АРМИНФОЦЕНТР: Публикуем Заявление «УХТ АРАРАТИ» - общественной патриотической организации бывших политзаключенных и ветеранов Армянской секретной армии освобождения Армении «АСАЛА» - («ASALA»), по поводу гибели майора Ваге Аветяна (на армянском языке) Վերջին տարիներին շատ է գրվել ու խոսվել Հայաստանի Հանրապետության
անկախության ու ինքնիշխանության կորստի միանգամայն իրական վտանգի մասին:
Հերթական հայ մարդու, հայ զինվորականի, տվյալ դեպքում`
ՀՀ Ազգային բանակի սպա Վահե Ավետյանի կորուստը այդ փաստի մի նոր ահազանգն է, ցավագին
ահազանգը: Ցավագին, որովհետեւ վերջին հարյուրամյակների ընթացքում, Հայոց պետության
բացակայության պայմաններում, հայ մարդու եւ Հայաստանի միակ պաշտպանը հայ ֆեդային ու
վրիժառուն է եղել, ազատամարտիկը, երկրապահն ու զինվորականը: Եվ հիմա, երբ 20-ամյա ազգային
բանակը, համազգային ահռելի մի ճիգով հաղթել է ազգային ազատագրական պատերազմում, ինքն
է թիրախ դարձել դավադիր հարձակումների:
Պետք է, սակայն, քաջություն ունենալ եւ ահազանգել,
որ ՀՀ իշխանությունը վաղուց է, ինչ հրաժարվել է ՀՀ Անկախության Հռչակագրի առանցքային
դրույթներից եւ առաջ է ընթանում ինտեգրման այլազան ձեւաչափերի պարտադրանքներով: Ինչն
էլ իր հերթին` սոցիալական ու մշակութային, հասարակական ու քաղաքական շատ որոշակի հարաբերություններ
է պարտադրում հայ հասարակությանը, որի զոհը, ամեն անգամ, դառնում է այդ նույն հասարակությունը,
հայ մարդը, ազգային բանակը:
Հայ մտավորականը, հայկական կազմակերպությունները,
հայ հասարակական - քաղաքական միտքը պետք է քաջություն ունենան եւ հստակ ձեւակերպեն,
որ հայ հասարակության եւ ՀՀ-ի փրկության ուղին` ՀՀ Անկախության Հռչակագրի դրույթների
իրագործման ուղին է: Իսկ անկախության պահապանը՝ ազգային բանակն է: Այդ ուղին ենթադրում
է` սոցիալականության, իրավականության եւ ժողովրդավարության, անկախության եւ ինքնիշխանության
վերականգնում Հայոց Հայրենիքի այս հատվածում ձեւավորված պետության եւ այնտեղ ապրող
ժողովրդի համար:
«Ուխտ Արարատի» հասարակական նախաձեռնությունը դատապարտում է ՀՀ Ազգային բանակի սպաների նկատմամբ իրականացված
բռնությունը:
Հավերժ հիշատակ լինելիության այս դժվարին կռվում
զոհված հայ մարդկանց ու հայ զինվորականներին, հաղթանակ հայ ժողովրդին:
«Ուխտ Արարատի», Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի ազատամարտիկների եւ նախկին քաղբանտարկյալների հասարակական նախաձեռնություն «УХТ АРАРАТИ» (Обет Арарата) - общественная
патриотическая организация бывших политзаключенных и ветеранов Армянской
секретной армии освобождения Армении «АСАЛА» - («ASALA»)
01.07, 2012 թ.
|