АРМИНФОЦЕНТР: 25 июня состоялось торжественное открытие
летней школы для диаспоры «Спюрк». Школу учредило министерство диаспоры Армении
на базе Ереванского государственного университета (на армянском языке)
Հունիսի 25-ին կայացավ «Սփյուռք» ամառային դպրոցի հանդիսավոր բացումը: Դպրոցը հիմնել է ՀՀ սփյուռքի նախարարությունը Երևանի պետական համալսարանի հենքի վրա:$CUT$ Ներկաներին ողջունեց և «Սփյուռք» ամառային դպրոցի մեկնարկն ազդարարեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: «Այսօր պատմական օր է: Պատմական, քանի որ առաջին անգամ ՀՀ նախագահի հանձնարարությամբ մեկնարկում է մի դպրոց, որն իր նպատակների իրագործմամբ մեծագույն ավանդ է ունենալու հայապահպանության գործում»,-նշեց նախարարը: Անդրադառնալով դպրոցի հինգ բաժիններին` նախարարն առանձնացրեց մայրենի լեզվի արագացված ուսուցումը, որը «հնարավորություն կտա Մայր Հայրենիքը դարձնել մայրենիի ուսուցման կենտրոն և մեր Սփյուռքի երիտասարդները հնարավորություն կունենան Հայրենքում մայրենին սովորել և արևմտահայերենով և արևելահայերենով»,-հավելեց Հ.Հակոբյանը: Ներկաներին ողջունեց նաև ԵՊՀ ռեկտոր Ա.Սիմոնյանը: Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին, պաշտոնատար անձինք, մշակույթի և գրականության գործիչներ, ԵՊՀ դասախոսներ և ուսանողներ:
|