АРМИНФОЦЕНТР: Публикуем Обращение №2 к армянским СМИ редколлегии журнала "УХТ АРАРАТИ" - "Осталось мало времени..." (на армянском языке) Հայկական ԶԼՄ-ներին - 2. Քիչ ժամանակ է մնացել…
Հայությանն ու Հայաստանին նետված տարածաշրջանային
սպառնալիքներն ու մարտահրավերները հասել են կրիտիկական մի կետի, որից հետո կարող է
սկսվել նահանջը… առանց երգի:
Հաղթահարելու համար դրանք, շատ արագընթաց քայլերով
հայոց հասարակական քաղաքական միտքը պետք է բարձրացնել մի այնպիսի մակարդակի, որ հնարավոր
լինի դրա միջոցով ձեւավորել վտանգների դիմակայության ռազմա -քաղաքական ծրագրային փաթեթներ:
Կարծում ենք այս հարցում մենք մեր համեստ ներդրումն
ենք ունեցել վերջին տարիների հրապարակային ելույթների ու վերլուծական հոդվածների միջոցով,
որն էլ մաս առ մաս ներկայացնելու ենք Ձեր ուշադրությանը:
Պատերազմը շահելու ամենակարճ ուղին, նախ եւ առաջ,
քարոզչական ճակատամարտը շահելն է: ԶԼՄ-ների դերը այս հարցում անգնահատելի է: Փորձենք
միասին շահել այդ ճակատամարտը` հանուն մեր ազգի ու հայրենիքի:
Հաղթանակը մերն է լինելու:
«Ուխտ Արարատի»
պարբերականի խմբագրակազմ
28.06.2012
թ.
|