Վեջին շրջանում հայ հասարակական և քաղաքական միտքը սկսել է եվրոպական հովերին տալ անգնահատելի ազգային արժեքները:
21-րդ դարում ահաբեկչությունը համարվում է հանցագործություն մարդկության դեմ: Սա ընդունելի փաստ է, սակայն այն կիրառելի չէ Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի կողմից իրականացված գործողությունների նկատմամբ ոչ պատմական , ոչ էլ ժամանակային առումով:
ԱՍԱԼԱՆ կատարել է իր պատմական առաքելությունը և իր պատվավոր տեղը գրավել 1915թ-ի Հայոց ցեղասպանության ճանաչման գործում մեծ ներդրում ունեցած անհատների ու կազմակերպությունների շարքը: Եթե այլոք իրենց միտքը, կարողությունը, կազմակերպչական ունակություննները և հնարավորություններն են ներդրել Հայոց ցեղասպանության փաստը միջազգային հանրության ուշադրության կենտրոնում պահելու համար, ապա ԱՍԱԼԱ-ի տղաներն իրենց կյանքն են նվիրել: Այս տարի օգոստոսին լրանցել է ԱՍԱԼԱ Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի կողմից իրականացված "Կարին” օպերացիայի 30 ամյակը :
Օրեր առաջ ԱՍԱԼԱ-ի մամլո դիվանը հայտարարություն էր տարածել, ուր հիշատակվում էր 1982թ-ի օգոտոսի 7-ին Անակարայի օդանավակայանում ահաբեկչական գործողություն իրականացրած հայ տղաների հերոսությունը: 1982թ. օգոստոսի 7-ին, ժամը 11:30-ին ԱՍԱԼԱ-ի "Խրիմյան Հայրիկ” խմբակի կողմից վրիժառուական հարձակում կատարվեց Անկարայի "Էսենբողա” օդանավակայանի վրա: Զոհվեցին 40 զինվորականներ և պաշտոնական անձինք, որոնցից ութը` սպա: Զոհրապ Սարգիսյանը գերի չընկնելու համար ինքանասպան եղավ: Իսկ Լևոն Էքմեքչյանը վիրավոր գերի ընկավ թուրքերի ձեռքը և 1983թ. հունվարի 29-ին կախաղան բարձրացվեց Անկարայի "Մամաք” բանտում:
Ինչպես տեղեկանում ենք Հայրենականչ պարբերականի արխիվից , 1983թ. նոյեմբերին ՀԽՍՀ արտաքին գործերի նախարար Ջոն Կիրակոսյանը հանդիպել է Վանաձորի (Կիրովականի) կուսակցական վերնախավի հետ: Թեման Հայ դատն էր: Ներկաներից մեկի այն հարցին, թե "Հայկական հարցն ունի՞ արդյոք ժամանակակից նշանակություն”, – պատմաբան նախարարը պատասխանել էր ՝ "շնորհիվ սփյուռքահայության պայքարի, հատկապես ԱՍԱԼԱ-ի, Հայկական հարցը քննարկվում է միջազգային տարբեր կազմակերպություններում: Ես նոր եմ վերադարձել Լոնդոնից, որտեղ հյուրանոցի իմ համարում ԱՍԱԼԱ-ի տղաները մի սեւամորթ երեխայի ձեռքով գրություն հանձնեցին ինձ. այնտեղ ընդամենը մի նախադասություն կար. "Պարոն Կիրակոսյան, պաշտպանեք մեր դատը…”: Գրությունը ԱՍԱԼԱ-ից էր: Երեւան վերադառնալով՝ գտա հաստափոր մի աշխատություն՝ ստացված Թուրքիայից: Անկարայի համալսարանի թուրք պրոֆեսորը ջանում էր ապացուցել, որ ցեղասպանություն տեղի չի ունեցել, եւ ԱՍԱԼԱ-ի զինված պայքարը հրահրվում է օտար ուժերի կողմից՝ նպատակ ունենալով քայքայել Թուրքիայի ամբողջականությունը”:
Այսօր կարող ենք փաստել, որ ԱՍԱԼԱ-ն կատարել է իր պատմական առաքելությունը և նաև հայ հայրենասերների կյանքի գնով Հյաոց ցեղասպանության հարցը դարձավ աշխարհի հզոր երկրների արտաքին քաղաքականության գլխավոր խնդիրներից մեկը մինչ օրս:
Էդիկ Հովսեփյան, Armweeklynews.am