզչություն է:
 Փորձագետ Ամանդա Փոլը, իբրեւ թե զարմացած ոճրագործին Ադրբեջանին հանձնելու փաստով, եւ իմիջայլոց - ձեռի հետ, իր «ազատ մտորումներով» կիսվում է թղթակցի եւ հայ ընթերցողի հետ. «Հաշվի առնելով այն փաստը, որ Սաֆարովն Ադրբեջանում դիտարկվում է որպես քաջ եւ հարգված անձնավորություն, քիչ հավանական էր, որ Ադրբեջանի իշխանությունը հետեւողական կլիներ հետագա 25 տարիներին նրան անազատության մեջ պահելու հարցում»:
Հարցնենք Ամանդային. ինչո՞ւ եք հենց այսպես ձեւակերպել պատասխանը, Եվրոպայում եւ Ձեր պատկերացումներում քնած մարդուն կացնահարողը «քաջ ու հարգված անձնավորությու՞ն է»: մեր պատկերացումներում այդպիսին վախկոտ մարդասպան է, ոճրագործ: Այս դեպքում նաեւ այլատյաց - ռասիստ, որոնց ի դեպ շատ էլ չեն սիրում Եվրոպայում, թե՞ սխալվում ենք:
 Բայց գիտեք, լավ է, որ այս դեպքը կատարվեց, ապա թե ոչ հայ հասարակության մեջ շատ բարձր կարծիք կար Ձեր մասին եւ, թվում էր, թե Հայաստանի եվրոպական ինտեգրումն այլընտրանք չուներ: Շնորհակալություն, իսկապես օգնեցիք մեր հասարակությանը ուղղակի եւ միարժեք մտածելու, որ իրականում Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը այլընտրանք չունի, խուսափելու համար Ձեր առաջադրած ու առաջարկած եվրոպական միաձուլումից: Որովհետեւ ինտեգրում, նշանակում է՝ միաձուլում:
 Գիտեք Ամանդա, թե ի՞նչ են գրում հայերը ֆեյսբուքյան իրենց գրառումներում, ահա Ձեզ մի օրինակ, առանց հեղինակը նշելու, սակայն թվագրված՝ 31.08.2012-ով. «Միամիտ Հայեր, դեռ դաս չառաք պատմությունից: Մի՞թե Եվրոպան չէր առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, երբ իր դաշնակից Հայաստանի ժողովրդին իր իսկ հայրենիքում... սրի քաշեցին ու մէկ ու կէս միլիոն անմեղ մարդկանց ոչնչացրին, ոչ մէկը պաշտպանեց իր դաշնակցին: Նույնն է եւ այժմ, ինչ Եվրոմիություն, ինչ բան: Բացի այն, որ Հայաստանի ձեռքն ու ոտքը պիտի կապվի, չկարողանա իր ազգային օրենքներին հավատարիմ լինել, ուրիշ ոչինչ: Մեր փրկությունը՝ ըստ Չարենցի, մեր միասնականութեան մեջ է, ոչ հյուսիսային, ոչ արեւմտյան երկրների»:
Այսօր նույն սցենարը չէ արդյո՞ք, որ գործարկվում է «Արաբական գարուն» անվան տակ: 

 Անշուշտ կարող եք չտեսնելու տալ, դրա համար ջայլամի վարքագծի փայլուն օրինակը կա եւ կամ համարել, թե դրանք առանձին դեպքեր են, բայց Ձեր իսկ օգնությամբ, եթե նույնիսկ դրանք առանձին դեպքեր են, կդառնան համընդհանուր, եւ դրա համար նույնպես շնորհակալություն:

 «Ուխտ Արարատի», Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի ազատամարտիկների եւ նախկին քաղբանտարկյալների հասարակական նախաձեռնություն

08.09.2012թ.

«УХТ АРАРАТИ» (Обет Арарата) - общественная патриотическая организация бывших политзаключенных и ветеранов Армянской секретной армии освобождения Армении «АСАЛА» - («ASALA»)

Ծանոթագրություն

1. «2001-ին էլ Վարուժան Կարապետյանին Ֆրանսիան արտահանձնեց Հայաստան եւ նա ներման արժանացավ». Ամանդա Փոլ, 1in.am, 23:00 | 2012-09-07 | Հայաստան | Խոսք | Արմենուհի Ղազարյան, «Առաջին լրատվական»-ի անգլերեն էջի խմբագիր:

2. «Սաֆարովին հանգիստ թողնենք…», «Տեքստս գրում եմ՝ ելակետ ունենալով ընդամենը մեկ առանցք՝ մարդը որպես միակ ու բացարձակ արժեք», Հեղինակ՝ Անի Ասատրյան, http://prm.am/?p=2610:

3. 1947-ին ՄԱԿ-ի կողմից ընդունված հատուկ «Ստահոդ կամ խեղաթյուրված տեղեկատվություն», 15-ը նոյեմբերի 1947թ. Կոնվենցիայով արգելվում է ստահոդ կամ խեղաթյուրված տեղեկատվության տարածումը:  

Прикрепления: Картинка 1
Категория: Политика | Просмотров: 1450 | Добавил: admin | Теги: Диаспора, москва, Карабах, геноцид, Ухт Арарати, церковь, ARMINFOCENTER, армения, АрмИнфоЦентр, Ереван | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
RSS
Наш-RSS
Реклама

Безлимитная связь для студентов по тарифам вдвое дешевле рыночных
Тел. +7 903 250 47 25
ИА REGNUM - Армения
NEWS.am
ЛЕНТА НОВОСТЕЙ
Поиск по сайту
Видео
Календарь
«  Сентябрь 2012  »
ПнВтСрЧтПтСбВс
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Голосование
Самое читаемое
[09.05.2020]
75-летие ПОБЕДЫ. Вечная слава Героям! Рядовые герои Великой Победы
[22.02.2014]
Эксклюзивное интервью Председателя Парламента Западной Армении о Парламенте и задачах армянской диаспорой в вопросе международного признания
[11.07.2013]
Телеканал "Культура": «По следам тайны: Армянское нагорье. 12 тысяч лет назад»
[07.06.2013]
Декларация о формировании Национального Собрания (Парламента) Западной Армении
[14.11.2012]
ТЕЛЕГОНИЯ: Информационная память о внебрачных сексуальных отношениях и любви. Видео.
[22.10.2012]
Истинное лицо современного ислама: Жестокая казнь за принятие христианства
[03.08.2012]
Вперед Армения! ...Лох Лава... - Առա՛ջ, Հայաստան... զում, զում, զում, զում...Լոխ լավա…или «Золотая» позиция олигархов
[25.07.2012]
Откуда родом Богородица – и за что убили Корюна Нагапетяна?
[17.07.2012]
Армения – Земля Ноя (видео)
[01.07.2012]
Свободная трибуна: Наталья Соболь - «ТАИНСТВЕННЫЙ НАРОД АМАЛЕК – ВЕХИ ИСТОРИИ»
[16.06.2012]
Свободная трибуна: Наталья Соболь - «АМЯНСКИЕ ПУШКАРИ В КАЗАНИ – Дела давно минувших дней»
[27.05.2012]
БРАВО!!! Вардапет (архимадрид) Комитас об армянском происхождении европейских наций и многих тайных страницах истории и мировой цивилизации
[24.04.2012]
ВИДЕО: Массовые акции, посвященные памяти жертв геноцида армян в Западной Армении, Киликии и в Османской Империи в 1894-1923г.г. в Мец Салах
[24.04.2012]
ОБРАЩЕНИЕ участников митинга посвященного памяти жертв геноцида армян в Западной Армении, Киликии и в Османской Империи в 1894-1923г.г.
[14.04.2012]
Обращение АРМИНФОЦЕНТРА к Президенту Армении и Католикосу всех армян по поводу антиармянских и антихристианских провокаций "Луйс Ашхар"
[21.01.2012]
Цитата из книги лауреата Нобелевской премии Шмуэля Йосефа Агнона «В сердцевине морей» об амалеках и армянах
[30.11.2011]
20 лет назад была учреждена Московская армянская община: Грустный экскурс в историю; Позорная роль Гегама Халатяна в стремлении ее разрушить
[24.07.2011]
Правда об АМАЛЕКАХ. - "Амалек – колыбель цивилизации"
[23.07.2011]
Правда об АМАЛЕКАХ. - Бог дает добро на убийство - Кто такие амаликитяне и какое они имеют отношение к армянам?
[24.06.2011]
ЗВЕРИНЫЙ ОСКАЛ ЛЕВОНОВСКОЙ ОППОЗИЦИИ: Мартовские погромы 2008 года в Ереване фактически инициировала оппозиция (аудио, видео)
[16.06.2011]
Мысли в слух: 16 июня 2000 года состоялся Учредительный съезд САР
[16.06.2011]
Видео - Страница Истории Союза армян России. Учредительный съезд, 16 июня 2000г., гостиница "Президент-отель", г. Москва.
[31.05.2011]
Позор! Экономическая и политическая элиты Армении: Депутаты Парламента, руководители партий, олигархи (Фото, Имена, Фамилии и ПРОЗВИЩА)
[28.05.2011]
ПОЗОР! Даже турки не могли себе позволить сделать такое: Памятник генералу Андранику в Сочи снесли руководители местного Союза Армян России
[24.05.2011]
Иудейский Азербайджан, или Тайны истории. Записки бывшего жителя города Баку
[24.04.2011]
Заявление Президента АРМИНФОЦЕНТРА Армена Тер-Саркисяна об инициировании в Гаагском трибунале вопроса об осуждении геноцида армян
Наши партнеры
Национальный совет Западной Армении
АМШЕНКА
Ухт Арарати
Все права защищены © 2011 Сайт АрмИнфоЦентр - Главный информационный ресурс Армянской диаспоры.
При полном или частичном использовании материала ссылка (гиперссылка) на АрмИнфоЦентр обязательна, даже если мы ссылаемся на другие источники.
Мнение АрмИнфоЦентр может не совпадать с мнением авторов отдельных материалов.
АрмИнфоЦентр не несет ответственности за содержание рекламы.
Использование материалов АрмИнфоЦентр в коммерческих целях без письменного разрешения АрмИнфоЦентр не допускается
Конструктор сайтов - uCoz