АРМИНФОЦЕНТР: Заявление "Ухт Арарати": После провозглашения независимости, в Республике Армения постепенно
появившиеся на свет и не принятые народом новые общественные и культурные,
социальные и политические явления, обусловлены выбором развития во внутренней и
внешней политики в ориентации Республики Армения, в которых доминирующим
являются два: это выбор интеграционного направления и выбор свободного рынка. Первый
ориентирован на определенные политические критерии, второй на экономические. В этих двух случаях власти Республики Армения сделали умышленный выбор, потому что
Декларация Независимости Армении не было написано ничего подобного. (на армянском языке) Խնդիր կա վերականգնելու Հայաստանի անկախությունն ու ինքիշխանությունը Անկախության հռչակումից հետո ՀՀ-ում աստիճանաբար
ի հայտ եկած ու ձեւավորվող հասարակական ու մշակութային, ընկերային ու քաղաքական հիմքից
իսկ մերժելի հոռի երեւույթները պայմանավորված են ՀՀ-ի ընտրած զարգացման արտաքին եւ
ներքին քաղաքական կողմնորոշումներով, որոնց մեջ գերակա են երկուսը` ինտեգրման ուղղության
ընտրությունը եւ ազատ շուկայի ընտրությունները: Առաջինը ուղղորդվում է քաղաքական որոշակի
չափորոշիչներով, երկրորդը տնտեսական: Երկու դեպքում էլ ՀՀ իշխանությունները կամային
ընտրություն են կատարել, որովհետեւ ՀՀ Անկախության Հռչակագրում նման բան չի գրված:
Շատ ժամանակ չի անցել, բայց արդեն գրվում
ու խոսվում է ՀՀ-ի անկախության եւ ինքիշխանության կորստի իրական վտանգի մասին, որի
ահազանգներից մեկը հերթական հայ մարդու, տվյալ դեպքում` հայ զինվորականի` ՀՀ Ազգային
բանակի սպա Վահե Ավետյանի կորուստն է:
Նույնիսկ 1994-ի զինադադարից ի վեր, համեմատական
խաղաղության պայմաններում, կորուստները շատ են եւ մենք ամենեւեին նկատի չունենք երկրից
հեռացածներին, այլ նրանց, ովքեր հեռանում են մեզանից այլակերպ անարդարությունների ու
բռնությունների հետ բախվելուց հետո: Համոզվելու համար մեկ անգամ եւս նայեք Ձեր շուրջը:
Ամեն մեկ անարդարություն շատ որոշակի պատիժ
ու պատասխանատվություն է ենթադրում եւ այստեղ քննարկելու բան չկա:
Սակայն, պետք է պատասխանատվություն հանդես
բերել ու ահազանգել, որ ՀՀ իշխանությունների հրաժարումը ՀՀ Անկախության Հռչակագրի սկզբունքներից
հասարակությանը պարտադրում է սոցիալական ու մշակութային, հասարակական ու քաղաքական
այնպիսի հարաբերություններ, որի զոհը դառնում է այդ նույն հասարակությունը:
Հայ մտավորականը, հայկական կազմակերպությունները,
հայ հասարակական - քաղաքական միտքը պետք է քաջություն ունենան եւ հստակ ձեւակերպեն,
որ հայ հասարակության եւ ՀՀ-ի փրկության ուղին` ՀՀ Անկախության Հռչակագրի դրույթների
իրագործման ուղին է: Իսկ անկախության պահապանը՝ ազգային բանակն է: Այդ ուղին ենթադրում
է` սոցիալականության, իրավականության եւ ժողովրդավարության, անկախության եւ ինքնիշխանության
վերականգնում Հայոց Հայրենիքի այս հատվածում ձեւավորված պետության եւ այնտեղ ապրող
ժողովրդի համար:
<<Ուխտ Արարատի>>, Հայաստանի
Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի ազատամարտիկների եւ նախկին քաղբանտարկյալների հասարակական
նախաձեռնություն
02.07, 2012 թ. «УХТ АРАРАТИ» (Обет Арарата) «Ուխտ Արարատի» общественно патриотическая организация бывших политзаключенных и ветеранов Армянской секретной армии освобождения Армении «АСАЛА» («ASALA»)
|