Меню сайта
Рубрики
АРМЕНИЯ [40]
- Республика Армения [611]
- Западная Армения [414]
- - Правовой пакет [1]
Правовой пакет Западной армении
- - Паспорт гражданина [5]
- Арцах [233]
- Амшен [28]
Амшен
- Джавахк [36]
- Нахичевань [3]
Армянская Церковь [193]
Армянский язык [12]
ДИАСПОРА [23]
- Российская община [138]
- Московская община [37]
- Европейские общины [37]
- Ближневосточная община [50]
- Американская община [26]
Геноцид [218]
Армянский вопрос [88]
- Ай Дат и АСАЛА [54]
- Фидаи и «Немезис» [16]
- Международные договора [9]
--- Московский договор [15]
Аналитика [161]
Политика [296]
Официоз [22]
- Партии [25]
Великая Победа [18]
Знаменитые армяне [67]
СМИ [49]
Мир [46]
Россия [153]
Европа [96]
США [91]
Ближний Восток [211]
Турция [352]
Азербайджан [247]
Грузия [87]
СНГ [71]
Азия и Африка [0]
Религия [108]
Энциклопедия [10]
Юриспруденция [12]
История [248]
Культура [99]
Литература [31]
Наука & образование [32]
- ИСН [17]
Происшествия [54]
Досуг [5]
- Женский клуб [58]
- Мужской клуб [8]
- Молодёжный клуб [2]
- Детский клуб [0]
- Клуб знакомств [6]
- Здоровье & спорт [68]
- Туризм [9]
- Традиции [30]
- Кулинария [5]
- Увлечения [3]
- Юмор [1]
- Музыка [20]
- Кино [19]
- TV [2]
Экономика [10]
- Банки & бизнес [14]
- Бизнес клуб [3]
- Работа & заработок [0]
Технологии [7]
Авто [3]
Справка [1]
Неопознанное [15]
ВИДЕО [302]
Видео сайта
Архив записей
Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Форма входа
Главная » 2012 » Июнь » 24 » "УХТ АРАРАТИ". Будущее армян Сирии: Борьба между неопределенностью и программой
18:43
"УХТ АРАРАТИ". Будущее армян Сирии: Борьба между неопределенностью и программой

АРМИНФОЦЕНТР: Представляем аналитическую статью журнала "Ухт Арарати". Серьезное влияние на будущее армян Сирии может иметь не одна сторона: Это и  международное сообщество, сирийская оппозиция, вооруженные силы Турции, армянская диаспора и Республика Армения. (на армянском языке)

Սիրիահայության ապագայի վրա լուրջ ներգործություն կարող են ունենալ մեկից ավելի կողմեր, դրանք են` Միջազգային ընկերակցությունը, սիրիական ընդդիմությունը, Թուրքիայի զինված ուժերը, հայությունը եւ Հայաստանի Հանրապետությունը:

Ընդ որում, բոլոր կողմերից ցայսօր առաջարկված տարբերակները, չնչին բացառություններով, հարաբերակցվում են անորոշության փաստի հետ: Ավելի կոնկրետ` այդ առաջարկները չեն կրում իրականացման ծրագրային դրույթներ:
Զորօրինակ, Միջազգային ընկերակցության օրակարգում այդ խնդիրը մինչեւ 2012 թ. սկիզբն ընդհանրապես գոյություն չուներ, այսինքն` այդ շրջանակներում համարում էին, որ սիրիահայության խնդիր, որպես այդպիսին` գոյություն չունի եւ, որ նրա ճակատագիրը չի կարող շատ տարբերվել` ադրբեջանահայության ճակատագրից: Հիշեցնենք, որ ադրբեջանահության նկատմամբ իրականացված ռասիզմի գործողությունների ու բռնագաղթի համար ոչ ոք եւ ոչ մի տեսակի պատասխանատվություն չկրեց: Ավելին, նրան այնպես արագընթաց ու այնպես վարպետորեն սփռեցին աշխարհով մեկ ու այնպես անէացրին, ասես գոյություն էլ չէր ունեցել: Այդ գործընթացները նպատակ ունեին եւ ունեն. որքան հնարավոր հեռու հեռացնել հայությանը պատմական հայրենիքի մերձակա տարածքներից: Պատահական չէ, որ Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի առաջին գործողությունը 1975-ի հունվարի 20-ին ուղղված էր հենց այն կազմակերպության գրասենյակի դեմ, որը Միջին Արեւելքի հայությանը տեղափոխում էր դեպի հեռավոր ամերիկաներ, այդպիսով փորձելով կանխել ու խափանել հայության տարբեր հատվածների հնարավոր վերամիավորումը հայրենիքում: Իսկ դրա ժամանակը հիմա եկել է:
Հայ տեղահանվածների նկատմամբ Միջազգային ընկերակցության նախկին անտարբեր վերաբերմունքի մեջ մի փոփոխություն նկատվեց միայն 2012 թ. մարտին, երբ ԱՄՆ Սենատում Ֆրենք Փալոնը առաջարկեց «2013 թ. ֆինանսական տարում ավելացնել Հայաստանի օգնությունը, Լեռնային Ղարաբաղի օգնության ծավալը, նպատակային հատկացումների հասնել Ջավախքի համար, եւ ֆինանսավորել Մերձավոր Արեւելքից տեղահանված հայերին» (1):
Նկատի առնելով Թուրքիայի արդեն ավանդական դարձած, բայց եւ առայժմ անպատիժ մնացած ռասիստական կեցվածքը հայության հանդեպ եւ այն հանգամանքը, որ սիրիական ընդդիմությունը ապաստան ու աջակցություն է գտել հենց այդ երկրում, կարելի է եզրակացնել նրանց ապագա վերաբերմունքը սիրիահայության նկատմամբ. անկասկած նրանք Սիրիայի հայ փախստականների համար նպաստ հաստատ չեն հատկացնելու:

Ի՞նչ է առաջարկում հայ հասարակական քաղաքական միտքը: Այն, ինչ մինչեւ այսօր կա հրապարակի վրա, կարելի է բաժանել երեք խմբի.
1. առաջարկներ, որ վերաբերում են սիրիահայերի ներգաղթ կազմակերպելու հարցին` այն դեպքում, երբ բոլորիս հայտնի ու տակավին անհայտ պատճառներով ՀՀ-ն ի վիճակի չէ պատսպարելու տասնյակ հազարավոր փախստականների: Ուստի, բավարար քաջություն պետք է ունենալ խոստովանելու, որ սա ծրագիր չէ, սա ավելի շուտ անորոշության ոլորտից է կամ անորոշությունից ելք գտնելու ցանկության ոլորտից (2):
2. առաջարկներ, որ ավելի իրատեսական են, բայց մարտավարական իմաստով սահմանափակ, այն է` ամեն կերպ պաշտպանել սիրիահայության իրավունքները, ամեն կերպ օժանդակել նրան մնալու տեղում` Սիրիայում (3):
3. առաջարկ, որ հնչեցրել է «Ուխտ Արարատին» 2012-ի փետրվարի 9-ին, այն է` «Միջին Արեւելքի հայությունը այլեւս այլ տեղ չունի գնալու, բացի իր բնօրրան հայրենիքից` Արեւմտյան Հայաստանից ու Կիլիկյան Հայաստանից» (4):

Սա արդեն ծրագիր է եւ հայտարարություն անելիս «Ուխտ Արարատին» հենվում էր այդ ծրագրի օգտին գործող հետեւյալ փաստաթղթերի վրա:
Դրանք չորսն են` 1920 թ. նոյեմբերի 22-ին ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի կայացրած Իրավարար վճիռը, 2011 թվականի մարտի 4-ին Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի ընդունած «Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարություն կազմելու մասին» Հռչակագիրը, 2011 թվականի մարտի 29-ին Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի ընդունած «Արեւմտյան Հայաստանի հայերի եւ Արեւմտյան Հայաստանի Մշտական, զինված, դրական չեզոքության մասին» Որոշումը, 2011 թ. դեկտեմբերի 26-ին Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի նախագահի ստորագրությամբ «Ինքնապաշտպանության եւ անվտանգության ապահովման ազգային համակարգի ստեղծման վերաբերյալ» Հրամանագիրը (5):
Այստեղ տեղին չէ եւ հնարավորության չկա այդ փաստաթղթերի մանրամասները վեր հանելու, որոնք ի դեպ արել ենք մեր այլ հրապարակումներում, այդ թվում` «Իրանը Ռալֆ Պիտերսի հոդվածում եւ քարտեզներում» հոդվածում (6), ուստի, նշենք միայն, որ այս փաստաթղթերը հնարավորություն են տալիս լիարժեք ապահովելու սիրիահայության անվտանգությունը, ինչպես նաեւ պաշտպանելու սիրիահայության իրավունքները, այդ թվում` բնօրրան հայրենիք վերադառնալու իրավունքը, դրանից բխող իրավական – քաղաքական բոլոր հետեւանքներով հանդերձ:

Ճիշտ է, որ սիրիահայության ապագան վտանգված է, բայց ճշմարիտ է նաեւ, որ սիրիահայության ապագայի համար լիակատար եւ ամբողջական պատասխանատվություն են կրում, առաջին հերթին, Միջազգային ընկերակցությունը, այդ թվում նաեւ սիրիական ընդդիմությունն ու Թուրքիայի հասարակական, քաղաքական, զինվորական վերնախավը. բոլոր նրանք, ովքեր ներգրավված են այդ հակամարտության մեջ:
Ճիշտ է նաեւ, որ սիրիահայությունը, ինչպես եւ յուրաքանչյուր ազգ այս աշխարհի վրա ապագա ունենալու եւ զարգանալու անժխտելի իրավունք ունի: Բայց եւ անվտանգության իրավունք, որովհետեւ Միջազգային ընկերակցության անտարբեր մեղսակցությամբ նա մեկ անգամ արդեն ենթարկվել է ցեղասպանության ու բռնագաղթի, իսկ երկրորդ ցեղասպանություն եւ բռնագաղթ թույլ չենք տալու` անորոշության փոխարեն առաջարկելով գործողության ծրագիր, բնօրրան հայրենիք վերադառնալու, հայրենիքում հաստատվելու եւ այնտեղ անկախ ու ինքնիշխան պետականություն կառուցելու մեր անժխտելի եւ անժամանցելի իրավունքն իրականացնելու ծրագիր:

Սիրիահայության եւ Միջին Արեւելքի հայության ապագայի խնդիրն իրականում պայքար է անորոշության ու ծրագրի միջեւ, որտեղ ծրագիրն է հաղթելու, բնականաբար, որովհետեւ անորոշության ժամանակը հայության համար այլեւս վաղուց պատմական հնոտու է վերածվել դեռեւս 1970-80-ական թվականներից ու նաեւ դրանից հետո:

«Ուխտ Արարատի», Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի ազատամարտիկների եւ նախկին քաղբանտարկյալների հասարակական նախաձեռնություն

«УХТ АРАРАТИ» (Обет Арарата) - общественной патриотической организации бывших политзаключенных и ветеранов Армянской секретной армии освобождения Армении «АСАЛА» - («ASALA»). 
24.06, 2012 թ.

Ծանոթագրություն
1. Տես, ԱՄՆ կոնգրեսականը խնդրում է ավելացնել Հայաստանի եւ Ղարաբաղի օգնությունը 2013 թվականին, www.News.am, մարտ 15, 2012:
2. Տես, Սանահին Թորոս. Վերադառնանք վերանկախ Հայրենիք, www.eMedia.am, 02.2012: Տես, Արփի Բեգլարյան. Սիրիահայերն ու Աբխազիայի հրեաները. երկու պետություն, երկու տարբեր մոտեցում, www.eMedia.am, 20.06.2012:
3. Տես, «Հայերի տարհանման խնդիր դեռևս չկա». արաբագետ Սարգիս Գրիգորյան, www.Mardik.am, 22 հունիս 2012 թ.: Տես, Արաբագետն առաջարկում է հնարավոր բոլոր ձեւերով թույլ չտալ սիրիահայերի արտագաղթը, www.Armenpress.am, 22 June 2012 թ. :
4. Տես, «Հայությունը նահանջելու այլ տեղ չունի այլեւս, բացի իր հայրենիքից…», 09.02.2012 թ., http://www.oukhtararati.com/:
5. Նշված փաստաթղթերը տես, http://www.western-armenia.eu/stat.gov.wa/index.htm կայքում:
6. Տես, «Իրանը Ռալֆ Պիտերսի հոդվածում եւ քարտեզներում», 13.03.2012, http://oukhtararati.com/:

Прикрепления: Картинка 1
Категория: - Ближневосточная община | Просмотров: 1682 | Добавил: admin | Теги: Диаспора, АСАЛА ASALA, геноцид, Сирия, Ухт Арарати, церковь, ARMINFOCENTER, армения, АрмИнфоЦентр, Ереван | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
RSS
Наш-RSS
Реклама

Безлимитная связь для студентов по тарифам вдвое дешевле рыночных
Тел. +7 903 250 47 25
ИА REGNUM - Армения
NEWS.am
ЛЕНТА НОВОСТЕЙ
Поиск по сайту
Видео
Календарь
Голосование
Самое читаемое
[09.05.2020]
75-летие ПОБЕДЫ. Вечная слава Героям! Рядовые герои Великой Победы
[22.02.2014]
Эксклюзивное интервью Председателя Парламента Западной Армении о Парламенте и задачах армянской диаспорой в вопросе международного признания
[11.07.2013]
Телеканал "Культура": «По следам тайны: Армянское нагорье. 12 тысяч лет назад»
[07.06.2013]
Декларация о формировании Национального Собрания (Парламента) Западной Армении
[14.11.2012]
ТЕЛЕГОНИЯ: Информационная память о внебрачных сексуальных отношениях и любви. Видео.
[22.10.2012]
Истинное лицо современного ислама: Жестокая казнь за принятие христианства
[03.08.2012]
Вперед Армения! ...Лох Лава... - Առա՛ջ, Հայաստան... զում, զում, զում, զում...Լոխ լավա…или «Золотая» позиция олигархов
[25.07.2012]
Откуда родом Богородица – и за что убили Корюна Нагапетяна?
[17.07.2012]
Армения – Земля Ноя (видео)
[01.07.2012]
Свободная трибуна: Наталья Соболь - «ТАИНСТВЕННЫЙ НАРОД АМАЛЕК – ВЕХИ ИСТОРИИ»
[16.06.2012]
Свободная трибуна: Наталья Соболь - «АМЯНСКИЕ ПУШКАРИ В КАЗАНИ – Дела давно минувших дней»
[27.05.2012]
БРАВО!!! Вардапет (архимадрид) Комитас об армянском происхождении европейских наций и многих тайных страницах истории и мировой цивилизации
[24.04.2012]
ВИДЕО: Массовые акции, посвященные памяти жертв геноцида армян в Западной Армении, Киликии и в Османской Империи в 1894-1923г.г. в Мец Салах
[24.04.2012]
ОБРАЩЕНИЕ участников митинга посвященного памяти жертв геноцида армян в Западной Армении, Киликии и в Османской Империи в 1894-1923г.г.
[14.04.2012]
Обращение АРМИНФОЦЕНТРА к Президенту Армении и Католикосу всех армян по поводу антиармянских и антихристианских провокаций "Луйс Ашхар"
[21.01.2012]
Цитата из книги лауреата Нобелевской премии Шмуэля Йосефа Агнона «В сердцевине морей» об амалеках и армянах
[30.11.2011]
20 лет назад была учреждена Московская армянская община: Грустный экскурс в историю; Позорная роль Гегама Халатяна в стремлении ее разрушить
[24.07.2011]
Правда об АМАЛЕКАХ. - "Амалек – колыбель цивилизации"
[23.07.2011]
Правда об АМАЛЕКАХ. - Бог дает добро на убийство - Кто такие амаликитяне и какое они имеют отношение к армянам?
[24.06.2011]
ЗВЕРИНЫЙ ОСКАЛ ЛЕВОНОВСКОЙ ОППОЗИЦИИ: Мартовские погромы 2008 года в Ереване фактически инициировала оппозиция (аудио, видео)
[16.06.2011]
Мысли в слух: 16 июня 2000 года состоялся Учредительный съезд САР
[16.06.2011]
Видео - Страница Истории Союза армян России. Учредительный съезд, 16 июня 2000г., гостиница "Президент-отель", г. Москва.
[31.05.2011]
Позор! Экономическая и политическая элиты Армении: Депутаты Парламента, руководители партий, олигархи (Фото, Имена, Фамилии и ПРОЗВИЩА)
[28.05.2011]
ПОЗОР! Даже турки не могли себе позволить сделать такое: Памятник генералу Андранику в Сочи снесли руководители местного Союза Армян России
[24.05.2011]
Иудейский Азербайджан, или Тайны истории. Записки бывшего жителя города Баку
[24.04.2011]
Заявление Президента АРМИНФОЦЕНТРА Армена Тер-Саркисяна об инициировании в Гаагском трибунале вопроса об осуждении геноцида армян
Наши партнеры
Национальный совет Западной Армении
АМШЕНКА
Ухт Арарати
Все права защищены © 2011 Сайт АрмИнфоЦентр - Главный информационный ресурс Армянской диаспоры.
При полном или частичном использовании материала ссылка (гиперссылка) на АрмИнфоЦентр обязательна, даже если мы ссылаемся на другие источники.
Мнение АрмИнфоЦентр может не совпадать с мнением авторов отдельных материалов.
АрмИнфоЦентр не несет ответственности за содержание рекламы.
Использование материалов АрмИнфоЦентр в коммерческих целях без письменного разрешения АрмИнфоЦентр не допускается
Конструктор сайтов - uCoz