АРМИНФОЦЕНТР: Публикуем редакционную
статью «Ухт Арарати». После ознакомления с содержанием Протоколов между
Республикой Арменией и Турецкой Республикой, которые кстати, ошибочно называют
армяно-турецкими протоколами, мы выразили мнение, что с момента подписания они
не являются результатом переговоров между Арменией, Швейцарией и Турцией, а
подготовлены в другом месте и навязаны сторонам. Мы и не могли предположить,
что так быстро найдем доказательства, подтверждающие наше предположение:
оказалось, что его предпосылкой (основой) являются положения Резолюция
Европарламента «О политическом решении армянского вопроса» от 1987 года. Начало. Часть 1
(на армянском языке) Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ 2009-ի հոկտեմբերի 10-ին ստորագրված Արձանագրությունների կետերը վերցված են Եվրոպական պառլամենտի 1987-ի հունիսի 18-ին ընդունած <<Հայկական հարցի քաղաքական լուծման մասին>> Բանաձեւի դրույթներից Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ ստորագրված Արձանագրությունների ի հայտ գալուց ի վեր, որոնք, ի դեպ, սխալմամբ կոչում են հայ - թուրքական արձանագրություններ, եւ դրանց բովանդակությանը ծանոթանալուց հետո մենք կարծիք հայտնեցինք, որ դրանք ամենեւին էլ Հայաստան - Շվեյցարիա - Թուրքիա բանակցությունների հետեւանք չեն, այլ` ինչ որ այլ վայրում պատրաստված եւ կողմերին պարտադրված փաստաթղթեր: Չէինք կարծում, թե այդքան արագ կունենանք մեր կարծիքը հաստատող ապացույց: Պարզվեց, որ Արձանագրությունների նախահիմքը դա Եվրոպական պառլամենտի 1987-ին ընդունած <<Հայկական հարցի քաղաքական լուծման մասին>> Բանաձեւն է: Ինչպես կհամոզվեք հետագայում, <<Հայկական հարցի քաղաքական լուծման մասին>> Բանաձեւը իրականում եվրո-քաղաքական ծրագիր է, որի նպատակը Հայկական հարցի իրական լուծումը շրջափակելը, խոչընդոտելը, շրջանցելն է… Արձանագրությունների դրույթները կամ ամբողջովին կրկնում են Եվրոպական պառլամենտի Բանաձեւի դրույթները, կամ շատ դեպքերում, ինչպես օրինակ, Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում, հետքայլ են կատարում: Այստեղ կներկայացնենք երկու փաստաթղթերի մի շարք կետերի համեմատական վերլուծությունները, իսկ հոդվածին կից` Բանաձեւի եւ Արձանագրությունների ամբողջական տեքստերը: Նախ` խոսենք փաստաթղթերի պատվիրատուի մասին: 1. Երկու փաստաթղթերի` եւ Բանաձեւի, եւ Արձանագրությունների պատվիրատուն Եվրոպան է, 1987-ին` Եվրոպական պառլամենտը, 2009-ին` Եվրոպական միությունը: Բանաձեւում դա այսպես է ձեւակերպված. <<Եվրոպական պառլամենը` 1. Այն կարծիքն Է հայտնում, որ Հայկական հարցը, ինչպես նաեւ Թուրքիայում ազգային փոքրամասնությունների հարցը պետք Է քննարկվեն Թուրքիայի եւ Եվրոպական Տնտեսական Համագործակցության միջեւ գոյություն ունեցող հարաբերությունների շրջանակներում, ընդգծում Է, որ դեմոկրատիան կարող Է արմատապես հաստատվել մի երկրում այն պայմանով միայն, եթե այդ երկիրը ճանաչի եւ հարստացնի իր պատմությունը իր Էթնիկական եւ մշակութային այլազանությամբ>>: Արձանագրություններում գրված է այսպես. <<վկայակոչելով Միավորված ազգերի կազմակերպության Կանոնադրությամբ, Հելսինկյան եզրափակիչ ակտով, Նոր Եվրոպայի համար փարիզյան խարտիայով իրենց ստանձնած պարտավորությունները>>: 2. Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում Բանաձեւը` <<3. Պահանջում է (Եվրոպական) Խորհրդից ճնշում գործադրել ներկայիս թուրքական կառավարության վրա, որպեսզի վերջինս ճանաչի 1915-1917 թվականների հայերի հանդեպ կազմակերպված ցեղասպանությունը եւ այդպիսով նպաստի քաղաքական երկխոսության հաստատմանը Թուրքիայի եւ հայերի լիազոր պատվիրակների միջեւ>>: Արձանագրություններում <<Հայաստանն ու Թուրքիան` 2. համաձայնում են` երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների միջեւ կանոնավոր կերպով անցկացնել քաղաքական խորհրդակցություններ, իրականացնել երկու ժողովուրդների միջեւ փոխվստահության վերականգնմանն ուղղված պատմական հարթության երկխոսություն, այդ թվում` պատմական փաստաթղթերի եւ արխիվների անկողմնակալ գիտական ուսումնասիրություն` առկա խնդիրների սահմանման ու առաջարկների ձեւակերպման համար>>: Այսինքն` Բանաձեւի համեմատ, որը պահանջում էր ճնշում գործադրել Թուրքիայի վրա` ճանաչելու Հայոց ցեղասպանությունը, Արձանագրություններում հետքայլ է կատարվել, եւ հարցը տեղափոխվել է քննարկումների եւ երկու ժողովուրդների միջեւ փոխվստահության վերականգնմանն ուղղված պատմական հարթության երկխոսության ոլորտ: 3. Հայոց ցեղասպանության հետեւանքների վերացման հարցում, Բանաձեւը` <<2. Գտնում Է, որ ողբերգական իրադարձությունները, որ տեղի ունեցան 1915-1917 թվականներին Օսմանյան կայսրության տարածքում հայերի նկատմամբ, հանդիսանում են ցեղասպանություն, համաձայն <<Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ դրա համար պատժի մասին>> Կոնվենցիայի, ընդունված ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից 1948 թվականի դեկտեմբերի 9-ին: Նշում Է միաժամանակ, որ ժամանակակից Թուրքիան պատասխանատու չի կարող համարվել Օսմանյան կայսրության հայ բնակչության ողբերգության համար եւ ամենայն հաստատակամությամբ ընդգծում Է, որ պատմական այդ իրադարձությունների ճանաչումը որպես ցեղասպանության` առիթ չի կարող հանդիսանալ քաղաքական, իրավական կամ նյութական որեւէ պահանջի այսօրվա Թուրքիայի նկատմամբ>>: Արձանագրությունները նշում են` <<հաստատելով երկու երկրների միջեւ գոյություն ունեցող սահմանի փոխադարձ ճանաչումը, ինչպես սահմանված է միջազգային իրավունքի համապատասխան պայմանագրերով>>: Այստեղ Եվրոպական պառլամենտը ավելի հեռուն է գնացել եւ, ակնհայտորեն չափազանցելով իր իրավասություններն ու միջազգային դատարանի գործառույթ ստանձնելով, Բանաձեւի 2-րդ կետում նշել է. <<ամենայն հաստատակամությամբ ընդգծում Է, որ պատմական այդ իրադարձությունների ճանաչումը որպես ցեղասպանության` առիթ չի կարող հանդիսանալ քաղաքական, իրավական կամ նյութական որեւէ պահանջի այսօրվա Թուրքիայի նկատմամբ>>: Արձանագրությունների վերոհիշյալ կետով ՀՀ-ն հրաժարվելու է տարածքային պահանջներից, որը Բանաձեւի պահանջներից մեկն է` հրաժարումը <<նյութական որեւէ պահանջից այսօրվա Թուրքիայի նկատմամբ>>: 4. Հայության իրավունքների հարցում Բանաձեւը` <<5. Նկատի ունենալով տեղի ունեցած (հայ ժողովրդի) ողբերգությունը, միանում է ազգային ինքնատիպությունը զարգացնելու նրա ցանկությանը, երաշխավորելու իր իրավունքները որպես փոքրամասնություն եւ անարգել օգտվելու մարդու եւ քաղաքացիների իրավունքներից, ինչպես որ դրանք սահմանված են Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի դրույթներում ու նրա համապատասխան արձանագրություններում>>: Այս կերպ` Բանաձեւը մեկ հարվածով Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքները հավասարեցնում է Թուրքիայում ապրող փոքրամասնության իրավունքներին. <<Ուխտ Արարատի>>, Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի ազատամարտիկների եւ նախկին քաղբանտարկյալների հասարակական նախաձեռնություն
3 Մարտ 2010 թ.
«УХТ АРАРАТИ» (Обет Арарата)
- общественной патриотической организации бывших политзаключенных и ветеранов
Армянской секретной армии освобождения Армении «АСАЛА» - («ASALA»). Продолжение в следующем посте
|