АРМИНФОЦЕНТР: Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհուրդը եւ Արեւմտյան Հայաստանի Կառավարությունը մտահոգ է Հունգարիայի իշխանությունների քաղաքական որոշումով
Անտեսելով Եւրոպական ընդհանրության շրջանակներում ընդունված իրավունքի եւ մարդասիրության սկզբունքները՝ Հունգարիայի իշխանությունները Ադրբեջանին հանձնեցին ռասիստ – մարդասպան Ռամիլ Սաֆարովին, դրանով իսկ դե յուրե հաստատելով, որ Հունգարիայի իշխանությունները Եւրոպայի հանրությունում ընդունված մարդու իրավունքը ստորադաս են համարում ռասիզմից, սույն իրավական ակտով հաստատելով, որ Հունգարիան Եւրոպայի հանրության ներսում ռասիզմը ընդունում է որպես օրինական եւ իրավական գործիք: Այս մոտեցմամբ, Հունգարիայի իշխանությունները լուրջ հարված հասցրեցին հունգար ժողովրդին, կասկածի տակ դնելով այն բարձրագույն արժեքները, որոնք դարեր շարունակ քաղաքակիրթ մյուս ժողովուրդների հետ միասին դավանել է նաեւ հունգար ժողովուրդը. «Հյուրը պարտավոր է հարգելու հյուրընկալ երկրի օրենքները»: Ռասիստ – մարդասպան Ռամիլ Սաֆարովի ազատ արձակման փաստը դե ֆակտօ եւ դե յուրե վավերացրեց, այլ որեւէ երկրի պետական ծառայողի Հունգարիայի տարածքում կարելի է սպանել: Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհուրդը եւ Արեւմտյան Հայաստանի Կառավարությունը վստահ է, որ այս խայտառակ գործարքը կապ չունի ազատ եւ արդար մտածող հունգար ժողովրդի հետ, բայց ցավով պետք է նշի, թե սույն մտքի արձանագրումը որեւէ ձեւով չի թեթեւացնում մեր մտահոգությունները, առավել եւս չի ազատում Հունգարիայի իշխանավորներին թե՛ իրավաբանական, թե՛ բարոյական եւ թե՛ քաղաքակրթական պատասխանատվությունից: Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհուրդ Արեւմտյան Հայաստանի Կառավարություն
|