Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի (ԱՍԱԼԱ) հայտարարություն է տարածել սիրիահայության և տարածաշրջանի ժողովուրդների նկատմամբ Թուքիայի ոտնձգությունների կապակցությամբ:
«Սիրիայի հայ համայնքի անվտանգությունն ու անդորրը սպառնացող թուրքական որևէ ռազմական արկածախնդրություն, ուղղակի կամ անուղղակի որևէ ոտնձգութիւն, հանդիպելու է մեր համարժեք հակազդեցությանը», հայտարարել է ԱՍԱԼԱ-ն:
Անգլերենով հրապակված հայտարարությունում, որ արձագանքվել է հայ և օտար մամուլի կողմից, ԱՍԱԼԱ-ն նշում է.
«Թուրքիայի դավադիր և թշնամական քաղաքականությունը դրացի երկրների դեմ հասել է իր գագաթնակետին, ինչը բացահայտորեն` տարածաշրջանում ամբողջական մեկուսացման է առաջնորդում նրան:
Իրաքի գերիշխանության դեմ ծավալվող ոտնձգությունները, Սիրիայի արյունալի տագնապում ուղղակի ռազմական միջամտությունը, Հայաստանի դեմ կիրառված քսանամյա շրջափակման շարունակությունը, Իրանի դեմ դավադիր և երկդիմի քաղաքականությունը, Կիպրոսի և Հունաստանի տարածքային ամբողջականության դեմ չդադարող, հերթական գրգռիչ ոտնձգությունները և քյուրտ ժողովրդի դեմ օրեօր աճող բարբարոսային հալածանքը, տարածաշրջանում Թուրքիային վերածել են դավադրությունների և անկայունության հրահրման կեդրոնի», շեշտում է ԱՍԱԼԱ-ն և ապա հավելում. «Թուրք մտավորականությանն ու առաջադեմ հանրությանը զգուշացնում ենք, որ սեփական պատմության սև էջերի հետ հաշտվելու և այլ ժողովուրդների իրավունքները հարգելու փոխարեն, թուրքական իշխանությունների կողմից հարևան երկրների նկատմամբ ցեղասպանական և թշնամական քաղաքականության շարունակությունը և Օսմանյան արյունախում կայսրության վերակենդանացման երազանքներ փայփայելը, միմիայն ավելացնելու են դրացի ժողովուրդների մոտ թուրք հասարակության դեմ կուտակված դարերի արդար ատելությունն ու թշնամանքը»:
«Մեր համերաշխությունն ենք հայտնում տարածաշրջանի բոլոր ժողովուրդների հետ և հայտարարում, որ արաբ ժողովուդը ինքը՛ պիտի որոշի իր ճակատագիրը, կերտի՛ իր ապագան և պետք չունի թուրք իշխանությունների կոկորդիլոսյան արցունքներին և երկդիմի հոգատարությանը»,- ընդգծված է Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի (ԱՍԱԼԱ), հաղորդագրությունում:
Источник: Tert.am