АРМИНФОЦЕНТР: Публикуем Обращение № 6 к армянским СМИ редколлегии журнала «УХТ АРАРАТИ» - «Карабахский конфликт» (на армянском языке) Հայկական ԶԼՄ-ներին-6. Ղարաբաղյան հակամարտություն (6-րդ փաթեթ) Հայաստանին եւ հայությանն ուղղված մարտահրավերներից ու սպառնալիքներից մեկն էլ, այսպես կոչված, Ղարաբաղյան հակամարտությունն է: Թվում է ամեն ինչ պարզ է: Պարզ է խնդրի ծագումը, պատճառները, պարզ է, որ խնդրի հանգուցալուծումը պատճառների վերացման մեջ է: Բայց արի ու տես, որ խնդրի էությունը ձեւախեղված է, ինչը հնարավորություն է տալիս միջնորդներին երկար ու ձիգ մանեւրել հակամարտության կողմերի միջեւ եւ խնդրի լուծումը հետաձգել անվերջ, մերթ այն սառեցնելով, մերթ թեժացնելով, ըստ ռազմա-քաղաքական իրենց օրակարգի թելադրանքների: Մինչդեռ, 1907-ից ի վեր միջազգային իրավական – քաղաքական հարաբերություններում գործում է եւ կա նաեւ հակամարտությունների խաղաղ կարգավորման մեխանիզմը, դա «Միջազգային բախումների խաղաղ կարգավորման մասին» Կոնվենցիան: Բայց Ղարաբաղյան հակամարտության ձեւաչափում մինչեւ այսօր իրականացվել է Կոնվենցիայի միայն մեկ կետի պահանջը, այն է` միջնրդական առաքելությունը, որի ժամկետներն ու իրավասությունները, ըստ Կոնվենցիայի համապատասխան կետերի պահանջների, սահմանափակ են: Կոնվենցիայի պահանջների մյուս կետերի պահանջները մինչեւ այսօր չեն իրագործվել, ինչն էլ պատճառ է, որ հանգուցալուծումը ձգձգվի, հնարավորություն տալով ադրբեջանական կողմին, մի կողմից, անվերջ զինվել` խախտելով սպառազինությունների սահմանափակման վերաբերյալ բոլոր սկզբունքներն ու նորմերը, այդ թվում` պարտավորությունները, մյուս կողմից` զինվել հակահայ ատելությամբ, խախտելով այլատյացության ու ռասիզմի անթույլատրելիության մասին հիմնարար սկզբունքներն ու նորմերը: Զուհգահեռ, վաղուց ի վեր, խախտված է եւս մեկ հիմնարար նորմ ու սկզբունք, այն է` Արցախահայության ապագա ունենալու եւ զարգացման իրավունքը: Իրականում հայությունը Ղարաբաղյան հակամարտությունը լուծել է, հայությունը ապահովել է արցախահայության անվտանգությունը, ազատությունը, ինքնորոշվելու իրավունքը, մնում է, որ միջնորդները եւ մյուսները արձանագրեն դա, այսինքն` հաստատեն ակնհայտը` արցախահայության ազատության եւ Արցախի տարածքային ամբողջականության իրավունքը: Բայց դա անելու համար անհրաժեշտ է նպատակային գործողություններ իրականացնել եւ ոչ թե անվերջ ու անպտուղ բանակցել, շատ հաճախ միանգամայն անընդունելի ձեւակերպումների շուրջ: Այդ մասին է 6-րդ փաթեթում ներկայացված նյութը, որտեղ ընդգրկված են նաեւ վերոհիշյալ Կոնվենցիայի ռուսերեն եւ անգլերեն տարբերակները, ԼՂՀ հակամարտության կարգավորման մասին Ճանապարհային քարտեզը, Մադրիդյան սկզբունքները: Հաղթանակը մերն է լինելու: «Ուխտ Արարատի» պարբերականի խմբագրակազմ 01.07.2012 թ
|