АРМИНФОЦЕНТР: Ռուսաստանի Ռոստովի մարզի Մեծ Սալա գյուղի «Սուրբ Աստվածածին» Հայ Առաքելական Եկեղեցու տեղապահ՝ Տեր Անանիա Բաբայանին
2012թ. օգոստոսի 26-ին լրանում է Ռուսաստանի Ռոստովի
մարզի Մեծ Սալա գյուղի հիմնադրման 233 ամյակը, որի բնակչությունը Ղրիմից վերաբնակեցված
հայությունն է:
Ղրիմից վերաբնակեցված հայերի
ժառանգներն առ այսօր ապրում են իրենց հայրերի հիմնած Մեծ Սալայում՝ տածելով նրա նկատմամբ
ջերմ ու բարի զգացումներ: Համաձայն ազգային ավանդույթի՝ Մեծ Սալայում մեր ազգակիցները
հիմնեցին «Սուրբ Աստվածածին» եկեղեցին, որի 145 ամյակը նույնպես նշվում է օգոստոսի
26-ին եւ որը համապատասխանում է Աստվածամոր վերափոխմանը՝ խաղողօրհնեքի արարողության
տոնակատարությանը:
Այս առթիվ Արեւմտյան Հայաստանի
Ազգային Խորհուրդը եւ Արեւմտյան Հայաստանի Կառավարությունը շնորհավորում են տոնակատարության
կազմակերպիչներին եւ մասնակիցներին:
Հայոց մեծ երազանքների ուղին
դժվարին է եղել անցյալում ու ներկայում, սակայն պետք է խորապես գիտակցել, որ պարտավոր
ենք հարատեւել եւ ամեն անգամ սերունդներին փոխանցել էլ ավելի հզոր ու կայուն, էլ ավելի
հայեցի համայնք:
Արեւմտյան Հայաստանի Ազգային
Խորհուրդը եւ Արեւմտյան Հայաստանի Կառավարությունը իր հանձնառությունների շրջանակներում
ամենուր եւ հնարավոր բոլոր միջոցներով պաշտպանում է հայության համապարփակ իրավունքները,
ինչպես այսօր՝ Սիրիայի հայության անվտանգության եւ իրավունքների խնդիրը, ինչը դարձել
է օրակարգային:
Սիրելի հայրենակիցներ, մենք
վստահ ենք, որ հողահավաքի եւ ազգահավաքի ճանապարհին ցանկացած հայակերտ ու հայրենակերտ
ծրագիր մի ամուր քայլ է դեպի Մեծ հաղթանակ:
Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի Նախագահ`
Արմենակ Աբրահամյան
Արեւմտյան Հայաստանի Կառավարության Վարչապետ`
Տիգրան Փաշաբեզյան
26.08.2012 թ.
|