Меню сайта
Рубрики
АРМЕНИЯ [40]
- Республика Армения [611]
- Западная Армения [414]
- - Правовой пакет [1]
Правовой пакет Западной армении
- - Паспорт гражданина [5]
- Арцах [233]
- Амшен [28]
Амшен
- Джавахк [36]
- Нахичевань [3]
Армянская Церковь [193]
Армянский язык [12]
ДИАСПОРА [23]
- Российская община [138]
- Московская община [37]
- Европейские общины [37]
- Ближневосточная община [50]
- Американская община [26]
Геноцид [218]
Армянский вопрос [88]
- Ай Дат и АСАЛА [54]
- Фидаи и «Немезис» [16]
- Международные договора [9]
--- Московский договор [15]
Аналитика [161]
Политика [296]
Официоз [22]
- Партии [25]
Великая Победа [18]
Знаменитые армяне [67]
СМИ [49]
Мир [46]
Россия [153]
Европа [96]
США [91]
Ближний Восток [211]
Турция [352]
Азербайджан [247]
Грузия [87]
СНГ [71]
Азия и Африка [0]
Религия [108]
Энциклопедия [10]
Юриспруденция [12]
История [248]
Культура [99]
Литература [31]
Наука & образование [32]
- ИСН [17]
Происшествия [54]
Досуг [5]
- Женский клуб [58]
- Мужской клуб [8]
- Молодёжный клуб [2]
- Детский клуб [0]
- Клуб знакомств [6]
- Здоровье & спорт [68]
- Туризм [9]
- Традиции [30]
- Кулинария [5]
- Увлечения [3]
- Юмор [1]
- Музыка [20]
- Кино [19]
- TV [2]
Экономика [10]
- Банки & бизнес [14]
- Бизнес клуб [3]
- Работа & заработок [0]
Технологии [7]
Авто [3]
Справка [1]
Неопознанное [15]
ВИДЕО [302]
Видео сайта
Архив записей
Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Форма входа
Главная » 2012 » Сентябрь » 1 » Заявление Правительства Западной Армении: Угроза явно диктует принятия также программы сопротивления. Выход
18:11
Заявление Правительства Западной Армении: Угроза явно диктует принятия также программы сопротивления. Выход
АРМИНФОЦЕНТР: Սպառնալիքն ակամա թելադրում է նաեւ դիմակայության ծրագիրը, ելքը 
<<Եվ որովհետեւ մտահոգությունն այլ բան չէ, քան թե ելքի փնտրտուք>>,

Պարույր Սեւակ

Հայությանն ու Հայաստանին ուղղված ժամանակակից սպառնալիքներից չորսը հիմնական, առանցքային ու ճակատագրական նշանակություն ունեն: Դրանք են ՀՀ-ին, ԼՂՀ-ին, Արեւմտյան Հայաստանին (ներառյալ Կիլիկյան Հայաստանին) եւ Հայոց քաղաքակրթական արժեքներին ուղղված սպառնալիքների ուղղությունները:

Ամեն մեկ սպառնալիք, բարեբախտաբար, իր մեջ պարունակում է նաեւ դիմակայության ծրագիր: Այդ երեւույթը շատ դիպուկ նկատել ու հանճարեղ ձեւակերպել է Պարույր Սեւակը. <<Եվ որովհետեւ մտահոգությունն այլ բան չէ, քան թե ելքի փնտրտուք>> :

Նշենք վերջին տասնամյակներին հայությանն ու Հայաստանին ուղղված սպառնալիքները եւ դրանց հաղթահարելու ծրագրերը:

Սպառնալիք ՀՀ-ի ուղղությամբ:

ՀՀ-ի նկատմամբ թշնամական վերաբերմունքը Ադրբեջանից, Թուրքիայից... ՀՀ-ի շրջափակումը, շրջափակման խստացումը, այդ թվում` էներգետիկ եւ պարենային: ՀՀ-ի ժողովրդագրական ճգնաժամը եւ դրա խորացումը: ՀՀ-ում սոցիալ-տնտեսական, իրավական, բարոյա-հոգեբանական խնդիրները: ՀՀ-ում ժողովրդավարության խնդիրները: ՀՀ-ի հետխորհրդային ինտեգրման խնդիրն ու դրա պարտադրանքը, որովհետեւ Եվրոպական ինտեգրումը երբեք չի առաջարկվելու, դա շղարշ է պարզապես Կովկասյան կամ մեկ այլ ձեւաչափ մի օր հանկարծակի օրակարգ բերելու: ՀՀ-ի նկատմամբ զինաթափման պահանջը եւ խաղաղապահ ուժերի հնարավոր տեղակայման պարտադրանքը ՀՀ-ի սահմաններում եւ այլն

Դիմակայության ծրագիրը, ելքը: ՀՀ-ի Անկախության Հռչակագրի պահանջների համաձայն ՀՀ-ի անկախության ու ինքնիշխանության վերականգնումը: Հրաժարումը ինտեգրման բոլոր ձեւաչափերից, տնտեսական կացութաձեւի փոփոխությունը, չէ որ՝ ՀՀ-ն նաեւ սոցիալական պետություն է:

Սպառնալիք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ուղղությամբ:

Ադրբեջանում պետական մակարդակի բարձրացված ռասիստական, հակահայ քարոզչությունն ու գործունեությունը: Ադրբեջան պետության սպառազինվելու մոլուցուքն ու ռազմատենչ հռետորաբանությունը, դրա հնարավոր աղետալի ու բացասական հետեւանքները տարածաշրջանի պետությունների ու ժողովուրդների համար: Ընդգծված թշնամական վերաբերմունքը ԼՂՀ-ի անկախության եւ ինքնիշխանության նկատմամբ: ԼՂՀ հակամարտության կարգավորման ձգձգումը, որը խոչընդոտում է ԼՂՀ բնակչության ապագա ունենալու ու զարգանալու հիմնարար իրավունքին: Հիշեցնենք, որ 2006-ին հրապարակված Ռալֆ Պիտերսի <<Միջին Արեւելքի նոր քարտեզը ըստ արյունակցական կապերի եւ հավատի նմանությունների>> հոդվածում ու քարտեզում, ԼՂՀ-ն ընդհանրապես բացակայում է:

Դիմակայության ծրագիրը: ԼՂՀ-ի՝ որպես պետական միավորի, իրավունքների եւ բնակչության անվտանգության, ազատության, ինքնորոշման, զարգացման եւ առաջընթացի իրավունքների պաշտպանությունը: Ադրբեջանից բռնագաղթված հայության քաղաքացիական իրավունքների վերականգնման հարցը` միջազգային օրենքների շրջանակներում, այդ թվում` ժամանակակից Ադրբեջանի պետական եւ հասարակական կյանքին մասնակցելու լիիրավ իրավունքը: Ադրբեջանի մեջ ապրող այլ ժողովուրդների իրավունքների ճանաչման ու հաստատման եւ նրանց Ադրբեջանի պետության կառավարմանը լիարժեք մասնակցության իրավունքի հարցերը: Ատրպատական - Ադրբեջան պատմական կեղծ անցումների հարցը, իրականում Ադրբեջան - Ատրպատական - Աղվանք քաղաքակրթական անցումների հարցը:

Սպառնալիք Արեւմտյան Հայաստանի եւ Կիլիկյան Հայաստանի, Միջին Արեւելքի հայության ուղղությամբ:

<<Արաբական գարուն>> ծրագրի անվան տակ Միջին Արեւելքում ընթացող ռազմա-քաղաքական սպառնալի իրադարձություններն ու զարգացումները: Զուգահեռ, արեւմտյան որոշ ծրագրերում նկատելի Վիլսոնյան Իրավարար վճիռն ու Սեւրի դաշնագրի Հայաստանին վերաբերող դրույթները շրջանցելու ձեռագիրը, մասնավորապես Պենտագոնի ծրագիրը, որը 2006 թվականի օգօստոսին հնչեցրեց պաշտոնաթող սպա Ռալֆ Պիտերսը: Այդ ծրագրով նախատեսվում է Ազատագրված Քրդստան ստեղծել Արեւմտյան Հայաստանին (ներառյալ Կիլիկյան Հայաստանին), Արեւելյան Հայաստանին պատկանող տարածքների վրա: Այդ նպատակով հրապարակ բերվեցին Հայաստան-Թուրքիա Արձանագրությունները, որոնք շատ հաճախ սխալմամբ կոչում են հայ-թուրքական արձանագրություններ: Միջին Արեւելքի հայկական գաղթավայրերին ուղղված ժամանակակից մարտահրավերները:

Դիմակայության ծրագիրը: Վիլսոնյան Իրավարար վճռի թղթածրարի վերաբացումն ու իրականացումը: Արեւմտյան Հայաստանի հայերի՝ որպես Միջին Արեւելքի պետությունների քաղաքացի, որպես տարածաշրջանի բնիկ, որպես բնօրրան հայրենիքում ցեղասպանված եւ բնօրրան հայրենիքից՝ Արեւմտյան Հայաստանից (ներառյալ Կիլիկյան Հայաստանից), տարագրված հավաքականության բոլոր իրավունքների պաշտպանությունը, այդ թվում՝ բնօրրան հայրենիք վերադարձի իրավունքի, դրա իրավական քաղաքական հետեւանքներով: Արեւմտյան Հայաստանի օկուպացված տարածքներից թուրքական զինված ուժերի դուրսբերումը: Գաղութային երկրներին (օկուպացված տարածքներին) ու ժողովուրդներին անհապաղ անկախություն տալու մասին ՄԱԿ-ի ընդունած 1960 թ. Կոնվենցիայի դրույթների համաձայն՝ 1920 թ. օգոստոսի 4-ի Կիլիկյան Հայաստանի անկախության ճանաչումը: Հայերի ցեղասպանության դատապարտումը միջազգային իրավական ատյաններում, ցեղասպանության հետեւանքների վերացման գործընթացի սկզբնավորումը: Միջին Արեւելքի հայության ինքնապաշտպանության իրավունքի ապահովումը:

Սպառնալիք Հայոց լեզվի, Հայոց պատմության, մշակույթի եւ քաղաքակրթական արժեքների ուղղությամբ:

Հայոց լեզվի աղճատումն ու ձեւախեղումը ԶԼՄ-ների եւ իբրեւ թե ազատ խոսքի, ազատ արտահայտվելու կողմնակից <<ազատ մտավորականների>>, իրականում գռեհկաբանների այլանդակությունների միջոցով: Հայոց պատմության եւ քաղաքակրթական արժեքների կեղծարարությունն ու հայկական հուշարձանների ոչնչացումը: Միջազգային ծավալներով եւ պետական, հասարակական եւ ԶԼՄ-ների մակարդակով իրականացվող հակահայ այլատյացություն, ռասիզմի քարոզչությունը:

Դիմակայության ծրագիրը: Հայոց լեզուն՝ մայրենին, եւ քաղաքակրթական մնացած արժեքները, կարող է պաշտպանել իսկապես ազատ, անկախ, ինքնիշխան պետությունը, ինչպես նաեւ իր իրավունքներին քաջատեղյակ եւ այդ իրավունքները պաշտպանելու ձգտող կազմակերպված հավաքականությունն ու ժողովուրդը:

Եզրափակիչ խոսք: Հայությանն ու Հայաստանին ուղղված հին ու նոր սպառնալիքները սրանով չեն ավարտվում, դրանք բազմաթիվ են: Ինչու ենք ասում հին եւ նոր, որովհետեւ դրանք <<անհիշելի ժամանակներից>> ծրագրավորված ու ծայր առած գործընթացներ են, որոնք ներկայում՝ եւ իրականացնողի, եւ իրականացվողի գործողությունների, իրավունքների ու պարտավորությունների տեսակետից սահմանային վիճակում են, եւ այլեւս ենթակա չեն նրանց կամքին, որովհետեւ այլեւս ենթակա են համերկրային գործընթացներին, օրենքներին, որոնք կապված են մեծ դարաշրջանի փոփոխության հետ:

ՀՀ-ի ուղղությունը անշուշտ գերակա է, բայց կյանքը ցույց է տալիս, որ մնացյալ ուղղությունները պետք չէ անտեսել եւ թողնել հեռագնա ժամանակների ծրագրավորման ու գործունեության: Ընդհակառակը, պետք է առաջնորդվել՝ <<Ամեն մեկ սպառնալիքին, մեկ ծրագիր>>, սկզբունքով:

Արեւմտյան Հայաստանի Կառավարության

Արտաքին Գործերի Հանձնաժողով

01. 09. 2012 թ. 

Прикрепления: Картинка 1
Категория: - Западная Армения | Просмотров: 1513 | Добавил: admin | Теги: Диаспора, москва, Карабах, геноцид, церковь, ARMINFOCENTER, россия, армения, АрмИнфоЦентр, Ереван | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
RSS
Наш-RSS
Реклама

Безлимитная связь для студентов по тарифам вдвое дешевле рыночных
Тел. +7 903 250 47 25
ИА REGNUM - Армения
NEWS.am
ЛЕНТА НОВОСТЕЙ
Поиск по сайту
Видео
Календарь
«  Сентябрь 2012  »
ПнВтСрЧтПтСбВс
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Голосование
Самое читаемое
[09.05.2020]
75-летие ПОБЕДЫ. Вечная слава Героям! Рядовые герои Великой Победы
[22.02.2014]
Эксклюзивное интервью Председателя Парламента Западной Армении о Парламенте и задачах армянской диаспорой в вопросе международного признания
[11.07.2013]
Телеканал "Культура": «По следам тайны: Армянское нагорье. 12 тысяч лет назад»
[07.06.2013]
Декларация о формировании Национального Собрания (Парламента) Западной Армении
[14.11.2012]
ТЕЛЕГОНИЯ: Информационная память о внебрачных сексуальных отношениях и любви. Видео.
[22.10.2012]
Истинное лицо современного ислама: Жестокая казнь за принятие христианства
[03.08.2012]
Вперед Армения! ...Лох Лава... - Առա՛ջ, Հայաստան... զում, զում, զում, զում...Լոխ լավա…или «Золотая» позиция олигархов
[25.07.2012]
Откуда родом Богородица – и за что убили Корюна Нагапетяна?
[17.07.2012]
Армения – Земля Ноя (видео)
[01.07.2012]
Свободная трибуна: Наталья Соболь - «ТАИНСТВЕННЫЙ НАРОД АМАЛЕК – ВЕХИ ИСТОРИИ»
[16.06.2012]
Свободная трибуна: Наталья Соболь - «АМЯНСКИЕ ПУШКАРИ В КАЗАНИ – Дела давно минувших дней»
[27.05.2012]
БРАВО!!! Вардапет (архимадрид) Комитас об армянском происхождении европейских наций и многих тайных страницах истории и мировой цивилизации
[24.04.2012]
ВИДЕО: Массовые акции, посвященные памяти жертв геноцида армян в Западной Армении, Киликии и в Османской Империи в 1894-1923г.г. в Мец Салах
[24.04.2012]
ОБРАЩЕНИЕ участников митинга посвященного памяти жертв геноцида армян в Западной Армении, Киликии и в Османской Империи в 1894-1923г.г.
[14.04.2012]
Обращение АРМИНФОЦЕНТРА к Президенту Армении и Католикосу всех армян по поводу антиармянских и антихристианских провокаций "Луйс Ашхар"
[21.01.2012]
Цитата из книги лауреата Нобелевской премии Шмуэля Йосефа Агнона «В сердцевине морей» об амалеках и армянах
[30.11.2011]
20 лет назад была учреждена Московская армянская община: Грустный экскурс в историю; Позорная роль Гегама Халатяна в стремлении ее разрушить
[24.07.2011]
Правда об АМАЛЕКАХ. - "Амалек – колыбель цивилизации"
[23.07.2011]
Правда об АМАЛЕКАХ. - Бог дает добро на убийство - Кто такие амаликитяне и какое они имеют отношение к армянам?
[24.06.2011]
ЗВЕРИНЫЙ ОСКАЛ ЛЕВОНОВСКОЙ ОППОЗИЦИИ: Мартовские погромы 2008 года в Ереване фактически инициировала оппозиция (аудио, видео)
[16.06.2011]
Мысли в слух: 16 июня 2000 года состоялся Учредительный съезд САР
[16.06.2011]
Видео - Страница Истории Союза армян России. Учредительный съезд, 16 июня 2000г., гостиница "Президент-отель", г. Москва.
[31.05.2011]
Позор! Экономическая и политическая элиты Армении: Депутаты Парламента, руководители партий, олигархи (Фото, Имена, Фамилии и ПРОЗВИЩА)
[28.05.2011]
ПОЗОР! Даже турки не могли себе позволить сделать такое: Памятник генералу Андранику в Сочи снесли руководители местного Союза Армян России
[24.05.2011]
Иудейский Азербайджан, или Тайны истории. Записки бывшего жителя города Баку
[24.04.2011]
Заявление Президента АРМИНФОЦЕНТРА Армена Тер-Саркисяна об инициировании в Гаагском трибунале вопроса об осуждении геноцида армян
Наши партнеры
Национальный совет Западной Армении
АМШЕНКА
Ухт Арарати
Все права защищены © 2011 Сайт АрмИнфоЦентр - Главный информационный ресурс Армянской диаспоры.
При полном или частичном использовании материала ссылка (гиперссылка) на АрмИнфоЦентр обязательна, даже если мы ссылаемся на другие источники.
Мнение АрмИнфоЦентр может не совпадать с мнением авторов отдельных материалов.
АрмИнфоЦентр не несет ответственности за содержание рекламы.
Использование материалов АрмИнфоЦентр в коммерческих целях без письменного разрешения АрмИнфоЦентр не допускается
Конструктор сайтов - uCoz