АРМИНФОЦЕНТР: Օգոստոսի 7-ը ընդունված է նշել, որպես ԱՍԱԼԱ(Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակ)-ի նահատակների հիշատակի օր: ԱՍԱԼԱ-ի գործնեությունը, Հայ նորագույն ազգային ազատագրական պայքարի , ցավալիորեն սակավ լուսաբանված էջերից է: Այնինչ հերոս հայորդիների սխրանքի ու անձնազոհության դրսևորումները, նրանց իրականցրած պայքարի վեր հանումը` մեծ նշանակություն կունենա մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակության գործում:ԱՍԱԼԱ-ի ծնունդը տրամաբանական շարունակությունը եղավ Հայ ֆիդայական անկոտրում պայքարի, Հայ վրիժառու «Նեմեսիս» գործողության` իր անփոխարինելի ներշնչող ու գաղափարախոս Շահան Նաթալիի և վերջապես առյուծասիրտ հայորդի Գուրգեն Յանիկյանի: Նա այն մարդն էր, ով 1973թ. հունվարի 27-ին` 77 տարեկան հասակում, Կալիֆորնիական Սանտա-Բարբարայի «Բալթիմոր» հյուրանոցում շանսատակ արեց Թուրքիայի երկու հյուպատոսներին, և որը Չինոյի (ԱՄՆ) ցմահ դատապարտյալների իր բանտախցից կհայտարարի ի լուր աշխարհի. «Թող աշխարհը գիտենա, որ մարդկությունը հայ ազգին պարտք ունի վճարելիք: Հպա՛րտ եմ, որ հայ եմ, հպա՛րտ եմ, որ հայ եմ ծնվել, հպա՛րտ եղեք և Դուք, իմ սիրելի հեռավոր ցեղակիցներ, որ պատկանում եք մի Ազգի, որ քանի-քանի անգամ ապացուցել է աշխարհին, որ կարող է տալ իր զավակների արյունը՝ ազատության ու արդարության համար… Մեր Հայկական դատն ինձ համար մի հասկացություն ունի՝ մեզնից գողացված ու թուրքին նվիրված մեր հայրենական հողերի հետ ստանալը մեր Ազգի համար և թուրքի մեր ազգին հասցրած վնասների հատուցումը»:ԱՍԱԼԱ(ՀԱՀԳԲ)-ն առանձնահատուկ նշանակություն է տալիս «Կարին» գործողությանը(1982թ. օգոստոսի 7-ին ժ. 3-ին`«Խրիմյան Հայրիկ անձնասպանական ջոկատը» իր վերահսկողության տակ վերցրեց Անկարայի «Էսեմբողա» օդանավակայանը ):Սա առաջին լուրջ փորձն էր մարտական գործողությունները տեղափոխելու գլխավոր հրապարակ՝ Թուրքիայի տարածք և, երկրորդ, փորձարկվում էր նախապես մշակված պլանը՝ ջոկատներով խուժել Թուրքիա և ձգտել ստեղծելու ազատագրված օջախներ և հարկադրել Թուրքիային ճանաչելու դրանցում հայերի բնակվելու իրավունքը:Անկարայի զորքերը` գեներալ Ռ. Էրգանի հրամանատարությամբ խուժեցին օդանավակայանի շենքը. հայերը պատասխանեցին ձեռնառումբերով ու հրազենային կրակահերթերով: Թուրքական զորքերի արձակած գնդակներից մի քանի պատանդներ սպանվեցին ու վիրավորվեցին: Ջոկատի անդամներից ծանր վիրավորվեց և ուշագնաց վիճակում գերի ընկավ Լևոն Էքմեքչյանը: Ջոկատի հրամանատար Զոհրապ Սարգսյանը, երբ զինամթերքն սպառվեց՝ ինքնասպան եղավ, վերջին փամփուշտը պահել էր իր համար: Ջոկատի մյուս անդամներն անվտանգ հեռացան: Թուրքերը չխնայեցին ծանր վիրավոր Էքմեքչյանին՝ ամիսներ տևած խոշտանգումներ, դատական ֆարս, մահապատժի դատավճիռ.1983թ.-ի հունվարի 29-ին, այլ կախաղաններին ավելացավ նաև Լևոնի կախաղանը...Սիլվա Կապուտիկյանը նրան նվիրեց «Գիշերային ռեքվիեմը»...Կ՛անձրեւէ, տղաս... աշունը թաց է,Ուրկից յայտնուեց կախաղանը այս.Գիշերը ամբողջ աչքերս բաց են,Քեզ որտե՞ղ տարան, ի՞նչ արին տղաս:Անխռով անցաւ մեր ողջ ցերեկը,Մինչ այնտեղ՝ ճոճուող քո մարմինն էր սառ...Մեզ համա՛ր էիր որոնում ելքը,Մոլորուած, մոլի սակայն մեզ համար:Այդ դու՛ չմեռար, մենք ենք մեռածը,Մենք՝ մեղկութեան մէջ հափրացած սերունդ.Կ՛անձրեւէ, տղաս... Աշունը թաց է,Թաց՝ աչքերուն պէս խեղճ, խաբուած սերունդ...Սիլվա ԿապուտիկյանՀերոս հայորդիք հայտարարեցին ի լուր աշխարհի` որ ՀԱՅ Դատը իր արդարացի լուծումն է պահանջում: Նրանք իրենց կյանքի գնով հավաստեցին, Հայի տեսակի մարտական ոգին:Ապացուցեցին, որ ոչ թե սուգ ու լացով, այլ անմնացորդ նվիրումով ու անձնազոհությամբ, պատրաստ են Միացյալ Հայստանի վերատիրմանն ու վրիժառության անհաշտ պայքարին:Մեր քաջասիրտ հայրեր ու եղբայրներ, սիրասուն մայրեր ու քույրեր , ոգեկոչենք մեր Հերոս Հայորդաց Ուխտն ու Հիշատակը, ներքուստ , թե առերես տանք մեր երդումը, հաղորդն ու տերը լինենք այդ անժամկետանց Ուխտին…Օգոստոսի 7-ին ժամը 17:00-ին կազմակերպվում է հիշատակի քայլարշավ դեպի ԱՍԱԼԱ-ի նահատակների հուշակոթող, որը կմեկնարկի Եռաբլուր պանթեոնի կամարի մոտից:Սպասում ենք ձեզ, հարգանքներով .«Նախնյաց հետքերով» մշակութային Հ/Կ «Հայրունի Պահանջատիրական Համախախմբում» նախաձեռնություն
|