Главная » 2012 » Июль » 11 » Открытие Хачика Стамболцяна: Наличие сатанинского знака 666 на изображении апостола Варфоломея в Кафедральном соборе Св. Эчмиадзина
02:43
Открытие Хачика Стамболцяна: Наличие сатанинского знака 666 на изображении апостола Варфоломея в Кафедральном соборе Св. Эчмиадзина
АРМИНФОЦЕНТР:Хачик Стамболцян был одним из пионеров АОДовского движения в Армении, возглавляя благотворительное общество "Гтутюн” ("Милосердие”). Он был и остается глубоко верующим человеком, поэтому его так потрясло наличие сатанинского знака 666 на изображении апостола Варфоломея в Кафедральном соборе Св. Эчмиадзина,
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում պատասխանել է Խաչիկ Ստամբոլցյանի կողմից հնչեցված մեղադրանքներին, թե Էջմիածնում «սատանիստներ» կան` նկատելով, թե Մայր տաճարում գտնվող Բարդուղիմեոս առաքյալի նկարի վրա առկա է Նեռի՝ 666 թիվը: Տեր Վահրամ քահանա Մելիքյանը մասնավորապես ընդգծել է. «Ի՞նչ է Խաչիկ Ստամբոլցյանի ակնկալությունը։ Տարիներ առաջ, երբ պրն. Ստամբոլցյանը իր մտահոգությունները բարձրաձայնեց Մայր Տաճարում Բարդուղիմեոս առաքյալի պատկերում սրբի զգեստների կոճակների վրա իր կողմից «հայտնաբերած» 666 թվի առնչությամբ, ՀԱՅ ԵԿԵՂԵՑՈՒ պատկան կառույցի կողմից տրվեց անհրաժեշտ սպառիչ բացատրությունը: Ենթադրությունները փարատեցին նաև տարբեր հոգևորականներ և արվեստագետներ: Կոճակների կապերը պատկերող հովնաթանյան հնարքը նկատել են մասոնական խորհրդանիշ, նեռի թիվ և նշան, տեսություններ կառուցել դրանց հետագա հավելումների մասին լուսանկարը համակարգչի վրա խոշորացնելու ճանապարհով և առավել ևս անտեսելով տրվող բացատրությունները՝ ժամանակ առ ժամանակ նույն նյութի արծարծումը լուրջ չեմ նկատում: Արտահայտվող ենթադրություններն անհիմն են, իսկ շարունակ կատարվող ընդհանրացումներն ու մտացածին եզրակացությունները՝ ուղղակի վիրավորական: Իմ հերթին, բնավ վիրավորելու ցանկություն չունենալով, նշեմ, որ այս ամենը «իդեա ֆիքս»-ի տպավորություն է թողնում»: