АРМИНФОЦЕНТР: В течение последнего года царящее на границах Сирии депрессивное состояние являлось тревожной темой повестки центрального управления Католикосата Великого Дома Киликийского. Как передает информационный центр Католикосата Великого Дома Киликийского, Католикос Великого Дома Киликийского Арам I через предстоятеля Армянской Католической епархии Берио Шагана Србазана Саргсяна и власти национальной епархии всегда осведомлен о ситуации в армянской общине Сирии. Независимо от всего этого, Католикос по разным случаях: в прошлом году, и даже на прошлой неделе, выражал жаление поехать в Сирию для того, чтобы на деле выразить свою отеческую заботу сынам армянского народа, отмечается в сообщении. Однако, как сообщается, ответсвенные за сирийскую общину, учитывая сложившуюся в настоящее время в Сирии нестабильную ситуацию, не сочли целесообразным организацию визита католикоса в Сирию. Во всяком случае, католикос постоянно напоминает ответсвенным за общину о своем желании. (на армянском языке)
Սիրիայի հայությունը կմնա սիրիական հայրենիքի ու իր ժողովրդի կողքին. Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Կաթողիկոս
Վերջին ավելի քան մեկ տարվա ընթացքում Սիրիայի Հանրապետության սահաններից ներս տիրող տագնապալի իրավիճակը Մեծի տանն Կիլիկիո Կաթողիկոսության Ազգային կենտրոնական վարչության օրակարգի մտահոգիչ նյութն է: Ինչպես հաղորդում է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության տեղեկատվական կենտրոնը, Մեծի Տան Կիլիկիո Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոսը Բերիո Թեմի Առաջնորդ Շահան Սրբազան Սարգիսյանի և թեմի ազգային իշխանությունների միջոցով մշտապես իրազեկվում է սիրիահայ համայնքի իրավիճակի մասին: Անկախ այս ամենից, Վեհափառը, տարբեր առիթներով և՛ անցած տարի, և՛ նույնիսկ անցած շաբաթ, ցանկություն է հայտնել մեկնել Սիրիա՝ գործնականորեն իր հայրական հոգածությունն արտահայտելու մեր ժողովրդի զավակների հանդեպ, նշվում է հաղորդագրության մեջ: Սակայն, ինչպես հաղորդվում է, Սիրիայի համայնքային պատասխանատուները նկատի ունենալով Սիրիայում ստեղծված ներկայիս անկայուն իրավիճակը, նպատակահարմար չեն գտելՎեհափառի այցելության կազմակերպումը: Այդուհանդերձ, Վեհափառը համայնքային պատասխանատուներին մշտապես վերհիշեցնում է իր ցանկության մասին՝ որպես հովվապետ պատրաստ է ցանկացած ժամանակ այցելելու իր հոտին: Օրեր առաջ, Վեհափառ Հայրապետը հանդես է եկել կարևորագույն հայտարարությամբ, որում շեշտադրել է հետևյալ կետերը. ա) հայ գաղութի ներքին միասնականության ամրապնդումը հրամայական անհրաժեշտություն է : Ինչպիսի ներքին տարակարծություններ ու մոտեցումներ էլ որ առկա լինեն, միևնույն է, Սիրիայի ներսում ստեղծված ներկայիս մտահոգիչ իրավիճակում մեր համայնքը պե՛տք է գործնականորեն արտահայտի իր միակամությունը և որդեգրի հավաքական կեցվածք՝ ինչպես դա տեղի ունեցավ լիբանանահայության պարագայում՝ Լիբանանում ստեղծված տագնապալի իրողությունների ժամանակաշրջանում: բ) անհրաժեշտ է օժանդակել կարիքավոր ընտանիքներին՝ նկատի ունենալով երկրի ներսում տիրող տնտեսական ծանր իրավիճակը: Այս ուղղությամբ Վեհափառ Հայրապետը հայտնել է, թե որպես Միջին Արևելքի Եկեղեցիների խորհրդի նախագահ, ամիսներ առաջ ինքն անհրաժեշտ ցուցումներ է տվել Դամասկոսում գործող Միջին Արևելքի Եկեղեցիների Խորհրդի գրասենյակին: Հրահանգել է անմիջապես կապ պահպանել հիշյալ գրասենյակի հետ ՝ հայ ընտանիքներին անհրաժեշտ օժանդակություն ցուցաբերելու նպատակով: գ) Վեհափառ Հայրապետը հրահանգել է նաև, որ համայնքային պատասխանատուները մշտապես հիշեցնեն մեր ժողովրդի զավակներին՝ առավելագույն չափով հեռու մնալ վտանգավոր շրջաններից, խճողված վայրերից, ինչպես նաև, անհրաժեշտ հսկողություն իրականացնել հայկական հաստատություններում և հայաշատ շրջաններում: դ) Վեհափառը նաև կարևորել է այն, որ հոգևոր ու համայնքային պատասխանատուները կապի մեջ լինեն բոլոր կողմերի հետ՝ հեռու մնալով բացահայտ քարոզչական քայլերից ու միակողմանի մոտեցումներից: ե) բոլոր կողմերի հետ մեր հարաբերությունները, մոտեցումները՝ Սիրիայում տիրող իրավիճակի վերաբերյալ, պետք է լինի հետևյալը. մեր ժողովուրդը, թե՛ Սիրիայի մեջ, թե՛ դրսում, մշտապես երախտապարտ է սիրիական հայրենիքին ու ժողովրդին, որովհետեւ թուրքական ջարդերից հետո Սիրիան հայ գաղթական ժողովրդի զավակներին ընդունեց և իր հայրենիքն ու հացը կիսեց նրանց հետ: Վարչակարգերը մնայուն չեն, մնայունը սիրիական հայրենիքն է, իր ժողովուրդն ու նրա գերագույն շահերը: զ) Վեհափառը նաև հայտնել է, թե անհրաժեշտ է, որ մեր մոտեցումներով ու ճշգրիտ հարաբերություններով հիշեցնենք մեր շրջապատին, որ Սիրիայում հաստատված հայերը Սիրիայի քաղաքացիներ են և կշարունակեն կապված մնալ Սիրիային՝ տեր կանգնելով իրենց պարտավորություններին ու իրավունքներին՝ նույնիսկ ներկայիս դժվար պայմաններում, և որ Սիրիայի հայությունը դեմ է արտագաղթին: Սիրիահայությունը կազմակերպված գաղութ է և կմնա այդպիսին՝ միշտ սիրալիր հարաբերություններ ու համագործակցություն ունենալով բոլոր համայնքների հետ:
է) վերջապես, Վեհափառ Հայրապետը հրահանգել է, որ հայ կյանքից ներս՝ թեմական, համայնքային, թե կուսակցական մակարդակներում պետք է խորհրդակցություններ տեղի ունենան բոլոր շրջաններում, որպեսզի մեր մոտեցումներն ու աշխատանքները լինեն ներդաշնակ և կազմակերպված: ը) ծանոթ լինելով ֆինանսական պատճառներով Բերիո թեմի ներսում տիրող իրավիճակի հետևանքով ազգային վարժարաններին սպառնացող վտանգին, Վեհափառ Հայրապետը Բերիո թեմի Առաջնորդ Սրբազանին և թեմի ազգային իշխանությանը հայտնել է, թե պետք է հրահանգեն հայկական թեմերի Առաջնորդ Սրբազաններին, որ աշխատանք տանեն, հատկապես, նախկին սիրիահայերին նյութական աջակցությունն ապահովելու հարցում: Սիրիայի հայության հոգևոր թե համայնքային պատասխանատուները Վեհափառ Հայրապետին վստահեցրել են, որ Սիրիայից արտագաղթ գոյություն չունի: Փաստորեն՝ մի քանի ընտանիքներ են մեկնել Հայաստան՝ իրենց ամառային արձակուրդն այնտեղ անցնելու և որոշներն էլ իրենց զավակներին ուղարկել են Լիբանան՝ համալսարանական ուսման նպատակով: Վեհափառ Հայրապետը և Ազգային Կենտրոնական Վարչությունը շարունակում են հետևել Սիրիայում տիրող իրավիճակին և միշտ պատրաստ են իրենց զորակցությունն ու հոգածությունը գործնականապես արտահայտելու համար:
Источник: "Терт.ам"
|